Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշողություն, հիշողության խանգարումներ

Հիշողության ֆունկցիաները

Հիշողության ֆունկցիաները

Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ:

 

Քանի որ հիշողությունը պատասխանատու է ինֆորմացիայի պահպանման համար, իսկ դա մարդուն անհրաժեշտ է կյանքի ցանկացած պահին, ապա կարելի է վստահաբար ասել, որ լավ հիշողությունը ավելացնում է մարդու ուժերն ու պաշտպանվածությունը տարբեր հանգամանքներում, իսկ վատ հիշողությունը նվազեցնում է այդ հատկությունները: Հիշողության լավացման օգնությամբ ուժերն ավելացնելու համար հարկ է գիտակցաբար հիշել և անպետք ինֆորմացիայից ազատվել: Հիշողությունը լավացնելու համար, որն իր հերթին ավելացնում է հոգեէներգետիկ ներուժը և պաշտպանական ուժերը, կարելի է օգտվել հետևյալ մեթոդներից:

 

Ազատվել անպետք մտքերից

 

Մտավոր հոգնածության և ինֆորմացիայով ծանրաբեռնվածության պահին փորձեք մտովի մաքրել այն ամենը, ինչ գիտեք և բանականությունը «մաքուր գրատախտակ դարձնել», իսկ գիտակցությունը` մաքուր, անամպ, արևոտ տարածություն: Կարող եք մտովի ինքներդ ձեզ հրաման տալ, մի քանի անգամ կրկնելով «Ես բոլոր ավելորդ բաները մոռացել եմ» արտահայտությունը: Կարող եք նաև շնչառության օգնությամբ մաքրել գլուխը, պատկերացնելով, որ թարմ շունչը  քշում է ավելորդ ինֆորմացիան և գիտակցությունը դառնում է պարզ ու հանգիստ: Այդպիսով կարող եք ազատվել անպետք մտքերից:

 

«Հիշողության լուսարձակում»

 

Երբ ցանկանում եք ինչ-որ բան հիշել, միացրեք հոգեբանական «լուսարձակումը»` ինքնահիշողության լույսը: Այսինքն, ոչ թե պարզապես հիշեք ինչ-որ մեկի հեռախոսահամարը, այլև ձեզ, ձեր գիտակցական վիճակը` հիշելու պահին: Կարող եք մտովի կրկնել.«Ես ինձ հիշում եմ և գիտակցում, որ հիշելու եմ ինչ-որ հեռախոսահամար» արտահայտությունը: Նույն բանը կարող եք անել ցանկացած իմաստային և պատկերավոր ինֆորմացիայի հետ կապված: Այս դեպքում ձեր գիտակցությունը պաշտպանված կլինի պատահական հույզերից ու խանգարող մտքերից, որոնք խանգարում են հիշողությանը, կամ խեղաթյուրում են այն:

 

«Մտովի սոսնձում»

 

Պատկերացրեք, որ հիշվող օբյեկտը կամ ինֆորմացիան սոսնձվել է ձեր գիտակցությանը այնպիսի սոսնձով, որը ապահովում է պահպանման ամրությունը: Այս վարժությունը կարող եք կատարել մի քանի անգամ: Միայն թե, «սոսնձելու» համար ընտրեք հիշարժան, արժեքավոր օբյեկտները, որպեսզի անպետք բաներով կամ բացասական ինֆորմացիայով չլցվի գիտակցությունը: Իսկ եթե այդ հիշվող օբյեկտը հոգեբանական բնույթի է և զգացմունքային դրական էներգետիկ լիցքավորում ունի, ամրացրեք այն:

 

«Տպեք» գիտակցության մեջ

 

Եթե հիշելու օբյեկտը ինչ-որ բարոյա-հոգևոր ճշմարտություն է, հասկացություն կամ կերպար և դուք վստահ եք դրա հոգևոր մաքրության մեջ (օրինակ, Աստվածաշունչ կարդալը կամ այլ բարձր հոգևոր գրականություն և այլն) փորձեք մտովի այն «տպել» գիտակցության մեջ: Դրա համար մաքրեք մտավոր էկրանը, հավասարակշռեք մտածողությունը, ուշադրությունը կենտրոնացրեք տվյալ օբյեկտի վրա և անպայման հիշողությանը միացրեք զգացմունքային կենտրոնը, սիրտը: Կարող եք գիտակցության մեջ տեսողական պատկեր ստեղծել և որքան հնարավոր է երկար պահել այն: Միևնույն ժամանակ մտովի ներշնչեք ու արտաշնչեք տվյալ օբյեկտի գաղտնի էներգիան:  

 

Հիշեք ինքներդ ձեզ

 

Բոլոր իրավիճակներում և ամեն պահ աշխատեք գիտակցության ինչ-որ հատվածով միշտ հիշել ինքներդ ձեզ: Հիշեք, որ դուք ապրում եք և գիտակցաբար եք ներկա ամենուր: Որևէ բնագավառ, գիտության ճյուղ, մասնագիտություն ուսումնասիրելիս, հիշեք, որ հենց դո´ւք եք դա անում, որ ձեր «ես»-ը ներկա է «այստեղ և հիմա», և գիտակցաբար ամրագրեք ինֆորմացիան: 

 

Այդպիսով դուք կպաշտպանեք ձեզ գիտակցության «ընդմիջումներից»: 

 

Մի մոռացեք ներքին Անսահման ուժի մասին: Այսինքն, հիշեք ոչ թե պարզապես ինքներդ ձեզ, այլ ձեզ և ձեր ներքին անսահման ուժը միասին և  գիտակցության ամեն մի բջիջով տրամադրվեք, որ այն ձեզ պաշտպանում է:

 

Երևակայության մակարդակում հոգեէներգետիկ ներուժի և պաշտպանվածության մակարդակի բարձրացման համար օգտակար է.

 

  • կարողանալ վերացնել անպտուղ, անիրականալի երազանքները և կանգնեցնել երևակայության քաոսային խաղը, կերպարների ու պատկերացումների հոսքը,

  • կարողանալ կանգնեցնել երևակայության այն տեսակները, որոնք կապված են անհաջողությունների ենթագիտակցական ծրագրավորման հետ,

  • կարողանալ դրական ուղղվածություն ունեցող ակտիվ երևակայությանը հզոր էներգետիկա հաղորդել,  այն հագեցնել ջերմ և դրական հույզերով, որպեսզի բոլոր տեսողական կերպարները և երևակայության դրսևորումները զգացմունքային աշխարհի հետ կապը պահպանեն:  

 

Մարզեք երևակայությունը

 

Մարդու երևակայությունը այնպիսի նշաններ ու հատկություններ ունի, ինչպիսիք են ուղղվածությունը, կենսունակությունը, վառ լինելը, հուզական հագեցվածությունը: Հարուստ, վառ, ջերմ երևակայություն ունեցող մարդը թույլ լինել չի կարող: Երևակայությունը, որպես միջոց` վառ պատկերացնել այն, որը դեռ չկա, բայց այն կարող է լինել, շնորհիվ հնարամտության և կամքի ուժի, մարդու անգնահատելի հատկությունն է: Երևակայության զարգացման հիմնական միջոցը մարզումներն են, որոնք ամփոփված են նպատակաուղղված երազանքների կենսահաստատման և հույզերի կուտակման մեջ: Հարուստ երևակայությունը օգնում է մարդուն` ով կորցրել է էներգիան, ժամանակավորապես մոլորվել է և չի կարողանում հասկանալ, թե հետո ինչ է անելու, չի տեսնում փրկարար ելքը: Երևակայությունը նշանակալիորեն բարձրացնում է մարդու պաշտպանվածության մակարդակը:  

 

Երևակայության ուժը

 

Եթե կենսական խնդիրներ ունեք և չգիտեք ինչպիսի որոշում ընդունել, եթե հոգնել եք գործադրած ջանքերից և մինչև հիմա արդյունքը չեք տեսնում, փորձեք նպատակաուղղված երազել լավ ապագայի մասին: Թող ձեր երազանքը դառնա այն հեռավոր գեղեցիկ ափը, որտեղ հանգրվանելու եք կյանքի փոթորկոտ ծովում դեգերելուց հետո, միևնույն ժամանակ, այն լուսավոր ճառագայթը, որը ծագում է ձեր գիտակցությունից  և ցրում է խավարը: Իսկական երևակայությունը միշտ իր մեջ կրում է այն կերպարը, որը դեռ չկա, բայց կա նպատակը և այն ուղու պատկերացումը, որը կարող է դեպի նպատակը տանել:  

 

Մտովի տեսողական դարձրեք իդեալական կերպարը, որի մեջ ներդաշնակորեն միացած են ձեր ներաշխարհն ու արտաքին հանգամանքները: Նաև պատկերացրեք, թե ինչ է պետք իրականում այդ նպատակին հասնելու համար: Ամեն ինչ մանրամասնորեն ու հստակ պատկերացրեք: Կարող եք երևակայել, որ երազանքը օդապարիկի պես ձեզ դեպի վեր է բարձրացնում ու առաջ տանում դեպի նպատակը: Պատկերացրեք, որ երազանքի ուժը ձեզ դեպի նպատակն է ձգում, տեղ չթողնելով կասկածների ու տատանումների համար: Նպատակաուղղված երազանքի ուժը ձեզ ավելի ուժեղ է դարձնում:  Իսկ եթե զգաք, որ դատարկ երևակայությամբ եք զբաղվում, ժամանակին կանգ առեք, քանի որ դա ձեր բանականության մեջ կարող է քաոսային կերպարներ ստեղծել:   

 

Հստակ պատկերացրեք ձեր գործողությունները: Դա կարող է լինել ծանր խոսակցություն, դժվար իրավիճակ, նոր պլաններ, որոնք անպայման պետք է իրականան, ինչ-որ գիտելիքի յուրացում, նոր աշխատանքի տեղավորվել և այլն: Սպասվելիք գործը պատկերացրեք որքան կարող եք շատ վառ ու հստակ, ամենայն մանրամասնությամբ: Կերպարներն առավելագույնս լիցքավորեք դրական  զգացմունքներով: Ձեր սրտում ուրախության, հրճվանքի, սիրո, ինքնավստահության զգացմունքներ ստեղծեք, իսկ հետո այդ ամենը միացրեք նպատակային կերպարի հետ: Դրանից հետո նպատակին ազատություն տվեք, «բաց թողեք որ գնա ու իրականանա»:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. subscribe.ru/author/33575
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

10 միջոց լավ հիշողության համար
10 միջոց լավ հիշողության համար

Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...

Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am

Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ:  Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...

Սնունդը և առողջությունը
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Առողջապահության լրատու 3-4.2013
Հիշողություն. զարգացման գաղտնիքները
Հիշողություն. զարգացման գաղտնիքները

Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում  կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ...

ինչպես «ցեմենտել» հիշողությունը
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...

Նյարդաբանություն Առողջապահության լրատու 2.2010
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 2.2010
Ինչպես ամրապնդել հիշողությունը
Ինչպես ամրապնդել հիշողությունը

Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ  կազմված է  մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը...

Ես Առողջապահության լրատու 1.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ