ԳՅՈՒՄՐԻ

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց

 

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ
ԲԲԸ, Հունգարիա, 
հայաստանյան
ներկայացուցչություն

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն

ԿԱՅՔԻ  ՀՈՎԱՆԱՎՈՐ

 

❢ Գարեգին Նժդեհ 5

 0312 3-62-52

@ oks@oks.am, oksshirak@gmail.com

✉  fax: 0312 3-62-52

ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց

 

 

 

Հիվանդանոցի պատմությունը

 

«Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ն (նախկին Ավստրիական Մանկական Հիվանդանոց) հիմնադրվել է 1991թ. դեկտեմբերին: Հիվանդանոցի կառուցումը Ավստրիայի հանրապետության բարի կամեցողության դրսևորումն է Սպիտակյան երկրաշարժից տուժած հայ ժողովրդին, մասնավորապես` շիրակցիներին: Հիվանդանոցը սկսեց գործել 1992թ-ից և մինչև այժմ այն համարվում է հանրապետությունում խոշոր, իսկ Շիրակի մարզում միակ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը: Այստեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ, այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն: Հիվանդանոցը յուրաքանչյուր տարի բժշկական օգնություն է տրամադրում մարզի հազարավոր երեխաների (նորածինների, մանուկների և դեռահասների):

 

ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց

Հիվանդանոցում աշխատում են Հայաստանում և արտասահմանում վերապատրաստված հմուտ և փորձառու մասնագետներ, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում երեխաների և նրանց ընտանիքների նկատմամբ տածած խորը գթասրտությամբ:

 

Այսօր հիվանդանոցում գործում են մանկաբուժական, ընդհանուր վիրաբուժական, մանկական և նորածնային ռեանիմացիայի, ֆիզիոթերապիայի, իսկ 2013թ-ից նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները, կանանց կոնսուլտացիայի ծառայությունը և մարզում միակ էնդոկրինոլոգիական ու շաքարային դիաբետով երեխաների շարունակական հսկողության և վարման դիսպանսեր կենտրոնը:

 

Առաջարկվող ծառայությունների շարքում են նաև մեծահասակների համար նախատեսված ծառայություններ` ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժություն, լաբորատոր ախտորոշում:

 Հիվանդանոցում առկա է նաև շտապ բուժօգնության հատուկ մեքենա` ռեանիմոբիլ հարմարեցված նորածնային արհեստական շնչառության սարքավորումներով:

 Հիվանդանոցի ախտորոշիչ հնարավորություններն ընդգրկում են մանրէաբանական, իմունոլոգիական, կլինիկական, բիոքիմիական, բջջաբանական և հյուսվածքաախտաբանական լաբորատորիաները, ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտությունները: Այստեղ տրամադրվում են նաև նյարդաբանի, սրտաբանի, մաշկաբանի, ակնաբույժի և էնդոկրինոլոգի ծառայություններ:

 

ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց

2013թ-ին Ավստրիական մանկական հիվանդանոցում բացվեց նոր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, իսկ վերջինս վերանվանվեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի:

 

ՀՀ նախագահի և ավստրիացի բարերարների հովանավորությամբ բաժանմունքը վերանորոգվեց, կատարվեցին ներքին հարդարման աշխատանքներ, իսկ հիվանդասենյակները հագեցան նոր գույքով և անկողնային պարագաներով: Շատ կարճ ժամանակահատվածում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը դարձավ առաջատարը մարզում` հղիների հսկողության վարման, տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև ծննդաբերական ծառայություններով:
 

Ստեղծման օրվանից մենք համագործակցում ենք Ավստրիայի մեր գործընկերների` Վիեննայի ԱՄՀ օժանդակող միության հետ: Բարեգործների աջակցության և գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հիվանդանոցն ապահովված է ժամանակակից սարքավորումներով: Մեր հմուտ և փորձառու մասնագետները հնարավորություն ունեն իրենց գիտելիքներն ընդլայնել Ավստրիայի առաջատար հիվանդանոցներում:


Վստահ եմ, որ կատարված աշխատանքները ծառայելու են մեր ազգաբնակչության, մասնավորապես` երեխաների, դեռահասների, կանանց ու հղիների առողջության ամրապնդման համար:

 

 


Բաժանմունքներ, ծառայություններ

ընդհանուր վիրաբուժական /վիրաբուժական, տրավմոտոլոգիա-օրթոպեդիա, ՔԿԱ, ակնաբուժական/,
ընդհանուր մանկաբուժական,
վերակենդանացման,
մանկաբարձագինեկոլոգիական,
ֆիզիոթերապիայի,
ախտորոշիչ և օժանդակ ծառայությունների բաժանմունքներ:

 

 

Ծննդատուն

 

ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց.Ծննդատուն
ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց.Ծննդատուն
ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց.Ծննդատուն ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց.Ծննդատուն ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց.Ծննդատուն ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց.Ծննդատուն

 

 

 



վիրաբուժական բաժանմունք

 

Վիրաբուժական բաժանմունքում առկա է 30 մահճակալ, ուր կատարվում է ընդհանուր վիրաբուժական սպասարկում: Բաժանմունքում բացի երեխաներից նաև բուժում են ստանում 18-ից բարձր տարիք ունեցող հիվանդներ: Ծառայությունն իր մեջ ներառում է թորակոաբդոմինալ, ուրոլոգիական, օրթոպետ-տրավմատոլոգիական և քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ախտորոշում և բուժում: Բաժանմունքի կազմում աշխատում են 9 բժիշկ, 31 բուժքույր և 14 կրտսեր բուժանձնակազմ:

 

ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 

Սոնոգրաֆիկ ծառայություն

 

Ստացիոնար և ամբուլատոր հիվանդների համար կատարվում է հետևյալ հետազոտությունը` որովայնի խոռոչի օրգ. սոնոգրաֆիկ հետազոտություն, երեխաների ամորձիների սոնոգրաֆիա, նեյրոսոնոգրաֆիա մինչև 1 տարեկան երեխաների և գանգի տրեպանացիա կատարված հիվանդների, վահանագեղձ, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա, պլևրալ խոռոչի սոնոգրաֆիա:



Ռեանիմացիայի բաժանմունք

 

Ծավալված է ընդհանուր պրոֆիլի 6 մահճակալով, գերակշռող մասը հիվանդների` նորածիններ են: Կահավորված է ժամանակակից սարքավորումներով. կարդիմանիտորներ, արհեստական շնչառության սարքեր, շուրջօրյա գործում է էքսպրես լաբորատորիան: Կադրերով ապահովված է /բժշկական և քույրական/, բոլոր բժիշկները վերապատրաստված ռեանիմատոլոգ-անեստեզիոլոգներ են



Ինտենսիվ թերապիա

 

ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց.ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱ

Մանկաբուժական բաժանմունք

 

Մանկական բաժանմունքում տեղադրված է 30 մահճակալ: Այստեղ բուժվում են մինչև 18 տարեկան երեխաներ /նորածիններ, ծծկեր, և ավագ հասակի/: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ. աշխատանքային մեծ փորձով: Բժիշկները վերապատրաստվել են թե՛ արտասահմանում /Ավստրիա/, թե՛ ԱՊՀ երկրներում /Մոսկվա/ և թե՛ Հայաստանում: Բաժանմունքը բազմապրոֆիլ է: Այստեղ բուժվում են շնչական, միզային, նյարդային, ստամոքս-աղիքային, արյան համակարգի, ալերգիկ հիվանդություններ ունեցող հիվանդները: Հիմնական ուշադրությունը դարձվում է բազմակողմանի հետազոտություններին և ճիշտ ախտորոշմանը, որը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշելու և բուժելու հիվանդներին, իսկ անհրաժեշտության դեպքում ընդգրկվում են այլ մասնագետներ:

 

2003 թ. մեզ դիմել և բուժվել է 1015 հիվանդ, 2004 թ.` 1054 հիվանդ: Բաժանմունքում աշխատում են 31 աշխատակից, որից 5-ը բժիշկներ են, 17-ը՝ բուժքույրեր.

 

ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց.ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 

 



Ռենտգեն ծառայություն

 

ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց. Ռենտգեն ծառայություն

Ռենտգեն կաբինետը կառուցված է միջազգային չափանիշներին համապատասխան: Առկա են "Siemens" ֆիրմայի 1 ստացիոնար և 1 շարժական սարքեր: Ստացիոնար սպասարկումը հնարավորություն է տալիս հիվանդին բազմակողմանիորեն հետազոտելու: Կաբինետում աշխատում է վերապատրաստված բժիշկ-ռենտգնոլոգ` Նազանի Լիպարիտի Մալխասյանը և 5 որակյալ ռենտգեն-լաբորանտներ: Կատարվում են հետևյալ հետազոտությունները. աղեստամոքսային տրակտի ռենտգենոսկոպիա և գրաֆիկ հետազոտություն՝ կոնտրաստով և առանց կոնտրաստի, ոսկրամկանային համակարգի պոլիպոզիցիոն /բազմադիրքային/ ռենտգենոգրաֆիկ հետազոտություններ, ուրոգրաֆիա /միզային համակարգի կոնտրաստային քննություն/, թոքերի, սրտի /կրծքավանդակի/ սկոպիա գրաֆիա, իրիգոգրաֆիա և սկոպիա /հաստ աղու կոնտրաստային քննություն/, ֆիստուլոգրաֆիա /խուղակների ռենտգեն քննություն կոնտրաստ նյութերով/: Կաբինետը մշտապես ապահովված է ժապավեններով և համապատասխան ժամանակակից կոնտրաստ նյութերով: ճառագայթային պաշտպանությունը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին: Աշխատակազմը հաճույքով կսպասարկի իրեն դիմող բոլոր հիվանդներին: 

 

 

Բակտերիոլոգիական լաբորատորիա

 

Ավստրիական մանկական հիվանդանոցում մանրէաբանական լաբորատորիան սկսել է գործել 2005թ-ից: Մեկ տարվա ընթացքում կատարվել է թվով 2795 հետազոտություն: Լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները` ✔ արյան ստերիլություն, ✔ ցանքս մեզից, ✔ ցանքս կղանքից, ✔ կղանքի դիսբակտերիոզի վերաբերյալ, ✔ ցանքս ականջի արտադրությունից, ✔ ցանքս սեռական օրգանների արտադրությունից, ✔ քսուկ ինֆեկցված վերքից, ✔ քսուկ բկանցքից, ✔ ցանքս կրծքի կաթից:

Կլինիկական բիոքիմիական լաբորատորիա

 

Ավստրիական մանկական հիվանդանոցում մանրէաբանական լաբորատորիան սկսել է գործել 2005թ-ից: Մեկ տարվա ընթացքում կատարվել է թվով 2795 հետազոտություն: Լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները`

Ավստրիական մանկական հիվանդանոցի ախտորաշիչ ծառայությունում գործում է ախտորաշիչ լաբորատորիան, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական արդիական սարքավորումներով: Լաբորատորիայում կատարվում են կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ` թվաքանակը տարեկան մոտավորապես 18000: Լաբորատորիայում աշխատում են 5 բժիշկ-լաբորանտ և 6 քույր լաբորանտ: Լաբորատորիան ղեկավարում է բժիշկ-լաբորանտ Կարինե Հարությունյանը

 

2013 ամբուլատոր ծառայության գնացուցակ

 

Գործընկերներ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն
«Արաբկիր» բժշկական համալիր
Էրեբունի ԲԿ
Հայկական ծրագիր պրոֆեսոր Գյունտեր Պետեր
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ
Ավստրիա` «Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միություն» ՀԿ
Ավստրիա Շայբսի հիվանդանոց 

 
 
  • Մանկաբուժական բաժանմունք
  • վիրաբուժական բաժանմունք
  • վիրաբուժական բաժանմունք
  • վիրաբուժական բաժանմունք
  • Ռենտգեն կաբինետ
  • ՔԿԱ
  • ՔԿԱ
  • Ինտենսիվ թերապիա
  • վիրաբուժական բաժանմունք
  • վիրաբուժական բաժանմունք
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով