Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)

Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է

Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է

Դեռևս 1943թ. Հայաստանի բժշկապատմագիտության հիմնադիր, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում հիմնադրել էր Բժշկության պատմության թանգարան, որտեղ ցուցադրվում էին ժողովրդական բժշկությանը, հայ անվանի բժիշկներին վերաբերող նյութեր, անձնական իրեր, ձեռագրեր, բժշկական գործիքներ, գրքեր, լուսանկարներ և այլն։

 

Սակայն, մի քանի տարի անց, թանգարանը լուծարվեց, իսկ արժեքավոր նյութերը հանձնվեցին տարբեր գերատեսչությունների։


1970-ական թվականներին, այս անգամ արդեն ԽՍՀՄ առողջապահության նախարարի պաշտոն ական հրամանի համաձայն, ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում պետք է ստեղծվեին բժշկության պատմության թանգարաններ։ Տարիների ընթացքում տարբեր հանրապետություններ, այդ թվում Լատվիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը և շատ ուրիշներ, ունեցան իրենց բժշկության թանգարանները, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մինչդեռ, համամարդկային կտրվածքով, աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կան, որ դեռևս միջնադարից զարգացած բժշկություն են ունեցել. քչերը կարող են հպարտանալ այն փաստով, որ դեռևս XII դարից այնպիսի գիտական մակարդակի բժիշկներ և բժշկական գրականություն ունեն, ինչպիսիք են Մխիթար Հերացին ու նրա «Ջերմանց մխիթարություն»-ը, Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ.) ու նրա «Անգիտաց անպետ»-ը և այլն։


Սակայն, քանի որ մենք՝ հայերս, մաքսիմալիստ ազգ ենք, որոշեցինք կա՛մ ունենալ մի հսկայական շքեղ շենք ու բացել Հայ բժըշկության թանգարան, կա՛մ թանգարան չունենալ ընդհանրապես։ Եվ ընտրեցինք երկրորդը։ Այդպիսով, չկատարելով ԽՍՀՄ առողջապահության նախարարի հրամանը, հենց խանձարուրում խեղդեցինք բժշկության թանգարան ունենալու գաղափարը։


Եվ, մինչ հայրենի առողջապահության և մշակույթի նախարարությունները մտածում էին, թե ինչից սկսեն, Երևանի «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեթերապևտ Հարություն Մինասյանն իր գործնական բժշկությանը զուգընթաց, 1976թ. սկսած ձեռնամուխ եղավ բժշկության հետ առնչվող հնամենի իրեր, գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ հավաքելու շնորհակալ գործին։


Նրա առաջին ցուցանմուշները դարձան վանեցի նախնիներից մնացած կենցաղային իրերն ու կահկարասին, ապա բժիշկ հոր հին գրքերն ու ուսանողական տետրերը, ընտանեկան լուսանկարներն ու արխիվը։


Նրա հավաքորդչական գործունեությանը նպաստեցին նաև մեր իրականության համար նոր երևույթ դարձած վերնիսաժն ու հնոտիքի շուկան, որտեղ սոցիալապես ծանր վիճակում հայտնված մարդիկ սկսեցին վաճառել իրենց տանը, նկուղում կամ ձեղնահարկում տարին երի ընթացքում կուտակված այն ամենը, ինչը կարելի էր իրացնել չնչին գներով։


ԱՀարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանըպագա ցուցանմուշները բժիշկը որպես նվեր ստանում էր նաև բարեկամներից, ընկերներից, գործընկերներից, հիվանդներից ու նրանց հարազատներից։


Քիչ չեն նաև այն ցուցանմուշները, որոնք բժիշկը ձեռք է բերել հանրապետության տարբեր շրջաններից՝ հետիոտն տուրիստական արշավների ժամանակ, ինչպես նաև հնէաբանների հետ դաշտային աշխատանքներին ու պեղումներին մասնակցելու ընթացքում։
Այդ գործին երիտասարդ բժշկին հաճախ մասնակից էր դարձնում, այսօր արդեն հանգուցյալ, գիտնական-հնէաբան Էմմա Խանզադյանը։


Ժամանակի ընթացքում բժշկի բնակարանը լցվեց հսկայական քանակությամբ ամենատարբեր արժեքավոր և ոչ մեծարժեք իրերով։


Արդյունքը եղավ այն, որ 1998թ. բուժհիմնարկի ղեկավարության աջակցությամբ, հոգեթերապիայի կաբինետում ստեղծվեց Հարություն Մինասյանի հավաքածու` Հայ բժշկության թանգարանը։


Թանգարանի հանդիսավոր բացմանը ներկա էին բուժհիմնարկի աշխատակիցները, բժշկության պատմության և թանգարանային գործի նախանձախնդիր մարդիկ, Առողջապահության և Մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, բժիշկներ, պատմաբաններ, բժշկապատմաբաններ, գրողներ, լրագրողներ և այլք։ Բազմաթիվ ջերմ խոսքեր ասվեցին բժիշկ-հավաքորդ Հ. Մինասյանի և բուժհիմնարկի ղեկավարության հասցեին։ Նաև խոստումներ տրվեցին, որ կաջակցեն թանգարանին ավելի ընդարձակ տարածք ձեռք բերելու, ինչպես նաև, պետական հովանավորություն ստանալու և այլն։ Եվ այդ ամենը տասը տարի առաջ էր` 1998 թվականին։


Նոր թանգարանի ծնունդը լուսաբանվեց մամուլում և հեռուստատեսությամբ։


Շուտով թանգարանը գրանցվեց ՀՀ մշակույթի նախարարությունում` որպես հանրապետության առաջին մասնավոր թանգարաններից մեկը։


Հետագայում թանգարանը գրանցվեց նաև Ռիգայի Պ. Ստրադինի անվ. բժըշկության պատմության թանգարանի «Բժշկական թանգարաններ» էլեկտրոն ային կայք-կատալոգում և սկսեց այդ թանգարանից ստանալ բժշկության պատմությանը վերաբերող գրականություն։


2000թ. ապրիլին «Մշակութային հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը Եվրոպայի խորհրդի կողմից փորձաքննության ենթարկելու և «Հայաստանի մշակութային քաղաքականության մասին» ազգային զեկույցը նախապատրաստելու նպատակով Երևան էին ժամանել եվրոպական կառույցի ներկայացուցիչներ` Ռումինիայի մշակույթի փոխնախարար Մարիա Բերզան (Բուխարեստ), Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Ռոհմերը (Ստրասբուրգ) և Բորդոյի (Ֆրանսիա) համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Ժան Պետոն։ Հենց մշակույթի նախարարությունում նրանք ցանկություն էին հայտնել, ի թիվս հինգ թանգարանների, լինելու նաև Հայ բժշկության մասնավոր թանգարանում։ Նրանք, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները, չթաքցնելով բժշկի ստեղծած թանգարանի հանդեպ իրենց հիացմունքը, կրկին անգամ հավաստեցին, որ ժամանակն է ունենալու ժամանակակից պահանջներին համապատասխանող բժշկության թանգարան, որի ցուցանմուշների համար լիովին բավարար կլինի Հարություն Մինասյանի հարուստ հավաքածուն։


Եվ այսպես. Հայ բժշկության թանգարանում ցուցադրված են բժշկի սեփականությունը հանդիսացող շուրջ 10 000 ցուցանմուշներից ընդամենը 5000-ը։ Մնացածը բժիշկը պահում է իր բնակարանում, նկուղում, ավտոտնակում, բակում, բարեկամների տներում և այլուր։


Թանգարանում ցուցանմուշները ներկայացված են 30 ք/մ տարածություն ունեցող մի սենյակում՝ հարմարեցված փայտե պահարանների դարակներում, պատուհանների գոգին, հատակին, պատերից կախ։ Շատ ցուցանմուշներ չեն ցուցադրվում ուղղակի տեղ չլինելու պատճառով։


Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանըԹանգարանի ցուցադրությունը կարելի է պայմանականորեն դասակարգել մի քանի բաժինների՝ պեղածո-հնագիտական, երկրագիտական-ազգագրական, կենցաղային, բժշկության հետ առնչվող նյութեր, բուն բժշկական նյութեր, գրադարան, արխիվ, ֆոտոարխիվ։


Դրանք պղնձե, կավե, հախճապակյա, ապակյա ամաններ են, կժեր, սափորներ, սկահակներ, սրվակներ, մետաղյա, փայտե իրեր, բրոնզե հավանգներ, գործիքներ, երաժշտական գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կահկարասի, սարքեր, պեղածո նյութեր, այդ թվում՝ մարդկային պեղածո մասունքներ և այլն։


Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են Մեծամորից բերված պեղածո 5000-ամյա վնասված սափորը, Գորիսից բերված պեղածո կավե սրվակները, Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից հայտնաբերված մարդու 4000-ամյա կմախքը` գանգի ոսկրահատումով, 100-200 տարի առաջ տարբեր քաղաքներում տպագրված «Նարեկների» հավաքածուն, Պետրոս Քալանթարյանի 1793թ. Նոր Նախիջևանում տպագրված «Բժշկարան համառոտ» գիրքը, Մխիթար Հերացու՝ XII դարում գրված և 1832թ. Վենետիկում տպագրված «Ջերմանց մխիթարություն» հիմնարար աշխատությունը, այլ հայ, ռուս և օտարազգի անվանի բժիշկների գրքեր, հաճախ ինքնագրերով, ընծայագրերով, մակագրություններով ու անձնական կնիքներով, հնատիպ հրատարակություններ, ձեռագիր մատյաններ, աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված, 100-150 տարվա հնության հայկական բժշկական պարբերականներ, հայ երևելի բժիշկների եզակի լուսանկարներ ու փաստաթղթեր,Երևանի բժշկական ինստիտուտի առաջին և հետագա տարիների շրջանավարտների խմբանկարներ, սփյուռքահայ բժիշկներին վերաբերող նյութեր, հարյուրավոր հայ բժիշկների կենսագրական նյութեր, ավելի քան 1000 օրինակից բաղկացած ֆոտոարխիվ և այլն, և այլն։


Հոգեթերապիայի կաբինետի հենց նախասրահից երևում է, որ մուտք ես գործել մի արտասովոր վայր, ուր ամեն ինչ հիշեցնում է մեր անցյալը, տանում դեպի դարերի խորքը։ Այստեղ կարելի է տեսնել հնամենի սնդուկներ, կարասներ, երկանքներ, կիսանդրիներ։


Բժշկի աշխատասենյակը ևս կահավորված է թանգարանային ոճով` կարպետներ, գեղանկարներ, որոնք կատարվել են բժշկի հիվանդների կողմից, և գրքեր, գրքեր...


Այնուհետև բացվում է հիպնոտարիումի դուռը։ Այս սենյակում բժիշկը հավաքել է տարբեր տարիների խորհրդային և արտասահմանյան արտադրության հին ռադիոընդունիչներ, հեռուստացույցներ, հեռախոսներ, ժամացույցներ և այլն։


Եվ միայն վերջում է հաճելի ճռռոցով բացվում թանգարան-սենյակի դուռը։


Թանգարանի այցելուները հիմնականում դպրոցականներ են, բժշկական ուսումնարանների և ինստիտուտների ուս
անողներ, բժշկին այցելող հիվանդներն ու նրանց հարազատները, երբեմն էլ անհատ մարդիկ, կամ բուժհիմնարկ եկած բարձրաստիճան հյուրեր։ Բժիշկը, բոլորի համար ստանձնելով էքսկուրսավարի դերը, հաճույքով ցույց է տալիս իր հավաքածուն, պատմում յուրաքանչյուր իրի կամ գտածոյի մասին, այն ձեռք բերելու երբեմն ոչ պակաս հետաքրքիր պատմությունը, ներկայացնում հայ անվանի բժիշկների կենսագրության հետաքրքրաշարժ կամ դրամատիկ դրվագներ և այլն։


Ըստ հոգեթերապևտ Հ. Մինասյանի, թանգարանն իր այցելուների համար ունի նաև հոգեամոքիչ նշանակություն։
Թանգարաններ այցելելը համարվում է նևրոզներով և այլ հոգեկան հիվանդությունն երով տառապող հիվանդներին բուժելու մեթոդներից մեկի` արվեստաբուժության (արտթերապիայի) տարատեսակը։


Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանըՀայաստանի կառավարությունը նպատակ ունի հանրապետությունը դարձնել զբոսաշրջության երկիր, սակայն արտասահմանցի հյուրերին և սփյուռքահայերին, բնականաբար, չի կարող բավարարել միայն գեղատեսիլ Սևանը, Գեղարդի վիմափոր եկեղեցին կամ Գառնու հեթանոսական տաճարը տեսնելը։ Ցանկալի է, որ զբոսաշրջիկները ծանոթանան նաև մեր՝ հազարամյակների պատմություն ունեցող գիտության ու մշակույթի նյութական արժեքներին, որոնք անթիվ-անհամար քանակությամբ ցուցադրվում են մեր թանգարաններում, իսկ մի զգալի մասն էլ՝ տեղի սղության պատճառով պահվում ֆոնդերում ու խոնավ նկուղներում, Էլ չենք խոսում մասնավոր թանգարանների ու հավաքածուների մասին, որոնք մատչելի են միայն դրանով հետաքրքրվող խիստ նեղ շրջանակների համար։


Այնպես որ, անհրաժեշտ է ինչ-որ կերպ տեղից շարժել այս կարևոր ազգանվեր գործը։ Իսկ ամեն մի բարի գործ արժանի է խրախուսանքի և աջակցության։


Բժիշկ Հարություն Մինասյանն անչափ նախանձախնդիր է այս հարցում և կարիք ունի Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների, հատկապես, բժիշկների աջակցությանը։

Հ. Մինասյանի հավաքած հարուստ փաստագրական նյութը հիմք հանդիսացավ, որպեսզի նա մեկը մյուսի հետևից հրատարակի իր չորս կենսագրական բառարանները, ևս հինգը պատրաստ սպասում են տպագրության։ Հրատարակված «XVI-XIX դարերի լեհահայ բժիշկներ», «100 հայ հոգեբույժներ» հ. 1-3, «111 բռնադատված հայ բժիշկներ» գրքերում բժիշկն անմահացրել է շուրջ 500 հայ բժիշկների անունները։


Հրատարակության պատրաստ գրքերից են՝ «Բռնադատված հայ բժիշկներ, հ. 2», «Հայերի դերն Ադրբեջանի առողջապահության մեջ», «Հայկական բժշկական պարբերական մամուլն աշխարհում (1860-2007)», «100հայ հոգեբույժներ, հ. 4», «Օսմանյանկայսրությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ» և այլն։


Մոտավորապես մի այդքան գրքերի վրա էլ ներկայումս զուգահեռաբար աշխատում է բժիշկը։


Եվ այդ ամենը բժիշկ-հոգեթերապևտի ամենօրյա հոգնեցուցիչ աշխատանքից հետո, երեկոյան ժամերինու հանգստյան օրերին։


Հ. Մինասյանի գրչին են պատկանում հայ բժշկության պատմությանը և հայ երևելի բժիշկներին վերաբերող գիտական և հանրամատչելի պարբերականներում տպագրված շուրջ հարյուր հոդվածները։


Հայ ընթերցողը հատկապես նրա հեղինակած հոդվածներից է իմացել VIIIXI-րդ դարերում արաբական խալիֆայության արքունական բժիշկներ հայազգի Բախտիշու գերդաստանի, XVIդարի վենետիկցի ինժեներ և բժիշկԱնտոն Սուրյանի, XVIII դարի առեղծվածային հայ ալքիմիկոս և բժիշկ Ալտոտասի, XIX դարի ռուսական ճանապարհորդ և բժիշկ հայազգի ՄիխայիլԴոխտուրովի, ԱՄՆ-ում բժշկական կրթություն ստացած առաջին հայի` Սենեքերիմ Տեր-Մինասյանի (1808-1853), Երևանի առաջին դիպլոմավոր բժիշկներից մեկի` Հովհաննես Հովհաննիսյանի (1865-1935), ֆաշիստական բանակի ավստրիացի բժիշկ, իր գերության մի շրջանը Հայաստանում անցկացրած և հետագայում Նոբելյան մրցանակի արժանացած Կոնրադ Լորենցի և շատ այլ երևելի բժիշկների ու գործիչների մասին։

 

Հ.Գ.
Այս տարի լրանում է համաշխարհային ճանաչում ունեցող բժիշկ-գիտնական, հայ բժշկության մեծ երախտավոր Մխիթար Հերացու ծննդյան 890-ամյակը, ինչը կարելի է նշանավորել Երևանում պատշաճ Հայ բժշկության թանգարան բացելու ազգանվեր նախաձեռնությամբ, և դա միանգամայն համահունչ կլինի նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման արդի ծրագրերին։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երեխաների հիմնական հոգեկան խանգարումները
Երեխաների հիմնական  հոգեկան խանգարումները

«Հիմնական հոգեկան խանգարում» ունեցող երեխան պետք է դիտվի որպես լուրջ հիվանդ, քանի որ հիվանդությունն ազդում է երեխայի և նրա ընտանիքի կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Վերջիններիս շարքին են դասվում...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ով ինչքան գույներ է տեսնում
Ով ինչքան գույներ է տեսնում

Բնության մեջ գոյություն ունեցող բոլոր գույները բաժանվում են երկու խմբի` աքրոմատիկ (սպիտակ, սև, մոխրագույն) և քրոմատիկ (դրանք մենք տեսնում ենք սպեկտրում )...

Գիտե՞ք, որ...
Արևը` վահան
Արևը` վահան

Տիբեթի կլիման այնքան չոր է, որ կարագն ու հում միսը այնտեղ կարելի է պահել համարյա մեկ տարի։ Սակայն տեղի կլիմայի արտասովոր հատկանիշը դա չէ...

Գիտե՞ք, որ...
Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իր ժամանակների վառ անհատականություն Իսահակ Գրիգորի Իսահակյանի ավանդը մեծ էր բժշկության բնագավառում։ Նա մեծ աշխատանք է տարել հանրապետությունում վնասվածքաբանության և ոսկրաբուժության...

Հայ բժիշկերի կյանքից
Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը
Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը

Պատմությունը: Բացահայտվել են այդ հիվանդությունների բազմաթիվ պատճառային և ռիսկի գործոններ, սակայն մինչև օրս հայտնի չեն ախտաբանական այն օղակները, որոնք իրենց դրսևորումներն են ստանում...

Համակարգային հիվանդություններ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ

Մեր հյուրն է ԵրՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժնի վարիչ Գարեգին Միրաքյանը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Երեխաների ադապտացիան
Երեխաների ադապտացիան

Դպրոցում սովորելու տարիներին երեխան անցնում է մի շարք բարդ պահերի միջով. Առաջին դասարան ընդունվելը, տարրական դասարաններից միջին դպրոց, (5-րդ դասարան) և միջինից բարձր դասարաններ...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Թեստեր
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Բժիշկ-արվեստագետ
Նացիզմի բժշկությունը
Նացիզմի բժշկությունը

Բժշկությունը կոչված է մարդկանց բուժելու և հիվանդներին հույս պարգևելու։ Բժշկության պատմության մեջ մարդկանց փրկելու և տառապյալներին օգնելու մասին շատ հիշատակումներ կան...

Պատմության էջերից
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ

Աշխատավայրում գործընկերների բարձր աշխատավարձի մասին տեղեկանալը միշտ էլ շարժառիթ է դառնում սեփական աշխատավարձի  չափի վերաբերյալ պահանջ ներկայացնելու վերադասին...

Ես և աշխատանքը
Ստորագրությունը հոգու հայելին է
Ստորագրությունը հոգու հայելին է

Ստորագրեք որևէ թղթի վրա։ Դրա չափը կարտահայտի ձեր հոգեկան վիճակը։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկյան համալսաններից մեկի հոգեբանության բաժանմունքի մասնագետները...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես և աշխատանքը
Ատամի մածուկի պատմությունից
Ատամի մածուկի պատմությունից

Առաջին անգամ ատամի մածուկ օգտագործել են հին եգիպտացիները։ 5000 տարի առաջ անհայտ գրագիրը պապիրուսի վրա գրել է դրա բաղադրատոմսը։ «Հարկավոր է վերցնել ագաթե սանդ և դրա մեջ լցնել...

Գիտե՞ք, որ...
Խելքի տարրը` յոդ
Խելքի տարրը` յոդ

Տնային դեղատուփում յոդի 5% սպիրտային լուծույթով սրվակի առկայությունը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Այդուհանդերձ, երկրաբանական գիտության տեսակետից նման սրվակ ունեցողը մեծ հարստության...

Վիտամիններ և միներալներ
Օգտակար կալցիումը
Օգտակար կալցիումը

Գիտե՞ք, որ կալցիումն անհրաժեշտ է ոչ միայն օստեոպորոզի կանխարգելման համար, այլ նաև օգնում է իջեցնելու զարկերակային գերճնշումը, կանխում սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև ուղիղ...

Վիտամիններ և միներալներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ