Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Գիտակցության խանգարումներ

Գիտակցության խանգարումներ

Գիտակցությունը և նյարդային համակարգը: Գիտակցության շնորհիվ իրականացվում է մեր կապը արտաքին միջավայրի հետ. վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։

 

Գիտակցության լուրջ խանգարման կամ կորստի դեպքում տուժածն այս կամ այն չափով դառնում է անպաշտպան, նրա մոտ թուլանում են կարևոր պաշտպանական ռեֆլեքսները։ Այդ իսկ պատճառով գիտակցության խանգարումները լուրջ վտանգ են ներկայացնում։



Գիտակցությունը բնութագրում է գլխուղեղի գործունեության վիճակը։ Գլխուղեղը նյարդային համակարգի բաղկացուցիչ մասն է, որը կառավարում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Յուրաքանչյուր վնասվածք, որը հանգեցնում է գիտակցության խանգարման կամ կորստի, պետք է դիտարկել որպես լուրջ իրավիճակ։ Գլխուղեղը կարող է վնասվել կտրուկ հարվածից, գանգի խոռոչում ճնշման բարձրացումից կամ մի շարք այլ հիվանդությունների և վնասվածքների հետևանքով։ Ուղեղի մահացած բջիջները չեն վերականգնվում։ Նշանակում է՝ մարմնի այն գործունեությունը, որը ղեկավարվում է գլխուղեղի վնասված հատվածով, կարող է ընդմիշտ անհետանալ կամ խանգարվել։ Գիտակցության խանգարումը կարող է լինել նման վնասվածքի աոաջին նշանը։

 

Որոշ հիվանդությունների հանկարծահաս բարդությունները նույնպես կարող են հանգեցնել գիտակցության խանգարման կամ կորստի, օրինակ՝ ուշագնացությունը, շաքարախտը, կաթվածը ն այլն (տե'ս "ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՎԻՃԱԿՆԵՐ"

 

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ


Տուժածի առաջնային զննում կատարելիս մենք ստուգում ենք գիտակցությունը, սակայն այդ պահին մեզ հետաքրքրում է միայն գիտակցության առկայությունը կամ բացակայությունը։ Տուժածի գիտակցության մակարդակի ստուգումը կատարվում է երկրորդային զննման ժամանակ։ Նյարդային համակարգի խանգարումները կարող են դրսևորվել գիտակցության տարբեր աստիճանների խանգարումներով։ Առաջին օգնության տեսակետից տարբերում են գիտակցության չորս մակարդակներ՝

 

  • Լրիվ գիտակից վիճակ. տուժածը խոսում է պարզ, կողմնորոշվում է տարածության և ժամանակի մեջ։ Շարժումերը նպատակաուղղված են։ Ինքնուրույն բացում և փակում Է աչքերը։

 

  • Մշուշված գիտակցություն. տուժածը խոսում է անհասկանալի և խառնաշփոթ։ Պատասխանում Է միայն պարզ հարցերին։ Չի կողմնորոշվում տարածության և ժամանակի մեջ։ Քնկոտ Է կամ շփոթված։ Ձայնին կամ հպմանը արձագանքում է աչքերը բացելով։

 

  • Մթագնած գիտակցություն. տուժածը չի խոսում։ Կարող Է տարօրինակ ձայներ հանել։ Ցավային գրգիռին արձագանքում Է աչքերը բացելով կամ ոչ նպատակաուղղված շարժումներով։

 

  • Անգիտակից վիճակ. տուժածը չի արձագանքում ոչ մի հրահանգի, հպմանը կամ գրգիռին։

 

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ


Գիտակցության խանգարումները կամ կորուստը կարող են բազմաթիվ վնասվածքների և հիվանդությունների արդյունք լինել, այդ թվում՝ սրտի աշխատանքի խանգարումների, շնչառության խանգարումների, գլխուղեղի վնասվածքների (գլխուղեղի ցնցում, գլխուղեղի ճնշում), հանկարծահաս հիվանդագին վիճակների (ուշագնացություն, շաքարախտ, ցնցումային նոպաներ, կաթված)։


Գիտակցության խանգարումները կարող են զարգանալ հանկարծակի, հաճախ առանց որևէ նախանշանների։ Այլ դեպքերում տուժածը կարող է վատ զգալ և հայտնել ձեզ դրա մասին, կամ դուք ինքներդ կարող եք նկատել, որ նա իրեն վատ Է զգում։

 

Նշանները


  • նյարդային համակարգի գործունեության (տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման, հիշողության, զգացողության և այլն) խանգարումներ,

  • գլխացավ, գլխապտույտ,

  • շշմածություն, թուլություն,

  • սրտխառնոց, փսխում,

  • շնչառության փոփոխություններ,

  • անոթազարկի փոփոխություններ,

  • մաշկի գույնի փոփոխություններ։

 

Նման իրավիճակներում համապատասխան օգնություն ցուցաբերելու համար պարտադիր չէ իմանալ գիտակցության խանգարման ճշգրիտ պատճառը։ Բավական է կարողանալ գնահատել գիտակցության վիճակը և հետևել հրատապ գործողությունների փուլերին։ Յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՑՈԻՆԸ


  • Ապահովեք տուժածի անվտանգությունը։

  • Ահազանգեք շտապ օգնություն։

  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։

  • Հանգստացրեք տուժածին։

  • Պաշտպանեք տուժածին գերտաքացումից կամ գերսառեցումից։

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ԱՆԳԻՏԱԿԻՑ ՏՈՒԺԱԾ


Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձ լինելու վտանգի: Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։ Փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Այդ իսկ պատճառով արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։

 

Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել՝

 

  • շնչուղիների անցանելիությունը և օդի մուտքը դեպի շնչուղիներ,

  • բերանի խոռոչի պարունակության արտահոսքը։

 

Անգիտակից վիճակում գտնվող տուժածի մոտ առաջնահերթը շնչուղիների անցանելիության ապահովումն է, սակայն օգնություն ցուցաբերելիս միշտ պետք է լինել գգույշ` աշխատելով տուժածին չպատճառել լրացուցիչ վնասվածքներ, չոլորել նրա ողնաշարը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխին և պարանոցին։ Եթե տուժածն ակնոցով Է, ապա կողքի ապահովության դիրքի բերելիս նախօրոք հեռացրեք նրա ակնոցը։

 

ԿՈՂՔԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԴԻՐՔ


Անգիտակից տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու մի քանի ձև կա։ Անկախ նրանից, թե որ տարբերակն եք ընտրում, պետք Է՝

 

  • հատուկ ուշադրություն դարձնել տուժածի գլխին,

  • խուսափել ողնաշարի ոլորումներից,

  • ապահովել շնչուղիների անցանելիությունը։

 

Տարբերություն չկա, թե որ կողքի վրա դուք կշրջեք տուժածին, սակայն եթե տուժածը հղի կին Է, ապա նրան պետք Է շրջել ձախ կողմի վրա, քանի որ աջ կողմի վրա շրջելու դեպքում պտղի գործադրած ճնշման հետևանքով խանգարվում է մոր արյան շրջանառությունը։ Եթե տուժածն ունի վնասվածքներ, ապա մի՛ շրջեք նրան վնասված կողմի վրա։ Բացառություն են կազմում կրծքավանդակի վնասվածքները և այն դեպքերը, երբ տուժածի ականջից արյան կամ այլ հեղուկների արտահոսք կա։ Այդպիսի իրավիճակներում տուժածին շրջում են հենց վնասված կողմի վրա։

 

Այն դեպքերում, երբ տուժածը շատ ծանր է կամ առկա որոշ վնասվածքներ պահանջում են զգույշ վերաբերմունք (տե'ս "ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ"), տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու համար հնարավոր է, որ դուք օգնության կարիք ունենաք։ Նման դեպքերում խնդրեք որևէ մեկին օգնել ձեզ՝ տուժածին շրջելու ժամանակ պահելով նրա գլուխը։

 

Տարբերակ 1


Կանգնեք կամ ծնկի իջեք տուժածի կողքին՝ մոտավորապես նրա մարմնի միջնամասում։ Այնուհետև.

 

  • Մի ձեռքով բռնեք ձեր կողմին մոտ գտնվող նրա կոնքազդրային հոդից և մի փոքր բարձրացրեք։ Մյուս ձեռքով ուղղեք տուժածի նույն կողմի ձեռքի դաստակը՝ ափով դեպի վեր և հնարավորինս խորը հրեք բարձրացրած ազդրի տակ (նկ. 4.1ա)։ Ձեռքը պետք է

    հրվի ազդրի տակ հնարավորինս խորը, որպեսզի հետագայում, նրան

    շրջելուց հետո, հեշտությամբ դուրս բերվի մյուս կողմից։

  • Ծալեք տուժածի՝ ձեզ ավելի մոտ գտնվող ոտքր ծնկային հոդում՝ հնարավորինս մոտ բերելով ոտնաթաթը կոնքին (նկ. 4.1բ)։ Դա կկանխի տուժածի չափից ավելի շրջվելը, և որովայնի վրա պառկելը։

  • Այնուհետե պինդ բռնեք տուժածի հակառակ կողմի ուսը և կոնքն այնպես, որ կարողանաք համաչափ շրջել նրան (ուսը և կոնքը իրանի շրջման կետերն են) (նկ. 4.1գ)։

  • Դանդաղ և զգույշ շրջեք տուժածին դեպի ձեզ։ Ողնաշարի վնասվածքները կանխելու նպատակով աշխատեք տուժածին շրջել համաչափ։

  • Տուժածին շրջելուց հետո հենեք նրան ձեր ոտքերին։

 

Տուժածի ազդրի տակ գտնվող ձեռքը բռնեք արմունկից և դաստակից ու զգուշորեն ծալեք՝ հենելով դաստակը մեջքին։ Այսպիսով, նա պառկում է ոչ թե իր ձեռքի արտաքին մակերեսի, այլ ուսի վրա, ինչի հետևանքով նրա դիրքն ավելի կայուն է։


Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով բռնեք նրա ճակատից և կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքև։ Տուժածին շրջելուց հետո վերևում հայտնված նրա ձեռքը ծալեք արմնկում և, ափը դնելով կզակի տակ, կայունացրեք նրա գլուխն այս դիրքում։ Բացեք նրա բերանը (նկ. 4.1դ)։

 

Տարբերակ 2


Կանգնեք կամ ծնկի իջեք տուժածի կողքին՝ մոտավորապես նրա մարմնի միջնամասում։ Այնուհետև՝

 

  • Տուժածի՝ ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ։ Տուժածի մյուս ձեռքը ծալեք նրա որովայնի վրա (նկ. 4.2ա)։

  • Ձեր մի ձեռքով ամուր բռնեք տուժածի՝ ձեզանից հեռու գտնվող ուսը։ Տուժածի որովայնին դրված ձեռքը բերեք նրա ուսը բռնած ձեր ձեռքի վրա։ Ձեր մյուս ձեռքով ամուր բռնեք նրա կոնքային մասից այնպես, որ կարողանաք համաչափ շրջել նրա մարմինը։

  • Դանդաղ և զգուշորեն շրջեք տուժածին դեպի ձեզ։ Ողնաշարի վնասվածքները կանխելու նպատակով աշխատեք տուժածին շրջել համաչափ (նկ. 4.2բ)։

  • . Տուժածին շրջելուց հետո հենեք նրան ձեր ոտքերին։

  • . Այնուհետև, բաց չթողնելով տուժածի կոնքը, ձեր ձեռքին դրված նրա ձեռքը, արմունկով հենելով գետնին, դրեք տուժածի մյուս ձեռքին։

  • Ձեր ազատված ձեռքով բռնեք տուժածի կոնքը։ Ձեր մյուս ձեռքը սահուն հեռացրեք կոնքից և.վերևում հայտնված նրա ոտքը ծնկում ծալելով, դրեք մյուս ոտքին։ Ծալված ոտքի թաթը դրեք տուժածի ծնկային հոդի փոսում (նկ. 4.2գ)։

  • Սահուն բաց թողեք տուժածին, որ գրավի կայուն դիրք։

  • Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով բռնեք նրա ճակատից և կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքև, և բացեք նրա բերանը։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈՒՆԸ


  • Կատարեք առաջնային զննում։ Եթե առաջնային զննման ժամանակ հայտնաբերում եք, որ տուժածն անգիտակից վիճակում է, ստուգեք շնչուղիների անցանելիությունը, շնչառությունը, անոթազարկը և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

  • Բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի։ Եթե առաջնային զննման արդյունքում պարզվել Է, որ տուժածն ունի շնչառություն և անոթազարկ, սակայն նա անգիտակից Է կամ նրա գիտակցությունը մթագնած է, ապա անհրաժեշտ Է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի։

 

  • Պահպանեք մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Ցուրտ և խոնավ պայմանների դեպքում ծածկեք տուժածին, իսկ շոգի դեպքում` պաշտպանեք արևի ճառագայթներից և տապից։ Պաշտպանեք տուժածին գերտաքացումից և գերսառեցումից։

 

  • Ահազանգեք շտապ օգնություն։ Գիտակցության բացակայությունը շատ լուրջ իրավիճակ Է, և յուրաքանչյուր դեպքում պետք Է ահազանգել շտապ օգնություն։ Հնարավորության դեպքում մի՛ թողեք անգիտակից տուժածին մենակ, ուղարկեք որևէ մեկին ահազանգելու՝ հայտնելով նրան բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։

 

  • Կատարեք երկրորդային զննում։ Մինչև մասնագիտացված օգնության ժամանումը, այլ վնասվածքներ հայտնաբերելու նպատակով կատարեք երկրորդային զննում և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

  • Վերահսկեք տուժածի վիճակը։ Գործեք ըստ իրավիճակի։ Գրանցեք տվյալներր և հանձնեք այդ տեղեկությունները շտապ օգնության ժամանող անձնակազմին։

 

Մի՛ փորձեք անգիտակից վիճակում գտնվող տուժածին կերակրել կամ խմեցնել, քանի որ դա կբերի նրա շնչուղիների խցանման։ Մի՛ թողեք անգիտակից տուժածին առանց հսկողության։ Մնացեք տուժածի կողքին մինչև շտապ օգնության ժամանելը։ Խոսեք տուժածի հետ։ Եթե նույնիսկ նա չի արձագանքում, հնարավոր է, որ նա ձեզ լսում է։ Բարձրաձայն ասեք, թե ինչ եք պատրաստվում անել։ Դա նաև կօգնի ձեզ խուճապի չմատնվել և ճիշտ գործել։ Եթե մինչև շտապ օգնություն ահազանգելը տուժածի գիտակցությունը վերականգնվում է, միևնույն է, նա դեռ բժշկական օգնության կարիք ունի։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


  • Կատարեք առաջնային զննում։ Եթե առաջնային զննման արդյունքում պարզվել է, որ տուժածն ունի շնչառություն և անոթազարկ, սակայն նա անգիտակից վիճակում է կամ նրա գիտակցությունը մթագնած է, ապա անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի։

 

  • Պահպանեք մարմնի նորմալ ջերմաստիճանը։

 

  • Ահազանգեք շտապ օգնություն: Գիտակցության բացակայությունը շատ լուրջ իրավիճակ է, և յուրաքանչյուր դեպքում պետք է ահագանգել շտապ օգնություն:

 

  • Վերահսկեք տուժածի վիճակը։ Գործեք ըստ իրավիճակի։ Գրանցեք տվյալները և հանձնեք այդ տեղեկությունները շտապ օգնության ժամանող անձնակազմին։

 

  • Մի՛ թողեք անգիտակից տուժածին առանց հսկողության։ Մնացեք տուժածի կողքին մինչև շտապ օգնության ժամանելը:

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. simptom-lechenie.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ