Քուն, քնի խանգարումներ
Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բավականաչափ չենք քնում. news.am
Ճիշտ սնունդն ու ֆիզիկական վարժությունները բավարար չեն առողջ լինելու ու լավ իքննազգացողություն ունենալու համար։ Ինչպես հավաստիացնում է քնի խանգարումների հարցերով փորձագետ Խարնիտ Վալիյան, օրգանիզմի համար չափազանց կարեւոր է օրական առնվազն 7 ժամ քնելը։
Օրական քանի՞ ժամ է պետք քնել
National Sleep Foundation-ի մասնագետների խոսքով՝ մարդուն անհրաժեշտ քնի տեւողությունը պայմանավորված է նրա տարիքով.
- տարեց մարդիկ՝ 65+՝ 7-8 ժամ,
- մեծահասակներ՝ 26-64 տարեկան՝ 7-9 ժամ,
- երիտասարդ մարդիկ՝ 18-25 տարեկան՝ 7-9 ժամ,
- դեռահասներ՝ 14-17 տարեկան՝ 8-10 ժամ,
- դպրոցական տարիքի երեխաներ՝6-13 տարեկան՝ 9-11 ժամ,
- նախադպրոցական տարիքի երեխաներ՝ 3-5 տարեկան՝ 10-13 ժամ,
- փոքրիկներ՝ 1-2 տարեկան՝ 11-14 ժամ,
- կրծկեր երեխաներ՝ 4-11 ամսական՝ 12-15 ժամ
- նորածիններ՝ 0-3 ամսական՝ 14-17 ժամ:
Ի՞նչ է կատարվում, եթե ավելի քիչ ենք քնում
Բժիշկ Վալիյան նշեց հնարավոր խնդիրներից մի քանիսը.
- ուշադրության խնդիր. եթե նույնիսկ 1.5 ժամ քիչ եք քնում, քան անհրաժեշտ է, ապա քնի պակասն անմիջապես անդրադառնում է ձեր ուշադրության վրա,
- հիշողության խնդիր. քնի պակասն անմիջապես անդրադառնում է մտածելու եւ տեղեկությունները հիշելու ունակության վրա,
- վիճաբանություններ. քնի պակասը կփչացնի Ձեր տրամադրությունը ու կարող է ուրիշ մարդկանց հետ վեճերի պատճառ դառնալ,
- կյանքի որակը. Դուք ցանկություն չեք ունենա անել այն, ինչ սովորաբար անում եք,
- վթարների հավանականություն. բավարար չափով չքնելը վթարների հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում:
Այսքանով խնդիրները չեն սահմանափակվում։ Եթե մարդը պարբերաբար քիչ է քնում, նրա մոտ կարող են սկսվել նաեւ ավելի երկարաժամկետ ու լուրջ առողջական խնդիրներ՝ զարկերակային բարձր ճնշում, շաքարախտ, ինֆարկտ, կաթված, ճարպակալում, դեպրեսիա, լիբիդոյի նվազում եւ այլն։ Արտաքինի վրա քնի պակասը նույնպես ազդում է՝ դառնալով վաղաժամ կնճիռների, աչքերի շուրջ մուգ շրջանակների ու շատ այլ խնդիրների պատճառ։
24.09.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ