Ախտանիշներ Սեռական կոնստիտուցիա
«Կոնստիտուցիա» ասելով հասկանում են օրգանիզմի ֆունկցիոնալ և մորֆոլոգիական առանձնահատկությունները, որոնք ձևավորվում են ժառանգական և ձեռքբերովի հատկանիշների հիման վրա և պայմանավորում են նրա ռեակտիվությունը։
«Սեռական կոնստիտուցիա» ասելով հասկանում են կայուն կենսաբանական հատկանիշների համալիր, որը ձևավորվում է ժառանգական գործոնների և զարգացման պրենատալ և վաղ օնտոգենեզի շրջաններում արտաքին միջավայրի պայմանների հիման վրա։ Սեռական կոնստիտուցիան լիմիտավորում է անհատական սեռական պահանջը սեռական ակտիվության որոշակի մակարդակի վրա և բնութագրում է պաթոգեն գործոնների հանդեպ դիմադրողականությունը, որոնք ունեն ընտրողականություն հենց սեռական ոլորտի հանդեպ։
Սեռական կոնստիտուցիան, լինելով ընդհանուր կոնստիտուցիայի մի մասը միայն, միևնույն ժամանակ ունի իր առանձնահատկությունները։
Սեռական կոնստիտուցիայի որոշման համալիր գնահատականը տրվում է` ելնելով ստորև բերվող սեռական կոնստիտուցիայի որոշման վեկտորային աղյուսակներից (տես աղյուսակ 2 և 3)։
Սեռական կոնստիտուցիան արտացոլում է սոմատիկ-կենսաբանական պրեմորբիդը և ունի հետևյալ նշանակությունը.
- Այն հնարավորություն է տալիս գնահատել կոպուլյատիվ ցիկլի նյարդահումորալ բաղադրիչի նախնական վիճակը։ Այդ գնահատականի գործնական նշանակությունն այն է, որ պրեմորբիդ նյարդահումորալ վիճակը հանդիսանում է սոմատիկ-կենսաբանական կոնստիտուցիոնալ ֆոն ցանկացած ձևի սեռական խանգարման համար, իսկ պուբերտատ զարգացման ուշացումները և աններդաշնակությունները ամենահաճախ հանդիպող սեքսուալ համախտանիշներից են։
- Աղյուսակի միջոցով հնարավոր է տարբերակել ախտաբանական վիճակները, որոնք թեև արտաքնապես նույնն են, բայց ըստ էության խորապես տարբերվում են։ Այսպես, հնարավոր է տարբերակել պուբերտատ զարգացման ուշացումը պուբերտատի դրսևորումների արգելակումից։
- Աղյուսակի օգտագործումը հնարավորություն է տալիս իրականացնել սահմանային վիճակների տարբերակիչ ախտորոշում, որոնք ընկած են թվացյալ սեռական խանգարումների սահմանին մոտ։
- Աղյուսակը հնարավորություն է տալիս խորհուրդներ տալ՝ ելնելով օբյեկտիվ չափանիշներից։ Օրինակ, սեռական կյանքի ընտրված ռեժիմի և անհատական հնարավորությունների համապատասխանության վերաբերյալ։
Աղյուսակ 2
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՆՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ
| Վեկտորներ | Կոնստիտուցիա |
||||||||
| թույլ | միջին | ուժեղ | |||||||
| 1. Լիբիդոյի արթնացում (տարիքը) | 17 և ուշ | 16 | 15 | 14 | 13 | 12 | 11 | 10 | 9 և վաղ |
| 2. Առաջին սերմնաժայթքում (տարիքը) | 19 և ուշ | 17-18 | 16 | 15 | 14 | 13 | 12 | 11 | 10 և վաղ |
| 3. Տրոխանտեր ինդեքս (հասակի հարաբերությունը ոտքերի երկարությանը) | < 1.85 | 1.86-1.89 | 1.90- 1.91 | 1.92- 1.94 | 1.95-1.96 | 1.97- 1.98 | 1.99 | 2.0 | > 2.0 |
| 4. Ցայլքի մազակալում | Եզակի աղվամազեր | Կանացի տիպի | Հակում դեպի կանացի տիպը | Տղամարդու տիպ | Տղամարդու տիպով, հիպերտրիխոզ | ||||
| 5. Առավելագույն էքսցես, սերմնաժայթքումների թիվը | 0 | 2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 և ավելի |
| 6. ՊՖՌ-ի հաստատում ամուսնությունից հետո (տարիներ) |
- |
մեղրամիս | 1 |
2-3 | 4-5 | 6-10 | 11-19 | 20-29 | 30 և ավելի |
| 7. ՊՖՌ-ի հաստատման բացարձակ տարիք | - |
մինչև 22 | 23-26 |
27-31 |
32-36 |
37-40 |
41-45 |
46-50 |
51 ևավելի |
Աղյուսակ 3
ԿՆՈՋ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՆՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ
| Վեկտորներ | |||||
| Թույլ | |||||
| I. Դաշտանային ֆունկցիա |
Առաջին դաշտանի տարիքը |
17 և ուշ | 16 |
15 |
|
| Կանոնավորությունը |
Ամենոռեա կամ հազվադեպ դաշտաններ | Դաշտանային ցիկլի երկարատև խանգարումներ առանց արտաքին տեսանելի ազդեցությունների | Խանգարումները միայն արտաքին անբարենպաստ պայմանների դեպքում (հոգեէմոցիոնալ, սոմատիկ, դեղորայքային) |
||
| II. Մանկածնման ֆունկցիան |
Ազատ սեռական կյանքով ապրելու դեպքում հղիանալու տարին | - |
10 տարի և ավել | 3-9 տարի | |
| Հղիության ընթացքը |
- |
Ինքնաբեր վիժումներ, հղիության պաթոլոգիա, մեռելածնություն |
հղիության ընդհատման վտանգ, հղիության տոքսիկոզներ |
||
| III. Տրոխանտեր ինդեքս |
1.88 | 1.89–1.93 | 1.94–1.96 | ||
| IV. Անութափոսերի և ցայլքի մազակալում | A0P0 | A1P1 | A2P2 | ||
| V. Էրոտիկ լիբիդոյի արթնացում (տարիքը) | ≥17 | 15–16 | 14 | ||
| VI. Հեշտանք | Առաջին հեշտանքը | Բացարձակ տարիքը | - |
≥35 | 31–34 |
| Ժամանակը՝ Կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո |
- |
10 տարի | 3–9 տարի | ||
| 50-100% հեշտանք | Բացարձակ տարիք | - |
40 |
35 |
|
| Ժամանակը՝ կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո | - |
10–15 տարի | 5–9 տարի | ||
| Կոնստիտուցիա | |||||
| Միջին | ՈՒժեղ | Պաթոլոգիա և հազվադեպ կենստիտուցիոնալ տարբերակներ | |||
| 14 | 13 | 12 | 11 | 10 | 9 և ավելի վաղ |
Արտաքին արտահայտված անբարենպաստ պայմանների դեպքում էպիզոդիկ, կարճատև խանգարումներ |
Կանոնավոր, առանց պաթոլոգիայի | Մենստրուալ ֆունկցիայի խանգարումներ | |||
| 1-2 տարի | 3-6 ամիս | 1-3 ամիս | Անգամ հակաբեղմնավորիչների ֆոնի վրա | - |
|
| Թեթև ընթացող հղիության տոքսիկոզներ | Նորմալ ընթացք |
- |
|||
| 1.94–1.96 | 1.99 | 2.0 | 2.01–2.02 | 2.03–2.04 | ≥2.05 |
| կանացի տիպով A3P3 | տղամ. հակում | տղամ. տիպ | տղամ. Տիպ հիպերտրիխոզով (հիրսուտիզմ) | ||
| 13 |
12 |
11 |
10 |
9 |
8 և ավելի վաղ |
| 26–30 | 21–25 | 18–20 | 15–17 | 12–14 | 11 և ավելի վաղ |
| 1–2 տարի | 6–11 ամիս | 2–5 ամիս | 1 ամիս | Կանոնավոր սեռական կյանք սկսելուց առաջ | Մինչև սեռական կյանքը |
| 30 |
25 |
20 |
19 |
18–16 | 15 և ավելի վաղ |
| 3–4 տարի | 1–2 տարի | 6–11 ամիս | 2–5 ամիս | 1 ամիս | Հենց սեռական կյանքի սկզբից |
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYBnHynI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ