Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ Պավել Անանիկյանը:
- Պարոն Անանիկյան, ասում են Դուք լավ գիտեք Ձեր տոհմածառը, չսկսե՞նք այդտեղից:
- Ծնվել եմ տոհմիկ մտավորականի ընտանիքում: Համենայն դեպս, վստահ գիտեմ, որ վերջին 300 տարում իմ նախնիները եղել են մտավորականներ, հիմնականում բժիշկներ, նաև նկարիչներ, գրողներ...
- Վաղո՞ւց եք նկարում և երազե՞լ եք դառնալ իսկական նկարիչ:
Նկարել եմ փոքր հասակից, սակայն երբեք նկարչություն չեմ սովորել ու երբեք էլ չեմ երազել նկարիչ դառնալու մասին: Փոխարենը երազել եմ վիրաբուժության մասին ու կարող եմ ասել, որ իմ ամենամեծ երազանքն իրականացրել եմ: Քիչ մարդիկ կան, որ կարող են այսպես արտահայտվել իրենց մասին, բայց ես, կարծում եմ, դրա իրավունքն ունեմ, որովհետև ոչ բոլոր վիրաբույժներին է բախտ վիճակվում իրենց կատարած վիրահատությունների թիվը հասցնելու տասնյակ հազարների... Իսկ ավելի լրջորեն սկսել եմ նկարել 50 տարեկանից: Մի անգամ ընկերներով գնացել էինք Ուրցաձոր: Բնական է, որ բոլորի պես որոշեցինք խորոված պատրաստել: Իսկ դա որոշակի ժամանակ է պահանջում: Ու մինչ ընկերներս զբաղված էին կրակ վառելով, ես մի քիչ զբոսնեցի ու մեզանից ոչ հեռու հանդիպեցի մի մարդու, որը նստած նկարում էր: Այդ նկարիչը Լևոն Թադևոսյանն էր, որի հետ անմիջապես ծանոթացա ու սկսեցի դիտել նրա աշխատանքը: Որոշ ժամանակ անց նա ինձ առաջարկեց նույնպես փորձել նկարել: Լևոնն ինձ համոզում էր, որ դա այդքան էլ դժվար բան չէ, և կյանքում առաջին անգամ համարձակվեցի յուղաներկով նկարել: Այդ բնանկարը մինչև օրս էլ իմ աշխատասենյակում է: Նկարելն ինձ այնքան դուր եկավ, որ Երևան վերադառնալուց հետո Լևոնի օգնությամբ գնեցի անհրաժեշտ բոլոր պարագաներն ու ողջ ազատ ժամանակս սկսեցի նվիրել նկարչությանը: Իհարկե, ազատ ժամանակ քիչ ունեի, բայց հարազատներս այնքան էին ոգևորում ինձ, որ ստիպված էի անվերջ աշխատել: Հետաքրքիրն այն է, որ ինձ հետ միաժամանակ նկարել սկսեց նաև թոռնիկս:
- Ի՞նչ եք սիրում նկարել:
Եթե բավարար մասնագիտական գիտելիքներ ունենայի, գուցե դիմանկարներ նկարեի: Սակայն դիմանկարներ կերտելու համար նախ և առաջ պետք է պրոֆեսիոնալ արվեստագետ լինել, իսկ ես ընդամենը ինքնուս նկարիչ եմ: Սիրում եմ նկարել բնանկարներ, հատկապես Արարատը:
- Իսկ ի՞նչ եք անում Ձեր նկարները:
- Իմ նկարները հիմնականում ինձ հետ են: Շատ հազվադեպ նաև նվիրում եմ` իհարկե շատ մեծ դժվարությամբ: Բնական է, որ վաճառելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
- Ե՞րբ եք նկարում:
Հատկապես սիրում եմ նկարել բարդ վիրահատություններից հետո, երբ ամեն ինչ հաջողվում է, և բարձր տրամադրությամբ փորձում եմ ստեղծագործել: Երբեմն այդ նկարների էսքիզները ուրվագծվում են հենց վիրահատության ժամանակ (իհարկե մտքիս մեջ): Նկարելու ընթացքում սովորաբար չեմ խոսում. լռում եմ ու մտածում: Երբեմն էլ մտքումս ծնված խոհերը ցանկություն եմ ունենում թղթին հանձնելու: Այդպես սկսեցի նաևգրել...
Հիմնականում նկարում եմ բավականին արագ: Կան գործեր, որոնք նկարելեմ մի քանի րոպեների ընթացքում:Սակայն լինում են դեպքեր, երբ տարիներով չի հաջողվում ավարտել կտավը: Երբեմն էլ նկարը մտքում պատկերացնում եմ, բայց չեմ կարողանում վերարտադրել. կյանք է, այդպես էլ է լինում...
- Ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար ամենակարևորը:
Միանշանակ կարող եմ ասել` կնոջս: Եթե նրան դուր է գալիս, ես ուրախանում եմ: Ճիշտ է` նկարում եմ ինձ համար, սակայն շատ թանկ է նաև կնոջս կարծիքը:
- Մասնակցե՞լ եք որևէ ցուցահանդեսի:
Այո', իհարկե' մասնակցել եմ, այն էլ բազմիցս և արժանացել եմ նաև բազմաթիվ մրցանակների: Նշեմ, որ առաջին իսկ ցուցահանդեսից հետո ինձ ընդունեցին նկարիչների միության անդամ: Կան բազմաթիվ նկարիչներ, որոնք տիրապետում են նկարչական հրաշալի տեխնիկայի, սակայն նրանց անունները աշխարհին հայտնի չեն: Կարծում եմ, որ լավ նկարելու համար պետք է ոչ միայն լավ տեխնիկա ունենալ, այլև վառ երևակայություն: Պետք է կարողանալ նաև արժեքավոր կոմպոզիցիաներ ստեղծել: Ինձ հաճախ են ասում, որ կոմպոզիցիաներս ինքնատիպ են, բայց միաժամանակ նրբանկատորեն լռում են ոչ կատարյալ տեխնիկայիս մասին...

- Այնուամենայնիվ երբեք չե՞ք մտածել միայն նկարչությանը նվիրվելու մասին:
Ո'չ, արդեն ասացի, որ այդ գայթակղությանը չեմ տրվում. ես ինձ դասում եմ այն երջանիկ մարդկանց թվին, որոնք զբաղվում են իրենց սիրած մասնագիտությամբ: Ես իրոք շատ եմ սիրում վիրաբուժությունը և կրկնում եմ` երջանիկ եմ, որ վիրահատում եմ, որ օգնում եմ մարդկանց. դա ինձ համար ամենամեծ հաճույքն է, ու երազանքս է, որ դեռ երկար տարիներ կարողանամ շարունակել իմ մասնագիտական ուղին: Առանց վիրաբուժության ես ինձ չեմ պատկերացնում: Կարծում եմ, որ վիրաբուժությունը նույնպես արվեստ է, ու քանի դեռ վիրահատում եմ, ուրեմն նաև ստեղծագործում եմ, ուրեմն նաև... երջանիկ եմ...
21.04.2008 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ