Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. Լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունք

 

 

Բաժանմունքում իրականացվում է լյարդի և լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, հեպատիտների (լյարդաբորբ), լյարդի ցիրոզի և դրանց բարդությունների, ախտորոշում և բուժում:


 Վիրահատական միջամտությունների ծավալը.

 

  1. Լյարդի սեգմենտար և բլթային մասնահատում` լյարդի բարորակ և չարորակ ուռուցքների ժամանակ:
  2. Լյարդի նվազագույն–ինվազիվ մասնահատում, ուռուցքի մաշկային և վիրահատական ալկոհոլացում, ուռուցքի ռադիոհաճախականությամբ աբլացիա (չարորակ ուռուցքի մետաստազների և կրկնման կանխարգելման վիրահատական սկզբունք)` լյարդի մետաստատիկ ուռուցքների ժամանակ:
  3. Ներօրգանային և ընդհանուր քիմիոթերապիայի անցկացման համար հատուկ կաթետերների (ձողախողովակ) տեղադրում:
  4. Լեղուղիների վերականգնողական վիրահատություններ լեղածորանների սպիական և այլ տարաբնույթ նեղացումների, մեխանիկական դեղնուկի ժամանակ:
  5. Ենթաստամոքսային գեղձի արմատական մասնահատում և պալիատիվ վիրահատություններ ենթաստամոքսային գեղձի ուռուցքների և բշտերի (կիստաների) ժամանակ:
  6. Դռներակային հիպերտենզիայի տարբեր ձևերի ժամանակ լյարդի անոթների էնդովասկուլյար հետազոտություններ և վիրահատություններ:
  7.  Լյարդի բիոպսիայի կատարում` տարաբնույթ լյարդաբորբերի (հեպատիտների) և լյարդի ցիրոզի ախտորոշման նպատակով:

 

Իրականացվում է նաև քրոնիկ վիրուսային լյարդաբորբերի (հեպատիտների) և լյարդի ցիրոզի պահպանողական բուժում:      

 

 

Բաժանմունքի վարիչ` Սերգեյ Հարությունի Հակոբյան


Ս.Հ. Հակոբյանը կատարելագործվել և վերապատրաստվել է ՌԴ և Ֆրանսիայի հեպատոբիլիար վիրաբուժության գծով կլինիկաներում:

 

Ս.Հ. Հակոբյանը անդամ է`

Հայաստանի վիրաբույժների միության,
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների վիրաբույժ-հեպատոլոգների միության,
Հայաստանի տրանսպլանտոլոգների (փոխպատվաստողների) միության,
Ֆրանսիայի հեպատոբիլիար վիրաբույժների և լյարդի փոխպատվաստման միության (АСНВТ),
Լյարդի հետազոտման Եվրոպական ընկերության (EASL),
Լյարդի հետազոտման Ֆրանսիական ընկերության (AFEF),
Հեպատոբիլիար վիրաբույժների միջազգային ընկերության (IHPBA),
Վիրաբույժների միջազգային դպրոցի (քոլեջի) (ICS):


ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ