Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու մարմնի վրա

Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով կարող է առաջանալ մարմնի սահմանափակ հատվածների վնասում՝ ցրտահարում կամ մարմնի ընդհանուր սառեցում։

 

ՑՐՏԱՀԱՐՈՒՄ


Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով հյուսվածքների տեղային վնասումն է։ Ցրտահարմանը նպաստում են քամին, խոնավ կամ սեղմող հագուստը և կոշիկները։ Ցրտահարում կարող է առաջանալ նաև սառը առարկաների, նյութերի հետ շփումից։ Սովորաբար ցրտահարվում են մարմնի բաց հատվածները, որտեղ բարակ է ճարպային և մկանային շերտը՝ ականջները, այտերը, քիթը, կզակը, ձեռքի և ոտքի մատները:

Ցրտահարումը կարող է լինել մակերեսային, մասամբ թափանցող և խորը։ Մակերեսային ցրտահարումը ընդգրկում է միայն մաշկի վերին շերտը։ Մասամբ թափանցող ցրտահարման դեպքում վնասվում են մաշկի երկու շերտերը։ Խորը ցրտահարումների դեպքում, բացի մաշկից, վնասվում են նաև ենթամաշկային հյուսվածքները։ Ցրտահարման աստիճանը հնարավոր է որոշել միայն վնասված հատվածը տաքացնելուց հետո։ Ծանր դեպքերում ցրտահարումը կարող է հանգեցնել մարմնի ցրտահարված հատվածների հյուսվածքների մեռուկացման։

 

Աղյուսակ 13.3 Ցրտահարման աստիճանները

Մակերեսային ցրտահարում

Մասամբ թափանցող ցրտահարում

Խորը թափանցող ցրտահարում

  • մաշկի տաքացում, կարմրություն,
  • մաշկի զգայունության վերականգնում, ծակծկող ցավ, այտուց;
  • մաշկի կարմրություն, կապտավուն երանգավորում,
  • մաշկի զգայունության վերականգնում, ծակծկող ցավ, այտուց,
  • թափանցիկ հեղուկով լցված բշտերի առաջացում։
  • բոսորագույն, կապտավուն, երբեմն մոխրագույն և սևացած մաշկ,
  • մաշկի զգայունությունը չի վերականգնվում, մաշկը մնում է սառը, այտուց,
  • արյունախառը պարունակությամբ բշտերի առաջացում։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • Ցրտահարման պահին և ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս հետևյալ նշանները
  • մաշկի սառնություն,
  • այրող ցավ կամ զգայունության բացակայություն,
  • մաշկի սպիտակադեղնավուն կամ կապտավուն երանգ,
  • մոմանման մաշկ,
  • փայտացած հյուսվածքներ։
  • Վնասված հատվածի տաքանալուց հետո ի հայտ են գալիս նշաններ, որոնցով կարելի է որոշել ցրտահարման աստիճանը (Աղյուսակ 13.3)։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈՒՆԸ


Առաջին օգնության ցուցաբերումը պետք է սկսել ցրտահարումը հայտնաբերելուց անմիջապես հետո։

 

  • Վնասված հատվածներից հեռացրեք խոնավ հագուստը, գուլպաները, ձեռնոցները։ Տուժածին հագցրեք չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ փաթաթեք վնասված հատվածը բրդյա գործվածքով։
  • Հանեք զարդերը (մատանիները, ժամացույցը, այլ ջերմահաղորդիչ իրերը)։ Բացի այն, որ նրանք նպաստում են ջերմության կորստին, վնասված հատվածի տաքանալուց հետո առաջանում է այտուց, որից հետո հնարավոր չի լինի հեռացնել այդ զարդերը։
  • Հնարավորության դեպքում տվեք տաք, քաղցր հեղուկներ։
  • Տաքացրեք վնասված հատվածը մարմնի ջերմությամբ։ Ցրտահարված ձեռքերը կարելի է դնել տուժածի կամ ձեր թևատակերում, ոտքերի արանքում։ Ձեռքի ափով կարելի է ծածկել ցրտահարված քիթը, այտերը, ականջները կամ կզակը։ Տաքացրեք ցրտահարված հատվածը միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ցրտահարված մասը կրկին չի սառելու։
  • Տուժածին խորհուրդ տվեք ակտիվորեն շարժվել, քանի որ դա արագացնում է արյան շրջանառությունը, և լավանում է ցրտահարված հյուսվածքների արյունամատակարարումը։
  • Տուժածին շտապ տեղափոխեք տաք միջավայր և հանեք հագուստն ու կոշիկները։

 

Տուժածին տաք միջավայր տեղափոխելուց հետո՝

 

  • Ցրտահարված մասը դրեք 10°C ջրի մեջ։ 30 րոպեի ընթացքում ջուրը աստիճանաբար տաքացրեք մինչև 40°C։ Ուշադրություն դարձրեք, որ վնասված մասը չդիպչի ջրամանի պատերին և
    հատակին (նկ.13.1ա)։
  • Ցրտահարված մասը զգուշորեն չորացրեք և ծածկեք փափուկ գործվածքով։ Եթե ցրտահարվել են ձեռքի կամ ոտքի մատները, փափուկ գործվածքով առանձնացրեք մատները միմյանցից
    (նկ.13.1բ)։ Մի' վնասեք բշտերը։
  • Տվեք տուժածին տաք, քաղցր հեղուկներ։
  • Այտուցը և ցավը նվազեցնելու նպատակով բարձրացրեք վնասված հատվածը։
  • Ահազանգե'ք շտապ օգնություն կամ դիմե'ք բժշկի։ Հիշե'ք, ցրտահարման ծանրության աստիճանը բնորոշող նշանները կարող են ի հայտ գալ ժամեր անց, իսկ խորը ցրտահարման դեպքում պահանջվում է վիրաբուժական միջամտություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ


Մի՛ շփեք ցրտահարված հատվածը, հատկապես՝ ձյունով։ Շփումից կարող են առաջանալ հյուսվածքների լրացուցիչ վնասվածքներ։ Քանի որ ցրտի ազդեցությունից վնասված հյուսվածքներում առաջանում են սառույցի բյուրեղիկներ, շփման ժամանակ դրանք կարող են վնասել բջիջները։ Ձյունով շփման դեպքում, բացի վերը նշվածից, տեղի է ունենում լրացուցիչ սառեցում։ Մի բացեք բշտերը։ Մաշկի չխախտված ամբողջականությունը կօգնի խուսափել վարակից։
Մի՛ տաքացրեք ցրտահարված մասը շատ արագ (կրակի կամ տաքացուցիչի մոտ)։ Կարող են առաջանալ լրացուցիչ վնասվածքներ կամ այրվածքներ։

Թույլ մի՛ տվեք ցրտահարված մասի կրկին սառեցում։ Տաքացումից հետո կրկին սառեցումը բերում է վնասվածքի բարդացման։ Եթե տաքացումից հետո ցրտահարված մասը կրկին սառելու է, գերադասելի է չսկսել տաքացումը։

 

ՄԱՐՄՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՌԵՑՈՒՄ (ՀԻՊՈԹԵՐՄԻԱ)


Մարմնի ընդհանուր սառեցումը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով։ Մարմնի ընդհանուր սառեցումը կյանքին սպառնացող իրավիճակ է։ Այն զարգանում է, երբ մարդու մարմնի ջերմակարգավորման մեխանիզմներն այլևս անկարող են ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը, և ամբողջ մարմինը սկսում է սառել։

Ավելի հաճախ մարմնի ընդհանուր սառեցում տեղի է ունենում սառը ջրի մեջ սուզվելու, խոնավ հագուստով սառը պայմաններում գտնվելու պատճառով։ Մարմնի ընդհանուր սառեցման ավելի հակված են տարեց մարդիկ և փոքր երեխաները։

Ցրտի ազդեցությամբ մաշկի արյունատար անոթները նեղանում են, տաք արյունը մղվում է դեպի կենսական կարևոր օրգաններ։ Քրտնարտադրությունը դադարում է, ի հայտ է գալիս դող (ջերմություն արտադրելու նպատակով)։ Մարմինն անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա դանդաղեցնել ջերմության կորուստը, մեծացնել ջերմության արտադրությունը և կենսական կարևոր օրգանների համար նորմալ ջերմաստիճան ապահովել (աղյուսակ 13.2)։ Սակայն ցրտի երկարատև ազդեցության պայմաններում ջերմակարգավորման մեխանիզմները շարքից դուրս են գալիս, ամբողջ մարմինը սկսում է սառել, և զարգանում է մարմնի ընդհանուր սառեցում։ Մարմնի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 35°C և ցածր։ Այս պայմաններում անոթազարկը դառնում է դանդաղ, թույլ և անկանոն, դժվար շոշափելի։ Այս ամենը, ինչպես նաև մարմնի սառնությունը տուժածին նմանեցնում են դիակի։ Մարմնի ընդհանուր սառեցման կասկածի դեպքում անոթազարկը պետք է ստուգել մոտ 45 վայրկյանի ընթացքում։ Ժամանակին չցուցաբերված օգնությունը կբերի տուժածի մահվան։

 

Աղյուսակ 13.2 Ջերմակարգավորումը միջավայրի ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում

Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի ցածր ջերմաստիճանին

Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին

  • Մաշկի արյունատար անոթները նեղանում են, ջերմատվությունը նվազում է, արյունը մղվում է դեպի կենսական կարևոր օրգաններ՝ ապահովելով դրանց հաստատուն ջերմաստիճանը։
  • Քրտնարտադրությունը նվազում է։
  • Առաջանում է դող, և մկանների կծկումների շնորհիվ մեծանում է ջերմարտադրությունը։
  • Դանդաղում է անոթազարկը։ Արյունն ավելի դանդաղ է հոսում, և ջերմատվությունը նվազում է։
  • Տրոհվում են մարմնի ճարպերը՝ արտադրելով ջերմություն։
  • Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը:
  • Քրտնարտադրությունն ուժեղանում է։
  • Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին։
  • Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • սկզբնական շրջանում դող, հետագայում դողի բացակայություն,
  • սառը, գունատ, չոր մաշկ,
  • մարմնի 35°C-ից ցածր ջերմաստիճան,
  • կողմնորոշման խանգարում,
  • վերջույթների փայտացում, դժվարացած քայլվածք,
  • քնկոտություն,
  • անտարբերություն, ապակենման հայացք,
  • դանդաղ, անկանոն և թույլ անոթազարկ,
  • դանդաղ և մակերեսային շնչառություն,
  • գիտակցության խանգարումներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ


  • Տեղափոխեք տուժածին տաք տեղ։ Տեղափոխումը կատարեք պասիվ կերպով՝ բացառելով տուժածի շարժումները։ Հակառակ դեպքում վերջույթների սառն արյունը մղվելով դեպի կենսական կարևոր օրգաններ՝ ավելի կիջեցնի դրանց ջերմաստիճանը։ Աստիճանաբար տաքացրեք տուժածին.
  • Փոխեք տուժածի թաց կամ խոնավ հագուստը և զգուշորեն, առանց շփելու, չորացրեք մարմինը։ Եթե տուժածը դրսում է, և թաց հագուստը փոխելու հնարավորություն չկա, քամու ազդեցությունը կանխարգելելու նպատակով նրան ծածկեք թաց հագուստի վրայից։
  • Տուժածին ծածկեք տաք ծածկոցով՝ ընդգրկելով նաև գլուխը։ Կարելի է տուժածին տեղավորել քնապարկի մեջ։ Շատ կարևոր է տուժածին տաքացնել նաև ներսից։ Եթե նա գիտակից է, տվեք տաք, ցանկալի է՝ քաղցր հեղուկներ։
  • Տաքացրեք տուժածին ձեր մարմնի ջերմությամբ։
  • Որևէ գործվածքով փաթաթած ջերմակներ (տաք ջրով լցված շշեր և այլն) տեղադրեք տուժածի խոշոր արյունատար անոթներով հարուստ մասերին (անութափոսեր, աճուկային հատված);
  • Արգելեք տուժածին շարժվել։
  • Հնարավորինս արագ ահազանգեք շտապ օգնություն;
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
  • Որոշ դեպքերում մարմնի ընդհանուր սառեցման հետ միաժամանակ տուժածի մոտ լինում է նաև ցրտահարում: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մարմնի ընդհանուր սառեցմանը, նոր միայն հոգ տարեք ցրտահարված հատվածների մասին։ Նման դեպքերում տուժածին չի կարելի շարժվել։

 

ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ


  • Թույլ մի տվեք, որ տուժածը խուճապի մատնվի։
  • Թույլ մի՛ տվեք տուժածին շարժվել։
  • Մի՛ տաքացրեք տուժածի ձեռքերը կամ ոտքերը։ Այդ դեպքում իրանից տաք արյան հոսքը դեպի վերջույթներ կուժեղանա։
  • Մի՛ բարձրացրեք տուժածի ոտքերը։ Այդ ժամանակ սառն արյունը ոտքերից հոսելով դեպի կենսական կարևոր օրգաններ՝ ավելի կիջեցնի դրանց ջերմաստիճանը։
  • Տուժածին մի՛ սուզեք տաք ջրի մեջ։ Ամբողջ մարմնի արագ տաքացումը կարող է սրտի աշխատանքի խանգարման պատճառ հանդիսանալ։
  • Մի՛ ընդհատեք մարմնի տաքացումը։
  • Մի’ տվեք տուժածին ալկոհոլային խմիչքներ։

 

Տե'ս նաև "ՋԵՐՄԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ