Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ցավ

Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում սկսվող գործընթացը  պրոգրեսիվորեն տարածվում է սկավառակի բոլոր էլեմենտների վրա:

Ողնաշարի դեգեներատիվ գործընթացները բերում են նյարդարմատների երկրորդային ախտահարման, ինչն առաջացնում է ցավ` կրծքավանդակում: Ցավի մեխանիզմը կապված է միջողային տեղաշարժված սկավառակով նյարդարմատի ճնշմամբ, որն արտահայտվում է պարանոցա-կրծքային ռադիկուլիտի ախտանիշներով, նյարդարմատների բորբոքային փոփոխություններով, սահմանային սիմպատիկ շղթայի գրգռմամբ՝ ուղեկցվող ցավով և վեգետատիվ խանգարումներով:

Կրծքային առաջային պատի համախտանիշ

Դիտվում է միոկարդի կաթված տարած հիվանդների մոտ, նաև սրտի ոչ կորոնարոգեն ախտահարումների ժամանակ: Հնարավոր է, այն կապված է սրտից դեպի վեգետատիվ շղթայի սեգմենտներ անցնող ախտաբանական իմպուլսների հոսքով, որը բերում է համապատասխան կառուցվածքների դիստրոֆիկ փոփոխությունների: Որոշ դեպքերում համախտանիշը կարող է պայմանավորված լինել տրավմատիկ միոզիտով:  Կրծքավանդակի առաջային պատը շոշափելիս ցավոտ է` տրիգերային կետեր 2-5-րդ կրծոսկրա-կողային հոդերի մակարդակում:

Ուսա-թիակային պերիարթրիտի ժամանակ ցավը կապված է ուսահոդում շարժումների հետ, դիտվում են ձեռքի տրոֆիկ փոփոխություններ:

Թիակա-կողային համախտանիշը բնորոշվում է թիակի շրջանի ցավով՝ հետագա տարածմամբ դեպի պարանոց և  կրծքավանդակի առաջային ու կողմնային մակերեսներ:

Միջթիակային ցավային համախտանիշի դեպքում ցավը տեղակայվում է միջթիակային մասում, նրա առաջացմանը նպաստում է ստատիկ և դինամիկ ծանրաբեռնվածությունը

Փոքր կրծքամկանի համախտանիշը բնորոշվում է կրծոսկրաանրակային գծով` 3-5 կողերի շրջանի ցավով՝ հնարավոր տարածմամբ դեպի ուսը:

Տիտցեի համախտանիշի ժամանակ նկատվում է կտրուկ ցավ` 2-4 կողերի աճառների կրծոսկրին միացման տեղում: Համախտանիշի առաջացումը հնարավոր է կապված է կողերի աճառների ասեպտիկ բորբոքման հետ:

Մանուբրիոստերնալ համախտանիշի ժամանակ լինում է ուժեղ ցավ կրծոսկրի վերին մասից վեր կամ կողմնային:


Սկալենուս համախտանիշը պայմանավորված է վերին վերջույթի նյարդա-անոթային խրձի ճնշմամբ` առաջային և միջին սանդղաձև մկանների միջև, ինչպես նաև նորմալ 1 կամ լրացուցիչ կողով: Ընդ որում, ցավը կրծքավանդակի առաջային շրջանում զուգակցվում է պարանոցի, ուսահոդերի ցավի հետ: Միաժամանակ կարող են դիտվել վեգետատիվ խանգարումներ` սարսուռի և մաշկային ծածկույթների գունատության ձևով:

Պսիխոգեն կարդիալգիան ներկայացնում է կրծքի շրջանում հաճախ հանդիպող ցավի տարբերակ: Այն պայմանավորվում է նրանով, որ հետագայում հիվանդության ինչ-որ էտապում  կլինիկական պատկեր առաջացնող ցավի գործոնն` ինքը, գտնվում է տարբեր աֆեկտիվ և վեգետատիվ խանգարումների դաշտում, որոնք ախտաբանորեն կապված են սրտի ցավի հետ: Ցավը հաճախ տեղակայված է սրտի գագաթում, պերիկարդիալ շրջանում և ձախ պտուկի հատվածում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ