Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am

Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am

–   Ի՞նչ է Տրեդմիլ թեստը:

–   Տրեդմիլ թեստը բավականին տեղեկատվական հետազոտություն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հավանդության հայտնաբերման նպատակով, ինչպես նաև` հերքելու: Սա ոչ ինվազիվ մեթոդներից առաջնահերթ հետազոտություն է, որն առաջարկվում է պացիենտին:

–   Ե՞րբ է կիրառվում Տրեդմիլ թեստը:

–  Թրեդմիլ թեստը կիրառվում է.

  • սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի գնահատման նպատակով,
  • սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման նպատակով,
  • սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերման նպատակով,
  • քրոնիկական սրտային անբավարարության ֆունկցիոնալ դասի գնահատման նպատակով,
  • դեղորայքային բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով,
  • թեստի միջոցով նաև գնահատվում է անձի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը,
  • Տրեդմիլ թեստի օգնությամբ հետազոտվում են նաև ստենտավորված (3-6 ամիս անց ) և ԱԿՇ (աորտո-կորոնար շունտավորում 6-8 ամիս անց) իրականացված պացիենտները՝ կորոնար արյան շրջանառության գնահատման նպատակով:


Թեստը բացահայտում է թաքնված սիրտ-անոթային համակարգի փոփոխությունները, որոնք հանգիստ վիճակում կատարված հետազոտությունների ժամանակ (ԷԽՈ-ՍԳ, ԷՍԳ ) չեն գրանցվում:

–  Ինչպե՞ս է կատարվում Տրեդմիլ թեստը:

–  Հետազոտությունը կատարվում է հատուկ սարքով, որն ունի վազքուղի: Թեստի ընթացքում միաժամանակ կատարվում է էՍԳ, արյան ճնշման, սրտի զարկերի մոնիթորինգ:

Հետազոտությունն իրականացվում է տարբեր ծրագրերի կիրառմամբ: Առաջինը դասական՝ Բրյուսի եղանակն է, որի ժամանակ սարքն ինքնուրույն 3 րոպեն մեկ անգամ ավելացնում է վազքուղու արագությունը և բարձրացնում Է թեքության աստիճանը:

Թեստի նպատակն է ՝ ստեղծված անաԷրոբ պայմաննետում գնահատել սիրտ -անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, այն հաշվարկվում Է հատուկ բանաձևով:

Հիմնվելով առկա փոփոխությունների վրա ՝ հիվանդն ուղեգրվում է սրտաբանի խորհրդատվության:

–  Կա՞ն հակացուցումներ` թեստն իրականացնելու համար:

–  Հակացուցումները լինում են բացարձակ և հարաբերական

Բացարձակ հակացուցումներն են.

  • սրտամկանի սուր ինֆարկտ (առաջին երկու շաբաթները),
  • ոչ ստաբիլ ստենոկարդիա,
  • սուր սրտային անբավարարություն,
  • արտահայտված աորտալ սթենոզ,
  • աորտայի անևրիզմա,
  • ինսուլտ տարած հիվանդներ ( առաջին 6 ամիսների ընթացքում),
  • սուր շնչառական հիվանդություննե,
  • ռիթմի սուր խանգարումներ,
  • ծանր աստիճանի սրտային արատներ:


Հարաբերական հակացուցումներն են.

  • դեկոմպենսացված սրտային արատներ
  • զարկերակային հիպերտենզիա ՍՃ 170 մմ.սս.,
  • հոդային, ողնաշարային, ոսկրային խնդիրներով հիվանդներ,
  • հետիֆարկտային անևրիզմատիկ փոփոխություններ:


–  Որքա՞ն է մեթոդի տևողությունը:

–  Մեթոդի տևողությունը կախված է հիվանդի վիճակից և անցկացվող փուլերի քանակից: Ընդհանրապես, ամբողջ հետազոտությունն իր նախապատրաստությամբ՝ գրանցում, ճնշման չափում, հետազոտման ընթացք և դրանից հետո անհրաժեշտ հանգիստ (10 րոպե հիվանդը նստում է, մինչև հասնի իր նախկին տվյալներին), տևում է մոտավորապես 45 րոպե:

–  Թեստի ընթացքում լինո՞ւմ են բարդություններ:

–  Բարդություններ կարող են լինել, բայց դրանք հազվադեպ են Հիվանդի մոտ թեստի ժամանակ կարող է առաջանալ սրտամկանի իշեմիա, առիթմիաներ, ԶՃ բարձրացումներ , որի հետևանքով թեստն ընդհատվում է :

Խորհուրդ է տրվում նախքան հետազոտությունը ներկայացնել կատարված էխոսրտագրության եզրակացությունը:

Արմինե Խաչյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժնի էխոսրտագրության և տրեդմիլ ծառայության բժիշկ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ