Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Շնչառության խանգարումներ

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ և ազատ, առանց որևէ դժվարության։ Սակայն որոշ վնասվածքներ և հիվանդություններ կարող են դժվարացնել շնչառությունը։ Ժամանակին ցուցաբերած աոաջին օգնությունը կարող է զգալիորեն թեթևացնել տուժածի վիճակը և կանխել հետագա բարդությունները։

Շնչառության խանգարումը պետք է հայտնաբերել հնարավորիս արագ և ցուցաբերել համապատասխան աոաջին օգնություն։ Որոշ վնասվածքներ կամ հանկարծահաս հիվանդագին վիճակներ կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը տուժածի կյանքին անմիջական սպառնացող իրավիճակ է: Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն։



Մարդու մարմնի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մատակարարում։ Շնչառական համակարգը շնչառության միջոցով մարմնի բջիջներին ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակով և հեռացնում է ածխաթթու գազը։ Ներշնչման ժամանակ թոքերը լցվում են օդով, և թթվածինն օդից անցնում է արյան մեջ։ Արյան շրջանառության համակարգը մղում է թթվածնով հարուստ արյունը դեպի օրգանները և հյուսվածքները, որտեղ թթվածինն օգտագործվում է սննդանյութերից էներգիայի անջատման գործընթացում։ Տարբեր գործողությունների իրականացման համար անհրաժեշտ է տարբեր քանակի էներգիա, հետևաբար՝ նաև թթվածին։ Նույնիսկ թեթև մրսածություն ունեցող հիվանդը ծախսում է ավելի շատ էներգիա, քան առողջ մարդը, որովհետև հիվանդի մարմինը, նորմալ գործունեության համար անհրաժեշտ էներգիայից բացի, պահանջում է լրացուցիչ էներգիա՝ հիվանդությանը դիմակայելու և ապաքինվելու համար։ Եթե այս կամ այն պատճառով բջիջները չեն ստանում թթվածին, նրանք սկսում են մահանալ։ Թթվածնային քաղցի նկատմամբ հատկապես զգայուն է նյարդային հյուսվածքը, որից կազմված է ուղեղը։ Նրա բջիջներն առանց թթվածնի 4-6 րոպեի ընթացքում վնասվում են, իսկ 10 րոպեից վնասումը դառնում Է անդառնալի (նկ. 5.1)։

Շնչառությունը կատարվում Է շնչառական, սրտանոթային, նյարդային և հենաշարժիչ համակարգերի համաձայնեցված, համատեղ գործունեության շնորհիվ։ Այս համակարգերից յուրաքանչյուրի վնասվածքը կարող Է բերել շնչառության խանգարումների։

 

ԴԺՎԱՐԱՑԱԾ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ


Դժվարացած շնչառության պատճառ կարող են լինել՝

  • շնչառական հիվանդությունները,
  • շնչուղիների խցանումը,
  • էլեկտրական հարվածը,
  • ջրահեղձումը,
  • սրտային հիվանդությունները,
  • կրծքավանդակի կամ թոքի վնասվածքները,
  • որոշ ալերգիկ ռեակցիաներ, .
  • թմրանյութերի օգտագործումը,
  • թունավորումները։

 

Դժվարացած շնչառության պատճառ կարող են հանդիսանալ նաև սթրեսը, ուժեղ հուզմունքը, վախը, ֆիզիկական աշխատանքը և այլն:

 

ՆՇԱՆՆԵՐԸ

Դուք կարող եք հեշտությամբ որոշել, որ տուժածի շնչառությունը դժվարացած է: Տուժածը կարող է այնպիսի տեսք ունենալ, ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Նա կարող է շնչել սովորականից ավելի արագ, դանդաղ կամ անկանոն, ավելի խորը կամ մակերեսային։ Շնչառության ժամանակ նա կարող է տարօրինակ ձայներ հանել, օրինակ՝ խզզոցներ, կլկլոց, խռխռոց։ Դժվարացած շնչառության ժամանակ փոփոխվում է նաև մաշկի վիճակը։ Այն սկզբում կարող է լինել անսովոր խոնավ և կարմրած, հետո՝ գունատ կամ կապտավուն։ Տուժածը կարող է զգալ գլխապտույտ, ցավ կրծքավանդակում, թմրածություն ձեռքերում և ոտքերում։ Հասկանալի է, որ տուժածը կարող է լինել տագնապած, անհանգիստ կամ վախեցած։ Դժվարացած շնչառության նշանները բերված են 5.1 աղյուսակում։ Դժվարացած շնչառության վաղ նշանների ճանաչումը և համապատասխան առաջին օգնության ցուցաբերումը հաճախ կանխում են տուժածի վիճակի վատթարացումը։ Դժվարացած շնչառությունը կարող է բերել կյանքի համար սպառնալից վիճակների։ Հնարավոր է, որ այն լինի առողջության լուրջ խանգարման կամ հիվանդության առաջին նշանը։

Զանազան պատճառներից առաջացած դժվարացած շնչառության դեպքում կարող են ի հայտ գալ տարբեր նշաններ։ Սակայն պարտադիր չէ ճշգրիտ իմանալ դժվարացած շնչառության պատճառը, քանի որ նման դեպքերում ձեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Ուշադիր զննեք շրջապատը, քանի որ դժվարացած շնչառության պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է՝ դեռևս առկա են դեպքի վայրում, և ապահովեք անվտանգությունը։
  • Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, արձակեք սեղմող կապերը։
  • Խորհուրդ տվեք տուժածին հնարավորինս քիչ շարժվել, այսպիսով նվազեցնելով մարմնում թթվածնի պահանջը։
  • Ապահովեք թարմ օդի բավարար քանակ։
  • Վստահություն ներշնչեք և հանգստացրեք տուժածին։
  • Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան աոաջին օգնություն։

 

ՀԵՎՈՑ


Հևոցը շնչառության խորության և հաճախության խանգարումն է, որն ուղեկցվում է օդի պակասի զգացումով։ Հևոցի ժամանակ շնչառությունը դառնում է հաճախացած, մակերեսային կամ անկանոն։ Հևոցը կարող է առաջանալ տարբեր պատճառներից։ Այն կարող է լինել ինչպես ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ զգացմունքային սթրեսի հետևանք, այնպես էլ վնասվածքների կամ հիվանդությունների արդյունք։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • հաճախացած, մակերեսային շնչառություն,
  • անկանոն շնչառություն,
  • շնչահեղձություն (օդի պակասի զգացում),
  • վախ և անհանգստություն,
  • գլխապտույտ,
  • վերջույթների մատների թմրածություն կամ ծակծկոց։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Եղեք հանգիստ և փորձեք հանգստացնել տուժածին։
  • Բարձրաձայն հաշվեք տուժածի յուրաքանչյուր շնչառական շարժումը և աստիճանաբար դանդաղեցրեք հաշիվը։ Դրանով իսկ կնպաստեք տուժածի շնչառության ռիթմի դանդաղեցմանը։ Եթե տուժածը փորձի ձեզ հետ միասին կենտրոնանալ և աշխատել դանդաղեցնել շնչառությունը, նրա վիճակն արագ կլավանա։
  • Երբ հևոցը պայմանավորված է հուզմունքով կամ ֆիզիկական աշխատանքով, արյան մեջ ածխաթթու գազի խտությունը նվազում է։ Նման դեպքերում խորհուրդ տվեք տուժածին շնչել ձեռքերի ափերի մեջ։

Եթե համոզված չեք, որ հևոցը պայմանավորված է ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ կամ զգացմունքային սթրեսով, ապա, նույնիսկ եթե տուժածի վիճակն արդեն բարելավվել է, միևնույն է, նա բժշկական հսկողության կարիք ունի և պետք է դիմի բժշկի:

 

ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԳ


Շնչառության կանգ կարող է առաջանալ տարբեր վնասվածքների, հիվանդությունների կամ շնչուղիների անցանելիության խանգարման հետևանքով։ Շնչառության կանգը վիճակ է, երբ տուժածը դադարում է ինքնուրույն շնչել։ Շնչառության կանգի դեպքում, արյան մեջ թթվածնի կտրուկ նվազման հետևանքով, վնասվում են բոլոր հյուսվածքները, խաթարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը, ինչը շատ կարճ ժամանակահատվածում կարող է բերել սրտի կանգի և մահվան։ Ուստի, տուժածի կյանքը փրկելու նպատակով, պետք է անհապաղ սկսել կատարել արհեստական շնչառություն։

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ

Արհեստական շնչառությունը շնչառություն չունեցող տուժածի թոքերի մեջ օդի ներփչման գործողությունների հաջորդականությունն է, որը կատարվում է արյան մեջ թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովման նպատակով: Շնչելիս մենք օգտագործում ենք մթնոլորտային օդում պարունակվող թթվածնի միայն մի մասը (ներշնչում ենք 21% թթվածնով, իսկ արտաշնչում ենք 16% թթվածնով օդ)։ Հետևաբար արտաշնչած օդում թթվածնի քանակը լիովին բավարար է տուժածին փրկելու համար։ Արհեստական շնչառություն կատարելու անհրաժեշտությունը դուք պարզում եք առաջնային զննման ժամանակ, երբ հայտնաբերում եք, որ տուժածը չի շնչում, բայց ունի անոթազարկ։ Այդ դեպքում պետք է շատ արագ սկսել կատարել արհեստական շնչառություն, քանի որ տուժածի կյանքը փրկելու համար կարևոր են նույնիսկ վայրկյանները։ Եթե տուժածն ունի արհեստական ատամնաշար, մի հանեք այն: Հեռացրեք արհեստական ատամնաշարը միայն այն դեպքերում, եթե այն թուլացել, կոտրվել կամ տեղաշարժվել է և խանգարում է ձեզ։

 

Բերան-բեբան ներփչռւմներ

Բերան-֊բերան ներփչում կատարելու համար փակեք տուժածի քթանցքերը, խորը շունչ քաշեք և, ձեր բերանով ամբողջությամբ ընդգրկելով տուժածի բերանը, կատարեք ներփչում (նկ. 5.2)։ Ձեր հայացքն ուղղեք տուժածի կրծքավանդակին։ Ներփչեք այնքան, մինչև տեսնեք, որ տուժածի կրծքավանդակը բարձրացավ։ Ներփչելուց հետո ուղղվեք և բաց թողեք տուժածի քթանցքերը։

 

Բերան-քիթ ներփչռւմներ

Բերան-քիթ ներփչում կատարելու համար փակեք տուժածի բերանը, խորը շունչ քաշեք և, ձեր բերանով ընգրկելով տուժածի քթանցքերը, կատարեք ներփչում (նկ. 5.3)։ Ձեր հայացքն ուղղեք տուժածի կրծքավանդակին։ Ներփչեք այնքան, մինչև տեսնեք, որ տուժածի կրծքավանդակը բարձրացավ։ Ներփչելուց հետո ուղղվեք և մի փոքր բացեք տուժածի բերանը։

 

ԲԵբան-բեբան և քիթ ներփչում

Բերան-բերան և քիթ ներփչումը կատարում են ծծկեր երեխային արհեստական շնչառություն կատարելիս։ Ձեր ձեռքն անընդհատ պահեք երեխայի ճակատին, քանի որ ծծկեր երեխայի գլուխն անկայուն է։ Շնչուղիները բացելիս ծծկեր երեխայի գլուխը հետ մի՛ տարեք, այլ բարձրացրեք միայն կզակը (նկ. 5.4)։ Խուսափեք ծծկեր երեխայի կզակին և պարանոցին ցանկացած ճնշում գործադրելուց, քանի որ նրա շնչուղիները կարող են փակվել։ Ձեր բերանով ամբողջությամբ ընդգրկեք երեխայի բերանն ու քիթը և կատարեք ներփչում։ Ներփչված օդի ծավալը չպետք է գերազանցի ձեր այտերով ընգրկվող օդի ծավալը։

 

Ներփչումներ ողնաշարի վնասվածքներով տուժածին

Եթե ենթադրում եք, որ վնասված է տուժածի ողնաշարը, ապա շնչուղիների բացումը պետք է կատարել այլ ձևով։ Առանց տուժածի գլուխը հետ տանելու, բարձրացրեք նրա կզակը (նկ. 5.5), ինչը լիովին բավական է օդի՝ թոքեր անցնելու համար։ Եթե շներփչում կատարելիս օդը, այնուամենայնիվ, թոքեր չի անցնում, գլուխը զգուշորեն մի փոքր հետ տարեք։ Միայն հազվադեպ դեպքերում է, որ տուժածի գլուխն ավելի հետ տանելու կարիք է լինում։

Հիշեք, որ ամեն դեպքում շնչառություն չունեցող տուժածի համար առաջնայինը թթվածնի մատակարարումն է։

 

Ներփչումների խորությունը

Ներփչումները պետք է կատարվեն համաչափ, յուրաքանչյուրը մոտավորապես 1,5 վայրկյանի ընթացքում։ Ներփչվող օդի քանակը պետք է լինի այնքան, որ տուժածի կրծքավանդակը բարձրանա, իսկ ծծկեր երեխայի դեպքում չպետք է գերազանցի ձեր այտերով ընդգրկվող օդի ծավալը։ Ներփչումից հետո ուղղվեք, որպեսզի չներշնչեք տուժածի արտաշնչած օդը, և նայեք տուժածի կրծքավանդակին։ Եթե ներփչելիս բարձրանում է տուժածի որովայնը, նշանակում է, որ ներփչած օդն անցնում է ստամոքս։ Դրա հիմնական պատճառներն են՝

 

  • Տուժածի գլուխը բավականաչափ հետ չտանելը, որի հետևանքով շնչափողի մուտքը մասամբ փակ է, և ներփչած օդը կարող է մղվել դեպի ստամոքս։
  • Չափազանց մեծ ծավալի օդ ներփչելը։ Այս դեպքում օդը, լրիվ լցնելով թոքերը, սկսում է անցնել ստամոքս։ Ուստի, տուժածի կրծքավանդակը բարձրանալիս՝ դադարեցրեք ներփչումը։
  • Կտրուկ ներփչում կատարելը, որի հետևանքով ստեղծվում է բարձր ճնշում, և օդի մի մասը, չհասցնելով անցնել թոքեր, լցվում է ստամոքս։
  • Օդի անցումը ստամոքս կարող է բերել վերջինիս պարունակության հետմղմանը, ինչը զգալիորեն կբարդացնի ձեր գործը։ Այս դեպքում, շնչուղիների խցանումը կանխելու համար, տուժածին արագ շրջեք կողքի և մաքրեք բերանի խոռոչը։ Բերանի խոռոչը մաքրելուց հետո շրջեք տուժածին մեջքի վրա և շարունակեք կատարել արհեստական շնչառություն։

 

Ներփչումների հաճախությունը

Ներփչումների հաճախությունը պետք է համապատասխանի տուժածի տարիքին։

 

Չափահաս (8 տարեկանից բարձր)

Կատարեք մեկ ներփչում՝ յուրաքանչյուր 4-5 վայրկյանը մեկ (րոպեում 12-15 ներփչում)։

 

Անչափահաս երեխաներ (1-8 տարեկան)

Կատարեք մեկ ներփչում՝ յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ (20 ներփչում րոպեում)։

 

Ծծկեր երեխաներ (մինչև 1 տարեկան)

Կատարեք առնվազն մեկ ներփչում՝ յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ (րոպեում առնվազն 20 ներփչում)։

 

Դուք պետք է շարունակեք արհեստական շնչառությունը, մինչև՝

 

  • վերականգնվի տուժածի շնչառությունը,
  • այլևս չշոշափվի տուժածի անոթազարկը,
  • ձեզ փոխարինի մեկ ուրիշ փրկարար,
  • ժամանի շտապ օգնությունը,
  • շրջապատը դառնա վտանգավոր,
  • դուք այլևս ի վիճակի չլինեք շարունակել։

 

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Այս գլխում դուք սովորեցիք, թե ինչպես ճանաչել և օգնություն ցուցաբերել տարբեր պատճառներից աոաջացած շնչառական դժվարությունների դեպքում։

Տուժածի զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել շնչառական խանգարումների նշանների առկայությունը։ Շնչառական խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ ասթման, ինքնաբերական պնևմոթորաքսը, մի շարք այլ հիվանդություններ կամ վնասվածքներ։ Շնչառական խանգարումների դեպքում ցուցաբերվող առաջին օգնության հիմնական քայլերն են՝

 

  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։
  • Հանգստացրեք տուժածին։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Եթե այս կամ այն պատճառով տուժածը դադարել է շնչել՝

 

  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Շրջեք տուժածին մեջքի վրա:
  • Բացեք շնչուղիները։ Անհրաժեշտության դեպքում կատարեք բերանի խոռոչի մատներով մաքրում։
  • Կատարեք 2 ներփչում, որից հետո շոշափեք անոթազարկը։ Անոթազարկի առկայության դեպքում վերստուգեք շնչառությունը և շնչառության բացակայության դեպքում շարունակեք կատարել արհեստական շնչառություն։
  • Յուրաքանչյուր րոպեն մեկ շոշափեք տուժածի անոթազարկը և գործեք իրավիճակին համապատասխան։

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ