Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Միհրան Կոնստանտինի Նազարեթյան

 

 

 

Մ.Կ. Նազարեթյանը ծնվել է 1944թ. Երևանում: Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1968-1971թթ. գործուղվել է Մոսկվայի Կենտրոնական Արյան փոխներարկման ինստիտուտի ասպիրանտուրա` արյունաբանության գծով, որն ավարտելով պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը ՙԼյարդի և փայծաղի Au198 և Cu51 միջոցով սկենոգրաֆիկ հետազոտության կլինիկական գնահատականը լեյկոզների ժամանակ՚ թեմայով: 1973թ.-ից աշխատել է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1982թ. Մ. Նազարեթյանը անցնում է աշխատանքի հանրապետության Պետպլանում:


1988թ. Մ.Կ.Նազարեթյանը ընտրվում է որպես Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն, իսկ 1990-1991թթ. պաշտոնավարում է որպես Հայաստանի Առողջապահության նախարար: Այնուհետև գործուղվում է ԱՄՆ: 2001թ. հաջողությամբ պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը ՙՌիսկի իմունագենետիկ և կենսաքիմիական մարկերները սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ հայկական պոպուլյացիայում՚ թեմայով:


1990-1991թթ. Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի աշխատակիցների ջանքերով ներդրվել են սկզբունքորեն կարևոր 2 նորարարություններ` արյան անընդմեջ բուժական և դոնորական աֆերեզներ` Viva Cell սեպարատորներով արյան համակարգի հիվանդություններով հիվանդների համալիր բուժման մեջ (Սարքը որպես բարեգործական օգնություն ստացվել է ՙԿարիտաս՚ ֆիրմայի կողմից`Իտալիա), և Հայաստանի արյան ծառայության կառուցվածքում էրիթրոցիտների անընդհատ ռեինֆուզիայի սկզբունքը, ուղղված ՙանվտանգ արյան՚ խնդիրների լուծմանը:


Մ.Նազարեթյանի պաշտոնավարության տարիներին սկսվել է դոնորական պլազմաֆերեզի անցկացումը Արյան ծառայության ստորաբաժանումներում, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել խնայել մինչ այդ տոննաներով խոտանվող ժամկետանց էրիթրոցիտային զանգվածը: Մ.Նազարեթյանը փայլուն ձևով կազմակերպել և անցկացրել է Արյան ծառայության աշխատանքները հանրապետությունում Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Ժամանակին և ճիշտ կազմակերպված աշխատանքների շնորհիվ կարճ ժամանակամիջոցում հազարավոր կամավորներ անվարձահատույց արյուն հանձնեցին արյան ծառայության ստորաբաժանումներում, փրկելով բազմաթիվ վիրավորների և աղետից տուժածների կյանքը:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ