Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Արյուն, ավշային համակարգ

Արյուն, ավշային համակարգ

Արյունը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը։ Սովորաբար միայն արյան մի մասն է շրջանառում։ Մյուս մասը գտնվում է արյունը պահեստավորող օրգաններում՝ լյարդում, փայծաղում, մաշկում, թոքերում։ Այդ արյունը շրջանառության մեջ է մտնում ակտիվ ֆիզիկական աշխատանքի ժամանակ, արյան կորստի կամ այլ դեպքերում։ Արյունը բաղկացած է հեղուկ մասից ու ձևավոր տարրերից։ Հեղուկ մասը կոչվում է պլազմա։ Արյան ձևավոր տարրերն են արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկները (թրոմբոցիտներ)։

 

Պլազման կազմում է արյան ծավալի մոտ 55%-ը։ Այն հիմնականում բաղկացած է ջրից, որտեղ լուծված են սպիտակուցներ և այլ օրգանական նյութեր, աղեր։

 

Արյան կարմիր բջիջները պարունակում են հեմոգլոբին, որը կապում և տեղափոխում է թթվածինը։ Հեմոգլոբինով է պայմանավորված արյան կարմիր գույնը։ Թթվածնով հարուստ արյունն ունի վառ կարմիր, իսկ թթվածնով աղքատ արյունը՝ մուգ կարմիր գույն։

 

Արյան սպիտակ բջիջները մտնում են մարմնի իմուն համակարգի կազմի մեջ։ Դրանք պաշտպանում են օրգանիզմը մանրէներից, օտարածին մասնիկներից և այլ նյութերից։

 

Արյան թիթեղիկներն անոթի պատի վնասման դեպքում մասնակցում են արյան մակարդմանը, նպաստում են խցանի (թրոմբ) առաջացմանը և կանխում հետագա արյունահոսությունը։ Արյունը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները՝

 

  • Տեղափոխության։ Արյունը հասցնում է սննդանյութեր և թթվածին մարմնի բոլոր բջիջներին, հեռացնում է նյութափոխանակության արգասիքներն ու ածխաթթու գազը։ Կենսաբանական ակտիվ նյութերն անցնում են արյուն և հասցվում թիրախ օրգաններին։

 

  • Պաշտպանական։ Արյան սպիտակ բջիջների միջոցով իրականանում է պայքարը վարակի դեմ։ Արյան թիթեղիկները մասնակցում են արյան մակարդմանը և պաշտպանում մարմինն արյան կորստից։

 

  • Ջերմակարգավորիչ։ Արյան շրջանառության միջոցով ապահովվում է մարմնի ջերմաստիճանի հարաբերական հաստատունությունը։

 

Ավշային համակարգն իրականացնում է պաշտպանական ֆունկցիա և մասնակցում է նյութափոխանակությանը։


Ավշային համակարգը բաղկացած է ավշային անոթներից, ավշային հանգույցներից, ավշային գեղձերից (նշիկները), մարսողական խողովակի պատում ավշային բջիջների կուտակումներից, փայծաղից, ուրցագեղձից (նկ. 2.7)։

 

Ավշային շրջանառությունը սկսվում է կույր սկսվող ավշային մազանոթներով, որոնք աստիճանաբար վերածվում են ավելի խոշոր ավշային անոթների և ի վերջո բացվում սրտի աջ կեսը մտնող երակի մեջ։ Ավշային մազանոթների պատերի բարձր թափանցելիության շնորհիվ հյուսվածքային հեղուկն անցնում է դրանց մեջ՝ ձևավորելով ավիշը։ Ավշի հոսքը դանդաղ է։ Համեմատության համար, եթե մարդու մարմնում օրական շրջանառող արյան ծավալը կազմում է մոտ 10 000 լիտր, ապա մարմնում շրջանառող ավշի օրական ծավալը կազմում է մոտ 2,5 լ։

 

Ավշային անոթների ճանապարհին կան ավշային հանգույցներ, որտեղ կուտակված են արյան սպիտակ բջիջներ, և որոնցով անցնելով՝ ավիշն ազատվում է ախտածին մանրէներից։ Մակերեսային ավշային հանգույցները հիմնականում խմբավորված են մարմնի որոշակի շրջաններում՝ պարանոց, անութային և աճուկային փոսեր (նկ. 2.7)։

 

Ավշային հանգույցները սովորաբար փոքր են և չեն շոշափվում, սակայն վարակի և որոշ հիվանդությունների դեպքում մեծանում են՝ դաոնալով շոշափելի և երբեմն՝ ցավոտ։

 

ԱՎԻՇ


Ավիշը մարմնի հեղուկ միջավայրի բաղադրամասն է, որը կատարում է պաշտպանական և նյութափոխանակության ֆունկցիաներ։ Հյուսվածքային հեղուկը, անցնելով ավշային անոթների մեջ, ձևավորում է ավիշը։ Ավիշը թափանցիկ հեղուկ է, բաղադրությամբ նման է արյան պլազմային և պարունակում է արյան սպիտակ բջիջներ։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.02.2015

Հարգելի МЕРИ, եթե խոսքը վերաբերում է ժողովրդական լեզվով "белокровие" կոչվող  հիվանդությանը, որը հայերենով բառացի անվանել են սպիտակ արյուն, ապա դա արյան համակարգի հիվանդություն է: Գուցե ինչ-որ հարցում չհասկականք իրար և ավելորդ չներկայացվի հիվանդությունը, ուստի լավ կլինի ավելի մանրամասն բժշկից իմանալ, իրականում ինչ է ախտորոշվել երեխայի մոտ:

МЕРИ

06.02.2015

АЙД ИВАНДУТУНЫ АСЕЛ ЕН ВОР ШАТ АЗВАДЕП Э ЛИНУМ ЕВ ХНДРУМЕМ АСЕК __ИНЧИЦ Э АРАЧАНУМ АЙД ИВАНДУТУНЫ

МЕРИ

06.02.2015

БАРЕВ ЦЕЗ ЕС УЗУМЕМ ИМАНАЛ ИНЧ ИВАНДУТУН Э СПИТАК АРУНЫ.АЙСОР ВИРААТЕЛ ЕН ЕРЕХАИ АНЕЛ ЕН АХИКИН КПАЦ МИ ГУНД ЕВ МЕЗ АСЕЛЕ ЕН ВОР АЙД ИВАНДУТУНЫ КОЧВУМ Е СПИТАК АРУН___ХНДРУМ ЕМ АСЕК ДА ЕТАГАУМ АРЦОК КЫАРАЧАНА

Շանթ Գրիգորյան

31.08.2013

ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԴՈՒՔ ԻՆՁ ՇԱՏ ԵՔ ՕԳՆՈՒՄ ՁԵՐ ՏԵՂԱԴՐԱԾ ՆՅՈՒԹԵՐՈՎ

Լուսինե

11.11.2012

Շնորհակալություն տեղեկության համար

Մեդ-Պրակտիկ

10.11.2012

Լիմֆոցիտները բջիջների խումբ են, որոնք լեյկոցիտների տարատեսակների շարքին են դասվում: Լիմֆոցիտների երկու ավելի կարևոր տարատեսակներն են B և T լիմֆոցիտները, որոնք տարբեր դեր են կատարում իմունային համակարգի ռեակցիայում օտար սպիտակուցների ոչնչացման գործում (հակածիններ): B-լիմֆոցիտ. գնդաձև բջիջ կլոր միջուկով, ցիտոպլազմային հատիկներ չի պարունակում: Մասնակցում է իմունային համակարգի ռեակցիաներում և կարգավորում է հակամարմինների արտադրումը: Երբեմն մասնակցում է ալերգիկ ռեակցիայի: Կենսունակ են մի քանի օրից մինչև մի քանի տարի: Т-լիմֆոցիտ. գնդաձև բջիջ կլոր միջուկով, ցիտոպլազմային հատիկներ չի պարունակում: Մասնակցում և կարգավորում է իմունային ռեակցիան, պատասխանատու է բջջային իմունային ռեակցիայի համար: Կենսունակ են մի քանի օրից մինչև մի քանի տարի: B-լիմֆոցիտները նման անվանում են ստացել մի օրգանի պատճառով, որում նրանք հայտնվում են` հավի նախասաղմում: Այդ օրգանը կոչվում է Ֆաբրիցիուսի պայուսակ՝Bursa Fabricious: Մարդը նման օրգան չունի: Մարդու մոտ B-լիմֆոցիտներ արտադրում է ոսկրածուծը, սակայն ընդհանուր կենսաբանական անվանումը պահպանվել է: T-լիմֆոցիտները այդպես են կոչվում թիմուսի պատճառով, որը կարևոր դեր է խաղում նրանց զարգացման մեջ: T-լիմֆոցիտները նույնպես, ինչպես B-լիմֆոցիտները արտադրվում են ոսկրածուծում: Նրանք շրջանառվում են ողջ օրգանիզմով՝ օգտագործելով ինչպես արյունատար, այնպես էլ լիմֆատիկ անոթները: T և B լիմֆոցիտները նմանատիպ տեսք ունեն: Դրանք մանրադիտակի տակ զանազանել հնարավոր է՝ միայն` ավելացնելով հատուկ հակազդակներ, որոնք թույլ կտան սահմանել սպիտակուցների մոլեկուլների քանակը և ձևը նրանց մակերևույթներին: Միայն մասնագիտացված լաբորատորիաներում հնարավոր է սահմանել լիմֆոցիտների տարբեր ձևերը: Լիմֆոմայի դեպքում նկատվում է լիմֆոցիտների հավելուրդային արտադրում և դրանց կուտակում լիմֆատիկ հանգույցներում, որը հանգեցնում է լիմֆատիկ հանգույցների չափերի մեծացմանը:

Լուսինե Խաչատրյան

08.11.2012

Ես ուզում եմ իմանալ T, B -լիմֆացիտների մասին մանրամասն,նրանց կատարած ֆումկցիաները, եթե հնարավոր է: Նախապես շնորհակալություն

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ