Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Արտակարգ իրավիճակի գնահատում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում։ Ժամանակին և ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարևոր նշանակություն ունեն։

 

ՀՐԱՏԱՊ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒԼԵՐ


Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչև որևէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրավորեք ձեր հետագա գործողությունները՝ համաձայնեցնելով դրանք առկա պայմանների և հնարավորությունների հետ։

 

Հրատապ գործողությունների փուլերը (ՀԳՓ) ցանկացած պատահարի դեպքում ձեր կողմից ձեռնարկվող գործողությունների ծրագիրն է։ Առաջնորդվելով այդ փուլերով՝ դուք կկարողանաք ցանկացած արտակարգ իրավիճակում կազմակերպված և արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերել։ Հրատապ գործողությունների փուլերն են՝

 

  • դեպքի վայրի զննում և անվտանգության ապահովում,
  • տուժածի զննում և առաջին օգնության ցուցաբերում,
  • ահազանգում։

 

ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻ ԶՆՆՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ


Դեպքի վայրի զննումն օգնում է ձեզ գնահատել իրավիճակը և հասկանալ, թե ինչ է պատահել։ Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները։ Ուշադրություն դարձրեք արտակարգ իրավիճակներին բնորոշ նշաններին՝ արտասովոր տեսարաններին, ձայներին, հոտերին և այլն։

 

Ուշադիր զննեք դեպքի վայրը և փորձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

 

  • Ի՞նչ է պատահել։
  • Ի՞նչ վտանգ կա։
  • Քանի՞ տուժած կա։
  • Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել։

 

Ի՛նչ է պատահել


Ուշադիր զննելով դեպքի վայրը՝ փորձեք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել պատահարը։ Որոշ իրավիճակներում դեպքի վայրի զննումը միակ միջոցն է պարզելու, թե ինչ է պատահել։

 

Ի՞նչ վտանգ կա


Մոտենալով դեպքի վայրին՝ դուք պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է։ Ուշադիր փնտրեք այն ամենը, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի և ներկաների համար։ Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզվող շինությունները, երթևեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը և գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը և այլն։

 

Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր Է լինում։ Քննարկենք, թե ինչպես Է պետք ապահովել անվտանգությունը ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում։

 

  • Ավտովթար

 

Եթեե դուք մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա։ Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ (նկ. 3.1) կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթևեկության ուղղությունը։ Ավտովթարի ժամանակ կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել, և դուք պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք և տուժածներին շտապ տեղափոխեք դեպքիվայրից (տե'ս "ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ")։ Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դա կարող է հրդեհիկամ պայթյունի պատճառ դառնալ։

 

  • Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

 

Մարդը կարող է հոսանքի հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին։ Մինչև տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը և այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք հեռացնել լարը կամ սարքը տուժածից որևէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ (նկ. 3.2)։

 

 

Էլեկտրականությունը լուրջ վտանգ է ներկայացնում ամենուր, որտեղ առկա են կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր։ Եթե դուք տեսնում եք կտրված, ընկած հաղորղալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչև այդ հեռավորությունը (նկ. 3.3)։ Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության շնորհիվ հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ։ Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են; Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից։

 

  • Վտանգավռր նյութերի հետ կապված պատահարներ

 

 

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությանը։ Ուշադրություն դարձրեք դեպքի վայրում գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների և արտասովոր հոտերի վրա։ Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաև շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից։ Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության և վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ։ Նման մեքեն՚աների վթարի դեպքում ահազանգեք և մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին (նկ. 3.4)։

 

 

Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից։ Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, և եթե ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց։ Հնարավորության դեպքում, ապահովելով ձեր անվտանգությունը, շտապ օդափոխեք տարածքը (օրինակ` բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) և փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից (տե'ս "ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ"

 

  • Հրդեհ

 

Հիշեք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ Է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն։ Հրդեհի դեպքում վտանգավոր են և՛ բոցը, և՛ ծուխը, և՛ թունավոր գազերը։

 

Երբ ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռր բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը և ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք Է։ Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք և շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից։ Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի և բերանի մոտ պահեք խոնավ գործվածք և աշխատեք հնարավորինս մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը և ծուխը թեթև են ու վեր են բարձրանում։

 

  • Բռնության հետ կապված իրավիճակներ

 

Գտնվելով բռնության հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ դուք պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի և մյուս անձանց անվտանգությունը։ Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր Է։ Եթե դեպքի վայրն անվտանգ Է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին։ Հետաքննության համար այդ իրերը կարևոր նշանակություն ունեն։

 

Եթե տուժածը զինված Է, մի՛ մոտեցեք նրան։ Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ։ Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա։ Փորձեք հասկանալ և հանգստացնել նրան։

 

Եթե տուժածն ինքնասպանության փորձ է կատարել, զգույշ մտեք դեպքի վայր։ Եթե համոզված եք, որ տուժածը մահացած Է, ապա ձեռք մի՛ տվեք ոչ մի առարկայի։

 

Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր։ Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ և սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, վտանգը վերացնելու և տուժածին փրկելու համար։ Մինչև մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա և մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին։ Եթե իրավիճակը փոխվի, և պայմանները դառնան անվտանգ, դուք կարող եք գործել ըստ իրավիճակի։

 

Քանի՞ տուժած կա


Առաջին հայացքից հնարավոր է, որ դուք ոչ բոլոր տուժածներին նկատեք։ Ուստի, ուշադրություն դարձրեք բոլոր մանրամասների վրա։ Օրինակ՝ ավտովթարի դեպքում ավտոմեքենայի բաց դուռը կարող է ձեզ հուշել, որ տուժածը լքել է մեքենան կամ ուժեղ հարվածից դուրս է նետվել։ Արյունահոսող և ճչացող տուժածը կարող է շեղել ձեր ուշադրությունը լուռ կամ անգիտակից տուժածից։ Դժվար է նաև նկատել ծծկեր և մանկահասակ երեխաներին։ Ուշադիր գննեք դեպքի վայրը և փորձեք հայտնաբերել բոլոր տուժածներին։

 

Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել

 

Երբեք անուշադրության մի՛ մատնեք շրջապատի մարդկանց։ Ներկաները կարող են օգնել ձեզ ձեռնարկել առաջին օգնության միջոցառումներ, ահազանգել, դիմավորել և դեպքի վայր ուղեկցել շտապ օգնության մեքենան, պաշտպանել տարածքն անցանկալի երթևեկությունից, և տեղեկություն տալ կատարվածի և տուժածների վերաբերյալ։ Եթե մոտակայքում ոչ ոք չկա, ապա բարձրաձայն օգնություն կանչեք։

 

ՏՈՒԺԱԾԻ ԶՆՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ


Մոտենալով տուժածին՝ անհրաժեշտ Է զննել նրան՝ նրա վիճակը գնահատելու, վնասվածքների տեսակները և ծանրությունը պարզելու համար։ Տուժածի զննումը պետք Է կատարել արագ և ճիշտ հերթականությամբ։ Տուժածի զննումը պայմանականորեն բաժանվում Է առաջնային և երկրորդային զննման։

 

Առաջնային զննում


Մարդու մարմինը կազմված Է բջիջներից, որոնց կենսագործունեության համար անհրաժեշտ Է թթվածին։ Կենսական կարևոր՝ նյարդային, շնչառական և արյան շրջանառության համակարգերի գործունեության լուրջ խանգարման դեպքում բջիջների թթվածնով մատակարարումը կտրուկ նվազում Է, որը կարող Է կարճ ժամանակում հանգեցնել մահվան։

 

Առաջնային զննումն այն զննումն Է, որը կատարվում Է տուժածի կյանքին անմիջական սպառնացող պայմանների հայտնաբերման նպատակով։ Առաջնային զննման ժամանակ անհրաժեշտ Է ստուգել կենսական կարևոր համակարգերի գործունեությունը (նկ. 3.5), այսինքն`

 

  • գիտակցությունը,
  • շնչուղիների անցանելիությունը և շնչառությունը,
  • անոթազարկը և ուժեղ արյունահոսության աոկայությունը։

 

Գիտակցության ստուգում

 

 

Գիտակցության շնորհիվ իրականացվում է կապն արտաքին միջավայրի հետ։ Դրա շնորհիվ վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։ Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձվելու վտանգին։

 

Անգիտակից տուժածի մոտ թուլանում են բոլոր մկանները, այդ թվում նաև լեզուն, որը կարող է ետ գնալ և փակել շնչուղիները։ Տուժածի մոտ կարող է լինել ակամա փսխում։

 

Քանի որ անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլման և հազի ռեֆլեքսները, փսխման զանգվածը կամ այլ հեղուկները (արյուն, թուք, լորձ և այլն) կարող են խցանել շնչուղիները։ Այս ամենը շատ արագ կարող է բերել շնչառության կանգի և տուժածի մահվան պատճառ հանդիսանալ։

 

Տուժածի գիտակցության առկայությունը ստուգելու նպատակով կարող եք կատարել հետևյալ գործողությունները (նկ. 3.6)՝

 

  • Զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը։
  • Խոսեք տուժածի հետ, տվեք պարզ հարցեր, օրինակ՝ հարցրեք նրա անունը։
  • Տվեք պարզ հրահանգներ, օրինակ՝ խնդրեք տուժածին բացել աչքերը կամ սեղմել ձեր ձեռքը։

 

Գիտակից տուժածն արձագանքում է ձեզ, հակառակ դեպքում՝ նա անգիտակից է։ Անգիտակից տուժածի դեպքում անհրաժեշտ է ստուգել շնչուղիների անցանելիությունը և շնչառությունը։

 

Շնչուղիների անցանելիության և շնչառության ստուգում

 

Եթե տուժածը կարողանում է խոսել կամ հազալ, ուրեմն նրա շնչուղիները անցանելի են։ Եթե տուժածն անգիտակից է, ապա պետք է ստուգել նրա շնչուղիների անցանելիությունը։ Անգիտակից տուժածի շնչուղիների անցանելիության ստուգումը բավականին բարդ է։ Առաջին հերթին անհրաժեշտ Է կատարել շնչառական ուղիների բացում։ Եթե տուժածի մոտ չկան ողնաշարի վնասվածքներ, ապա շնչառական ուղիների բացումը կատարվում Է հետևյալ կերպ՝

 

  • Տուժածի գլուխը հետ տարեք և բարձրացրեք կզակը։ Դրա համար մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք (նկ. 3.7ա)։ Պարանոցի փափուկ հյուսվածքների վրա ճնշում գործադրելուց խուսափելու համար կարող եք ծալված միջնամատով տակից պահել կզակը` ցուցամատը տեղադրելով ստորին ծնոտին։ Մատնեմատը և ճկույթը ծալեք այնպես, որ նրանք չհպվեն պարանոցի փափուկ հյուսվածքներին։ Եթե տուժածը մանկահասակ երեխա Է, ապա գլուխը մի թեթև ետ տարեք և բարձրացրեք կզակը (նկ. 3.7բ), իսկ ծծկեր երեխաների մոտ միայն զգուշորեն բարձրացրեք կզակը (նկ, 3.7գ)։
  • Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքև և զգուշորեն բացեք տուժածի բերանը։ Անհրաժեշտության դեպքում բութ մատով բռնեք լեզուն և մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները և այլն։

 

Եթե ենթադրում եք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածքներ, ապա շնչառական ուղիները բացելու համար բարձրացրեք նրա կզակը՝ առանց գլուխը ետ տանելու (նկ. 3.8)։ Շնչուղիները բացելուց հետո, առանց նրա գլխի դիրքը փոխելու, ստուգեք տուժածի շնչառության առկայությունը։ Դրա համար կռացեք և, այտը մոտեցնելով նրա դեմքին, ձեր հայացքն ուղղեք տուժածի կրծքավանդակին և որովայնին (նկ. 3.9)։ Փորձեք տեսնել, լսել և այտով զգալ նրա շնչառությունը։ Շնչառության ստուգումը կատարեք 5-10 վայրկյանի ընթացքում։ Եթե տուժածը չի շնչում, անհրաժեշտ Է կատարել երկու ներփչում (տե'ս "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ"): Երկու ներփչման շնորհիվ դուք նաև ստուգում եք շնչուղիների անցանելիությունը։ Եթե օդը չի անցնում դեպի թոքեր, ապա պետք Է ենթադրել, որ նրա շնչուղիները խցանված են։ Շնչուղիների խցանման դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը տե'ս "ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ԽՑԱՆՈՒՄ"։ Եթե շնչուղիներն անցանելի են, ապա օդն անցնում Է տուժածի թոքեր, և արյունը հարստանում Է թթվածնով։


Անոթազարկի և ուժեղ արյունահոսության ստուգում

 

Շնչառության բացակայության դեպքում անհրաժեշտ է ստուգել անոթազարկը։

 

Սրտի կանգի դեպքում դադարում է արյան շրջանառությունը, որի հետևանքով ուղեղը թթվածին չի ստանում, և տուժածը մի քանի րոպեի ընթացքում մահանում է։

 

Անոթազարկը կարելի է շոշափել մակերեսորեն տեղակայված զարկերակների վրա, օրինակ՝ քնային (նկ. 3.10), ճաճանչային (նկ. 3.11) զարկերակների վրա։

 

Վնասվածքների և հիվանդությունների հետևանքով տուժածի անոթազարկը կարող է լինել անկանոն կամ թույլ։ Այդ պատճառով անոթազարկը նպատակահարմար Է շոշափել քնային զարկերակի վրա։ Տուժածի քնային զարկերակը գտնելու համար ձեր երկու կամ երեք մատները (ցուցամատ, միջնամատ, մատնեմատ), պարանոցի ամենաբարձր կետից սահեցնելով, իջեցրեք պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ։ Եթե մի կողմից անհնար Է շոշափել անոթազարկը, ապա փորձեք դա անել մյուս կողմից։ Սակայն երբեք մի՛ փորձեք սեղմել երկու քնային զարկերակները միաժամանակ։ Շոշափեք և փորձեք զգալ անոթազարկը մոտ 5-10 վայրկյանի ընթացքում։ Ծծկեր երեխայի անոթազարկը շոշափում են բազկային զարկերակի վրա՝ ցուցամատը և միջնամատը երեխայի բազկի ներքին մակերեսի վրա տեղադրելով (նկ. 3.12)։ Երբ տուժածը շնչառություն չունի, բայց անոթազարկը շոշափվում է, անհրաժեշտ է կատարել արհեստական շնչառություն։ Արհեստական շնչառության տեխնիկան տե'ս "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ"։ Իսկ տուժածի անոթազարկի բացակայության դեպքում պետք է կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (տե'ս "ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ"

 

Ուժեղ արյունահոսությունը կարճ ժամանակահատվածում մեծ ծավալով արյան կորուստն է։ Ուժեղ արյունահոսությունն անհրաժեշտ է հայտնաբերել և դադարեցնել հնարավորինս շուտ (տե'ս "ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ"), հակառակ դեպքում տուժածը կարող է մահանալ։ Յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում փորձեք ինքներդ գնահատել արյունահոսության ուժգնությունը։

 

 

Երկրորդային զննում

 

Երկրորդային զննումը, այն զննումն է, որը կատարվում է տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները և վիճակները հայտնաբերելու նպատակով։

 

Որոշ վնասվածքներ և հիվանդագին վիճակներ, որոնք կյանքին անմիջական չեն սպառնում, անուշադրության մատնվելով, կարող են որոշ ժամանակ անց դառնալ վտանգավոր։ Օրինակ՝ կոտրված ոսկրերը կարող են տեղաշարժվել, վնասել արյունատար անոթները և հանգեցնել ուժեղ արյունահոսության։ Երկրորդային զննման ընթացքում անհրաժեշտ է ի մի բերել պատահարի և տուժածի առողջական վիճակի վերաբերյալ հնարավոր բոլոր տեղեկությունները։ Երկրորդային զննման մեջ է մտնում նաև տուժածի վիճակի վերահսկումը, որն իրականացվում է մինչև մասնագիտական օգնության ժամանումը։ Երկրորդային զննումը կատարվում է երեք հիմնական եղանակներով՝

 

  • տուժածի և ներկաների հարցուփորձ,
  • տուժածի մանրակրկիտ զննում (ոտքից գլուխ),
  • կենսական կարևոր նշանների վերահսկում։

 

Երկրորդային զննման ընթացքում պետք է գրանցել ստացված տեղեկությունները՝ հետագայում շտապ օգնության անձնակազմին փոխանցելու համար: Ցանկալի է նաև նշել ցուցաբերված առաջին օգնությանը և ստուգումների ժամանակը։ Դա կարող եք անել ինքներդ կամ հանձնարարել որեէ մեկին։

 

Տուժածի համաձայնությունը նրան օգնություն ցուցաբերելու համար: Դժբախտ պատահարի հետևանքով տուժածը կարող է լինել անհանգիստ, (նյարդայնացած և գրգռված։ .Նա կարող է բացասաբար վերաբերվել օգնություն ցուցաբերող անձանց, ինչը կարող է էլ ավելի դժվարացնել օգնության ցուցաբերումը։ Այս պատճառով խորհուրդ Է տրվում մինչև աոաջին օգնության ցուցաբերումը տուժածից համաձայնություն ստանալ։ Տուժածն իրավունք ունի մերժել կամ ընդունել օգնությունը։ Տուժածի համաձայնությունը , ստանալու համար դուք պետք Է հայտնեք նրան, թե ով եք դուք, աոաջին օգնության ինչ գիտելիքներ ունեք և ինչ եք պատրաստվում անել։ Երբ մոտենում եք տուժածին, աշխատեք գրավել այնպիսի դիրք, որ նա ձեզ տեսնի։ Խոսեք հանգիստ և վստահ։ եթե տուժածը ձեզ թշնամաբար է վերաբերվում, մնացեք հանգիստ ն փորձեք նրան բացատրել, որ դուք պարզապես ցանկանում եք օգնել նրան։ Եթե շրջապատում գտնվում են նրա ընկերները կամ ընտանիքի անդամները, ապա նրանք կարող են օգնել ձեզ այդ հարցում։ Սակայն, եթե տուժածը թշնամական վերաբերմունքը չի փոխում, մի՛ վիճեք նրա հետ և մի՛ վարձեք ստիպելով օգնություն ցուցաբերել։ Հիշե՛ք, առանց տուժածի համաձայնության դուք չեք կարող նրան օգնություն ցուցաբերել։ Նման իրավիճակում ահազանգեք և հետևեք դեպքերի հետագա ընթացքին՝ հետագա բարդությունները կանխելա նպատակով։ Եթե տուժածը երեխա Է, ապա նրան օգնություն ցուցաբերելու համաձայնությունը պետք է ստանալ երեխային ուղեկցող չափահասից։ Համաձայնության ստանալու կարիք չկա, եթե տուժածը՝


  • անգիտակից Է,
  • հիվանդության կամ վնասվածքի պատճառով ի վիճակի չէ պատասխանել,
  • երեխա է՝ առանց չափահաս ուղեկցողի։

 

Եթե տուժածը սկզբից ևեթ բարյացակամ է տրամադրված կամ ինքն է խնդրում օգնել, ապա նման պարագաներում թույլտվություն խնդրելը ժամանակի ավելորդ կորուստ է։ Խուսափեք տուժածից թույլտվություն ստանալու խիստ պաշտոնական եղանակներից, որը կարող է նրան անհասկանալի թվալ։ Ուստի, յուրաքանչյուր իրավիճակում վարձեք ինքնուրույն կողմնորոշվել։ Սակայն միշտ անհրաժեշտ է խոսել տուժածի հետ և բացատրել նրան, թե ինչ եք պատրաստվում անել։

 

Տուժածի և ներկաների հարցուփորձ

 

Տուժածի և ներկաների հարցուփորձը կատարվում է պատահարի և տուժածի առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություններ հավաքելու նպատակով։

 

Հարցուփորձ կատարելիս առաջին հերթին ներկայացեք և օգնություն ցուցաբերելու համաձայնություն ստացեք։ Հարցրեք տուժածի անունը և նրան դիմեք անունով։ Անունով դիմելով՝ դուք ինչ-որ չափով թեթևացնում եք պահի լարվածությունը։ Տուժածը կարող է լինել վախեցած, այդ պատճառով նրա հետ անհրաժեշտ է վարվել հանգիստ և լինել համբերատար։

 

Տուժածն ինքը կարող է տեղեկություններ հաղորդել պատահարի և իր վիճակի մասին։ Սակայն, եթե տուժածը երեխա է, գիտակցության խանգարումների հետևանքով պատահարի մասին ոչինչ չի հիշում, կամ վնասվածքի հետևանքով չի կարող խոսել, ապա նա չի կարող տեղեկություններ տալ։

 

Անհրաժեշտ տեղեկություններ կարող են տալ նաև ընտանիքի անդամները, ընկերները և պարզապես պատահարի ականատեսները։ Եթե ներկա են տուժած երեխայի ծնողները կամ ուղեկցող չափահաս անձիք, խնդրեք նրանց օգնել ձեզ այդ հարցում։

 

Հարցուփորձի ժամանակ պարգեք, թե ինչ է զգում տուժածը և ինչ գանգատներ ունի։ Փորձեք պարգել նաև վիճակի վատթարացման նախադրյալները և ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։

 

Կան դեպքեր, երբ անհրաժեշտ է ստանալ լրացուցիչ տեղեկություններ.

 

Ալերգիա։ Պարզեք՝ ունի՞ արդյոք տուժածն ալերգիա որևէ դեղամիջոցի, սննդի, միջատի խայթոցի կամ այլնի նկատմամբ։ Հնարավոր է, որ հենց ալերգիկ ռեակցիան էլ լինի տվյալ իրավիճակի պատճառը։

 

Հիվանդության պատմություն։ Պարզեք՝ ի՛նչ հիվանդություններով է տուժածը տառապում (սրտային հիվանդություններ, էպիլեպսիա, շաքարախտ և այլն)։ Այս հիվանդությունների հանկարծահաս բարդությունները կարող են տվյալ պատահարի պատճառը լինել։ Որոշ դեպքերում տուժածի մոտ կարող է լինել հիվանդության կամ դեղամիջոցներ ընդունելու մասին հուշող թևնոց կամ վզնոց։

 

Դեղամիջոցներ։ Եթե տուժածը տառապում է որևէ հիվանդությամբ, ապա պարզեք՝ օգտագործո՞ւմ է արդյոք նա որևէ դեղամիջոց։ Եթե դեղորայք կամ տուժածին այլ անհրաժեշտ իր հանելու նպատակով բացում եք տուժածի պայուսակը, ապա անպայման նախօրոք զգուշացրեք և դա կատարեք վկաների ներկայությամբ։

 

Սնունդը։ Պարզեք, թե տուժածը վերջին անգամ երբ է սնվել, ինչ սնունդ է, ընդունել և ինչ հեղուկներ խմել։ Անհրաժեշտ Է պարզել՝ նրա ծարավի կամ թուլության պատճառը կապված Է արդյոք սնունդ և հեղուկներ ընդունելու հետ, թե՝ ոչ։


Տուժածի մանրակրկիտ զննում


Ուշադիր զննեք տուժածի մարմինը։ Դուք կարող եք նկատել մաշկի գույնի փոփոխություն, կապտուկներ, արյան հետքեր, մարմնի մասերի անբնական դիրք կամ ձևափոխություն, անսովոր դուրս ցցված կամ փոս ընկած հատվածներ։ Հարցրեք տուժածին, թե մարմնի որ մասերում է ցավ զգում։ Աշխատեք չդիպչել այդ մասերին։ Եթե շարժումը ցավ կամ տհաճություն չի պատճառում, խնդրեք տուժածին շարժել մարմնի մասերը։ Ուշադրություն դարձրեք տուժածի դեմքի արտահայտությանը և ձայնին։ Զննելիս համեմատեք մարմնի աջ և ձախ մասերը։

 

Գլուխ։ Զննումը սկսեք գլխից։ Մանրակրկիտ զննեք հատկապես մազածածկ շրջանը, քանի որ այդ մասերում դժվար է նկատել վնասվածքները։

 

Պարանոց։ Պարանոցը զննելիս, եթե բացառում եք գլխի կամ ողնաշարի վնասվածքները, խնդրեք տուժածին գլուխը դանդաղ թեքել աջ և ձախ, շարժել ուսերը։

 

Կրծքավանդակ, որովայն։ Կրծքավանդակը և որովայնը ստուգելու համար առաջարկեք տուժածին խորը ներշնչել և արտաշնչել։ Հարցրեք՝ կան արդյոք ցավեր կրծքավանդակի կամ որովայնի շրջանում, թե՝ ոչ։

 

Վերջույթները։ Ստուգեք յուրաքանչյուր վերջույթն առանձին։ Խնդրեք տուժածին շարժել սկզբում ձեռքի մատները, ապա դաստակը; Այնուհետև առաջարկեք շարժել ձեռքն արմնկային և ուսային հոդերում։ Նույն հերթականությամբ ստուգեք ստորին վերջույթները, նախ՝ ոտքի մատները, ոտնաթաթը և հետո խնդրեք ծալել ոտքը ծնկային և կոնքազդրային հոդերում։

 

Մեջք։ Եթե տուժածը պառկած է, ապա զգուշորեն սահեցրեք ձեր ձեռքերը նրա մեջքի տակ և շոշափեք այն։

 

ՑԱՎ


Ցավը ստիպում է մեզ ուշադրություն դարձնել հիվանդությանը կամ վնասվածքին։ Երբեմն ցավի պատճառն ակնհայտ է, օրինակ՝ երբ կտրում եք ձեր մատը։ Այլ դեպքերում ցավի պատճառն ավելի դժվար է բացահայտել։ Օրինակ՝ ցավը որովայնի շրջանում կարող է թվալ մարսողության խանգարման հետևանք, բայց իրականում կարող է սրտամկանի ինֆարկտի նշան լինել։


Որոշ դեպքերում ցավը վկայում Է վիճակի լրջության մասին, իսկ այլ իրավիճակներում ցավն ինքնին հանդիսանում Է առաջնային խնդիր։ Ցավի զգացողության արտահայտումը որոշ չափով կախված Է տուժածի անհատական առանձնահատկություններից։ եթե տուժածը գանգատվում Է ցավից, խնդրեք բնութագրել այն։ Ցավը կարողէ լինել այրող, ճնշող, սուր, բութ և այլն։ Երբեք մի՛ անտեսեք ցավը կամ ենթադրեք, որ նրա պատճառն այնքան էլ լուրջ չէ։ Փորձեք կռահել ինչի հետևանք կարող է լինել ցավը։

 

ՑԱՎԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ


  • Քաջալերռւմ։ Հանգստացրեք և սփոփեք տուժածին։ Ասեք տուժածին, որ շուտով կժամանի շտապ օգնությունը, որ դուք նրան չեք լքի, կշարունակեք օգնություն ցուցաբերել, և նրա վիճակը կբարելավվի։ Որոշ դեպքերում տուժածին կարող է հանգստացնել նաև հպումը։ Սակայն առաջին հերթին փորձեք հանգստացնել նրան հորդորելով, քանի որ տուժածը ձեր հպումը կարող է ընկալել որպես կոպիտ վերաբերմունք։
  • Դիրքը։ Ցավը որոշ չափով կարելի է թեթևացնել՝ օգնելով տուժածին ընդունել հարմար դիրք և մարմնի վնասված մասը անշարժ պահելով։ Օգնեք տուժածին հնարավորինս անշարժ մնալ, քանի որ շարժումը հաճախ կարող է բարդացնել տուժածի վիճակը և ուժեղացնել ցավը։ Խորհուրդ տվեք տուժածին թուլացնել մարմնի բոլոր մկանները։
  • Տաժածի ուշադրությունը շեղող միջոցառումներ։ Երբ տուժածը կենտրոնացած է միայն ցավի վրա, ապա այն ավելի սուր է զգում: Ուստի, փորձեք նրան հնարավորինս շեղել ցավից։ Շեղման արդյունավետ միջոց է
    տուժածի հետ խոսելը։ Աշխատեք խոսել բնական և անբռնազբոս՝ ներգրավելով տուժածին խոսակցության մեջ։ Եթե տուժածը երեխա է, զբաղեցրեք նրան` ցույց տալով որևէ հետաքրքիր տեսարան, պատմելով
    հեքիաթ և այլն։ Մի՛ շարունակեք, եթե զգում եք, որ այն, ինչ անում եք, հաճելի չէ տուժածին և զայրույթ է պատճառում։
  • Դեղամիջոցներ։ Որպես կանոն, առաջին օգնություն ցուցաբերողը տուժածին չպետք է տա ոչ մի դեղամիջոց, սակայն նա կարող է օգնել տուժածին ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցները։

 

Կենսական կարևոր նշանների վերահսկում

 

Այնպիսի կարևոր նշաններ, ինչպիսիք են տուժածի գիտակցության խանգարումները, շնչառության, անոթազարկի փոփոխությունները, կարևոր տեղեկություններ են տալիս տուժածի վիճակի մասին։ Մաշկը միշտ արձագանքում է տուժածի կենսական կարևոր համակարգերի գործունեության խաթարումներին։

 

Գիտակցություն Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր՝

 

  • Ի՞նչ է ձեր անունը։
  • Ի՞նչ է պատահել։
  • Որտե՞ղ եք դուք գտնվում։
  • Այսօր ի՞նչ օր է։

 

Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության և ժամանակի կողմնորոշման խանգարումները և այլն։ Գիտակցության մակարդակի ցանկացած խանգարում վկայում է լուրջ վնասվածքի մասին։

 

Շնչառություն Նորմալ վիճակում մարդու շնչառությունը համաչափ է, անաղմուկ և հանգիստ։ Ինչպես գիտեք, հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է րոպեում 14-18 շնչառւսկան շարժում, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 20-25, իսկ ծծկեր երեխաների մոտ 40-60 շնչառական շարժում։ Աշխատեք տեսնել և լսել շնչառության յուրաքանչյուր փոփոխություն: Տուժածի մոտ կարող են հանդիպել շնչառության հետևյալ խանգարումները՝

 

  • աղմկոտ շնչառություն,
  • չափազանց արագ կամ դանդաղ շնչառություն,
  • չափազանց մակերեսային կամ խորը շնչառություն,
  • ցավ շնչառական շարժումների ընթացքում,
  • անկանոն շնչառություն։

 

Անոթազարկ Առողջ սիրտն աշխատում է կանոնավոր և համաչափ։ Անոթազարկը սովորաբար հեշտությամբ շոշափվում է: Ինչպես գիտեք, հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ սրտի կծկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60-80 զարկ, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 80-110 զարկ, 1-12 ամսական երեխաների մոտ՝ 100֊120 զարկ, իսկ մինչև մեկ ամսական երեխաների մոտ՝ 120-140 զարկ։

 

Հնարավոր է, որ տուժածի վնասված կողմի վրա անոթազարկը չշոշափվի։ Այդ դեպքում շոշափեք այն հակառակ կողմի վրա։ Տուժածի մոտ կարող են հանդիպել անոթազարկի հետևյալ խանգարումները՝

 

  • անկանոն անոթազարկ,
  • թույլ (դժվար շոշափվող) անոթազարկ,
  • չափազանց արագ կամ դանդաղ անոթազարկ։

 

Մաշկի վիճակ Մաշկի ջերմաստիճանը և խոնավությունը (քրտնարտադրությունը) կարող են որոշակի տեղեկություններ տալ տուժածի վիճակի մասին։ Վնասվածքների կամ հիվանդագին վիճակների հետևանքով կարող են փոփոխվել մաշկի և լորձաթաղանթների գույնը, ջերմաստիճանը և խոնավությունը։

 

  • Մաշկի և լորձաթաղանթների գույնը։ Մաշկը և լորձաթաղանթները կարող են փոփոխվել՝ դառնալով գունատ, կարմրած, կապտավուն և այլն։ Մաշկի գույնի փոփոխությունn առավել հեշտ է հայտնաբերվում տուժածի շրթունքների շրջանում։
  • Ջերմաստիճանը։ Մաշկի ջերմաստիճանը նույնպես կարող է փոխվել՝ դառնալով սովորականից տաք կամ սառը։ Մաշկի ջերմաստիճանը կարելի է որոշել ձեռքի ափով տուժածի մաշկի ջերմությունը զգալով և համեմատելով ձեր մաշկի ջերմաստիճանի հետ։
  • Խոնավությունը։ Մաշկի խոնավության աստիճանը պայմանավորված է նրա վրա եղած քրտինքի քանակությամբ։ Մաշկը կարող է լինել սովորականից չոր, խոնավ կամ առատ քրտնարտադրության հետևանքով՝ թաց։

 

Շարունակեք կենսական կարևոր նշանների վերահսկումը մինչև մասնագետների ժամանումը։ Հետագայում շտապ օգնության անձնակազմին փոխանցելու նպատակով գրանցեք կենսական նշանների բոլոր տվյալները և ստուգման ժամանակը։

 

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ


Առաջին օգնության ցուցաբերման ժամանակ դուք պետք Է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել և անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել։

 

Ահազանգելով՝ դուք ապահովում եք մասնագիտական օգնության ժամանումը։ Շտապ օգնության աշխատանքn ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ դուք անհրաժեշտ և ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի և պատահարի վերաբերյալ։

 

Ահազանգելու որոշումը դուք կարող եք ընդունել ցանկացած պահի։ Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որևէ մեկին՝ ահագանգել։ Մի՛ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին և հսկեք նրա վիճակը։ Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել։ Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք և շտապ վերադարձեք տուժածի մոտ։ Վերադառնալուն պես վերստուգեք տուժածի վիճակը և հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն։ Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս։ Պետք է նախապես իմանալ այն կարևոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապ օգնության հերթապահին։ Այդ տեղեկություններն են՝

 

  • Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը և բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցներր կամ նշանավոր և աչքի ընկնող շինությունները։
  • Հեռախոսի համարը, որից կատարվում է ահազանգը։
  • Ինչ է պատահել։
  • Զանգահարողի անունը, ազգանունը։
  • Տուժածների քանակը։
  • Տուժածների վիճակը։
  • Ցուցաբերված առաջին օգնությունը։

 

Մի՛ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու։ Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը՝ մինչև մասնագիտական օգնության ժամանումը։

 

Եթե դուք որևէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա հայտնեք նրան շտապ օգնության հեռախոսի համարը՝ 103 և բոլոր այն տեղեկությունները, որոնք պետք է հաղորդվեն շտապ օգնության հերթապահին։ Ասեք նաև, որ ահազանգելուց հետո վերադառնա և ձեզ տեղյակ պահի շտապ օգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին։ Եթե դուք մենակ եք և չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք։

 

Երբեմն դժվար է կողմնորոշվել՝ կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապ օգնություն, թե՝ ոչ։

 

Օրինակ՝ երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում և ինքն է խնդրում չահազանգել։ Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել՝ արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։ Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ, ինչպիսիք են.

 

  • հրշեջ ծառայություն` 101,
  • ոստիկանություն` 102,
  • գազի վթարային վարչություն՝ 104։

 

Նախօրոք իմացեք նաև ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները։ Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները և պահեք որևէ երևացող տեղում, օրինակ՝ հեռախոսի կողքին։ Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր և ինչպես է պետք ահազանգել։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչև որևէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրավորեք ձեր հետագա գործողությունները՝ համաձայնեցնելով դրանք եղած պայմանների և հնարավորությունների հետ։ Հրատապ գործողությունների փուլերը (ՀԳՓ) ցանկացած պատահարի դեպքում ձեր կողմից ձեռնարկվող գործողությունների ծրագիրն է։ Հրատապ գործողությունների փուլերն են՝

 

  • դեպքի վայրի զննումը և անվտանգության ապահովում,
  • տուժածի զննում և առաջին օգնության ցուցաբերում,
  • ահազանգում։

 

Դեպքի վայրի զննումն օգնում է ձեզ գնահատել իրավիճակը և հասկանալ, թե ինչ է կատարվել։

 

Ուշադիր զննեք դեպքի վայրը և փորձեք պատասխանել հետևյալ հարցերին՝

 

  • Ի՞նչ է պատահել։
  • Ի՞նչ վտանգ կա։
  • Քանի՞ տուժած կա։
  • Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել։

 

Մոտենալով տուժածին՝ անհրաժեշտ է զննել նրան, գնահատել տուժածի վիճակը, պարզել վնասվածքների տեսակները և ծանրությունը։ Տուժածի զննումը կազմված է առաջնային և երկրորդային զննումից։ Առաջնային զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել՝

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ