Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ճարպակալում

Փոքր խորամանկություններ նիհարել ցանկացող կանանց համար

Փոքր խորամանկություններ նիհարել ցանկացող կանանց համար

Սննդի սահմանափակում, մարզանք, շարժառիթ... Ավելորդ քաշից ազատվելու հիմնական միջոցները հայտնի են բոլորին, մինչդեռ փոքր, բայց օգտակար խորամանկությունների մասին քչերը գիտեն։ Ահավասիկ  պարզ և գուցե շատ անսպասելի հանձնարարականներ, որոնք կօգնեն ձեզ նիհարելու երկար ժամանակով և առանց ավելորդ լարվածության։

 

Կիլոկալորիաների օրական մոտավոր նորմը, որի դեպքում չեք գիրանա, կարող եք որոշել հետևյալ բանաձևով։ Ձեր քաշը՝ կիլոգրամներով, բաժանեք 0,45-ի և բազմապատկեք 14-ով։ Եթե ցանկանում եք նիհարել, կատարեք նույն հաշվարկը, միայն թե իրական քաշի փոխարեն վերցրեք ցանկալին։ Հետևելով այդ թվին՝ դուք կկորցնեք կիլոգրամները։ Թեպետ դանդաղ, բայց անշեղորեն կնիհարեք։ Դարչին ցանեք շիլայի, յոգուրտի, սուրճի, որևէ այլ ուտելիքի կամ ըմպելիքի մեջ, որի հետ այդ համեմունքը համադրվում է։ Այն ունակ է արագացնելու նյութափոխանակությունը, և օրական ընդամենը կես թեյի գդալը բավական է ամսվա ընթացքում 1 կգ կորցնելու համար։ Եթե գրասենյակում նախաճաշում եք, մի կերեք աշխատանքային սեղանի շուրջը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոնիտորի կամ հեռուստացույցի էկրանի հարևանությամբ մարդիկ միջին հաշվով 250 կկալորիա ավելի շատ են ընդունում։ Հաճախ ծիծաղեք։ Օրական 10-15 րոպե ծիծաղը 280 կկալով մեծացնում է կալորիաների շաբաթական ծախսը։ Բջջանյութի պարունակության և ցածր կալորիականության շնորհիվ գազարի հյութը 1,5-2 ամսվա ընթացքում օգնում է նիհարելու 1,8 կգ-ով։ Օգտագործման նորմը՝ օրական 1 բաժակ (200 մլ)։ Ընդունեք կալցիումի հաբեր։ Այդ միկրոտարրը նպաստում է ճարպերի քայքայմանը և այդ գործընթացը 2,6%-ով ավելի արդյունավետ է դարձնում։ Ֆիթնեսի  պարապմունքների  կամ նույնիսկ սովորական ոտքով զբոսանքի ժամանակ ռիթմիկ Երաժշտություն լսեք:

 

Սննդակարգում մի բացառեք անյուղ միսը։ Սպիտակուցներով հարուստ սնունդը նպաստում է մկանների զանգվածի մեծացմանը, իսկ մկանային հյուսվածքն այրում է ավելի շատ կալորիա, քան ճարպայինը, նույնիսկ հանգստի ժամանակ։

 

Ֆիթնես ակումբ տարեք ընկերներին։ Ըստ վիճակագրության՝ ծանոթների խմբում մարմնամարզությամբ զբաղվող մարդիկ 30%-ով ավելի շատ են նիհարում, քան միայնակ մարզիկները։

 

Ըստ բրիտանացի բժիշկների հարցախույզի՝ հախուռն շատակերության պատճառներից մեկը սթրեսն է աշխատանքում։ Եթե նյարդայնացել եք, նստեք և մի քանի անգամ խոր շունչ քաշեք, կարող եք փորձել դիա– ֆրագմային շնչառության մեթոդը (երբ արտաշնչումը կատարվում է որովայնի մկանների միջոցով)։ Աստիճանաբար կհանգստանաք, և ուտելու հետ ձեր անախորժությունները կուլ տալու ցանկություն չի առաջանա։

 

Հարկ է ֆիթնեսով զբաղվել առավոտյան՝ մինչև առաջին անգամ ուտելը։ Նախ՝ դա 1 օրով կարագացնի նյութափոխանակությունը, երկրորդ՝ այսպես օրգանիզմը կծախսի ոչ թե կերակուրից ստացված, այլ ձեր ճարպային հյուսվածքի էներգիան:

Սկզբնաղբյուր. ladynews.am
Լուսանկարը. mygrace.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com
Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com

Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...

Շնչառական համակարգ
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:

Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...

Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել. 168.am
Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել. 168.am

Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...

Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am
Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...

Օգտակար խորհուրդներ
Ինչպե՞ս օգտագործել ակտիվացված ածուխը նիհարելու համար. 168.am
Ինչպե՞ս օգտագործել ակտիվացված ածուխը նիհարելու համար. 168.am

Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...

Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am
Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am

Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...

Սնունդը և առողջությունը
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am

Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավականին շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սխալներ, որոնք թույլ են տալիս նիհարել ցանկացողները. 168.am
Սխալներ, որոնք թույլ են տալիս նիհարել ցանկացողները. 168.am

Երկար ժամանակ սննդակարգի հետևելն այնքան էլ հեշտ չէ։ Սկսելով «նիհարել»՝ շատերն արագ արդյունքի են սպասում և դրան չհասնելով՝ արագ հիասթափվում են ու դադարում հետևել սննդակարգին։ Steptohealth.ru-ն գրում է, որ նիհարել հնարավոր է...

Ինպես նիհարել` բնական միջոցներով ազդելով հորմոնալ համակարգի վրա. 168.am
Ինպես նիհարել` բնական միջոցներով ազդելով հորմոնալ համակարգի վրա. 168.am

Թվում է՝ ավելորդ քաշից ազատվելը շատ հեշտ է. քիչ ուտել, շատ շարժվել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել։ Մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, բարդ համակարգ է, և մեխանիզմներից...

Օգտակար խորհուրդներ
Ո՞ր մթերքներն են նպաստում գոտկատեղի շուրջ ճարպի գոյացմանը. 168.am
Ո՞ր մթերքներն են նպաստում գոտկատեղի շուրջ ճարպի գոյացմանը. 168.am

Յուրաքանչյուր կին ուզում է ձիգ կազմվածք և բարակ գոտկատեղ ունենալ: Բայց երբեմն ճիշտ են սնվում, հետևում են սննդակարգին և օրվա ռեժիմն են պահում, սակայն գոտկատեղի ճարպը...

Սնունդը և առողջությունը
ՀՀ ԱՆ. Ճարպակալում և ավելորդ քաշ. մարտահրավեր առողջությանը
ՀՀ ԱՆ. Ճարպակալում և ավելորդ քաշ. մարտահրավեր առողջությանը

Մասնագետների գնահատմամբ`ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար: Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է...

Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. yelaket.am
Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. yelaket.am

Եթե ցանկանում եք ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից, ապա, հավանաբար, արդեն հոգնել եք անընդմեջ սննդակարգերից և տքնաջան վարժություններից: Բոլոր սննդակարգերը խոստանում են...

Սնունդը և առողջությունը
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու բաղադրատոմս. panorama.am
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու բաղադրատոմս. panorama.am

Ավելորդ քաշից արագ ազատվելը կարող է հանգեցնել առողջական խնդիրների։ Առաջարկում ենք բաղադրատոմս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, բայց չի վնասի առողջությունը...

Սնունդը և առողջությունը
Միջոց՝ որովայնի ճարպերից ազատվելու համար. openblog.am
Միջոց՝ որովայնի ճարպերից ազատվելու համար. openblog.am

Բոլորի համար ցանկալի տարբերակ է՝ հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից, հատկապես՝ որովայնի հատվածի ճարպերից: Healthyfoodteam.com-ը ներկայացնում է հրաշալի բաղադրատոմս հատկապես ալարկոտների համար...

Սնունդը և առողջությունը
Չամանը` գիրության դեմ թշնամի. realnews.am
Չամանը` գիրության դեմ թշնամի. realnews.am

Նյութափոխանակության  արագացումը նիհարելու համար առաջնային պայմանն է։ Մի շարք սննդամթերքներ կարող են օգնել այս հարցում, սակայն, եթե իսկապես ցանկանում եք խթանել նյութափոխանակությունը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ