Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշողություն, հիշողության խանգարումներ

Հիշողություն. զարգացման գաղտնիքները

Հիշողություն. զարգացման գաղտնիքները

Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում  կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ տեղեկություն ու վերարտադրել այն  շատ արագ:

 

Բացառիկ դեպքերում այդ հիշողությունը բնության շնորհ է, իսկ  մեծ մասամբ` նպատակաուղղված մարզումների արդյունք: Լավ հիշողություն ունեցող մարդն ունի մի շարք առավելություններ, քանի որ դրա շնորհիվ լավ է սովորում, ինչ-որ նոր բան սովորելով` կարողանում է խորացնել գիտելիքները, արդյունավետ աշխատել ու տիրապետել հսկայածավալ տեղեկության: Կարողանում է օպերատիվ կերպով կիրառել դրանք ըստ հայեցողության: Հիշողության զարգացման համար պետք է հետևել պարզագույն օրենքների, ինչն այնքան էլ բարդ չէ:

Լավ հիշողության կանոնները


Ապացուցված է, որ մարդն իր հիշողությունն ամրապնդելուն  կարող է նպաստել ճիշտ սնվելով: Սնվեք այնպիսի մթերքներով, որոնք պարունակում են   B խմբի վիտամիններ (B1, B2, B3, B5, B6, B9, B12). Դրանք բարերար ազդեցություն  են ունենում հիշողության վրա: Կերեք վարսակաձավար, հնդկացորեն, ընկույզ, ընդեղեն, թռչնամիս, կաթնամթերք: Հնարավորության դեպքում  ձեր սննդաբաժնում շաբաթական 2 անգամ յուղոտ ձկնատեսակ ընդգրկեք, չէ՞ որ ձկան յուղը պարունակում է  օմեգա-3  բաղադրիչը, որը բարերար ազդեցություն է ունենում հիշողության վրա, մասնավորապես` գլխուղեղի աշխատանքի վրա: Ամենակարևորը հավասարակշռված սնունդն է: Եվ հիշեք, որ որոշ վիտամիններ ջերմամշակումից  քայքայվում են: Դրա համար հաճախ կերեք հում կաղամբ, ոլոռ, գազար ու դդում: Շատ կարդացեք, փորձեք  գիտելիքներով տարվել և ուսումնասիրեք օտար լեզուներ: Խաղացեք միտքը զարգացնող խաղեր, շախմատ ու շաշկի, խաչբառեր լուծեք ու որոշ ժամանակից հետո կզգաք, որ ձեր միտքն ավելի արագ է աշխատում:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարելավում է արյան հոսքը դեպի գլխուղեղ ու նպաստում դրա ակտիվացմանը: Ուստի մարզանքը, սպորտային զանազան խաղերը բարելավում են հիշողությունը, որը կբավականացնի երկար տարիներ: Շատ գրեք, հորինեք զանազան տեքստեր, կազմեք նախագծեր, օրագիր պահեք կամ էլ բլոգ, որոնք կնպաստեն ձեր հիշողության զարգացմանը: Շատ զբոսնեք, մաքուր օդը ձեր արյունը կհարստացնի թթվածնով և կապահովի աշխատունակությունն ու ուղեղի ակտիվությունը: Հրաժարվեք վատ սովորություններից, ինչպիսիք են ալկոհոլն ու ծխելը: Դրանց վնասի մասին, իհարկե, գիտեք: Եթե ցանկանում եք պահպանել ուղեղի ճկունությունը, առողջ ապրելակերպին դիմեք:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

10 միջոց լավ հիշողության համար
10 միջոց լավ հիշողության համար

Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...

Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am

Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ:  Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...

Սնունդը և առողջությունը
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Առողջապահության լրատու 3-4.2013
Հիշողության ֆունկցիաները
Հիշողության ֆունկցիաները

Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...

Առողջապահության լրատու 1.2012
ինչպես «ցեմենտել» հիշողությունը
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...

Նյարդաբանություն Առողջապահության լրատու 2.2010
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 2.2010
Ինչպես ամրապնդել հիշողությունը
Ինչպես ամրապնդել հիշողությունը

Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ  կազմված է  մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը...

Ես Առողջապահության լրատու 1.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ