Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Դուպլեքս, տրիպլեքս և դոպլեր հետազոտություններին վերաբերող հարցերին պատասխանում է Արուս Արզումանյանը. armeniamedicalcenter.am

Դուպլեքս, տրիպլեքս և դոպլեր հետազոտություններին վերաբերող հարցերին պատասխանում է Արուս Արզումանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ են դուպլեքս, տրիպլեքս և դոպլեր հետազոտությունները և ինչո՞վ են տարբերվում միմյանցից:

Դուպլեքս սքանավորումը արյունատար անոթների հետազոտությունն է: Դուպլեքս նշանակում է կրկնակի, քանի որ այն կազմված է երկու բաղադրիչից` դոպլերոգրաֆիան (դուպլեքս սքանավորման հիմքը) և դասական ուլտրաձայնային հետազոտությունը (կոչվում է նաև B ռեժիմ):

Դոպլերոգրաֆիա են անվանել ի պատիվ հայտնի ավստրիացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Քրիստիան Անդրեաս Դոպլերի, քանի որ նա  ուսումնասիրել է ֆիզիկական մի երևույթ, որի հիմքում ընկած է այն, որ շարժվող մասնիկների կողմից արտացոլված ալիքների հաճախականությունը կախված է այդ մասնիկների շարժման արագությունից և ուղղությունից:

Դոպլերոգրաֆիայի միջոցով ստացվում է տեղեկատվություն միայն արյան հոսքի վերաբերյալ, սակայն չի երևում անոթը, այդ պատճառով կոչվում է նաև «կույր» դոպլեր: Անոթը տեսնելու համար օգտագործվում է B ռեժիմը, երևում է անոթն իր պատկերով, տրամագծով, հարանոթային շրջակա հյուսվածքներով: Միաժամանակ օգտագործելով դոպլերը և B ռեժիմը ստացվում են և՛ արյան հոսքի պատկերը, և՛ անոթի վերաբերյալ տեղեկատվությունը:

Տրիպլեքս նշանակում է եռակի, այդ անվանումը երբեմն կիրառվում է, որովհետև ժամանակակից սարքերն ունեն նաև գունային դոպլեր ռեժիմ: Տրիպլեքսի հիմքում նույնպես դոպլեր էֆեկտն է, բայց էկրանի (դիսփլեյի) վրա այն երևում է անոթի լուսանցքում գունային տարբեր երանգներով, որի շնորհիվ որոշվում է արյան հոսքի ուղղությունը:

Ընդհանրապես, ավելի հաճախ կիրառվում է դուպլեքս անվանումը, որովհետև տրիպլեքսի գունային ռեժիմը նույնպես դոպլեր էֆեկտի հիմքում է ընկած:

Դուպլեքս հետազոտությամբ հայտնաբերվում են անոթային հիվանդությունների սկզբնական փուլերը, որոնք դեռ չեն առաջացրել արյան հոսքի փոփոխություն:

Ինչպիսի՞ սարքեր են կիրառվում:

Այսօր կիրառվում են դուպլեքս սարքերի բազմատեսակ մոդելներ, որոնք հագեցած են ժամանակակից ռեժիմներով և ծրագրերով։
Մեր կլինիկայում օգտագործվող սարքերը բարձրակարգ են և ապահովում են  հստակ  տեսանելիություն և  բարձր տեղեկատվություն։


Դուպլեքս հետազոտությունը վտանգավո՞ր է օրգանիզմի համար:

Հետազոտությունը ոչ մի կողմնակի ազդեցություն, վնասակարություն չունի: Անվտանգության վերաբերյալ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։ Մարդու մարմնի հյուսվածքների վրա ընդամենը ուլտրաձայնային ալիքներն են ազդում, որոնց վնասակարության մասին մինչ օրս տեղեկատվություն չկա:

Ո՞ր անոթներն են հետազոտվում դուպլեքս սքանավորմամբ:

Դուպլեքս հետազոտությունն իրականացվում է պարանոցի, գլխի, վերին, ստորին վերջույթների և որովայնի խոռոչի անոթների հետազոտության համար:

Բոլոր անոթների հետազոտությունը միաժամանակ երկարատև և դժվար է, որովհետև յուրաքանչյուր սեգմենտ հետազոտելու համար պահանջվում է մոտավորապես կես ժամ: Հիմնականում հետազոտությունն իրականացվում է, եթե պացիենտը կոնկրետ անոթային սեգմենտի հետ կապված ցուցում ունի: Կանխարգելիչ նպատակով հետազոտության դեպքում կարելի է հետազոտել բոլոր սեգմենտները:

Որո՞նք են հետազոտության ցուցումները:

Պարանոցն ու գլուխը հետազոտելու համար հիմնականում դիմում են այն պացիենտները, որոնք ունեն գլխացավեր, գլխապտույտ, խշշոց ականջներում, տեսողության հետ կապված խանգարումներ, կաթվածի ախտանիշներ, դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն, ժառանգականության մեջ աթերոսկլերոզի նախատրամադրվածություն: Հետազոտություն նշանակվում է նաև վնասվածք ստացած պացիենտներին, կանխարգելիչ նպատակով` նախավիրահատական, հետվիրահատական դեպքերում:

Վերին և ստորին վերջույթների հետազոտման համար դիմում են այն պացիենտները, որոնք ունեն վերջույթների այտուցներ, ցավեր, կարմրություն, գույնի փոփոխություն, սառնության, թմրածության զգացում, քայլելիս՝ հոգնածություն, արտաքինից երևացող լայնացած երակներ:

Որո՞նք են կիրառման ոլորտները:

Գլխի և պարանոցի անոթների հետազոտությունն առավել կիրառվում է նյարդաբանության մեջ, երբ շատ կարևոր է պարզել քնային զարկերակների վիճակը, որովհետև իշեմիկ ինսուլտների գերակշիռ մասը քնային զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման հետևանք է, մանավանդ, երբ այն զուգակցվում է հիպերտոնիայով:

Անոթային վիրաբուժության մեջ դուպլեքսն ավելի կիրառելի է վարիկոզ լայնացած երակների ժամանակ` ըստ որի, վիրահատությամբ բուժման որոշում է կայացվում:

էնդոկրինոլոգիայում դուպլեքս սքանավորումն իրականացվում է դիաբետի ժամանակ՝ վերջույթների սնուցման վիճակը որոշելու համար: Հետազոտվում են հեմոդիալիզ ստացող այն հիվանդները, որոնց մոտ ձևավորվում են զարկերակ-երակային ֆիստուլաներ, և որոնց օգնությամբ նրանք ստանում են հեմոդիալիզը:

Ընդհանուր վիրաբուժության մեջ դուպլեքսն օգտագործվում է, երբ անհրաժեշտ է որոշել աղիների, լյարդի, ներքին այլ օրգանների արյունամատակարարումը:

Դուպլեքս սքանավորումը կիրառվում է նաև ուռուցքաբանության մեջ, երբ անհրաժեշտ է որոշել ուռուցքի անոթավորումը կամ նրա կապը հարակից անոթների հետ:

Սրտաբանության ոլորտում դուպլեքսը կիրառվում է հիպերտոնիկ հիվանդների մոտ` պարզելու, արդյո՞ք երիկամային զարկերակների ստենոզն է հիպերտոնիայի պատճառը:

Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել հետազոտությանը:

Նախքան որովայնի անոթների հետազոտությունն անհրաժեշտ է նախապատրաստվել, որովհետև աղիներում առկա գազերը խանգարում են հետազոտությանը: Ցանկալի է, որ 2-3 օր առաջ պացիենտն օգտագործի վքնածություն չառաջացնող սննդամթերք, կարելի է նաև ընդունել գազերը պակասեցնող պրեպարատներ՝ ակտիվացված ածուխ, ֆեստալ: Հետազոտությանը պետք է ներկայանալ քաղցած վիճակում:

Այլ անոթների հետազոտության ժամանակ նախապես պատրաստվելու անհրաժեշտություն չկա:


Որքանո՞վ է հետազոտությունը տեղեկատվական:

Տվյալ հետազոտությունն ունի բարձր տեղեկատվություն և ճշգրտություն։

Արուս Արզումանյան,
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com
«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան համալրվել է աշխարհի առաջատար ընկերությունների ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության մասին:

 

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս...

Բժշկի ընդունարանում
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Նյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է օգտագործվում էլեկտրասրտագրությունը և նոր մեթոդների շարքում արդյոք չի՞ նվազել նրա դերը:

Շուրջ 100 տարի է, ինչ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) մուտք է գործել կլինիկա, սակայն այն չի կորցրել...

Սրտանոթաբանություն
Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am
Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am

–   Ի՞նչ է Տրեդմիլ թեստը:

–   Տրեդմիլ թեստը բավականին տեղեկատվական հետազոտություն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հավանդության...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ակնաբանություն
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնն օրերս համալրվեց նոր, գերժամանակակից «Siemens» ընկերության SIEMENS Healthineers Go Top 128 slice համակարգչային տոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս իրականացնել տարաբնույթ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ներզատաբանություն
Ուլտրաձայնային հետազոտությունը` հղիության ընթացքում. tsnndatun.am
Ուլտրաձայնային հետազոտությունը` հղիության ընթացքում. tsnndatun.am

Ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիան) հղիության ընթացքում անվնաս, ինֆորմատիվ և հարմար հետազոտման մեթոդ է։ Առաջին ՈւՁՀ-ն կատարվում է հղիության առկայությունը արգանդի խոռոչում հաստատելու...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուլտրաձայնային նորարական համակարգը «Նաիրի» ԲԿ-ում. ACUSONS 3000. nairimed.com
Ուլտրաձայնային նորարական համակարգը «Նաիրի» ԲԿ-ում. ACUSONS 3000. nairimed.com

Նաիրի Բժշկական Կենտրոնը հարստացրեց իր տեխնիկական բազան՝ Հայաստանում նմանը չունեցող, Պրեմիում դասի ACUSON S 3000 նոր ուլտրաձայնային համակարգով: Սենսորային կառավարմամբ սարքը ապահովում է բացառիկ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում է օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ախտորոշիչ հետազոտություն` առանց ռենտգեն ճառագայթման: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է վերջին սերնդի...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է...

Ակնաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ՖԻԲՐՈՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ. ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՖԻԲՐՈԶԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ «ՆԱԻՐԻ» ԲԿ-ՈՒՄ. nairimed.com
ՖԻԲՐՈՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ. ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՖԻԲՐՈԶԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ «ՆԱԻՐԻ» ԲԿ-ՈՒՄ. nairimed.com

Նաիրի ԲԿ-ում կիրառվում է ոչ ինվազիվ եղանակով լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում, որն հանդիսանում է լյարդի բիոպսիայի այլըտրանքային եղանակ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ուռուցքաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Բիոպսիա. oncology.am
Բիոպսիա. oncology.am

Բիոպսիան (կենսազննումն) իրականացվում է  ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով: Հյուսվածքի նմուշը ենթարկվում է մանրէաբանական և հյուսվածաքիմիական հետազոտության...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ