Ճարպակալում
Սխալներ, որոնք թույլ են տալիս նիհարել ցանկացողները. 168.am
Երկար ժամանակ սննդակարգի հետևելն այնքան էլ հեշտ չէ։ Սկսելով «նիհարել»՝ շատերն արագ արդյունքի են սպասում և դրան չհասնելով՝ արագ հիասթափվում են ու դադարում հետևել սննդակարգին։ Steptohealth.ru-ն գրում է, որ նիհարել հնարավոր է, բայց հարկ է համբերությամբ զինվել ու սխալներ թույլ չտալ սննդակարգի ընտրության հարցում։ Սխալներ, որոնք ավելորդ քաշից ազատվելու ճանապարհին թույլ են տալիս շատերը։
Սննդի ընդունումը բաց թողնելը։ Սննդակարգին հետևել՝ չի նշանակում՝ բաց թողնել նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը։ Ընդհակառակը, սնունդը պետք է պարբերական լինի. այդ դեպքում ախորժակը «կենդանական» չի լինի։ Եթե նյութափոխանակությունն աշխատում է պարբերական ռեժիմով, օրգանիզմն ավելի շատ ճարպ կայրի։
Զգուշացեք «light» մթերքից։ Մեր ժամանակներում բավականին հայտնի է «էկոլոգիական» և «light» մթերքը։ Դեպքերի մեծամասնությունում այս նորաձև անուններն օգտագործվում են պարզապես գովազդի նպատակով։ Շատերը չափից շատ են ուտում մթերք, որն «առողջ» են համարում։ Մինչ նման մթերք օգտագործելը հարկավոր է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանն ու կալորիականությանը։
Ալկոհոլ և աղ։ Սրանք լրջորեն խոչընդոտում են նիհարելուն։ Մեծ քանակով աղի օգագործումը հեղուկի կուտակման և ճնշման բարձրացման է հանգեցնում։ Ալկոհոլի օգտագործումը ևս լրջորեն ազդում է նիհարելու գործընթացի վրա։
Քիչ հեղուկ օգտագործելը։ Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակի ջրով։ Օրվա ընթացքում հարկավոր է 1.5-2 լիտր ջուր օգտագործել՝ կախված քաշից։
Շատ շտապելով ուտելը։ Շատ չուտելու համար հարկավոր է հանգիստ ուտել, առանց շտապելու և որևէ այլ գործողություն անելու։ Կերեք փոքր կտորներով, մինչև կուլ տալը մանրամասն ծամեք մթերքը։
Նախաճաշը բաց թողնելը։ Նախաճաշելը պարտադիր է։ Այս դեպքում նյութափոխանակությունը նորմալ է ընթանում։ Օրվա սկզբում օրգանիզմին անհրաժեշտ էներգիայով ապահովելը շատ կարևոր է։ Նախաճաշը բաց թողնելու դեպքում օրգանիզմը ստիպված է օգտագործել պահուստային էներգիան։ Իսկ երբ վերջապես սնունդ օգտագործենք, այն սխալ կյուրացվի՝ մեծամասնությամբ վերածվելով ճարպի։
Քիչ քնելը։ Լավ հանգիստն անհրաժեշտ է նյութափոխանակության նորմալ աշխատանքի համար։ Վատ քնելու դեպքում օրգանիզմը լրացուցիչ ծանրաբեռնվում է, ինչը ստիպում է ավելի շատ ուտել։
Ֆիզիկական ակտիվություն չդրսևորելը։ Ճիշտ սննդակարգը հարկավոր է լրացնել ֆիզիկական ակտիվությամբ։ Օրինակ, օրվա ընթացքում 30 րոպե քայլելը լավ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար և օգնում է այրել ավելորդ ճարպը։
Հետևել նորաձև սննդակարգերի։ Սննդակարգը պետք է մշակված լինի անհատական։ Պետք չէ հետևել սննդակարգի. որի մասին կարդացել եք ամսագրում կամ համացանցային կայքերում, կամ լսել եք ծանոթներից։ Սա կարող է հիասթափությամբ ավարտվել, ինչպես նաև՝ մեծապես վնասել առողջությանը։ Եթե որևէ սննդակարգի հետևելն օգնել է մյուսներին՝ ազատվելու ավելորդ քաշից, չի նշանակում, որ նույնը կլինի ձեր դեպքում։ Սննդակարգը կազմելիս պետք է հաշվի առնվեն օրգանիզմի առանձնահատկությունները, կենսակերպը, աշխատանքի ռեժիմը, օրգանիզմի պահանջները և մի շարք այլ գործոններ։
Ամեն օր կշռվելը։ Նիհարելն արտահայտվում է ոչ միայն քաշի նվազեցմամբ, այլև ճարպից ազատվելով։ Ամեն օր կշռվելը չի օգնի նիհարել, հակառակը՝ կարող է հանգեցնել քաշի վրա կենտրոնանալուն։
Ածխաջրերից ամբողջությամբ հրաժարվելը։ Օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերից հրաժարվելը լավագույն տարբերակը չէ։ Հիշեք, որ օրգանիզմը և՛ ածխաջրերի, և՛ ճարպերի, և՛ սպիտակուցների կարիք ունի։ Պարզապես հարկավոր է առողջ սնունդ ընտրել։
Սննդակարգից նույնիսկ փոքր շեղումներ թույլ չտալը։ Հարկավոր է իրատես լինել։ Որևէ շեղում թույլ չտվող դիետան չի երաշխավորում հաջողությունը։ Ավելի շուտ՝ հակառակը։ Սնվելու ռեժիմը պետք է ռեալիստական լինի։ Միայն այդ դեպքում կարող եք հետևել դրան։ Սննդակարգը կազմելու ընթացքում պետք է հաշվի առնվեն մասնագիտության առանձնահատկությունները, սոցիալական կյանքը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և այլն։
17.11.2017 Կարդացեք նաև
03.10.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ