Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Ք.Ա. Անտոնյան
Ք.Ա. Անտոնյանը ծնվել է 1915թ. Կոստանդնապոլիս քաղաքում: Սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում: 1936թ. Ք. Անտոնյանը Ֆրանսիայից գաղթել է Հայաստան` իր հետ տեղափոխելով Կոմիտասի աճյունը: Ուսումը շարունակել է Երևանի բժշկական ինստիտուտում: Ավարտելուց հետո, հրաժարվելով ասպիրանտուրայում ուսումը շարունակելուց, Ք. Անտոնյանը մեկնում է աշխատելու Ղափանի շրջանային հիվանդանոցում որպես վիրաբույժ, այնուհետև` նշված հիվանդանոցի գլխավոր բժիշկ, միաժամանակ` նույն շրջանի բժշկական ուսումնարանի տնօրեն:
1953թ. պաշտպանում է թեկնածուական թեզը ՙՈսկրերի փոխպատվաստման ժամանակակից մեթոդների համեմատական գնահատականը կեղծ հոդերի բուժման ժամանակ՚ թեմայով: 1
954-1956թթ. Ք. Անտոնյանը նշանակվում է Կուրորտոլոգիայի ինստիտուտի գլխավոր բժիշկ, իսկ 1956թ.-ից մինչև 1972թ. ղեկավարում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտա-հետազոտական ինստիտուտը: Ինստիտուտում աշխատելու տարիներին նրա կողմից հրատարակվել են 100-ից ավելի գիտական աշխատություններ, նվիրված արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի կարևորագույն հարցերին: Այդ աշխատանքներն արդիական են համարվում մինչև օրս, դրանցում համահեղինակների հետ միասին մշակվել են արյան փոխներարկման ցուցումներն ու հակացուցումները շոկի, արյան կորստի, աղիքային անանցանելիության և թարախային-սեպտիկ գործընթացների ժամանակ: Անհրաժեշտ է հատկապես նշել Ք. Անտոնյանի ՙՀոմոգեն ոսկրածուծի պահպանումը, փոխպատվաստումը և երկրորդային հիվանդության կանխարգելումը, առաջացած փոխպատվաստման հետևանքով՚ աշխատությունը, որին նվիրված էր նրա դոկտորական ատենախոսությունը (1966):
Պրոֆեսոր Անտոնյանի օրոք, 1960թ. ինստիտուտը տեղափոխվեց նոր շենք, կառուցված հատուկ նախագծով:
Ընդարձակվեց նաև արյան ծառայության ցանցը արյան փոխներարկման կայանների (ԱՓԿ) թվի ավելացման հաշվին հանրապետության խոշոր քաղաքներում: Նրա աշխատանքային գործունեության տարիներին ավելացավ դոնորական արյան պաշարման ծավալը, սկսվեց ինստիտուտի արտադրական գործունեությունը (արյան պատրաստուկների արտադրություն), ինստիտուտի գիտական ներուժը մեծ զարգացում ապրեց:
Ք. Անտոնյանը մահացել է 1980թ.:
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgVwAPY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/programs.php(27): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ