Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քուն, քնի խանգարումներ

Օրթոպեդիկ բարձեր

Օրթոպեդիկ բարձեր

Խորհուրդ է տրվում վաղ հասակից մտածել առողջ քնի մասին, որպեսզի տարիներ անց չբախվենք օստեոխոնդրոզի կամ ողնաշարի այլ հիվանդությունների հետ:


Ժամանակակից գիտնականներն այն կարծիքին են, որ գլխի և պարանոցի հիվանդությունների մեծ մասն առաջանում է քնի ժամանակ սխալ դիրքից:


Մարդն իր կյանքի մեկ երրորդը անց է կացնում քնած: Յուրաքանչյուրին անհրաժեշտ է ամուր, առողջ քուն` առավոտյան լավ հանգստացած զգալու համար: Այդ պատճառով էլ բարձի ընտրությունը շատ կարևոր է: Շատերը համարում են, քունը, որը պարտադիր է օրվա ընթացքում, ընդամենը մնացած առօրեական գործերի պես անհրաժեշտություն է: Այս մոլորություններն էլ հանգեցնում են օրգանիզմի հյուծվածության: Քունը մեր գործունեության առավել կարևոր բաղկացուցիչ մասն է, և որքան ուշադիր լինենք քնի պարագաների ընտրության հարցում՝ բարձեր, վերմակներ, ներքնակներ, այնքան լավ կքնենք:


Օրթոպեդիկ բարձերն օգնում են քնի ընթացքում հանել պարանոցի մկանների ծանրաբեռնվածությունը, թույլ են տալիս ողնաշարի պարանոցային հատվածին` ամբողջությամբ թուլանալ: Ուղեղի արյան մատակարարումը նորմալանում է և կայունանում, անհետանում է առավոտյան գլխացավը` առաջացնելով յուրօրինակ թեթևության զգացողություն: Օրթոպեդիկ բարձերը քնի ընթացքում գլուխը պահում են հնարավորինս հարմար դիրքում:


Ортопедические и противопролежневые подушки и матрасыՄարմնի անատոմիան այնպիսին է, որ հարմարավետ քնի համար` պառկած ժամանակ, անհրաժեշտ է ընտրել գլխի ու պարանոցային ողների ճիշտ դիրք: Այս դեպքում քիչ բարձրության որևէ նեցուկ` բարձը, նպաստում է ընտրելու հարմար դիրք և օգնում` խուսափելու հիվանդություններից ու ողնաշարի թեքումներից:

 

Ժամանակակից օրթոպեդիկ բարձերը երկար կողմերից մեկի երկայնքով (հորիզոնական) հաճախ ունենում են մեծացած գլանաբարձ, որի չափն անհրաժեշտ է ընտրել անհատականորեն՝ կախված ուսերի լայնությունից:


Ճիշտ չէ բարձն ուսերի տակ դնելը: Բարձի հաստ մասը պետք է շփվի ուսերի եզրի հետ: Գլանաբարձը քնած ժամանակ օգնում է պահպանելու ճիշտ շնչառությունը, բնական դիրքում պահելու գլուխն ու պարանոցային ողները և թուլացնելու պարանոցի մկանները: Քնելիս գլխի սխալ դիրքի դեպքում պարանոցային ողները ծռվում են, որը կարող է նպաստել գլխացավերի և ողնաշարի հիվանդությունների առաջացմանը: Օրթոպեդիկ բարձերի ճիշտ ընտրության և ճիշտ օգտագործելու դեպքում, օրինակ, կարելի է նվազեցնել օստեոխոնդրոզից առաջացած ցավերը:

 

Օրթոպեդիկ բարձի ճիշտ ընտրությունից է կախված նաև հարմարավետ քնի պայմանների ստեղծելը, և նրան հաջորդող առավոտի լավ տրամադրությունը ապահովելը:

 

Մինչև օրթոպեդիկ բարձի ընտրությանն անցնելը, մտածենք, թե ինչպիսի բարձ է համապատասխանում մեր կենսակերպին: Քնի ժամանակ մկանները պետք է թուլացած լինեն, արյան շրջանատությունը՝ լիարժեք: Այդ իսկ պատճառով կարևոր է բարձի բարձրությունը: Օրթոպեդիկ բարձերի ժամանակակից արտադրողներն առաջարկում են տարբեր բարձրության և կոշտության բարձերի հսկայական տեսականի: Օրթոպեդիկ բարձերի լցանյութերը տարբեր են, կարող ենք ընտրել այն լցանյութով բարձը, որն ամբողջությամբ համապատասխանում է մեր մարմնի անատոմիական առանձնահատկություններին և անձնական նախասիրություններին:


 Օրթոպեդիկ բարձերի հիմնական տեսակներն են՝


Բարձեր` լատեքսից, Կպչուն, էլաստիկ, փրփուրե բարձեր,
Պոլիեսթերից բարձեր:
 
Սինթետիկ լցանյութերով բարձերը շատ հարմար են և կարելի է լվանալ լվացքի մեքենայով (մինչդեռ բնական լցանյութերով բարձերը պետք է լվանալ զգուշորեն, ձեռքով, օճառաջրում), իսկ ճիշտ օգտագործման դեպքում նրանք ամենաերկարակյացն են ու կծառայեն մոտ տաս տարի: Ժամանակակից սինթետիկ լցանյութերը, ինչպիսիք են լատեքսը, կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանային փրփուրը կամ պոլիեսթերը, հիպոալերգեն են, պահպանում են իրենց ձևը և լվանալուց չեն վնասվում:


Ինչպե՞ս խնամել սինթետիկ լցանյութերով օրթոպեդիկ բարձերը


Ортопедические подушкиՍինթետիկ լցանյութերով օրթոպեդիկ բարձերը հատուկ խնամք չեն պահանջում: Նրանց ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով ցանկալի է ժամանակ առ ժամանակ թափահարել, շրջել և օդափոխել մաքուր օդում:


Յուրաքանչյուր լցանյութ առանձին խնամք է պահանջում, այդ պատճառով պետք է ուշադիր կարդալ գնած բարձի խնամքի վերաբերյալ հրահանգը: .
 

Այս ասպարեզում վերջին հայտնագործություններից են հիշողության էֆեկտով բարձերը, որոնք լցված են կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանային փրփուրով: Նրանք ընդունում են մարմնի ձևը և պահպանում նրա տաքությունը: Այս բարձերը «հարմարվում» են մարմնի անատոմիական առանձնահատկություններին և ընդունում քնած դիրքը:


Ортопедические и противопролежневые подушки и матрасыՀնարավոր է, որ օրթոպեդիկ բարձի վրա քնելը սկզբում անսովոր լինի, մանավանդ, եթե սովոր եք քնել բմբուլից պատրաստված բարձի վրա: Արժե դիմանալ մի քանի օր, օրգանիզմը բավականին արագ է վարժվում նոր բարձին: Հենց օրթոպեդիկ բարձերն են ապահովում գլխի և պարանոցային ողների անատոմիական ճիշտ դիրքը և ողնաշարի ֆիզիոլոգիական կորությունը: Կարճ ժամանակ անց կազատվեք մեջքի, պարանոցի և ուսային հոդերի ցավերից, կմոռանաք, ինչ է գլխացավը: Անհավանական է, բայց` փաստ:


Այս բարձը, այսպես կոչված, «խելացի» օրթոպեդիկ բարձի տարատեսակ է` օժտված «Մեմորիֆորմ» տեմպուր ("Memoryform" tempur) հիշողությամբ: Երբ դուք գլուխը դնում եք նման բարձին` մարմնի տաքության և քաշի ազդեցությամբ, բարձը սեղմվում է և ընդունում մարմնի, պարանոցի ու գլխի ձևը: Ստեղծվում է միատեսակ ճնշում գլխի՝ բարձի հետ շփվելու բոլոր կետերում, մկանները չեն սեղմվում` դրանով իսկ ապահովելով ուղեղի արյան նորմալ շրջանառությունը: Ողջ քնի ընթացքում ողնաշարը գտնվում է առավելագույն թուլացած վիճակում: Իսկ երբ բարձի վրայից բարձրացնում եք գլուխը, փրփուրը դանդաղորեն ընդունում է նախնական դիրքը: Այն հիպոալերգեն է, և նրանում չեն հայտնվում մանրէներ ու մակաբույծներ:

 

Ортопедические и противопролежневые подушки и матрасы

 Կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանային փրփուրով լցված բարձերը համաշխարհային շուկայում հայտնվեցին իննսունական թվականներին: Նյութը մշակվել է 1970 թ. «ՆԱՍԱ» (NASA) ընկերության կողմից` ամերիկյան տիեզերագնացների համար: Հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ այս նյութն ունի յուրահատուկ հատկություն, որի շնորհիվ էլ կարգավորում է ջերմաստիճանն ու քաշը, ստեղծում լավագույն պայմաններ քնի և հանգստի համար: Այժմ կպչուն-էլաստիկ, ջերմազգայուն պոլիուրետանային փրփուրով օրթոպեդիկ բարձերը բոլորի համար դարձել են մատչելի:


Ортопедические и противопролежневые подушки и матрасыԻր կառուցվածքով կպչուն-էլաստիկ պենոպոլիուրետան «հիշողությունը ("memory") իրենից ներկայացնում է ծակոտկեն, բջջային կառուցվածքով պոլիուրետանային փրփուր: Այս նյութն ինքնուրույն օդափոխվում է, ջերմաստիճանը մշտական չեզոք է: Փրփուրը ճշտորեն կրկնում է մարմնի ձևը նույնիսկ ցուրտ սենյակում: Նյութը բավականին փափուկ է, սակայն մարմնի համար կոշտ հենարան է: Հիշողությամբ օժտված բջիջները ոսկրամկանային համակարգը պահում են կայուն, որի շնորհիվ մարմնի ողջ մակերևույթի ծանրաբեռնվածությունը բաշխվում է հավասարաչափ, արյան շրջանառությունը գործում է անխափան, թուլանում են գլխացավերը, վնասվածքների, ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի և ողնաշարի այլ հիվանդությունների ցավերը:


Կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանը հնարավորություն է տալիս նվազեցնելու տեղային ջերմատվությունը, գլխի, ուսերի և պարանոցի քաշային ծանրաբեռնվածությունը, հանգստանում է մեջքը, մարմինն ամբողջությամբ թուլանում է, շնչում եք ողջ կրծքավանդակով, շնչառությունը հանգիստ է: Ահա կպչուն-էլաստիկ պոլիուրետանային փրփուրով բարձերի առավելությունը: Մկանների ամբողջովին թուլացումը և ուղեղի արյան նորմալ շրջանառությունը նպաստում են վերականգնելու դեմքի առողջ գույնը, աչքերի ուռածությունն ու «կապտուկները» նվազում են: Այս օրթոպեդիկ բարձերն օժտված են հակապառկելախոցային ազդեցությամբ: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ բարձն ունի տատանումների մեղմացման և հարվածների կլանման հատկություն: Նրանք կլանում են ազդող էներգիայի մինչև 90%-ը:


Կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանային օրթոպեդիկ բարձերն ունեն ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ: Գնելուց առաջ անպայման մի քանի րոպե պառկեք այս բարձի վրա:


Օրթոպեդիկ բարձերի ծառայության ժամկետը ոչ պակաս, քան տաս տարի է:

Օրթոպեդիկ բարձեր երեխաների համար


Մարդը կյանքի 1/3-ը անց է կացնում քնած, իսկ նորածինը քնում է օրական 14 -15 ժամ: Այս թանկարժեք քնի ժամերին երեխան աճում ու զարգանում է, ուժ հավաքում և ֆիզիոլոգիապես ձևավորվում:

 Ортопедические подушки для детей
Առողջ և ամուր քունը երեխայի առողջության գրավականն է: Ծնվելիս երեխայի գլուխը կազմված է մի քանի փափուկ ոսկրերից և կլոր է: Երեխային պառկեցնելով կոշտ, քառակի ծալված խանձարուրի վրա, ինչպես խորհուրդ են տալիս որոշ մանկաբույժներ, դուք կարող եք ձևախախտել դեռ չամրացած ոսկրերը: Երեխային նման կերպ պառկեցնելու դեպքում ծոծրակը սեղմվում է և հարթանում: Եթե երեխան հաճախ է քնում մի կողմի վրա, ապա կես տարի անց նկատում եք , որ նրա գլուխը ձևախախտվել է:


 Նման խնդիրներից խուսափելու համար ցանկալի է նորածնին քնեցնել հատուկ պատրաստված օրթոպեդիկ բարձի վրա, որի ձևը անատոմիապես իդեալական է գանգի ոսկրերի և ողնաշարի պարանոցային հատվածի ճիշտ զարգացման համար: Երկար քնելու դեպքում փոքրիկին հերթականորեն պառկեցրեք նախ մի կողմի, ապա մյուսի վրա: Դա օգտակար է գանգի ոսկրերի ճիշտ ձևավորման և առողջ քնի համար: Նորից հիշենք` քանի որ երեխան օրվա մեծ մասը քնում է, նրա մարմինը ևս, ինչպես մեծահասակինը, երկար պառկած դիրքից ընդարմանում է:


Վաղ տարիքից երեխայի համար ձեռք բերելով օրթոպեդիկ բարձեր՝ դուք նպաստում եք երեխայի առողջ քնին և հանգիստ քնով պայմանավորված ճիշտ հոգեշարժային զարգացմանն ու լավ տրամադրությանը:


Իրենց բոլոր առավելություններով հանդերձ այս բարձերը նաև բավականին մատչելի են: Խնդրի ժամանակին կանխումը ձեզ կազատի երեխայի անաշխուժության և վատ քնի պատճառները պարզելու խնդիրներից, որոնց հետևում են բժիշկների, նյարդաբանների և մերսողների մոտ երկար հերթերը:


Ինչ պետք է իմանալ բարձի ընտրության ժամանակ


 Ортопедические подушки для детейԲարձի ընտրության ժամանակ պետք է հիշել, որ ճիշտ ընտրած բարձը պահպանում է գլուխն ու ողնաշարի պարանոցային հատվածն անցավ, օգնում է թուլացնելու իրանի վերին հատվածը: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել ուսերի լայնությանը, քնի ժամանակ նախընտրելի դիրքին, ներքնակի փափկությանը և բարձի լցանյութին:


Ինչքան ուսերը լայն են, այնքան ավելի բարձր բարձ է անհրաժեշտ հանգիստ քնի համար:

 

Եթե մարդը քնում է մեջքի վրա, նրան ավելի հարմար է ցածր բարձ` համեմատած կողքի վրա քնել նախընտրողներին:

 

Փափուկ ներքնակի վրա քնելու դեպքում նախընտրելի է, որ բարձր է լինի ավելի բարձր, քան ավելի կոշտ մակերևույթի վրա քնելիս:


Եթե քնելիս ձեռքը մշտապես գլխի կամ բարձի տակ է, ուրեմն բարձը շատ ցածր է, իսկ եթե կա անհարմարության զգացողություն, ուրեմն հնարավոր է բարձը բարձր է:

 

Եթե պարանոցն առավոտյան ցավում է, իսկ ուսերը փայտացել են, ապա բարձը խիստ ցածր է, իսկ ներքնակը` չափազանց կոշտ:

 

ԿԻՆԵԶԻՍ
առողջարարական կենտրոն

ՀԱՍՑԵ ՀՀ, 0002, Երևան, Կենտրոն, փող. Դերենիկ Դեմիրչյան 40
ՀԵՌԱԽՈՍ +374 10 58 16 87 , +374 94 71 0 850 , +374 91 53 78 42

Սկզբնաղբյուր. ԿԻՆԵԶԻՍ առողջարարական կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Օգտակար խորհուրդներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...

Սնունդը և առողջությունը
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am

Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...

Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Թերապիա
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...

Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am
Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am

Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։ Fithacker.ru կայքը գրում է, որ անքնությունը կարող է նաև բարձր ճնշման դեմ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ

Հնարավո՞ր է, արդյոք, մեկ շաբաթ առաջ քունն առնել: Կանադայի Կալգարի Համալսարանի գիտնականները գտնում են, որ հնարավոր է: Սա լավ նորություն է ուսանողների համար քննաշրջանի ընթացքում. անքուն գիշերից առաջ քնի...

Օգտակար խորհուրդներ
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հատկապես ձախ կողքին քնելը օրգանիզմի համար ավելի օգտակար է: Իսկ թե ինչու է այդպես, ներկայացնում է adme.ru-ն...

Քնի օբստրուկտիվ ապնոէ. izmirlianmedicalcenter.com
Քնի օբստրուկտիվ ապնոէ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի քնի լաբորատորիայում թոքաբան Մ.Ա. Պետրոսյանի կողմից կատարվում է քնի ընթացքում շնչառական խանգարումների ախտորոշում և բուժում: Քնի ընթացքում տեղի ունեցող շնչառական խանգարումների...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Նիհարելու համար հարկ է կարգավորել քնի ռեժիմը. news.am
Նիհարելու համար հարկ է կարգավորել քնի ռեժիմը. news.am

Նիհարել ցանկանալու դեպքում հաջողությունը երաշխավորված է, եթե բավականաչափ քնեք, պնդում են մասնագետները: The Sun Daily-ն հայտնում է, որ շատ սննդաբաններ հաշվի չեն առնում...

Սնունդը և առողջությունը Ճարպակալում
Ձախ կողմի վրա քնելու 8 առավելությունները. 1in.am
Ձախ կողմի վրա քնելու 8 առավելությունները. 1in.am

Մենք բոլորս գիտենք, որ առողջ քունը լավ է անդրադառնում մարդու առողջության վրա: Բժիշկների կարծիքով՝ շատ կարևոր է նաև քնելու դիրքը: Ձախ կողմի վրա քնելը, օրինակ, մի շարք առավելություններ ունի...

6 եղանակ` առավոտյան հեշտ արթնանալու համար
6 եղանակ` առավոտյան հեշտ արթնանալու համար

Ամեն օր միլիարդավոր մարդիկ արթնանում են վաղ առավոտյան բավականին հոգնած և փորձում սկսել նոր աշխատանքային օրը: Tech insider-ը գիտականորեն ապացուցված եղանակ է ներկայացնում, որը կօգնի օրն առավել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ