Ախտորոշում
Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության մասին:
Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հետազոտել ամբողջ օրգանիզմի օրգան-համակարգերը: Այն ճառագայթային հետազոտություն է, այսինքն, հիմնված է ռենտգենյան ճառագայթների վրա: Արմենիա բժշկական կենտրոնում ՀՏ-ն ներդրվել է 2005 թվականից, իսկ 2015-ին հիվանդանոցը համալրվեց նոր սերնդի երկու համակարգչային տոմոգրաֆով: Դրանք մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆներն են:
Ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային տոմոգրաֆը:
ՀՏ-ն իր մեջ ներառում է Գենտրի, որի մեջ տեղակայված է ռենտգենյան խողովակը: Հենց այդ խողովակում են գեներացվում ռենտգենյան ճառագայթները: Հաջորդ բաղկացուցիչ մասը հատուկ սեղանն է, որի վրա պառկում է պացիենտը և անցնում Գենտրիի միջով: Տոմոգրաֆն ունի նաև համակարգչային համալրում, որտեղ ամբողջ տեղեկատվությունը թվայնացվում է և արտացոլում հետազոտման պատկերը:
Սենյակները պարտադիր կերպով մեկուսացված և առանձնացված են, քանի որ հետազոտման սենյակում հետազոտության պահին առկա է ճառագայթում: Բժիշկների սենյակը միանգամայն պաշտպանված է ճառագայթումից:
Ինչո՞վ են տարբերվում նոր սերնդի տոմոգրաֆները նախկիններից:
Ժամանակակից սարքերը բավականին հզոր են, թույլ են տալիս ավելի մանր շերտերով ուսումնասիրել հետաքրքրող հատվածը և հնարավորություն են տալիս նաև երեխաների հետազոտությունն իրականացնել նվազագույն ճառագայթային դոզայով:
Նախկինում տոմոգրաֆային հետազոտությունն իրենից ներկայացնում էր միաշերտ հետազոտություն, և այն կոչվում էր քայլային ՀՏ: Դրա ընթացքում յուրաքանչյուր սքանավորման համար հիվանդը պետք է պահեր շունչը, ապա կատարվեր սեղանի տեղաշարժ, և ամեն 5-8 մմ-ի համար պահանջվում էր առանձին նկար:
Հետո ստեղծվեցին պարույրային խողովակով սարքեր, այսինքն, մեկ անգամ շունչը պահելով կարելի էր հետազոտել բավականին մեծ տարածք: Իսկ ներկայում մի քանի պարույրային սարքերը (2-4-6-16 և ավելի) թույլ են տալիս ավելի մանր շերտերի ռեկոնստրուկցիաներ, և առավել կարճանում է հետազոտության ժամանակը:
Որքան սարքը հզոր և զարգացած է, այնքան ավելի շատ է ճառագայթումը, սակայն նոր սարքերն ունեն ճառագայթը առավելագույն ցածր դոզայի սահմանների նվազեցնելու հնարավորություն, իհարկե, ոչ որակի հաշվին:
Ո՞ր հիվանդությունների և իրավիճակների դեպքում է նշանակվում ՀՏ հետազոտություն:
Հիմնականում նշանակվում է բազմաօրգանային հետազոտությունների ժամանակ: ՀՏ հետազոտությամբ ուսումնասիրվում են գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի օրգանների, փոքր կոնքի և ոսկրային համակարգի ախտահարումները: Այն թույլ է տալիս հայտնաբերել տարբեր ախտաբանական պրոցեսներ, որոնցից հատուկ տեղ է տրվում ուռուցքային հիվանդություններին:
Բժշկության զարգացման հետ մեկտեղ, մեծանում են այս հետազոտության ցուցումները: Եթե նախկինում կարելի էր սահմանափակվել ռենտգեն հետազոտմամբ, ՈՒՁՀ-ով, ապա ներկայում ավելի հաճախ ենք դիմում նորագույն հետազոտության մեթոդներին, որոնցից է ՀՏ-ն:
Որքանո՞վ է համակարգչային տոմոգրաֆիան արդյունավետ խոռոչային օրգանների հետազոտման համար:
Խոռոչային և պարենխիմատոզ օրգանների հետազոտման միջև տարբերություն և սահմանափակումներ չկան:
Խոռոչավոր օրգանների համար օգտագործվում է ո՛չ միայն ներերակային ներարկումը, այլ նաև խոռոչի կոնտրաստավորումը:
Հնարավո՞ր է ՀՏ հետազոտությամբ պարզել նորագոյացության բնույթը:
Ուռուցքների բարորակ կամ չարորակ բնույթը պարզելու համար ամենակարևորը հյուսվածաբանական հետազոտությունն է, բայց կան ցուցոնիշներ, որոնք համադրելով հնարավոր է լինում շատ դեպքերում որոշել ուռուցքի բնույթը:
Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել ՀՏ հետազոտությանը:
Հետազոտությունը որևէ լուրջ նախապատրաստում չի պահանջում: Եթե հետազոտությունը պետք է կատարվի ներերակային կոնտրաստավորմամբ, ապա անհրաժեշտ է ունենալ կրեատինինի ցուցանիշը արյան մեջ: Դա պարտադիր է 60-նն անց անձանց և երիկամային խնդիրներ ունեցող պացիենտների դեպքում, անկախ տարիքից:
Որովայնի օրգանների հետազոտման ժամանակ պացիենտը պետք է լինի քաղցած:
Կա՞ տարբերություն երեխաների հետազոտության դեպքում:
ՀՏ սարքերը ներառում են ծրագիր, որը թույլ է տալիս երեխաներին հետազոտել ըստ քաշի և տարիքի` սկսած նորածնային տարիքից: Եթե երեխան անհանգիստ է, նրան պետք է հանգստացնել, ծայրահեղ դեպքում կատարվում է անզգայացում:
Ինչպիսի՞ հակացուցումներ կան:
Հակացուցումները կապված են կոնտրաստային նյութի օգտագործման հետ: Ներկայում այդ ցանկը բավականին կրճատվել է, քանի որ կիրառվում են առավել որակյալ կոնտրաստային նյութեր:
ՀՏ հետազոտության հակացուցումներին են դասվում կրեատինինի բարձր ցուցանիշներն արյան մեջ:
Հակացուցում է յոդի նկատմամբ ալերգիան, քանի որ կոնտրաստային նյութի հիմքում յոդն է: Այլ ալերգիաների ժամանակ հակացուցում չկա:
Հակացուցում է վահանաձև գեղձի տոքսիկ հիվանդությունների առկայությունը, որոնց ժամանակ արգելված է յոդի ներարկումը:
Ալերգիկ հակացուցումներից բացի բոլոր այլ հակացուցումները հարաբերական են:
Հարաբերական հակացուցում է պացիենտի անհանգիստ պահվածքը, կլաուստրոֆոբիան (վախ փակ տարածքների նկատմամբ): Չնայած ՀՏ ժամանակակից ապարատները բաց են, բայց միևնույն է, կան մարդիկ, ովքեր վախենում են նույնիսկ այդ դեպքում:
Ի՞նչ տարբերություն կա ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների միջև:
Տարբերությունն, առաջին հերթին,ճառագայթներն են: ՄՌՏ-ի դեպքում կիրառվում են մագնիսառեզոնանսային ալիքներ, իսկ ՀՏ-ի ժամանակ`ռենտգենյան:
Որքա՞ն ժամանակից է պատրաստ լինում պատասխանը:
Քանի որ հետազոտման զննությունն ու եզրահանգումը երկար ժամանակ են պահանջում, պատասխանը պացիենտին տրվում է պլանային դեպքում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: Հիմնականում դա հետազոտության հաջորդ օրն է: Եթե դեպքը շտապ է, և դա հետազոտության ժամանակ տեսնում է նաև բժիշկ ռադիոլոգը, պատասխանը տրվում է մոտ մեկ ժամվա ընթացքում:
Հիվանդանոցում առկա՞ է ՀՏ հետազոտության իրականացում պետպատվերի շրջանակներում:
Կան պետպատվերի շրջանակներում իրականացվող հետազոտություններ: Նման դեպքերում պացիենտները նախապես հերթագրվում են, ներկայացնում համապատասխան փաստաթղթեր:


Կարդացեք նաև

Նախքան մեզի հետազոտությունը խորհուրդ չի տրվում այնպիսի մրգեր և բանջարեղեն ընդունել, որոնք կարող են ազդել մեզի գույնի վրա, ինչպիսիք են` ճակնդեղը, գազարը և այլն, միզամուղների ընդունումը նույնպես արգելվում է...



Բերանի խոռոչի մանրակրկիտ լվացումից հետո (ատամների մաքրում և ողողում` եռացրած ջրով) ստերիլ տարայի մեջ հավաքում են առավոտյան խորխի չափաբաժինը: Ախտորոշիչ արժեք է ներկայացնում լորձային կամ լորձաթարախային...



Շատ կարևոր է նախքան բկանցքի քսուկ վերցնելը և մանրէաբանական հետազոտությունից ձեռնպահ մնալ սննդի ընդունումից և ատամները լվանալուց: Խմել կարելի է: Սնունդը, ատամի մածուկը և, նույնիսկ, վերջինիս մնացորդներն...



Կղանքի քննություն հանձնելուց 3-4 օր առաջ դադարեցնել լուծողականների, գերչակի և վազելինի յուղի, ակտիվացված ածուխի (սորբենտների) ընդունումը և ուղիղաղիքային մոմիկների տեղադրումը: Հոգնայից, ինչպես նաև բարիումի (ռենտգեն հետազոտության ժամանակ) ընդունումից հետո...



Ընդհանուր կանոնները հայտնի են, սակայն ավելորդ չէ նախքան արյան ցանկացած հետազոտություն հանձնելը վերհիշել ամենակարևոր կետերը...



Ընդհանուր բիլիռուբին: Դեղին պիգմենտ է՝ բաղկացած ուղղակի և անուղղակի բիլիռուբիններից: Նորման կազմում է 3,4–17,1 մկմոլ/լ: Բարձր արժեքներ հիմնականում դիտվում են լյարդի գործունեության լուրջ խանգարումների դեպքում...



Վիտամին В12
Մասնակցում է կարմիր ոսկրածուծի կողմից էրիթրոցիտների արտադրման և հասունացման գործընթացին...



- Գլյուկոզա
Գլյուկոզան օրգանիզմի բոլոր բջիջների և հյուսվածքների համար էներգիայի աղբյուր է:
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նորման համարվում է...



Խոլեսթերին -ԲԽԼՊ
Աթերոսկլերոզի զարգացման ռիսկի ցուցանիշ է: Բարձր խտության լիպոպրոտեիդները կիրառվում են ճարպերի...



«Արյան կենսաքիմիա» բառակապակցությունը շատերին է ծանոթ, այն տեղեկատվական հետազոտություն է, որը տարբեր մասնագիտացմամբ բժիշկները հաճախ են պացիետներին նշանակում` հիվանդության ախտորոշման համար...



Ալբումին
Այս սպիտակուցն արտադրվում է լյարդի կողմից, կազմում է արյան պլազմայի մինչև 65%-ը: Տարբեր տարիքում նորմայի արժեքները...



Էլաստոգրաֆիան` ուլտրաձայնի կիրառմամբ, անցավ, ոչ ինվազիվ ախտորոշման ճշգրիտ մեթոդ է, որն, ի տարբերություն լյարդի ուլտրաձայնային հետազոտության, թույլ է տալիս որոշել լյարդի ֆիբրոզի և ճարպային հեպատոզի...



ՄՌՏ հետազոտություն կարելի է կատարել, երբ սրտի անոթները ստենտավորված են, երբ կատարված է հոդերի էնդոպրոթեզավորում կամ օրգանիզմում կան մետաղական կոնստրուկցիաներ. պարզաբանում է «էրեբունի» ԲԿ օրթոպեդ-վնասվածքաբան...



Ավշային հանգույցները ոչ մեծ, օվալ կամ կլորավուն պերիֆերիկ իմուն համակարգի օրգաններ են, որոնք կատարում են պաշտպանիչ ֆիլտրի դեր: Արյունը մաքրում են ախտածին մանրէներից, վիրուսներից, սնկերից: Ավշային հանգույցները...



1. Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:
Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am