Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Ա.Ի. Իսահակյան

 

 

 

Ա.Ի. Իսահակյանը ծնվել է 1929թ. Գորիս քաղաքում: 1951թ ավարտել է. Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, զորակոչվել բանակ և աշխատել Հունգարիայում և Ավստրիայում: 1959թ., զորացրվելուց հետո աշխատել է Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտում որպես կլինիցիստ:

 

1961-1966թթ. աշխատել է որպես ասպիրանտ Մոսկվայի Կենտրոնական ինստիտուտի արյունաբանական կլինիկայում: Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական թեզը ՙՏրոմբասթենիա՚ թեմայով: Ա. Իսահակյանի կողմից առաջարկվել է լեյկոզների տարբերակիչ ախտորոշումն արյունաստեղծ օրգանների պաթոլոգիայով ուղեկցվող այլ հիվանդությունների հետ: 1977-1980թթ. Ա. Իսահակյանը գործուղվել է արտասահման որպես Միջազգային Կարմիր Խաչի հիվանդանոցի գլխավոր թերապևտ և թերապևտիկ բաժնի վարիչ: Ա.Ի.Իսահակյանը շուրջ 35 տարի աշխատել է Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրենի տեղակալ բուժական գծով:


Նրա ղեկավարած տարիներին ինստիտուտում որպես բարեգործական օգնություն ստացվեցին բազմաթիվ ժամանակակից սարքավորումներ` պլազմաֆերեզի և ցիտաֆերեզի համար, ուլտրաձայնային հետազոտության սարքեր, գերհզոր մանրադիտակներ և այլն:


Մինչև 2002թ. Ա. Իսահակյանը շարունակել է աշխատել որպես Արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն, այնուհետև` տնօրենի խորհրդական, միաժամանակ հանդիսանալով ԱՆ ԱԱԻ-ի արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնի աշխատակից: Ա.Իսահակյանը մահացել է  2007թ.:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ