Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Շոկ

Մարդու մարմինը միշտ արձագանքում է արտաքին տարբեր ազդակներին՝ հիվանդություններին, վնասվածքներին՝ փորձելով համակշռել նրանց ազդեցությունը։ Երբ մարմինը ի վիճակի չի լինում անել այդ, զարգանում է կյանքին սպառնացող վիճակ՝ շոկ։ Շոկ բառը ծագում է անգլերեն «shock» բառից, որը նշանակում է հարված, ցնցում:

Շոկը մարմնի ընդհանուր պատասխանն է վերսահմանային արտաքին ազդակին, որը հանգեցնում է կենսական կարևոր օրգանների անբավարար արյունամատակարարման, թթվածնային քաղցի և, որպես հետևանք, նրանց գործունեության խանգարումների։ Երբ արտաքին ազդակն այնքան ուժեղ է, որ գերազանցում է մարմնի համակշռող հնարավորությունները կամ այնքան կարճատև է, որ մարմինը պարզապես չի հասցնում իրականացնել կարգավորումը, զարգանում է շոկ։ Շոկը զգալիորեն բարդացնում է վնասվածքի կամ հիվանդության ընթացքը։

 

ՇՈԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Շոկի զարգացման հիմքում ընկած է հյուսվածքների արյունամատակարարման նվազեցումը, որը պայմանավորված է արյան ճնշման կտրուկ անկումով։ Շոկի դեպքում արյան ճնշման անկման հիմնական պատճառներն են արյան ծավալի նվազումը (նկ.10.1ա), փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը (նկ.10.1բ) կամ սրտի մղիչ հնարավորության կտրուկ անկումը (նկ,10. 1գ)։

 

Արյան ծավալի նվազեցման կարող են բերել՝

 

  • ներքին կամ արտաքին արյունահոսությունը (վնասվածքներ, հիվանդություններ),
  • ջրազրկումը (լուծ, փսխում, այրվածքներ, առատ քրտնարտադրություն)։

 

Փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը տեղի է ունենում ուժեղ ցավի (վնասվածքներ, այրվածքներ), նյարդային համակարգի վնասվածքների, սուր ալերգիկ ռեակցիաների, վարակիչ հիվանդությունների ժամանակ։

Սրտի մղիչ գործունեության կտրուկ անկման ամենահաճախակի հանդիպող պատճառներից մեկը սրտամկանի ինֆարկտն է։

 

ՇՈԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ


Շոկի ազդեցությունը մարմնի վրա կարելի է պարզաբանել ուժեղ արյունահոսության օրինակով։

 

  • Արյունահոսության հետևանքով շրջանառող արյան ծավալը կտրուկ նվազում է։ Որպես արդյունք նվազում է բոլոր օրգանների արյունամատակարարումը, և առաջանում է բջիջների թթվածնային քաղց։
  • Սիրտն, արագ աշխատելով, փորձում է ապահովել հյուսվածքների արյունամատակարարումը։ Ավելի շատ արյուն է մղվում նաև դեպի վնասված հատվածը, ինչը բերում է արյունահոսության ուժեղացման։ Արյան ծավալի նվազեցման հետևանքով անոթազարկը դառնում է թույլ և դժվար շոշափվող (թելանման)։
  • Թթվածնային քաղցը բերում է շնչառության հաճախացման;
  • Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար կատարվում է արյան շրջանաոության կենտրոնացում։ Վերջույթների և մաշկի անոթները սեղմվում են, ինչի հետևանքով մաշկը գունատվում է և սառում։ Լարված իրավիճակում մեծանում է քրտնարտադրությունը, և մաշկը խոնավանում է։
  • Ներքին օրգանների անբավարար արյունամատակարարման հետևանքով կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում, ինչը բերում է արյան ծավալի հետագա նվազեցման։
  • Վերջույթների հյուսվածքները մնում են առանց թթվածնի, և նրանց բջիջները սկսում են մահանալ։ Ուղեղը մարմնի այս մասերի և կենսական կարևոր օրգանների միջև արյան հոսքը հավասարակշռելու ազդանշան է ուղարկում։
  • Կենսական կարևոր օրգանները կրկին չեն ստանում թթվածնով հարուստ արյան անհրաժեշտ քանակ։ Սիրտն, ավելի արագ աշխատելով, փորձում է վերականգնել բավարար արյունամատակարարումը, ինչը բերում է արյան կորստի հետագա մեծացման։ Արդյունքում տուժածի վիճակը գնալով ծանրանում է։
  • Առանց թթվածնի կենսական կարևոր օրգանները դադարում են նորմալ գործել: Ուղեղի գործունեության խանգարման հետևանքով տուժածը սկզբում դառնում է անհանգիստ, հետո՝ քնկոտ և ի վերջո կորցնում է գիտակցությունը։ Սրտի աշխատանքը սկզբում դառնում է անկանոն, ապա՝ դադարում։

 

Այսպիսով, շոկը կարելի է պատկերացնել որպես արատավոր շրջան: Շոկի զարգանալուց հետո դրության բարելավմանն ուղղված մարմնի յուրաքանչյուր քայլը գործնականում բերում է վիճակի էլ ավելի վատացման։ Շատ կարևոր է վաղ «հատել» այդ շրջանը։ Հիշե՛ք, միշտ ավելի հեշտ է կանխել շոկը, քան արդեն զարգացած շոկային իրավիճակում ակնկալել արդյունավետ օգնություն։ Դրա համար ցանկացած վիճակ, որը հուշում է շոկի հնարավոր զարգացման մասին, պիտի զգոն պահի առաջին օգնություն ցուցաբերողին՝ ստիպելով քայլեր ձեռնարկել այդ ծանր բարդությունից խուսափելու համար։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Պետք է իմանալ ու կարողանալ ճանաչել շոկի նշանները՝ շոկային իրավիճակները ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։

Շոկի զարգացման սկզբնական շրջանում տուժածի վարքագիծը կարող է լինել վիճակին անհամապատասխան։ Նա չի գիտակցում իր վիճակի ծանրությունը, անհանգիստ է և գրգռված։ Այս շրջանն ավելի բուռն է դրսևորվում և երկար տևում, երբ շոկի պատճառը ուժեղ ցավն է (այրվածքների, վնասվածքների դեպքում) կամ նրան նախորդում է զգացմունքային լարված վիճակ։ Աստիճանաբար գրգռվածությունն ու անհանգստությունը փոխվում են արգելակման, և ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝

 

  • արագացած և թույլ (թելանման) անոթազարկ,
  • գունատ, սառը, խոնավ մաշկ,
  • հաճախացած շնչառություն,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց և փսխում,
  • գիտակցության խանգարում:

 

Տուժածի վիճակի վատթարացման հետ միասին այս նշաններն ավելի ցայտուն են արտահայտվում։ Գիտակցության խանգարումներն անմիջապես չեն զարգանում, քանի որ առկա է արյան շրջանառության կենտրոնացում։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


  • Դադարեցրեք կամ հնարավորինս նվազեցրեք շոկի պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը։ Օրինակ՝ դադարեցրեք արյունահոսությունը, նվազեցրեք ցավը, ցուցաբերեք վնասվածքին համապատասխան առաջին օգնություն։
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Պաշտպանեք տուժածին գերտաքացումից և գերսառեցումից։
  • Հանգստացրեք, քաջալերեք տուժածին։ Վախը նպաստում է շոկի հետագա զարգացմանը: Ապահովեք տուժածի հանգիստը։ Խնդրեք ներկաներին տուժածի մոտ բարձր չխոսել։
  • Դեպի կենսական կարևոր օրգաններ արյան հոսքը մեծացնելու նպատակով պառկեցրեք տուժածին, ձեռքերը դրեք կրծքավանդակին և բարձրացրեք նրա ոտքերը։ Դա կարելի է անել՝ տուժածի ոտքերի տակ որևէ առարկա կամ ծալված ծածկոց տեղադրելով (նկ. 10.2): Կան հատուկ իրավիճակներ, երբ տուժածին այս դիրքի բերելն արգելվում է: Այդ վիճակները և ցուցաբերվող առաջին օգնությունը տե'ս` "ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ", "ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ", "ՈՐՈՎԱՅՆԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ", "ԿՈՆՔԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ", "ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":
  • Տվեք տուժածին քաղցր հեղուկներ։ Հեղուկ տալն արգելվում է, եթե տուժածն անգիտակից վիճակում է, ենթադրում եք, որ նա ունի որովայնի վնասվածքներ կամ շտապ վիրաբուժական միջամտության կարիք։
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Շոկի դեպքում չի կարելի սահմանափակվել միայն առաջին օգնության ցուցաբերմամբ։ Տուժածի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է մասնագիտական բժշկական օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան աոաջին օգնություն։

 

ԱՆԱՖԻԼԱԿՏԻԿ ՇՈԿ


Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։


 ՆՇԱՆՆԵՐԸ


  • գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝ կորուստ,
  • ջերմության զգացում,
  • մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
  • գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան վախ,
  • ցավ և ճնշում կրծքավանդակում,
  • դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
  • թելանման անոթազարկ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ


Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։


ԱՄՓՈՓՈՒՄ


Վնասվածքի կամ հանկարծահաս հիվանդությունների դեպքում ժամանակին կանխեք շոկի զարգացումը:

Յուրաքանչյուր զգացմունքային սթրեսի կամ ֆիզիկական վնասվածքի ենթարկված տուժածի մոտ փնտրեք շոկային իրավիճակին բնորոշ նշաններ, հատկապես արյան կորստի կամ սրտի աշխատանքի խանգարման դեպքում։ Վախը կամ ցավը նույնպես կարող են շոկի պատճառ հանդիսանալ և ավելի ծանրացնել վիճակը։

Առաջին հերթին դադարեցրեք կամ հնարավորինս նվազեցրեք շոկի պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը։


Հիշե՛ք, որ շոկի ժամանակ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և ահազանգել շտապ օգնություն։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am
Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ
Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...

Բժշկի ընդունարանում
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Սալուտեմ 3.2021
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Սալուտեմ 3.2021
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Սալուտեմ 3.2021
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...

Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ