Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)

Ինչո՞վ է օգտակար սխտորը: Սխտորը և հիվանդությունները

Ինչո՞վ է օգտակար սխտորը: Սխտորը և հիվանդությունները

Անհիշելի ժամանակներից մարդիկ գիտեին սխտորի մասին ու գնահատում էին։ Այս բուժիչ հատկություններով բույսը ամենուր աճեցրել և օգտագործել են կենցաղային տարբեր նպատակներով։

 

Սխտորով համեմել են կերակուրը։ Ավելացրել են կվասին, երբեմն` գարեջրին։ Սխտորով մարդիկ բուժվել են։ Չար ուժերի դեմ պայքարում սխտորը անփոխարինելի միջոց է համարվել։ Այս բույսի սուր հոտը վանել է միջատներին։


Անտիկ Հունաստանում և Հռոմում սխտորը բժշկությամբ զբաղվողների հավատարիմ օգնականներից մեկն է եղել։ Հունական յաթրոս-բժիշկները սխտորը եփել են գինու մեջ, ավելացրել այլ դեղերին և օգտագործել մանրէազերծման և վերքերի բուժման նպատակներով։ Ափիոնի հետ մեկտեղ սխտորն այն ժամանակների հիմնական բուժական միջոցներից մեկն է համարվել։ Պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են հին հելլենների կողմից ցավազրկող նյութի պատրաստման ձևը. կակաչի փոշեհատիկներից թորում էին ափիոնը, խառնում սխտորահյութին և ավելացնում գինուն։ Այս խառնուրդը տալիս էին վիրահատման ենթակա հիվանդներին, թրջում վիրակապերը` վերքը մանրէազերծելու, արյան վարակումը կանխելու և ցավը մեղմելու նպատակով։

 

Սխտորի համար «ավետյաց երկիր» դարձավ Հռոմը։ Հին հռոմեացիները համոզված էին, որ սխտորը խթանում է ուժերը, ամրացնում ոգին և բուժում համարյա բոլոր հիվանդությունները։ Սխտորը պարտադիր ընդգրկվում էր լեգիոներների սննդի մեջ, գլադիատորներին ստիպում էին օրվա մեջ մի քանի անգամ սխտոր ուտել, քանի որ համոզված էին, որ այն արիություն է հաղորդում նրանց և արհամարհանք` հանդեպ մահը։ Նույնիսկ կայսրերը սխտորի հանդեպ «բարյացակամ էին». հաճախ պալատականների հետ հաղորդակցվելուց առաջ միտումնավոր սխտոր էին ուտում և դրանով իսկ պաշտպանվում անցանկալի մտերմությունից։

 

Հին Եգիպտոսում էլ էր սխտորը «հարգված»։ Այսպես. հին հունական պատմիչ Հերոդոտեսը գրում է. «Եգիպտական բուրգերից մեկի սալիկների վրայի գրառումները վկայում են, թե որքան բողկ, սոխ և սխտոր են օգտագործել շինարարները... Պարզվում է, որ այս մթերքի վրա ծախսվել է 1600 տաղանդ արծաթ»։ Ժամանակակից արժույթային համակարգում դա կազմում է 30 միլիոն դոլար։

 

Հնում «պճեղավոր» այս բույսի միջոցով փորձում էին պայքարել նույնիսկ այնպիսի համաճարակների դեմ, ինչպիսիք են ժանտախտը և խոլերան. փոքր-ինչ միամիտ մոտեցում է իհարկե, բայց և պայքարի արդարացված ձև։

 

Ինչո՞վ է օգտակար սխտորը


Ինչի՞ շնորհիվ է տեսքից այսչափ աննկատ բույսը օժտվել իր բուժիչ հատկություններով։ Այսօր սխտորի ներքին բաղադրությունն այլևս գաղտնիք չէ։ Ջրից բացի նրա բաղադրության մեջ կան բջջանյութ, սպիտակուցներ, ճարպեր, կարբոհիդրատ, ածուխ, ասկորբինաթթու և մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ` նատրիում, կալիում, կալցիում, մանգան, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, ցինկ։ Սխտորի կազմության մեջ կան նաև ծծմբի միացություններ, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, C, B, D, P խմբի վիտամիններ,։ Առանձնակի կարևոր է ծծմբի պարունակությունը, քանի որ ծծումբ պարունակող նյութերը օժտված են զարմանալի հատկություններով։ Գիտնականները սխտորի մեջ ծծումբ պարունակող ավելի քան 100 բաղադրանյութեր են հայտնաբերել։ Պարզվել է, որ սուլֆիդներն են ապահովում սխտորահյութի` ստաֆիլոկոկկերի, դիզենտերիայի, տիֆի հարուցիչների, պաթոգեն սնկերի դեմ պայքարելու անհավանական հատկությունը։ Այս բաղադրություների շնորհիվ է, որ սխտորը համարվում է հզոր հակաթույն, և դավադրություններից խուսափող հռոմեացի կեսարները երիցս իրավացի էին, որ ապավինում էին սխտորի օգնությանը։ Սխտորի սուլֆիդները «սոսնձում» են թույնի ազատ մոլեկուլները և արգելակում դրանց ներթափանցումը մարդու օրգանիզմ։ Սխտորն այնքան «ուժ» ունի, որ չեզոքացնում է թույնի մոլեկուլների ազդեցությունը, և, օրգանիզմը չկրելով որևէ վնաս, այն դուրս է մղում բնականոն ձևով։ Այդ նույն մեխանիզմով են գործում նաև վերջերս մեծ տարածում գտած քիմիական բաղադրություն ունեցող սննդային հավելումները, որոնց մեջ պարունակվող ծծմբանյութերը չեզոքացնող դեր ունեն և արգելակում են քաղցկեղածին նյութերի առաջացմանը։ Այնպես որ, անծանոթ համեղ խորտիկները համտեսելիս չէր խանգարի հետն էլ 2-3 պճեղիկ սխտոր ուտել։

 

Թվարկված բաղադրանյութերով ամենևին էլ չի սահմանափակվում սխտորի ներքին «հարստությունը»։ Նրանում կան նաև մարդու օրգանիզմին օգտակար շատ ուրիշ միացություններ` ադենոզին, ալլիցին, ալլիքսին, էյքոյեն, պեկտիններ, դիալլիլ տրիսուլֆիդ և այլն։ Թվարկվածներից մի քանիսը չեզոքացնում են վարակի հարուցիչները, մյուսները թողնում են հակաուռուցքային ազդեցություն, երրորդները նվազեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, կարգավորում խոլեսթերինի բաղադրությունը, մի մասն էլ` կանխում արյան մակարդումը և մակարդուկների գոյացումը և այլն։

 

Սխտորը մարդու բարեկամն է

 

 Բոլորին հայտնի է՝ որքան օգտակար է սխտորը։ Իսկ գիտե՞ք, ո՞ր օրգանների գործունեությանն է նպաստում այն։ Սխտորը խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարելավում շնչուղիների աշխատանքը, մանրէասպան և մանրէաստատիկ հատկությունների շնորհիվ դարմանում վերքերը։ Պատերազմների ժամանակ սխտորն օգտագործել են որպես հակաբորբոքային միջոց։ Սխտորն ամրացնում և լայնացնում է անոթները, դրական ազդեցություն թողնում մազանոթների և մանր անոթների վրա, ունի նաև միզամուղ և լեղամուղ հատկություն։ Այս ամենը չէին կարող վրիպել դեղագործների ուշադրությունից։ Ահա թե ինչու սխտորն այսօր շատ դեղամիջոցների բաղադրամասն է կազմում։ Սխտոր պարունակող դեղամիջոցներն օժտված են հակաբորբոքային և մանրէազերծող հատկություններով, նպաստում են զարկերակային ճնշման իջեցմանը, խոլեսթերինի փոխանակման կարգավորմանը, միզարտադրության ուժեղացմանը, խթանում են մարսողական համակարգի աշխատանքը և կանոնավորում աղիներում տեղի ունեցող նեխման և քայքայման պրոցեսները։ Սխտոր պարունակող դեղամիջոցները ցուցված են զարկերակային բարձր ճնշման (թեթև ձևերի), աթերոսկլերոզի, ստամոքսի և աղիների ատոնիայի, կոլիտի, երիկամների, միզապարկի և միզաքարային հիվանդությունների դեպքում։

 

Ժողովրդական բժշկության մեջ սխտորով մշակում են մեղվի, իշամեղվի և այլ միջատների խայթոցների տեղերը։ Սխտորը օգտագործվում է նաև ջրգողության, հոդատապի, շնչուղիների հիվանդությունների, դիզենտերիայի, քրոնիկ փորկապության, մրսածության և տենդի ժամանակ։ Սխտորով հոգնաները (5-6 մանր կտրտած պճեղիկները` մեկ բաժակ գոլ ջրին) օգտագործում են ճիճվային հիվանդությունների բուժման մեջ։ Սխտորի խյուսը, հյութը, քսուքները, ինչպես նաև տերևների և գլխիկի ջրային թրմուկը (2-3 մանրացրած սխտորի պճեղիկները` 40-60 րոպե մեկ բաժակ եռման ջրի մեջ պահած) ողողման և ցնցուղման եղանակով օգտագործում են դժվար լավացող վերքերի, անգինայի, հարբուխի, խրթեշավոր որքինի, գորտնուկների, կոշտուկների, սեբորեայի բուժման նպատակով։ Սխտորի գոլորշին շնչում են հարբուխի, գրիպի, անգինայի և կապույտ հազի ժամանակ։

 

Զգուշացեք սխտորից


Բոլոր դրական հատկանիշներով հանդերձ` սննդի մեջ սխտորը պետք է չափավոր օգտագործել։ Խորհուրդ չի տրվում սննդի մեկ չափաբաժնում 2-3 գլխիկից ավել սխտոր ուտել։ Առանձնակի ուշադիր պետք է լինեն սրտի աշխատանքի խանգարում ունեցող մարդիկ։ Չարաշահման դեպքում կարող են առաջանալ սրտասնույց և գլխուղեղի անոթների կծկումներ։

 

Սխտորու՞կ, թե՞ սխտոր


Գարնանը և ամռան սկզբին ընդունված է կանաչ սխտորուկ ուտել, որը կենսաբանական ակտիվ նյութերի պահոց է։ Դալար, կանաչ, նեղ պատրուճավոր սխտորուկի մեջ շատ է վիտամին C-ն։ Ընդ որում, սխտորուկի պատրուճներն իրենց օգտակարությամբ ոչնչով չեն զիջում կանաչ սոխի ծիլերին։ Ցավոք, սխտորուկը դեռևս ամենուրեք տարածված չէ, քանի որ դրա հոտն ավելի ուժեղ է։ Իսկ ի՞նչ պարտադիր է այն ուտել ժամադրության գնալուց առաջ։

 

Սխտորը խոհանոցում

 

Շատ հաճախ սխտորով համեմում են զանազան ուտեստներ` օգտագործելով մանր կտրտած, աղով տրորած, չորացրած կամ փոշիացված վիճակում։


Խոհահարության մեջ այն հիմնականում անհրաժեշտ է գառան, թռչնի, տապակած կամ խաշած տավարի ու խոզի մսի պատրաստման ժամանակ։ Սխտորը ավելացնում են ապուրներին, աղցաններին, սոուսներին և այլն։ Սխտորը գերազանց համեմունք է փափուկ պանիրների և կաթնաշոռի համար։

 

Շատ ազգեր գնահատում են սխտորի բուժիչ հատկությունները և ակտիվ ներառում իրենց կերակրացանկի մեջ։ Սխտորն օգտագործվում է հունգարական, հունական, իտալական, իսպանական և այլ ազգերի գրեթե բոլոր կերակրատեսակներում։ Հայ խոհարարները ևս անտարբեր չեն այս սքանչելի բույսի հանդեպ։ Ստորև ներկայացնում ենք սխտոր պարունակող ճաշատեսակների մի քանի բաղադրատոմսեր։

 

ԽՈԶԻ ՄՍՈՎ ԵՎ ՍԽՏՈՐՈՎ ԱՐԻՇՏԱ
4 անձի համար.
250գր արիշտա,
3 ճաշի գդալ բուսական յուղ,
2 պճեղ մանրացրած սխտոր, 350գր խոզի փափուկ կտրտած միս,
125գր մանր ծովախեցգետին,
մեկ փունջ մանր կտրտած կանաչ սոխ,
90գր գետնանուշ, 1,5 ճաշի գդալ շաքարավազ։
Արիշտան լցնել եռացող ջրով մեծ կաթսայի մեջ և արագորեն էլ վերցնել կրակի վրայից, փակել, ընթացքում մի քանի անգամ խառնելով` թողնել 6 րոպե։ Ջուրը դատարկել։ Արիշտան պատրաստ է։ Բուսական յուղը թավայի մեջ տաքացնել, ավելացնել միսը և սխտորը, թեժ կրակի վրա տապակել մինչև կարմրելը (մոտ 2-3 րոպե)։ Ավելացնել ծովախեցգետինը, սոխը, ծեծած գետնանուշը և շաքարը, 1 րոպե տապակել թեժ կրակի վրա, եղածին ավելացնել պատրաստի արիշտան, ևս 1 րոպե տապակել և մատուցել տաք վիճակում։

 

ԲԱԶՈՒԿՈՎ ԵՎ ՍԽՏՈՐՈՎ ԱՂՑԱՆ.
2 մեծ բազուկ, 200գր սպիտակ սունկ,
2 գլուխ սոխ, 2-3 սխտորի պճեղ։
Սոուսի համար. 30-ական գր կիտրոնահյութ և ձիթապտղի յուղ (կարելի է փոխարինել զտված բուսական յուղով)։
Բազուկը եփել, մաքրել, երկար ու բարակ տեսքով կտրատել, սունկը նույնպես կտրատել ու սոխով տապակել։ Ստացված զանգվածը խառնել բազուկին, ավելացնել սխտորաճզմիչով անցկացրած սխտորը, վերջում սոուսը լցնել վրան։ Մատուցելիս լավ կլինի ափսեին նախօրոք սխտոր քսել։

 

''ՌԱՖԱԵԼԼՈ''
3 հալեցրած պանրիկ, 3 եփած ձվի սպիտակուց, 50գր սերուցքային կարագ, սխտորը` ըստ ճաշակի։
Պանրիկը, կարագը, ձվի սպիտակուցը մանր քերիչով քերել, ավելացնել սխտորն ու լավ խառնել։ Ստացված զանգվածից պատրաստել գնդիկներ և թաթախել կոկոսի տաշեղիկների մեջ։ Շարել սկուտեղի վրա և մատուցել։

 

ԳԱԶԱՐԸ ԿՈՐԵԱԿԱՆ ՁԵՎՈՎ.
1կգ գազար, 10 ընկույզ, 1 գլուխ սխտոր, 4-5 ճաշի գդալ քացախ, 2 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 0,5 բաժակ բուսական յուղ, 0,5 թեյի գդալ սև պղպեղ, կարմիր պղպեղ, գինձ։

Գազարը կտրատել` տալով երկար ու բարակ տեսք, ընկույզը տրորել, սխտորը կտրատել և այս ամենը խառնել։

 

ՏԵՂԵԿԱՆՔ.
Սխտորը մեկամյա բույս է։ Հայրենիքը Միջին Ասիայի տափաստաններն են, որտեղից, դեռևս հին ժամանակներում, տարածում է գտել Միջին և Առաջավոր Ասիայում ու Եգիպտոսում։ Եվրոպայում այն հայտնվել է ավելի քան 5000 տարի առաջ։ Պյութագորասը սխտորն անվանել է համեմունքների արքա։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ո՞րն է Հիպոկրատի իրական երդման բովանդակությունը
Ո՞րն է Հիպոկրատի իրական երդման բովանդակությունը

Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հիգիեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել...

Պատմության էջերից
Դեղերի գրանցումը որպես դեղաշրջանառության կարգավորման հիմք

Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքի, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության ևգրանցման, քանի որ...

Դեղագործական շուկա
Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա
Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ամսթվերից մեկը` սեպտեմբերի 21-ը, Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համար դարձավ կրկնակի տոնական, քանզի 2006 թ. հենց սեպտեմբերի 21-ին հրավիրված...

Իրադարձություններ Հայաստանում Ասոցիացիաներ
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...

Ասոցիացիաներ
Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը
Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը

2007 թ. հունվարի 19-ին հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, ՀՀ գլխավոր սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի...

Թվեր և փաստեր Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը
Հայաստանի էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեությունն  ու ծրագրերը

Բաժանմունքի վարիչ Գայանե Մելիքյանը սիրով համաձայնվեց պատմել էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեության
և ծրագրերի մասին...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Հնագույն բժշկությունը Հայաստանում. Մ. Հերացի, Ա. Ամասիացի
Հնագույն բժշկությունը Հայաստանում. Մ. Հերացի, Ա. Ամասիացի

Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս V դարի, ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում...

Պատմության էջերից
''Փողոցային առևտուր''
''Փողոցային առևտուր''

Վերջին 15 տարիների ընթացքում Երևան քաղաքի բնակիչները շատերիս համար անհասկանալի պատճառներով վարժվեցին այսպես կոչված «փողոցային առևտրի» առկայությանը քաղաքի գրեթե բոլոր հատվածներում...

Հրատապ թեմա Հայաստանում
Ե՞րբ կանչել բժշկին. ուշագնացություն, ցնցումներ, բարձր ջերմություն
Ե՞րբ կանչել բժշկին. ուշագնացություն, ցնցումներ, բարձր ջերմություն

Երեխայի համար բժի՛շկ հրավիրեք, եթե դուք չեք կարողանում պարզել որոշ ախտանիշների պատճառը, հիվանդությունը չի ստանում այն ընթացքը, որը դուք ակնկալում եք, կամ կորցնում եք իրավիճակի...

Առաջին նախաբժշկական օգնություն
B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) - B խմբի վիտամիններ, հիպովիտամինոզ
B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) - B խմբի վիտամիններ, հիպովիտամինոզ

Մեր օրերի մարդու համար այս «անմարդկային» մտավոր և հուզական լարվածության պայմաններում վիտամինները կենսականորեն անհրաժեշտ են։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում B խմբի վիտամինները...

Վիտամիններ և միներալներ
Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը: Ձեռքերի խնամքը
Ինչպե՞ս խնամել մաշկը  ձմռանը: Ձեռքերի խնամքը

Որքան էլ տարօրինակ թվա, ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը...

Ձեռքերի խնամք Դեմքի խնամք
Առողջ սնունդ ու ճիշտ կենսակերպ դեղագործի համար
Առողջ սնունդ ու ճիշտ կենսակերպ դեղագործի համար

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ է ուտում և որքան։ Դեղագործներն ու դեղաբաններն ամենաշատն են տեղեկացված ինքնազգացողության վրա առողջ սննդի...

Սնունդը և առողջությունը
Երեխայի ծնունդն ու նյութական բարեկեցության խնդիրը կնոջ կյանքում
Երեխայի ծնունդն ու նյութական բարեկեցության խնդիրը կնոջ կյանքում

Ընկնելով մասնագիտական վերելքի, նյութական բարեկեցության ետևից` կանայք հետաձգում են իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունը` երեխայի ծնունդը։ Իբր, դեռ կհասցնեն...

Առողջ կին Ես և աշխատանքը
Ի՞նչ սննդամթերք օգտագործել, եթե հիվանդ ես գրիպով. հակագրիպային սննդակարգ
Ի՞նչ սննդամթերք օգտագործել, եթե հիվանդ ես գրիպով. հակագրիպային սննդակարգ

Վերջերս Ամերիկայի սննդաբանների ասոցիացիան հրապարակեց այն սննդամթերքի ցանկը, որը բարերար ազդեցություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա` գրիպի համաճարակի ամենաթեժ շրջանում...

Սնունդը և առողջությունը Վարակաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ