Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցող կենտրոն
 
Հայաստանի  Հանրապետության առողջապահության  նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների ՀԳԿ-ը ստեղծվել է 1958թ. որպես ռադիոկենսաբանության սեկտոր` hանրապետության գիտությունների ակադեմիայի համակարգում, որը 1985թ. վերանվանվել է ՀՀ ԱՆ բժշկական ռադիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, իսկ 1993թ. ճառագայթային և ժողովրդական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ: 1995թ. այն վերանվանվել է  ճառագայթային բժշկության և այրվածքների ՀԳԿ: Ներկայումս կենտրոնը կազմված է երկու բաժիններից` ճառագայթային / ճառագայթային բժշկության hանրապետական կենտրոն-ՃԲՀԿ/ և այրվածքային / hանրապետական այրվածքների կենտրոն-ՀԱԿ/, որոնք համարվում են hանրապետությունում միակ մասնագիտացված ստորաբաժանումները:
 

ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնը զբաղվում է բժշկական ռադիոլոգիայի, ռադիոկենսաբանության, ճառագայթային հիգիենայի և ճառագայթային էկոլոգիայի ակտուալ խնդիրներով: Տարբեր ուղղություններով բարձորակ մասնագետների առկայությամբ, օգտագործելով ժամանակակից լավագույն հետազոտության մեթոդներ, կատարվում է ընդհանուր և տեղական ճառագայթային վնասնածքներ ունեցող հիվանդների, այդ թվում նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի և այլ ճառագայթային վթարների

հետևանքների վերացմանը մասնակցած անձանց ախտորոշում, բուժում և վերականգնում:

 

 

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Այրվածքաբանական բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Այրվածքաբանական բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Այրվածքաբանական բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Այրվածքաբանական բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Անզգայացման և վերակենդանացման բաժանմունք

 Այրվածքաբանական բաժանմունք

 

 

ՀԱԿ-ը բաղկացած է մեծահասակների, փոքրահասակների, վերակենդանացման բաժանմունքներից և տրավմային պունկտից: Այն կահավորված է ժամանակակից ապարատներով և ունի բարձրորակ մասնագետներ, որոնք որակավորվել են արտասահմանյան երկրներում, լավ տիրապետում են ծանր այրվածքներով հիվանդների բուժման արդիական մեթոդների և օգտագործում են ինչպես հայրենական այնպես էլ  արտասահմանյան մասնագետների փորձը: Ընդունվող ծայրահեղ ծանր հիվանդները ստանում են ինտենսիվ թերապիա`օգտագործելով էքստրակորպորալ հակատոկսիկացիայի նորագույն մեթոդներ /պլազմոֆերեզ, հեմոսորբցիա, պլազմոֆիլտրացիա, արյան ուլտրամանուշակագույն ճառագայթում/: Կատարվում են այրվածքներով հիվանդների մաշկային ծածկույթների վերականգնման վիրահատություններ, այդ թվում` հիվանդության վաղաժամ շրջանում` կիրառելով վիրաբուժական ակտիվ տակտիկա: Վերականգնման շրջանում լայնորեն կիրառվում են պլաստիկ վիրաբուժության, ֆիզիեթերապիայի մեթոդներ, ինչպես նաև ժողովրդական բժշկության տարբեր միջոցներ: Այդ աշխատանքը կատարվում է կենտրոնի կլինիկա-լաբորատոր ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ /արյունաբանության, կենսաքիմիայի, իմունոլոգիայի, բակտերիոլոգիայի, սերոլոգիայի, ֆունկցիոնալ, ճառագայթային ախտորոշման և այլ լաբորատորիաներ/:

 

 

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Լաբորատոր ախտորոշման բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Լաբորատոր ախտորոշման բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Լաբորատոր ախտորոշման բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Լաբորատոր ախտորոշման բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Լաբորատոր ախտորոշման բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Լաբորատոր ախտորոշման բաժանմունք

 Լաբորատոր ախտորոշման բաժանմունք

 

 

Կենտրոնի գիտական բաժիններում մշակվում են ճառագայթային բժշկության և այրվածքների կարևորագույն հարցեր, որոնք ունեն ինչպես ընդհանուր տեսական, այնպես էլ գործնական նշանակություն: Այդպիսի հարցերին են պատկանում օրինակ բջջա-ժառանգական բաժնի հետազոտությունները, ճառագայթային վնասվածքների կենսաբանական ինդիկացիայի և դոզաչափման հարցերի մշակումը:


Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վրա ճառագայթային փոքր դոզաների և հոգե-զգայական ստրեսի համակցված ազդեցության ախտաբանա-ֆիզիոլոգիական մեխանիզմների հետազոտությունները:


 Հետազոտություններ են տարվում օրգանիզմի և մի շարք բջջա-թաղանթների վրա իոնացնող և տարբեր ոչ իոնացնող /միլիմետրային դիպազոնի/ ճառագայթների առանձին և համակցված ազդեցության մեխանիզմների բացահայտման, ինչպես նաև նոր հակաճառագայթային էֆեկտիվ միջոցներ ստեղծելու համար:

 

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Ռադիոիզոտոպային ախտորոշման բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Ռադիոիզոտոպային ախտորոշման բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Արյան բանկ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Դիսպանսեր բաժանմունք Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Դիսպանսեր բաժանմունք

Ռադիոիզոտոպային ախտորոշման բաժանմունք

 

Արյան բանկ

 

Ախտորոշման և դիսպանսեր հսկողության
բաժին

 

 

Ինստիտուտի գործունեության ընթացքում պաշտպանվել է մեծ քանակի դոկտորական և թեկնածուական թեզ, հրապարակվել է մոտ 80 մենագրություն, գիտական աշխատանքների ժողովածուներ, գիտաժողովների, կոնֆերանսների, համագումարների նյութեր, բառարաններ: Հայրենական և արտասահմանյան տարբեր հրատարակչություններում հրատարակվել է ավելի քան 1000 գիտական հոդված: Ստացվել են մի քանի տասնյակ հեղինակային վկայագրեր: Գիտական ներդրումների հիման վրա ստացվել են ՍՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե և բրոնզե մեդալներ: Ինստիտուտի երեք ախատողներ Հայաստանի գիտության բնագավառի պետական մրցանակի դափնեկիրներ են:


1997թ. կենտրոնին տրվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության միջուկային վթարների և բժշկական օգնության համակարգի պատրաստության կենտրոնի կարգավիճակ:

 

1998թ. կենտրոնում բացվել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի ճառագայթային բժշկության և այրվածքաբանության ամբիոն, որը զբաղվում է այդ բնագավառների բժշկական աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացմամբ:

 

 

 

   


Գիտական կենտրոնի տնօրեն


 

Գևորգ  Սիմոնյան

 

 

 

 

Գիտական կենտրոնի փոխտնօրեն

Կարինե Բաբայան

+374 10 53 49 05

 

Գիտական կենտրոնի
փոխտնօրեն
գիտակլինիկական գծով

Նիկոլայ  Հովհաննիսյան

 

 

+374 10 34 95 82
+374 91 40 18 41

Կլինիկական ախտորոշիչ

լաբորատորիա

 

Դավիթ  Գրիգորյան 

 

+374 93 57 00 88

 

Ախտորոշիչ բաժանմունք.
ռադիոիզոտոպային

 

Գայանե  Խաչատրյան 

 

+374 93 69 39 05
+374 10 34 08 00

 

Այրվածքաբանական բաժանմունք

 

Նազի Բարսեղյան

 

+374 10 35 21 70

 

Վերակենդանացման բաժանմունք

 


 

+374 10 34 15 33

 

Դեղատուն

 

Մերի  Գուլյանց

 

+374 10 34 10 66

Ախտորոշման և դիսապանսեր հսկողության բաժին 

Միրզոյան Ռուզաննա

+374 10 35 50 12

 

Ընդունարան

 

Հրահատ  Վարդանյան 

 

+374 10 35 02 15

Ճառագայթային
վնասվածքների բաժանմունք

 

 

 Կարինե  Ասրյան

 

 

 

   
Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Լաբորատորիա ախտորոշման բաժանմունք

Լաբորատորիա ախտորոշման բաժանմունք

 

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Կենսաֆիզիկայի լաբորատորիա

Կենսաֆիզիկայի լաբորատորիա

 

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Ճառագայթային բժշկության բաժանմունք

Ճառագայթային բժշկության բաժանմունք

 

 

 

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն. Այրվածքաբանության բաժանմունք

 

Այրվածքաբանության բաժանմունք


 

Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով