Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ: Թոքային վիրաբուժության բաժանմունք

 

 

Բաժանմունքը զբաղվում է թոքերի և թոքամզի (պլևրա) ախտաբանությամբ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն:


Բաժանմունքում իրականացվում են գործիքային հետազոտություններ.

 

  • ռենտգենային հետազոտություն,
  • թորակոսկոպիա (թոքազննում) բիոպսիայով (անհրաժեշտության դեպքում),
  • ֆիբրոպրոնխոսկոպիա (բրոնխազննում) բիոպսիայով (անհրաժեշտության դեպքում):


Վիրաբուժական բուժման սպեկտրը.


Թոքերի, թոքամզի, միջնորմի, կրծքավանդակի նորագոյացություններ.
թոքի մասնահատում կամ հեռացում; թոքամզի հեռացում; ուռուցքի հեռացում միջնորմից:

 

Խոշոր բրոնխների, միջնորմի, կրծքավանդակի, թոքամզի բարորակ ուռուցքներ.
ուռուցքի արմատական հեռացում:

 

Թոքերի, թոքամզի թարախային հիվանդություններ.

  • թոքի սեգմենտի հեռացում,
  • թոքի բլթի հեռացում,
  • թոքամզահատում (պլևրէկտոմիա) կեղևազատումով (դեկորտիկացիայով):

 

Թոքի էխինոկոկոզ.
էխինոկոկի հատում, մասնահատում:

 

Ինքնածին (սպոնտան) պնևմոթորաքսի կրկնվող ձևերի վիրաբուժական բուժում.

  • մասնահատումներ,
  • պլևրոդեզ (թոքամզի նեղացում վիրահատական եղանակով):

 

Թոքերի բնածին արատների (թոքերի բշտեր (կիստաներ), բնածին բրոնխոէկտազներ (բրոնխալայնանք), սեկվեստրացիա, զարկերակաերակային անևրիզմա (անոթների լայնանք) և այլն).

արմատական վիրահատություն:

 

Թոքախտի քայքայիչ (դեստրուկտիվ) ձևեր.

  • խոռոչահատում, թոքային պլաստիկա կամ ախտահարված թոքի լրիվ հեռացում,
  • մնացորդային խոռոչի պլաստիկա մկանային լաթով ոտիկի վրա (բրոնխիալ խուղակի առկայությամբ կամ բացակայությամբ):


Բաժանմունքի վարիչ` բ.գ.դ, պրոֆ. Էդուարդ Թադևոսի Կարապետյան


Է.Թ. Կարապետյանը իսկական անդամ է`
             ՀՀ Վիրաբուժական միության,
             Վիրաբույժների հանրապետակական ակադեմիայի,
             Նյու- Յորքի բժշկական ակադեմիայի:

 


ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ