Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու մարմնի վրա

Բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու մարմնի վրա

Բարձր ջերմաստիճանի ներգործության հետևանքով զարգացող հիվանդագին վիճակներն են արևահարությունը, ջերմային ցնցումները, ջերմային հյուծումը, ջերմային հարվածը։

 

ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ


Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով։

 

Մանկահասակ և ծծկեր երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39°C և ավելի),

  • դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն,

  • գլխացավ, գլխապտույտ,

  • թուլություն,

  • անհանգստություն, գրգռվածություն,

  • աղմուկ ականջներում,

  • արյունահոսություն քթից,

  • սրտխառնոց, փսխում,

  • գիտակցության խանգարումներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։

  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։

  • Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով։

  • Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը։

  • Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Աղյուսակ 13.2 Ջերմակարգավորումը միջավայրի ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում

Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի ցածր ջերմաստիճանին

Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին

  • Մաշկի արյունատար անոթները նեղանում են, ջերմատվությունը նվազում է, արյունը մղվում է դեպի կենսական կարևոր օրգաններ՝ ապահովելով դրանց հաստատուն ջերմաստիճանը։
  • Քրտնարտադրությունը նվազում է։
  • Առաջանում է դող, և մկանների կծկումների շնորհիվ մեծանում է ջերմարտադրությունը։
  • Դանդաղում է անոթազարկը։ Արյունն ավելի դանդաղ է հոսում, և ջերմատվությունը նվազում է։
  • Տրոհվում են մարմնի ճարպերը՝ արտադրելով ջերմություն։
  • Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը:
  • Քրտնարտադրությունն ուժեղանում է։
  • Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին։
  • Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը։

 

ՋԵՐՄԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ


Ջերմային ցնցումները կմախքային մկանների ցավոտ կծկումներն են, որոնք սովորաբար առաջանում են շոգ պայմաններում ֆիզիկական աշխատանք կատարելիս։ Ջերմային ցնցումներ ավելի հաճախ հանդիպում են մարզիկների մոտ։ Ավելի հաճախ ջերմային ցնցման ենթարկվում են ոտքերի, որովայնի, ձեռքերի մկանները։ Տաք կամ նույնիսկ նորմալ ջերմաստիճանի պայմաններում ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում մկանային աշխատանքը բերում է մեծ քանակով ջերմության արտադրման, որի հետևանքով ուժեղանում է քրտնարտադրությունը։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը չի փոխվում։ Ժամանակին ցուցաբերված առաջին օգնության դեպքում ջերմային ցնցումները լուրջ խնդիր չեն ներկայացնում։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, նույնիսկ եթե ցնցումները դադարել են։ Զգուշորեն ձգեք և նուրբ մերսեք ցնցվող մկանը։ Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։ Տուժածին տվեք հանքային ջրեր, սառը հյութեր։

 

ՋԵՐՄԱՅԻՆ ՀՅՈՒԾՈՒՄ


Ջերմային հյուծումը շոկի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազրկումից։
Տաք միջավայրում երկարատև լարված աշխատելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է։ Դրա հետևանքով տուժածը մեծ քանակությամբ հեղուկ և աղեր է կորցնում։ Շոգ օրվա ընթացքում մարդը քրտնելու արդյունքում կարող է կորցնել մինչև. 10 լիտր հեղուկ։ Առատ քրտնարտադրության հետևանքով մարմնում նվազում է արյան ծավալը։ Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար նեղանում են մաշկի և վերջույթների արյունատար անոթները։ Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում։ Ջերմային հյուծմանը կարող են նախորդել ջերմային ցնցումները։ Ջերմային հյուծումն ավելի հաճախ հանդիպում է մարզիկների, հրշեջների, շինարարների և նրանց մոտ, ովքեր տաք հագնված երկար ժամանակ գտնվում են շոգ և բարձր խոնավության պայմաններում։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը կարող է լինել նորմալ, կամ սովորականից մի փոքր ցածր կամ բարձր։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • սառը, խոնավ, գունատ մաշկ,

  • գլխացավ, գլխապտույտ,

  • թուլություն,

  • ծարավի զգացում,

  • սրտխառնոց, փսխում,

  • արագացած, թույլ անոթազարկ,

  • հաճախացած շնչառություն։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը։

  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։

  • Պառկեցրեք տուժածին, բարձրացրեք նրա ոտքերը մոտ 25 սմ։

  • Թուլացրեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը։

  • Եթե տուժածը գիտակից վիճակում Է, տվեք ջրազրկման ժամանակ տրվող սառը հեղուկից (տե՛ս հավելված 3), կամ սառը հանքային ջրեր։

  • Ահազանգեք շտապ օգնություն։

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ՋԵՐՄԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ


Ջերմային հարվածը կյանքին սպառնացող վիճակ Է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում Է մարմնի ջերմակարգավորումը։ Արդյունքում մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում Է, և խանգարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Այս վիճակը կարող է զարգանալ շատ արագ: Հաճախ ջերմային հարվածը հաջորդում է ջերմային հյուծմանը։ Ջերմային հյուծման ժամանակ մարմինը, հեղուկի հետագա կորուստը կանխելու նպատակով, դադարեցնում է քրտնարտադրությունը։ Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը պահպանելու համար նեղանում են մաշկի արյունատար անոթները; Մարմինը չի կարողանում արդյունավետ հովանալ, ուստի արագ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և զարգանում է ջերմային հարված։ Կենսական կարևոր օրգանների գործունեությունը խաթարվում է։ Եթե մարմինը չի սառեցվում, ի հայտ են գալիս ջղաձգություններ, գիտակցության կորուստ։ Տուժածը կարող է նույնիսկ մահանալ։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • մարմնի բարձր ջերմաստիճան (40°C-ից բարձր),

  • կարմրած, տաք, չոր մաշկ,

  • գլխացավ, գլխապտույտ,

  • չորություն բերանում, ծարավի զգացում,

  • գիտակցության արագ զարգացող խանգարում,

  • արագացած, սկզբում լեցուն, հետագայում թույլ, անկանոն անոթազարկ,

  • հաճախացած, մակերեսային և աղմկոտ շնչառություն։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։

  • Արագ սառեցրեք տուժածի մարմինը, ընտրելով ստորև թվարկվող ձևերից իրավիճակին առավել հարմար տարբերակները.

  • թեթևացրեք տուժածի հագուստը,

  • նախօրոք զգուշացնելով՝ տուժածի իրանին ուղղեք սառը ջրի ոչ ուժեղ շիթ,

  • տուժածին ծածկեք թաց սավանով,

  • հովհարեք տուժածին,

  • դրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում։

  • Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան սառը հեղուկ և խորհուրդ տվեք խմել կումերով։

  • Տաս րոպեն մեկ չափեք տուժածի մարմնի ջերմաստիճանը։ Շարունակեք սառեցնել տուժածի մարմինը, մինչև ջերմաստիճանը հասնի 38°C։ Այդ դեպքում դադարեցրեք տուժածի մարմնի սառեցումը։ Շարունակեք չափել մարմնի ջերմաստիճանը յուրաքանչյուր կես ժամը մեկ, բանի որ հնարավոր է, որ այն կրկին բարձրանա։ Այդ դեպքում վերսկսեք տուժածի մարմնի սառեցումը։

  • Հնարավորինս արագ ահազանգեք շտապ օգնություն։

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Տե'ս նաև "ՋԵՐՄԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://mirfactov.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ