Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քուն, քնի խանգարումներ

Քնի օբստրուկտիվ ապնոէ. izmirlianmedicalcenter.com

Քնի օբստրուկտիվ ապնոէ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի քնի լաբորատորիայում թոքաբան Մ.Ա. Պետրոսյանի կողմից կատարվում է քնի ընթացքում շնչառական խանգարումների ախտորոշում և բուժում: Քնի ընթացքում տեղի ունեցող շնչառական խանգարումների ամենածանր և հաճախ հանդիպող ձևը քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշն է:

Մարդն իր կյանքի մեկ երրորդն անց է կացնում քնած վիճակում, ուստի նրա առողջական վիճակը քնի ընթացքում չափազանց կարևոր է: Կան հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս միայն քնած ժամանակ: Այդ հիվանդություններից ամենատարածվածը  շնչառություն խանգարումներն են, իսկ այդ խանգարումների ամենավտանգավոր ձևը` քնի օբստրուկտիվ ապնոէն: Այդ հիվանդության անվանումը կարող է անծանոթ լինել, սակայն երևույթը ծանոթ է  բոլորին, քանի որ նրա ցայտուն ախտանիշը` խռմթոցը, լսել են գրեթե բոլորը: Խռմփոցը հայտնի է մարդկությանը վաղեմի ժամանակներից, նկարագրված է Աստվածաշնչում, դասական գրականության մեջ, ինչպես օրինակ, Դիկենսի պատմվածքում և Շեքսպիրի դրամայում: Սակայն դասական բժշկությունը  խռմփոցը հայտնաբերել է որպես հիվանդության ախտանիշ միայն 20-րդ դարի 60-ական թվականներին: Այդ ժամանակ էլ հիմնադրվել է բժշկության մի նոր ասպարեզ` քնի բժշկությունը, որն արագ տեմպերով զարգանում է: Վերջին տարիների ընթացքում այդ ասպարեզում կատարվել է հեղափոխական հայտնագործություն. պարզվել է, որ առողջ քունը կենսապես կարևոր է առողջության համար և քնի խանգարումները հանգեցնում են լուրջ հետևանքների, մասնավորապես, սիրտ-անոթային հիվանդությունների, նյութափոխանակության և հոգեկան խանգարումների: Գիտնականներն այդ տեսակետին են հանգել՝ ուսումնասիրելով շնչառության խանգարումները քնի ընթացքում: Ինչպես արդեն նշվեց, խռմփոցն այդ խանգարումների ամենացայտուն և հեշտ հայտնաբերվող նշանն  է: Այն առաջանում է վերին շնչուղիների նեղացման և լիակատար խցանման` օբստրուկցիայի հետևանքով:

Վերին շնչուղիների խցանումը բերում է շնչառության դադարի, ինչը բժշկական տերմինով կոչվում է ապնոէ: Ահա թե ինչ է կատարվում քնած մարդու հետ. քուն մտնելուն պես վերին շնչուղիները նեղանում են և ամբողջությամբ փակվում, արյան մեջ նվազում է O2-ի և բարձրանում CO2-ի մակարդակը, ինչն ուղեղի կողմից գնահատվում է որպես ծայրահեղ կրիտիկական վիճակ, որի հետևանքով մարդը բարձր խռմփոցով արթնանում է, խորը և արագ շնչում, վերականգնելով O2-ի և CO2-ի մակարդակն արյան մեջ: Այնուհետև՝ նորից քնում է: Սակայն, բավական է որ մարդը քնի, վերին շնչուղիները դարձյալ խցանվում են, շնչառությունը դադարում է և նկարագրված երևույթները կրկնվում են: Այդպես կարող է տեղի ունենալ 300-500 անգամ մեկ գիշերվա ընթացքում: Սովորաբար հիվանդի կողակիցը շատ պատկերավոր նկարագրում է կրկնվող շնչադադարները: Նա նշում է. մի քանի վարկյանների ընթացքում, երբեմն նույնիսկ մեկ րոպեից ավելի, շնչառությունը դադարում է, լռություն է տիրում, սակայն որովայնի և կրծքավանդակի մկանները շարունակում են շարժվել: Շատ անգամ այդ լռությունը և շնչառության դադարը վախ և տագնապ է առաջացնում կողակցի մոտ` ոմանք ստուգում են պուլսը, ոմանք՝ հրում և արդնացնում են, որ նա շունչ քաշի:

Ընդհանրապես, շնչադադարը երկար չի տևում, այլապես մարդը շնչահեղձ կլինի: Մարդու ուղեղը գնահատում է շնչադադարը որպես ծայրահեղ վիճակ, տեղի է ունենում արթնացում,  մարդը բարձր խռմփոցով արթնանում է, խորը և արագ շնչում, ու նորից քուն մտնում: Այդ արթնացումները տևում են շատ կարճ և կարող են չգիտակցվել մարդու կողմից: Դա ուղեղի պաշտպանողական ռեակցիան է, որի նպատակն է փրկել մարդուն շնչահեղձությունից: Սակայն շնչառության դադարների պատճառով առաջացած արթնացումները՝ բացի պաշտպանողական ֆունկցիայից, ունեն նաև բացասական հետևանքներ: Պարզվում է, որ քունն ունի յուրահատուկ կառուցվածք, և առողջ քնի համար բնորոշ է քնի 5 փուլերի կանոնավոր հաջորդականությունը: Շնչառական դադարների պատճառով առաջացած արթնացումները խաթարում են քնի նորմալ կառուցվածքը, ինչը հանգեցնում է բազմազան բարդությունների, որոնցից ամենացայտունը ցերեկային քնկոտությունն է:

Այսպիսով, քնի օբստրուկտիվ ապնոէն հիվանդություն է, որի ժամանակ երկու կենսական ֆունկցիաները` քունը և շնչառությունը, դառնում են անհամատեղելի. բավական է մարդը քնի, և նա չի կարողանում նորմալ շնչել: Ի հետևանք, քունը, որը տրված է մարդուն հանգստանալու համար, վեր է ածվում պայքարի՝ շնչելու համար: Արդյունքում մարդն արթնանում է հոգնած, գլխացավով, բերանի չորությամբ, զարկերակային բարձր ճնշումով: Ցերեկվա ժամերին անընդհատ քնելու ցանկություն է առաջանում, քնում է մարդկանց շրջապատում, աշխատանքի վայրում, ավտոմեքենայի ղեկին: Ցերեկային չափազանց արտահայտված քնկոտության հետ մեկտեղ, գիշերային շնչադադարներին բնորոշ են բազում նշաններ, որոնք ո՛չ հիվանդը, հաճախ նաև զննող բժիշկը չեն կապում քնի խանգարումների հետ: Այդ ախտանիշներն են` զարկերակային հիպերտենզիան (որը կարող է կայուն լինել ճնշում իջեցնող դեղերի նկատմամբ), մետաբոլիկ խանգարումները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, ճարպակալումը, գիշերային հաճախամիզությունը, հիշողության և կենտրոնանալու ունակության նվազումը, տրամադրության անկումը, սեռական խանգարումները:

Վերջին 2-3 տասնամյակում տարբեր երկրներում կատարված լայնածավալ գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գիշերային շնչադադարները` չբուժելու դեպքում, կարող են հանգեցնել սրտամկանի, ուղեղի կաթվածի, շաքարային դիաբետի, դեպրեսիաների, ճարպակալման, սեռական ցանկությունների և ունակությունների նվազման, ճանապարհատրանսպորտային պատահարների: Չբուժված քնի անոէն ծանր բեռ է հասարակության և մարդու համար, քանի որ բարձրացնում է հիվանդացության և մահացության մակարդակը, նվազեցնում կյանքի որակը:

Այսպիսով, խռմփոցը, որը մեզանում դիտարկվում է որպես անմեղ երևույթ, շատ անգամ նաև՝ կատակի առարկա, ոչ այլ ինչ է, քան լուրջ հիվանդության նշան և  օրգանիզմի ահազանգ՝ օգնություն հայցելու:

Բնականաբար, հարց է ծագում, թե ինչն է նպաստում ապնոէի զարգացմանը: Այդ գործոնները բազմազան են և շատ անգամ մնում են անհայտ: Ամենակարևոր նպաստող գործոններից են՝ ավելորդ քաշը, վերին շնչուղիների նեղ լինելը, դիմածնոտային խնդիրները, շնչառության կենտրոնական կառավարման խանգարումները, վերին շնչուղիների մկանների տոնուսի նվազումը, նյարդամկանային և հորմոնալ խանգարումները և այլն: Շատ անգամ նույնիսկ դժվար է պարզել մեկ  պատճառ, քանի որ, սովորաբար, հիվանդության զարգացման մեջ դեր են խաղում մի քանի գործոն:

Այսպիսով, ներկայացվեց մի հիվանդություն, որը կոչվում է քնի օբստրուկտիվ ապնոէ, որն արտահայտվում է բազում երևույթներով, որոնցից ամենացայտունը խռմփոցն է: Ժամանակակից բժշկությունը խստագույնս պարտադրում է ժամանակին ախտորոշել և բուժել ապնոէն, քանի որ չբուժվելու դեպքում այն հանգեցնում է լուրջ բարդությունների:

Այս պատմության մեջ ուրախալին այն է, որ ապնոէն կարելի է ո՛չ միայն ենթադրել, այլ ստույգ ախտորոշել և արդյունավետ բուժել: Քնի օբստրուկտիվ ապնոէի բուժումը պարգևում է մարդուն լիարժեք քուն և շնչառություն, կանխում կյանքին վտանգ սպառնացող բարդությունների զարգացումը և բարձրացնում մարդու կյանքի որակը:

Բժիշկ-թոքաբան, քնի ընթացքում շնչառության խանգարումների մասնագետ,  քնի լաբորատորիայի ղեկավար, բ.գ.թ., Մարինե Ալբերտի Պետրոսյան
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Հեռախոս. +374 93 34 35 59
e-mail: info@sleeplab.am
www.sleeplab.am

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Օգտակար խորհուրդներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...

Սնունդը և առողջությունը
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am

Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...

Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Թերապիա
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...

Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am
Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am

Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։ Fithacker.ru կայքը գրում է, որ անքնությունը կարող է նաև բարձր ճնշման դեմ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ

Հնարավո՞ր է, արդյոք, մեկ շաբաթ առաջ քունն առնել: Կանադայի Կալգարի Համալսարանի գիտնականները գտնում են, որ հնարավոր է: Սա լավ նորություն է ուսանողների համար քննաշրջանի ընթացքում. անքուն գիշերից առաջ քնի...

Օգտակար խորհուրդներ
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հատկապես ձախ կողքին քնելը օրգանիզմի համար ավելի օգտակար է: Իսկ թե ինչու է այդպես, ներկայացնում է adme.ru-ն...

Նիհարելու համար հարկ է կարգավորել քնի ռեժիմը. news.am
Նիհարելու համար հարկ է կարգավորել քնի ռեժիմը. news.am

Նիհարել ցանկանալու դեպքում հաջողությունը երաշխավորված է, եթե բավականաչափ քնեք, պնդում են մասնագետները: The Sun Daily-ն հայտնում է, որ շատ սննդաբաններ հաշվի չեն առնում...

Սնունդը և առողջությունը Ճարպակալում
Ձախ կողմի վրա քնելու 8 առավելությունները. 1in.am
Ձախ կողմի վրա քնելու 8 առավելությունները. 1in.am

Մենք բոլորս գիտենք, որ առողջ քունը լավ է անդրադառնում մարդու առողջության վրա: Բժիշկների կարծիքով՝ շատ կարևոր է նաև քնելու դիրքը: Ձախ կողմի վրա քնելը, օրինակ, մի շարք առավելություններ ունի...

6 եղանակ` առավոտյան հեշտ արթնանալու համար
6 եղանակ` առավոտյան հեշտ արթնանալու համար

Ամեն օր միլիարդավոր մարդիկ արթնանում են վաղ առավոտյան բավականին հոգնած և փորձում սկսել նոր աշխատանքային օրը: Tech insider-ը գիտականորեն ապացուցված եղանակ է ներկայացնում, որը կօգնի օրն առավել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ