Ցավ
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am
Այն հիվանդներին, որոնց հաճախ են անհանգստացնում գլխացավերը, հիշողության վատթարացումը, վարիկոզի նշանները, բժիշկը կարող է գերձայնային դոպլերոգրաֆիա նշանակել: Թե ինչ ցույց կտա այդ հետազոտությունը և ինչպես է այն տեղի ունենում, պատմում են բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների ԳՁ-ախտորոշման բժիշկները:
– Ինչի՞ համար է կիրառվում գերձայնային դոպլերոգրաֆիան:
– Գերձայնային դոպլերոգրաֆիան հանդիսանում է հետազոտության արդյունավետ մեթոդ, որը տեղեկատվություն է տալիս արյունատար համակարգի երակների և զարկերակների վիճակի, անատոմիական առանձնահատկությունների և անցանելիության մասին: Ժամանակին իրականացված անոթների հետազոտումը թույլ է տալիս հայտնաբերել արյան շրջանառաության խանգարման նախատրամադրող գործոնները:
Գլխի և պարանոցի դոպլերոգրաֆիան հնարավորություն է տալիս հայտնաբերել ուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկական խանգարումների նկատմամբ նախատրամադրվածությունը, կազմել բուժման կամ կանխարգելիչ միջոցառումների պլանը:
– Ո՞ր հիվանդությունների ժամանակ արժե գերձայնային դոպլերոգրաֆիա իրականացնել:
– Գլխի և պարանոցի դոպլերոգրաֆիայի իրականացման ցուցումներից է առաջին հերթին ախտաբանության առկայությունը՝ հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարային դիաբետը, աթերոսկլերոտիկ գործընթացը, ինչպես նաև քառասուն տարեկանից բարձր տարիքը, որում տվյալ ախտաբանություններն առավել հաճախ են հանդիպում: Գլխացավերն ու գլխում ծանրության զգացումը, գլխապտույտը, քայլքի ժամանակ անկայունությունը նույնպես կարող են ախտորոշման տվյալ եղանակի իրականացման առիթ հանդիսանալ:
Կցանկանայինք դիմել բոլոր ընթերցողներին. մշտական գլխացավերը կարող են առաջանալ անոթային խանգարումների հետևանքով: Մի հետաձգեք բժշկին դիմելը, եթե դրանով տառապում եք Դուք կամ Ձեր հարազատը: Գլխի և պարանոցի անոթների ժամանակին իրականացված ԳՁ դոպլերոգրաֆիան կարող է պարզել գլխացավերի պատճառը և կանխել հաշմանդամության բերող անոթների հիվանդությունների զարգացումը:
– Ինչի՞ մասին կվկայեն գլխի և պարանոցի ուլտրաձայնային դոպլերոգրաֆիայի արդյունքները:
– Ստացված արդյունքները տրվում են հիվանդին՝ բժշկի եզրակացությամբ, խորհուրդներով կամ նեղ մասնագետին ուղեգրմամբ (նյարդաբան, սրտաբան, երակաբան, ուռուցքաբան), որն էլ կկատարի վերջնական ախտորոշում և բուժում կնշանակի:
ԳՁ դոպլերոգրաֆիայի արդյունքներից նեղ մասնագետը կարող է տեղեկանալ.
- արյան հոսքի արագության քանակական ցուցանիշների մասին,
- զարկերակների նեղացման առկայության և քանակի, ինչպես նաև նրանց վտանգավորության մասին,
- գլխի և պարանոցի անոթներում թրոմբների և աթերոսկլերոտիկ վահանիկների մասին,
- ներգանգային ճնշման բարձրացման, անգիոսպազմների մասին ,
- անոթներում անևրիզմաների առկայության մասին:
– Ո՞րն է տվյալ մեթոդի առավելությունը:
– Գլխի և պարանոցի գերձայնային դոպլերոգրաֆիան բավական տեղեկատվական է և կարող է կիրառվել որպես ինքնուրույն հետազոտություն կամ ծառայել որպես լրացում ՄՌՏ-ին կամ էլեկտրաէնցեֆալոգրաֆիային (ԷԷԳ):
Մեր բժշկական կենտրոնները հագեցած են ունիվերսալ, հզոր և տեխնոլոգիական գերձայնային սքաներներով, որոնք ապահովում են պատկերի բարձր որակ և տվյալների մշակման ընդլայնված հնարավորություններ:
Գլխի և պարանոցի ԳՁ դոպլերոգրաֆիան կարելի է իրականացնել ինչպես բժշկի ուղեգրով, այնպես էլ առանց դրա:
23.05.2017 Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
20.02.2024
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
05.09.2022
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
03.08.2022
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
28.03.2022
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
18.03.2022
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
07.01.2022
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
15.12.2021
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
06.12.2021
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
01.07.2021
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
10.06.2021
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
26.05.2021
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
15.03.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ