ԱքսԻոմեդ

վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա

 
 
 
ՏՆՕՐԵՆ Հակոբ Մարտունի Հովհաննիսյան
ՀԱՍՑԵ Հայաստան, 0010, Երևան, Կենտրոն, Տերյան փող., 3 շենք, տարածք 42
ՀԵՌԱԽՈՍ +374 10 52 28 82, +374 91 52 28 82, +374 95 52 28 82
ԷԼ. ՀԱՍՑԵ axiomedclinic@yahoo.com
ՎԵԲ-ԿԱՅՔ http://www.axiomed.am
Աշխատանքային օրեր Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ
Աշխատանքային ժամեր 09:00-18:00
ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա    

Բարի գալուստ ԱքսԻոմեդ


Axiomed վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության համալիրն իր տեխնիկակական հագեցվածությամբ և բուժանձնակազմի պատրաստվածությամբ բացառիկ կենտրոններից է, ոչ միայն հանրապետությունում այլև տարածաշրջանում:

  

Գործունեության կարճ ժամանակահատվածում Axiomed-ը ապացուցեց, որ բժշկական ծառայության բարձր որակը, առողջության վերականգնումը, անհատական մոտեցումն ու ամենակարևորը` բժշկի իրական առաքելության դրսևորումը մեր օրերում միանգամայն իրատեսական են:

  

Գովազդային տարատեսակ ձևակերպումներից խուսափելու համար, կասենք միայն մեկ բան` եթե առողջությունը ամենաթանկ բանն է, վստահե՛ք այն արհեստավարժներին:

  ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

 

    Վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնություն և խորհրդատվություն
    Հետվնասվածքային և հետվիրահատական վերականգնողական կինեզիոթերապիա

    Տրակցիոն բուժում` բուժման ընթացքում կիրառվում է Axiom DRХ9000C™

    Ռեֆլեքսոթերապիա

    Բուժական մերսում
    Ֆիզիոթերապիա

    Բիոիմպեդանսոմետրիա (մարմնի բաղադրության ախտորոշում) (ՆՈՐՈՒՅԹ)
        
  ԱքսԻոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոն, որտեղ

  առկա են ժամանակակից բոլոր մեթոդները ողնաշարի ֆունկցիաների վերականգնման և

  ոչ օպերացիոն բուժման համար:


ՏրակցԻոն բուժում


Ողնաշարային խնդիրների բուժման տրակցիոն մեթոդը` ձգման միջոցով բուժումը, թերևս ամենահինն է և կիրառվել է բոլոր ժամանակներում, իհարկե, ենթարկվելով նորարարական փոփոխությունների: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում: Գոյություն ունեն տարբեր տրակցիոն սեղաններ՝ մեխանիկական, էլեկտրոնանին, համակարգչային, սակայն իր ուրույն տեղն է գրավում ԱՄՆ և NASA գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված Axiom DRX 9000C մեքենան: Շնորհիվ համակարգչային ծրագրի այն կարողանում է հնարավորինս փոքր տրակցիոն ուժի կիրառմամբ ստանալ առավելագույն տրակցիոն էֆեկտ, ընդ որում ազդելով ոչ թե ամբողջ ողնաշարի այլ կոնկրետ նախանշված սեգմենտի վրա: Այս մեքենայի արդյունավետությունը հասնում է 86%-ի, ինչը ողնաշարային խնդիրների բուժման բնագավառում խիստ բարձր ցուցանիշ է, ընդ որում վիրահատական բուժման արդյունավետությունը առավել ցածր է` կապված վիրաբուժական և անեսթեզիոլոգիական հնարավոր բարդությունների զարգացման հետ:


ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա


     DRX9000C™ ՏՐԱԿՑԻՈՆ ՍԵՂԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
 

 

   

Միջողային սկավառակի ճողվածքներ, արտափքումներ և ճողվածքի ռեցիդիվներ

      Վերականգնողական բուժում ողնաշարային վիրահատություններից հետո
      Ռադիկուլիտ, սպոնդիլյոզ, ներվարմատիկային սինդրոմ, վերտեբրոբազիլյար սինդրոմ
      Լարվածության գլխացավեր, ծծրակային նյարդերի նեյրոպաթիաներ, ցավեր պարանոցի շրջանում
 


    Ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածի ռադիկուլոպաթիաներ կապված միջողային սկավառակների ճողվածքների կամ այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետ
      Թորակալգիաներ (ցավեր միջթիակային շրջանում), կոգցիգոդինիա, ռադիկուլոպաթիաներ
 



   

Ռադիկուլո- և միելոիշեմիաների քրոնիկ դրսեևորումներ (ստորին վերջույթներում զգացողության, շարժումների ինչպես նաև միզարձակության խանգարումներ)


ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. DRX9000C™ տրակցիոն սեղան

 

Կինեզոթերապիա
 
Խորհրդային տարիներին հայտնի էր բուժական մարմնամարզություն անվամբ։ Իրականում դա հենաշարժիչ համակարգի կազդուրումն ու առողջացումն է շարժման, վարժությունների, մեխանոթերապիայի, բուժական մերսման, տրակցիոն մեթոդի, երեխաների դեպքում նաև շարժուն խաղերի կիրառման միջոցով: Կինեզիոթերապիան ուղղված է այնպիսի համատարած խնդիրների լուծման ինչպիսիք են.

 

 


    Ողնաշարի խրոնիկական հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածքներ, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլոլիստեզ, միոֆասցիալ և միոտոնիկ սինդրոմներ և այլն։
 


    Խոշոր հոդերի (ծնկահոդեր, ուսահոդեր, կ/ա և արմնկահոդեր, խրոնիկ արթրոզներ, արթրիտներ և այլն։
 


   

Երեխաների եւ մեծահասակների կեցվածքի խեղումներ, ինչպես օրինակ Շոերման Մաուի հիվանդությունը։

 

ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. կինեզոթերապիա
ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. կինեզոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. կինեզոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. կինեզոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. կինեզոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. կինեզոթերապիա
ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. կինեզոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. կինեզոթերապիա
 


  Ողնաշարի խրոնիկական հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածքներ, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլոլիստեզ, միոֆասցիալ և միոտոնիկ սինդրոմներ և այլն
 


  Երեխաների եւ մեծահասակների կեցվածքի խեղումներ, ինչպես օրինակ Շոերման Մաուի հիվանդությունն է
 



  Տարբեր էթիոլոգիայի սկոլիոզներ, այստեղ կուզենայի անդրադառնալ առավել չարորոակ իդիոպաթիկ սկոլիոզներին, որոնց բուժման բնագավառում կարող եմ ասել ունենք բավականին լուրջ հաջողություններ, ընդ որում առանց կորսետների կիրառման:
    Հոդերի հետվնասվածքային եւ հետվիրահատական կոնտրակտուրաներ
    Մկանային համակարգի հետվնասվածքային եւ հետվիրահատական ատրոֆիաներ
    Հղիության ընթացքում առաջացող ողնաշարային խնդիրներ
   

Հավելյալ քաշ և այլն


ՌեֆլեքսոթերապԻա

Ռեֆլեքսոթերապիան (ասեղնաբուժություն, ակուպունկտուրա` թարգմանբար ասեղ-այրում թերապիա, Չժեն-Ցզյու թերապիա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունն է: 


Ակուպունկտուրայի պատմությունը սկսվում է դեռ նախագրային Չինաստանից: Այս համակարգի տեսական հիմքը Ցի կենսական էներգիայի հոսք ասեղնաբուժություն կամ Չժեն-Ցզյու թերապիա ի կառավարումն է: Ակուպունկտուրայի մասին առաջին գրավոր հիշատակումները գտնվել են դեռ մ.թ.ա. III դարում թվագրվող հնագույն տեքստերում:


Մինչ օրս ասեղնաբուժությամբ և այրման միջոցով (հատուկ բույսերից պատրաստված սիգառներով) բուժումը (չժեն-ցզյու թերապիա) Չինաստանում բուժման ամենատարածված մեթոդներն են: Գոյություն չունի հնագույն ժողովրդական բժշկության նույնքան տարածված մեթոդ, որքան այս երկուսը, որոնք հիմնականում տարբերվում են օգտագործվող գործիքներով:


Ասեղնաբուժության համար օգտագործվող կետերի (կենսական ակտիվ կետեր) քանակը շուրջ 664-ն է, որոնցից 150-ը հիմնական կետերն են: Բոլոր կետերն ունեն ճշգրիտ տեղագրական դիրքեր և որոշակի թերապևտիկ նշանակություն:

 

ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. ռեֆլեքսոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. ռեֆլեքսոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. ռեֆլեքսոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. ռեֆլեքսոթերապիա ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա. ռեֆլեքսոթերապիա


Հիվանդության առաջացմանը, օրգանիզմում դրա տարածմանը և ախտանիշների ձևով դրան հետևել կարելի է պուլսային ախտորոշման միջոցով, որն ակուպունկտուրայի անբաժանելի մասն է: Ակուպունկտուրային պուլսային ախտորոշումն օգնում է հասկանալօրգանիզմի էնեգոմատակարարման վիճակը և ըստ այդմ ցուցաբերել ողջ օրգանիզմի բուժման անհատական մոտեցում:


ԱկուպունկտուրայԻ ցուցումներ

 

      Ալերգիկ վիճակ, բրոնխային ասթմա և ասթմատիկ բրոնխիտ, մաշկային ալերգիկ երևույթներ:
 


    Նյարդաբանական հիվանդությունների մեծ շրջանակ՝ մասնակի կաթված, կաթված, դիմային ու եռօրյակ նյարդերի բորբոքում, օստեխոնդրոզի դեպքում ռադիկուլյար համախտանիշ, ուղեղի կաթված և այլն:
      Քրոնիկ սթրես, հոգնածություն, իմունիտետի անկում:
 


    Ստամոքսի խոցային հիվանդության և տասներկումատնյա աղիքի բուժում, լեղուղիների դիսկինեզիա, ենթաստամոքսային գեղձի և բարակ ու հաստ աղիների բորբոքում:
      Գինեկոլոգիական, էնդոկրին և մաշկաբանական հիվանդություններ:


Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով