Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ բժշկական միավորում . պետպատվեր

 

Պետական պատվերի շրջանակներում «Դիագնոստիկա» բժշկական միավորման կազմի մեջ մտնող բժշկական կենտրոններում կարող են անվճար հետազոտվել ըստ սահմանված կարգի ուղեգրված քաղաքացիները` ներքոհիշյալ հետազոտությունների գծով: Պետական պատվերի մեջ ընդգրկող հետազոտությունների ցանկը և ուղեգրման կարգը /չափորոշիչը/ ամեն տարի հաստատում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Պետական պատվերի շրջանակներում ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում համապատասխան ուղեգրի առկայությունը: Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար ուղեգրման կարգի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ նաև Ձեր տարածքային պոլիկլինիկայում, ամբուլատորիայում կամ Ձեր ընտանեկան բժշկից:

 

 “Դիագնոստիկա” բժշկական միավորումում պետական պատվերի շրջանակներում կատարվող ախտորոշիչ հետազոտությունների


ՑԱՆԿ

 

Լաբորատոր հետազոտություններ

1.    Հորմոնալ հետազոտություններ
2.    Իմունոլոգիական հետազոտություններ
3.    Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում արյան մեջ
4.    Գլիկոհեմոգլոբինի որոշում


Գործիքային հետազոտություններ


5.    Համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա (գլխուղեղ, ակնախոռոչներ, հիպոֆիզ, դիմածնոտային հատված, պարանոց, կրծքավանդակ, կրծքագեղձ, որովայն, կոնք, ողնաշար` ըստ հատվածների, պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային, ստորին և վերին վերջույթներ)
6.    Գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դոպպլեր հետազոտություն
7.    Վերջույթային անոթների հեմոդինամիկայի գերձայնային դոպպլեր հետազոտություն (վերին վերջույթների, ստորին վերջույթների)
8.    Մագիստրալ անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն (գլխուղեղ, որովայնի խոռոչ, ստորին վերջույթներ, վերին վերջույթներ)
9.    Էխոկարդիոգրաֆիա դոպպլեր հետազոտությամբ
10.    Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա
11.    Էխոէնցեֆալոգրաֆիա
12.    Էլեկտրոկարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-տեստ, վելոէրգոմետրիա)
13.    Սպիրոմետրիա (համակարգչային)
14.    Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (վերին վերջույթների, ստորին վերջույթների, դեմքի, միաստենիկ փորձ)
15.    Ուռոֆլուոմետրիա
16.    Ուռոդինամիկական համալիր հետազոտում (ուռոֆլյուոմետրիա, ցիստոտոնոմետրիա, ուրետրայի պրոֆիլոմետրիա)
17.    Սպիրոմետրիա /համակարգչային/
18.    Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
19.    Կոլոնոսկոպիա
20.    Դուոդենոսկոպիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ