Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ցավ

Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն

Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն

Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից։ Թերևս մեզանից յուրաքանչյուրը կհաստատի, որ գոնե մեկ անգամ գլխացավը "թունավորել է" իր կյանքը։

 

Երբ գլխացավն ախտանիշ է

 

Գլխացավը կարող է լինել 45 տարբեր հիվանդությունների ախտանիշ։ Այն հաճախ առաջանում է լյարդի, երիկամների հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների և աուտոինտոքսիկացիայի, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ժամանակ։ Գլխացավը` որպես ուղեկցող ախտանիշ, կարող է արտահայտվել նաև անոթային հիվանդությունների ժամանակ (զարկերակային գերճնշում, աթերոսկլերոզ, բնածին և հետվնասվածքային անևրիզմա, անոթային անոմալիաներ և այլն), ինչպես նաև էնդոկրին և շնչառական հիվանդությունների դեպքում։

Գոյություն ունի նաև վնասվածքային ծագման գլխացավ, որն ի հայտ է գալիս վնասվածք ստանալուց ոչ ուշ, քան 1 և 2 շաբաթ անց։ Եթե գլխացավն առաջանում է նշված ժամանակահատվածից ավելի ուշ, այդժամ այն վնասվածքի հետ որևէ կապ չի կարող ունենալ։

 

Գլխացավ կարող է առաջանալ նաև դեղամիջոցների երկարաժամկետ ընդունման դադարին հաջորդող ժամանակաշրջանում (ցավազրկող կամ տագնապաշեջ` հանգստացնող միջոցներ), ինչպես նաև որոշ հորմոնալ ծագման հակաբեղմնավորիչների ընդունման դեպքում։


Որոշ դեպքերում գլխացավի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ալկոհոլը կամ կերակրի մեջ պարունակվող սննդային ներկանյութերը։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ում գոյություն ունի «նրբերշիկային գլխացավ» տերմինը։

 

Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն

 

Հիվանդաբանության միջազգային դասակարգման համաձայն` մեր օրերում գոյություն ունի գլխացավի արտահայտման երեք (ինքնուրույն կլինիկական) ձև, որոնց դեպքում միայն բժիշկն է իրավասու "գլխացավ" ախտորոշում կայացնել։ Այդ ձևերն են` միգրենը, փնջային կամ կլաստերային գլխացավը և լարվածությունից առաջացող գլխացավը։

 

Դեռևս մ.թ.ա III հազարամյակում շումերյան քաղաքակրթությունից մեզ հասած գրավոր արձանագրություններում առկա են գլխացավին նմանվող ցավերի մասին վկայություններ։ Միգրենն ընթանում է գլխուղեղի մի կիսագնդի ցավով։ Միգրեն բառը ֆրանսերենից` թարգմանաբար նշանակում է գլխի մասնակի ցավ։ Միգրենով տառապել են այնպիսի հանճարեղ մարդիկ, ինչպիսիք են` Հուլիոս Կեսարը, Պասկալը, Դարվինը, Նոբելը, Հայնեն, Վագները, Շոպենը, Չայկովսկին, Նիցշեն և Ֆրեյդը։ Համարվում է, որ միգրենը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է։

 

Միգրենի ժամանակ գլխացավն, ասես, «զարկերակային» լինի. (այն տպավորությունն է, կարծես ցավը "բաբախում է" քունքերում)։ Բժշկական տեսակետից համարվում է լավ նշան, երբ ցավը "փախչող" բնույթի է, այսինքն` գլխի աջ կողմից ձախն է անցնում (մի քունքից մյուսն է անցնում)։ Եթե ցավը տեղակայվում է գլխի միայն մի կողմում, ապա բժիշկները կարող են ենթադրել, որ ուղեղում օրգանական ախտահարում կա։ Միգրենը, որպես կանոն, ուղեկցվում է սրտխառնոցով, ործկումներով, լուսաձայնային վախերով։ Հիվանդն ուզում է փակվել մութ սենյակում և լինել կատարյալ անդորրի մեջ։ Ցավը կարող է ուժգնանալ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ։

 

Առանձնացվում են միգրենի երեք փուլեր. խթանող գործոնի ֆոնի վրա` սերոտոնինի արտանետում արյան մեջ (բարոմետրիկ ճնշում, կարմիր գինի, ցիտրուսային բույսեր, շոկոլադ, ծխեցրած մսամթերք, այսինքն` այն ամենը, ինչ պարունակում է սերոտոնինի արտանետմանը նպաստող թիրամին նյութ, որն անոթների կտրուկ կծկում է առաջացնում։ Այդ պարագայում գլուխը չի ցավում, սակայն ի հայտ են գալիս աուրայի բազմաթիվ ախտանշաններ, որոնց ժամանակ հիվանդի մոտ առաջանում են տեսողական խանգարումներ` աչքերի առաջ "աստղիկներ"-ի նմանվող լողացող առարկաներ, աղոտ տեսողություն և այլն։ Աուրայի նմանատիպ ախտանշանների պարագայում հիվանդը կարող է նույնիսկ մի աչքից կուրանալ, ձեռքերում կամ ոտքերում թուլության զգացողություն ունենալ)։ Ուղեղի այն հատվածները, որոնցում խանգարված է արյան շրջանառությունը, օջախային նյարդաբանական սիմպտոմատիկայի մասին են վկայում։ Հաջորդ փուլում առաջանում է անոթների շեղակի լայնացում (վազոդիլատացիա), որի արդյունքում "զարկերակային" գլխացավ է սկսվում։ Վերջին երրորդ փուլն ընթանում է անոթային պատերի արտահայտված այտուցով և ներգանգային ճնշման բարձրացումով, ինչն էլ հանգեցնում է սրտխառնոցի և ործկումների առաջացմանը։

 

"Լուսնային զարթուցիչը"

 

Փնջային կամ կլաստերային գլխացավն իր անվանումը ստացել է անգլերեն "cluster" բառից, որը թարգմանաբար նշանակում է փունջ կամ խումբ (այս գլխացավը բնորոշվում է մեկը մյուսին հաջորդող նոպաներով, կամ, այսպես կոչված, "փնջերով")։ Գլխացավի այս տարատեսակով առավելապես տառապում են արական սեռի ներկայացուցիչները։ Ընդ որում, ''փնջային" գլխացավը դրսևորվում է հետևյալ կերպ. նոպաների հաճախականությունը նմանվում է ինչ-որ ժամի վրա լարված զարթուցիչի զանգին, որը, պարբերական հաճախականությամբ զնգում է և իր մասին հիշեցնել տալիս։ Նոպաները կարող են տևել մի ամբողջ շաբաթ և կանոնավոր հաճախականությամբ, ասես` ճշգրտորեն որոշված ժամին խաթարելով հիվանդի կյանքի բնականոն ռիթմը։ Որոշ գիտական վարկածների համաձայն` "փնջային" գլխացավի կանոնավոր հաճախականությունը պայմանավորված է լուսնային փուլերի հետ։

 

"Փնջային" գլխացավը միգրենի և եռորյակ նյարդի նևրալգիայի համակցությունն է։ Այն ուղեկցվում է վեգետատիվ սիմպտոմատիկայով (արցունքարտաևդրություն, դեմքի մի մասի այտուցվածություն, կարմրություն, քթից արտադրություն)։ Ցավը միաժամանակ ասես "բաբախում"և "կրակում" է (մեկ քունքերում, մեկ տեղափոխվում է ուսամկանային հատված, այնուհետև` իջնում դեպի ծնոտ)։

 

Մեր օրերի «պատուհասը»


Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե' որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս և թե' որպես առանձին ցավային միավոր։ Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը կարելի է համեմատել այն ցավի կամ անհարմարավետության զգացողության հետ, որը կարող է առաջանալ, ասենք, քունքերը և ճակատը սեղմող գլխարկ կրելիս։

 

Միևնույն դիրքում երկար մնալու հետևանքով գլխի և պարանոցի մկանները ինքնաբերաբար (ռեֆլեկտոր կերպով) լարվում են (համակարգչի կամ աշխատավայրում գրասեղանի առջև երկար նստելուց)։ Ահա թե ինչու, լարվածության հետևանքով առաջացող գլխացավն իրավմամբ համարվում է նստակյաց կյանք վարելու "դառն արգասիք"։ Ինչ վերաբերում է մկանային կարկամությանը (սպազմին)` վերջինս շատ հաճախ առաջանում է հուզական լարվածության հետևանքով։ Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը, որոշակի ընդմիջումներով, մարդուն կարող է տանջել ողջ երկու շաբաթ։ Այն դեպքում, երբ ցավը չի անցնում նույնիսկ երկու շաբաթ հետո, ուրեմն այն կարելի է քրոնիկ համարել։ (Ցավին քրոնիկ բնույթ կարելի է վերաևգրել այն դեպքերում, երբ նույնիսկ երկու շաբաթ անց այն չի անցել)։

 

Վերացնում ենք պատճառը

 

Գլխացավի բուժման նախկին մեթոդների համեմատ մերօրյա բժշկությունն արմատապես տարբերվող մեթոդներ է կիրառում։ Դեռ 10-15 տարի առաջ գլխացավերի առաջացման պատճառը մեծամասամբ վերագրվում էր ներգանգային գերճնշմանը, և, արդյունքում, հիվանդներին նշանակում էին միզամուղ դեղամիջոցներ։

 

Արդի բժշկությունը գլխացավի խնդրին պաթոգենետիկ մոտեցում է ցուցաբերում։ Բժիշկները նախ և առաջ փորձում են ճշգրտորեն ախտորոշել հիվանդությունը և վերացնել վերջինիս առաջացման պատճառները։ Գոյություն ունեն գլխացավի առաջացման տարբեր մեխանիզմներ։ Օրինակ, վազոմոտոր մեխանիզմ, երբ զարկերակային ճնշման բարձրանալու պարագայում անոթներն ինքնաբերաբար սկսում են լայնանալ, իշեմիկ մեխանիզմ, որը պայմանավորված է ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ, ինչպես նաև արյունաբեր անոթների մեխանիզմ, որը ցածր ճնշման արգասիքն է։ Բացի նշվածներից գոյություն ունեն նաև մկանային լարման և խառը բնույթի մեխանիզմներ։

 

Քանի որ միգրենի հիմքում ընկած է վազոմոտորային մեխանիզմը, ինքնին հասկանալի է, որ բուժման նպատակով կիրառվում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք պարունակում են ացետիլսալիցիլաթթվի, կոֆեինի, պարացետամոլի համակցություններ (ասկոֆեն և ցիտրամոն)։ Կիրառելի են նաև էրգոտամինային և տրիպտամինային դեղամիջոցները։

 

Գլախացավի բուժման պաթոգենետիկ մոտեցման պարագայում գերապատվությունը տրվում է "Կավինտոն" դեղամիջոցին, որի ազդեցության հիմքում ընկած են երեք հիմնական ցավամոքիչ մեխանիզմները` ուղեղային (ցերեբրալ) հակավազոսպաստիկ, նյարդամետաբոլիկ և հեմորեոլոգիկ։ Համակցված բուժման պարագայում հաճախ նշանակում են հակաօքսիդանտներ, անոթալայնիչներ (վենոտոնիկներ) և վիտամիններ։ Միգրենի կանխարգելման նպատակով օգտագործում են ուղեղի հեմոդինամիկան բարելավող միջոցներ. պանտոքսիֆիլլին և կալցիումին ներհակազդող դեղամիջոցներ։

 

Եթե գլխացավի հիմքում ընկած է նյարդաբանական մեխանիզմը (եռորյակ ներվի ի ծնե տրված կառուցվածքային նեղ անցումները), որն առաջացել է անառողջ ատամի կամ վազոմոտորային ռինիտի պատճառով, առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել բերանի և քթի խոռոչի բոլոր օջախային բորբոքումները և ապա կիրառել հակաջղաձգային միջոցներ։

 

Լարվածության պատճառով առաջացող մկանային կարկամության ժամանակ նախ և առաջ հարկավոր է երևույթի դեմ պայքարել ոչ դեղորայքային այնպիսի մեթոդի օգնությամբ, ինչպիսին պարանոցային հատվածի մերսումն է։ Որպես դեղորայքային բուժում այս պարագայում նշանակում են միոռելաքսանտներ (մկանները թուլացնող միջոցներ)`"Միդոկալմ", "Սիրդալուդ", "Բակլոֆեն", որոնք զուգորդվում են հակադեպրեսանտ միջոցների հետ` "Ֆլուոքսետին և Ֆրամեքս", "Պրոզակ"։

 

Ժամանակը թանկ է

 

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ գլխացավն իր բնույթը փոփոխելու հատկություն ունի. ասենք` թույլ գլխացավը կարող է ուժեղանալ, կամ հանկարծակի առաջանալ, երբ մարդն արդեն 50-նն անց է։ Այս երևույթը կարող է լինել ուղեղային "աղետի" զարգացման նախանշան։ Ուղեղային (ցերեբրալ) խանգարումների ախտանշաններն են` սաստիկ գլախացավը, դրան անմիջապես հաջորդող ործկումները, գլխապտույտները և գիտակցւթյան կորուստը։ Մեր օրերում միգրենը համարվում է ուղեղի կաթվածի առաջացման հնարավոր ռիսկի գործոններից մեկը։

 

Ահա թե ինչու, յուրաքանչյուր սուր կամ քրոնիկ գլխացավով տառապող անհատ լրացուցիչ հետազոտման կարիք ունի։ Օրինակ, այն դեպքում, երբ հիվանդի մոտ առաջին անգամ միգրենի նոպա է սկսվում, զուգորդված աուրայի դրսևորումներով, պարտադիր կերպով կիրառում են նյարդադիտարկման (նեյրովիզուալ) մեթոդը, որը ներառում է այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են` մագնիսատատանումային կամ համակարգչային շերտագրումը։ Երբ գլախացավն ահագնացող է և միևնույն ժամանակ զուգորդված մարմնի մի կեսի հանկարծահաս թմրությամբ, ապա անհապաղ պետք է դիմել բժշկին, քանզի ուղեղի կաթվածին հաջորդող առաջին վեց ժամերի ընթացքում սկսած բուժման պարագայում կարելի է խուսափել այնպիսի լուրջ բարդությունից, ինչպիսին օջախային նեկրոզն է։ Այս կարգի ծայրահեղ իրավիճակում ժամանակի կորուստը կարող է ճակատագրական լինել։ Ուստի, ժամանակն, իրավամբ, թանկ է։

 

Գլխացավը տարբեր հիվանդություններին զուգորդող ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է։ Սակայն որոշ դեպքերում այն կարելի է ախտորոշել որպես ինքնուրույն հիվանդություն։ Ուղեղն ինքնին և գանգի ոսկրերը ցավային ռեցեպտորներ չունեն, փոխարենը այդ ռեցեպտորներով հարուստ են ուղեղի թաղանթը, մաշկը, ենթամաշկային բջջանքը և մկանները։ Գլխացավը հիմնականում առաջանում է ուղեղի թաղանթի նյարդային վերջույթների (ռեցեպտորների), արյունատար անոթների կորերի գրգռման պատճառով։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. globuslife.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

anuel

29.01.2016

barev dez es 33. tarekanem varortem ashxatum . unem uxexi tmrutun himnakan ashxatanqi mech inch xorurt ktaq . ev mi harc evs inch karelia utel. vor snndamterqbernen aveli oktakar uxexi snucman hamar

Մեդ-Պրակտիկ

11.01.2016

Հարգելի Ani94, բարև Ձեզ: Գլխացավերի պատճառները բազմաթիվ են: Ձեր նկարագրածն այնքան էլ բնորոշ չէ միգրենին: Համոզվելու համար ցանկալի է ուժեղ գլխացավի ժամանակ դիտել ակնահատակը, դա բավականին մեծ ինֆորմացիա կարող է տալ: Ձեռքերի թմրածություն, ուժող գլխացավ կարող է լինել ողաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի հետևանքով: Այդ հատվածից դուրս եկող նյարդարմատները ճնշվում են, որն էլ առաջացնում է ցավեր և թմրածության զգացում:

Ani94

07.01.2016

Barev dzez. Arden 2 amsic avel e inch unem glxacaver voronq jamanak ar jamanak shat ujgin en darnum glxis amboxj hatvacum. Hajax unenum em tmracutyun dzerqeris, ev votqeris shrjanum, nayev patahum e demqis mi hatvacum. Exel em tarber bjishkneri mot arvel en tarber tesaki analizner nayev gluxs en nkarel, bayc bolor patasxanner@ normal en,bayc es indz sharunakum em vat zgal. Dzer karciqov ete gluxs nkarel en da bavarar e , vor es hangist linem vor lurj ban chka, ? Ev dzer karciqov hnaravor e vor indz mot lini migren? Naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

10.12.2015

Հարգելի Eteri, բարև Ձեզ: Գլխացավերի պատճառները բազմաթիվ են, պատճառ կարող են կապված լինել ինչպես գլխի այնպես էլ օրգանիզմի այլ պաթոլոգիական պրոցեսների հետ: Եթե գլխացավերը հաճախակի են հարկավոր է դիմել նյարդաբանի, պատճառը պարզելու համար: Խնդրում եմ նշեք, բացի գլխացավից ունեք այլ գանգատներ, օրինակ սրտխառնոց, լուսավախություն, գլխապտույտ և այլն: Խնդրում եմ նաև նշեք կապված են գլխացավերը դաշտանի հետ, թե ոչ: Ցավը մեղմացնելու համար կարող եք օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց, օրինակ պարացետամոլ, իբուպրոֆեն: Կարող եք նաև ցավի ժամանակ կատարել տվյալ հատվածների մերսում:

Eteri

09.12.2015

barev dzes hargeli bjishik yes 20 tarekanem u gluxs shat ahavor cavume ,,,arajin glxacavs sksvec 1 tari araj aynqan ujex vor cavic gorumei lacum henc gitei kmernem miayn mi texer cavum glxis dzax koxmi hetevi nerqevner u dzqvacer , gnacinq ayd pahin bjshki srskecin ahagin vaxt ancav heto eli sksvec isk es mi 4-5 or e aveli ahavor e shat ujex cavum e mi 2 or tarber koxmeric cavumer aysor aravotic qunqers e shat shat ahavor cavum

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի Սիրանուշ, բարև Ձեզ: Խոնավ մազերով տանից դուրս գալու հետևանքով, ականջները բորբոքվել են, ցավը կապված է հենց դրա հետ, հնարավոր է բորբոքումը լրիվ չի անցել, ցանկալի է օգտագործել ականջի հակաբորբոքային կաթիլներ: Ինչ վերաբերում է ծակոցներին, դրա պատճառը ևս գլխամաշկի սառեցումն է: Ոչինչ խմել այժմ հարկավոր չէ, ուղղակի հետագայում խուսափեք ցուրտ եղանակին խոնավ մազերով տանից դուրս գալուց, քանի որ դա ավելի լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ:

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի INA, բարև Ձեզ: Միգրենի ժամանակ բարձրանում է ներգանգային ճնշումը, որն արտահայտվում է սաստիկ գլխացավերուվ: Միգրենի առաջացման պատճառները վերջնականապես պարզված չեն, և ցավոք վեջնական բուժում չկա: Հարկավոր է անընդհատ ստանալ նշանակված դեղորայքը  նոպաները կանխարգելելու համար:

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի Satenik,  բարև Ձեզ: Ձեր դեպքում դրական արդյունք ստանալու համար հարկավոր է նախ վերացնել գլխապտույտների պատճառը, կոնկրետ Ձեր դեպքում դա արյան մակարդունակության բարձրացումն է, կամ այլ կերպ ասած  արյան "Խտության" բարձրացումը: Խնդրում եմ նշեք կոնկրետ ինչ դեղորայք եք ստանում և որքան ժամանակ է, որ բուժում եք ստանում:

Մեդ-Պրակտիկ

24.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Սիրանուշ

12.10.2015

Բարև Ձեզ...Ես 55 տարեկան եմ: Ունեմ ուժեղ ծակոցներ գլխի շրջանում: Ցավը սկսեց մի քանի օր առաջ, երբ գլուխս լվացա ու դուրս եկա տնից: Հենց այդ օրը սկսեց ականջի ուժեղ ցավ, որը տևեց 2 օր, իսկ դրանից սկսեց գլուխս ծակծկել: Ինչ խորհուրդ կտաք, ինչ դեղ խմեմ: Նախապես շնորհակալ եմ...

INA

10.10.2015

BAREV DZEZ ES 27 TAREKAN EM UNEMUJEX GLXACAVER TEVUM EN 2 KAM 7 OR EV AMEN ANGAM AYD CAV@ XPUM E ACHQERIS ARANDZIN ARANDZIN UNEM 2 EREXANER POQR TXAS 1 TAREKAN 3 AMSEKANE U GISHERNER CHI QNUM HACHAX NIARDAYNANUM EM EREXANERI DZAYNERIC HOTERIC SRTXARNOC EM UNENUM ERB GLUXS CAVUMA OGNEQ HASKANAM INJE KATARVUM GNACI ACHQI BJSHKI ASECIN BORBOQVACA GNACI EK AYL BJSHKI MOT ASECIN ACHQERT NORMAL E GNACI NIARDABANI MOT ASEC MIGRENA DEXER NSHANAKEC BAIC OGUT CHKA DEXERI AVARTIC HETO NORIC SKSVEC

Satenik

08.10.2015

barev dzez es 37 tarekan em skzbum uneca niardayin xndirner, aynuhetev arajacan sur glxacaver ,unem ayran makardman xndir,glxuxexis anotner@ xcanvum en inc mot arajanum en glxaptuyt,srtxarnoc angam ushataputyun.bujvel em ev hima el ogtagorcum em dexer inch xorhurd ktaq inz . inchpes karelia et veracnel im motic....dexeri ogtagorcumic heto nuynpes unem hachaxaki glxaptuytner.

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Ձեր նշած բոլոր կլինիկական ախտանիշները գլխուղեղի արյան շրջանառության խանգարման ախտանիշներ են: Գլխուղեղի արյան շրջառությունը կարող է վատանալ  ուղեղի անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման պատճառով, որը կարող է բերել նաև զարկերակային ճնշման բարձրացման: Նման դեպքում բուժման կուրսեր հարկավոր է ստանալ պարբերաբար, հնարավոր է նաև ամբողջ կյանքի ընթացքում: Հարկավոր է բացի գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող միջոցներից ստանալ նաև հակախոլեստերինային բուժում, քանի որ աթերոսկլերոզը զարգանում է խոլեստերինի նյութափոխանակության խանգարման հետևանքով: Հարկավոր է նաև ստանալ հակագերճնշումային միջոցներ սրտաբանի նշանակմամբ: Հարկավոր է անընդհատ լինել նյարդաբանի հսկողության տակ և ստանալ բուժում մշտապես, հարկ եղած դեպքում նաև ներերակային սիստեմաների ձևով:

Մեդ-Պրակտիկ

08.05.2015

Հարգելի Seda, բարև Ձեզ: Աղմուկի զգացողությունը, գլխապտույտները գլխուղեղի արյան շրջանառության խանգարման նշաններ են, քանի որ նաև  ունեք զարկերակային հիպերտենզիա, չի բացառվում, որ դա ունի աթերոսկլերոտիկ ծագում, որի հետ էլ կապված վատացել է գլխուղեղի արյան շրջանառությունը: Աթերոսլերոզն ինչպես գիտեք առաջանում է խոլսետերինի փոխանակության խանգարման հետևանքով և բացի հակահիպերտենզիվ դեղորայքից ցանկալի է նաև հակախոլեստերինային միջոցների ընդունումը: Ցանկալի է դիմել սրտաբանի, հանձնել խոլեսետերինի անալիզ և ստանալ համապատասխամ հակախոլեստերինային բուժում: Որից հետո հարկավոր է նորից դիմել նյարդաբանի ուղեղի արյան շրջանառությունը լավացնող լիարժեք բուժում ստանալու համար, ցանկալի է ոչ միայն հաբերի տեսքով, նաև ներերակային սիստեմաների: Կարծում եմ այս ամենն անելուց հետո վիճակը զգալիորեն կլավանա:

Մեդ-Պրակտիկ

08.05.2015

Հարգելի Կարեն 44տ, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրության կան մի քանի տարբերակներ` ճնշման տատանումներ հորմոնալ ֆոնի վրա կամ նյարդահոգեկան անհավասարակշռություն: Եթե օգնել են նշանակումները, ամենայն հավանականությամբ երկրորդ տարբերակն է: Չի բացառվում նաև առաջինի առկայությունը, քանի որ միմյանց նպաստող գործոններ են եղել: Եղե'ք բժշկի հսկողության տակ, ընդունեք դեղեր: Կարծում ենք արդյունքը դրական կլինի:

Anna

08.05.2015

Barev hargeli bjishk 3 tari araj dmer@ mer baki asti4anneric vayr em @nkel gluxs xpel em asti4annerin mi qani ropeic arden unecel em srtxarnoc u glxaptuyt heto skcvec dzax akanji xshoc glxis dzax hatvaci tmratutyun andur zgacoxutyun mi tesak tsanrutyun asy tarineri @ntacqum bujvel em mi qani angam bayc bujman kursic heto nuynne es amen or qnic artnanum em nuyn zgacoxutyanb bayc qnum em shat hangist patahum en aynpisi orer vor 1-2 or ayd amen@ srvume mots shshmac vi4ake linum ayd orerin 4em karoxanum vo4mi banov zbaxvel ayd @ntacqum aryans 4nshum@ tatanvume 100-70 kam 145-90 im vra azdue ev arev@ ev xonav exanak@ naxapes shnorakalutyun

Կարեն,44տ.

03.05.2015

Բարեվ ձեզ: Մի հարզով եմ ուզում դիմել ձեզ,ունեցել եմ հաճախամիզություն,ստուգվել եմ Երեվանում,երիկամներում հայտնաբերել են մանր քարեր եվ հիմնական պատճառը կապել են դրա հետ,նշանակել են բուժում,հիմա ինձ ոչինչ լավ եմ զգում,բայց երբ որ կուրսը ավարտեցի,փետրվարի 28-ին վատացա ,ճնշումս երեվի բարձրացավ,ամեն ինչ պտտվում էր գլխիս,պառկում էի քնելու,վախենում էի տեղիս մեջ շուռումուռ գայի,սրտիս աշխատանքը արագանում էր տունը գլխիս պտտվում էր եվ այդ օրվանից քունս խանգարվեց,արդեն մի ամիս ու կես տառապում եմ անքնությունից ու գլխի ցավերից,երբ էլ քնեմ,պարտադիր առավոտյան 5-ից 6-ը պիտի արթնանամ ու զդում եմ այդ պահին արագացած սրտխփոցներ ու չեմ կարողանում այլեվս քնել,այցելել եմ թերապեվտի,նշանակումները ընդունել եմ,չի օգնել,այցելել եմ նյարդաբանի,նորից ընդունել եմ նշանակումները չի օգնել,հիմա նորից ունեմ այդպիսի անքնություն ու ոճ շատ սուր ցավեր գլխում,հիմնականումցավում է քոնքերիս մոտ ու մի քանի ցավող կետեր ունեմ գլխի վրա,ասեմ նաեվ որ հաճախակի գլորում եմ: Նախապես շնորհակալություն,ինչ խորհուրդ կտաք անեմ:Ասեմ նաեվ որ այս ընթացքում հանձնել եմ եվ արյան եվ մեզի անալիզներ 2 անգամ,2 անգամ էլ ասել են նորմալ անալիզներ են,2 անգամ էլ ԷԿԳ եմ արել ,նորից ասել են ,որ սիրտս առողջ վիճակում է,հիմա ընդունում եմ Ֆեսցետամ օրը 3 անգամ եվ Պերսեն Ֆորտե 2 անգամ,մի քիչ ոնց որ բողոքներս թեթեվացել են: Ինչ խորհուրդ կտաք ինձ:

Seda

03.05.2015

Hargeli bjishk es 50 tarekanem tarapumem hipertoniayov mi qani tari.misht ogtagorcel em noliprel kochvox dexahab@, bayc arden hamayra 2 tari e glxums axmuk ka, mi qani amis bujvelem nyartabani mot bayc anogut. Glxums karches meqena ashxati. Xndrumem aseq inchpes azatvel ayt erevuytic naxapes shnorakalutyun.

Մեդ-Պրակտիկ

29.04.2015

Հարգելի ARMAN, բարև Ձեզ: Գլխացավերի առաջացման պատճառները տարբեր են, դրանք կարող են լինել որևէ հիվանդության ախտանիշ կամ ընդհանրապես կապ չունենալ այլ հիվանդությունների հետ և ունենալ ինքնուրույն բնույթ: Գլխացավերի առաջացման մեխանիզմները տարբեր են` վազոմոտոր, իշեմիկ, պարանոցային հատվածի մկանային լարվածության հետևանքվ առաջացած և այլն: Ձեր նկարագրածն ավելի շատ նման է լարվածության գլխացավի, որն առաջանում է հոգեկան կամ ֆիզիկական լարվածության, սթրեսների կամ գերհոգնածության հետևանքով: Դուք նշում եք, որ կա ավելի շատ ծանրության զգացողություն: Այս դեպքում տեղի է ունենում անոթների սպազմ, խանգարվում է գլխուղեղի արյան շրջանառությունը, որն էլ առաջացնում է ծանրության զգացողություն և ցավ: Կարող է էֆեկտիվ լինել սպազմոլիտիկ միջոցների օգտագործումը, ինչպես նաև բուսական հանգստացնողները, օրինակ կատվախոտի հաբերը:

ARMAN

26.04.2015

BAREV DEZ. ES ARMANNEM 30 TAREKANEM ARDEN MI TAS ORE MOTS GLXACAVER EN SKSVEL . ARAVOT QNICS ARTNANUMEM SKSUME CAVAL MINCHEV USH EREKO .... CAVER@ BAYC SHAT TUYLEN ,AYNPES CHI CAVUM VOR CAVAZRKOX OGTAGOERCEM ... PAHI TAK ANCNUME HETO NORIC ZGACNEL TALIS .... XNDRUMEM MI XORHURD TVEQ .....

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Կարեն, "մկանային լարվածություն" տերմինը այս դեպքում այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Ձեր նկարագրած երևույթները կապված են ուղեղի աշխատանքի հետ: Քանի որ ժամանակին եղել է ուղեղի գերծանրաբեռվածություն, ապա ամենայն հավանականությամբ կա գերհոգնածություն, խանգարվել է ուղեղի արյունամատակարարումը, որն էլ նման կլինիկական արտահայտություն է ունենում: Բացի դրանից նշում եք, որ լարվածությունը սկսվում է ծոծրակային հատվածից և մերսումները որոշ չափով էֆեկտ տալիս են, չի բացառվում, որ դա կապված լինի ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզով: Մյուս կողմից նշում եք, որ կապ կա շնչառական ուղիների հետ, որը կարող է լինել զարկերակային գերճնշման կամ ներգանգային ճնշման բարձրացման ժամանակ: Հարկավոր է նախ պարզել պատճառը, այնուհետև նոր համապատասխան բուժում նշանակել: Հարկավոր է դիմել նյարդաբանի մանրամասն հետազոտվելու համար:

Կարեն

08.04.2015

Նաև ավելացնեմ, որ այդ լարվածությունը սկսվում է ծոծրակի մկանից և ճառագայքում գլխիս տարբեր հատվածներ, այդ թվում նույնիսկ զգում եմ, որ շնչառական ուղիներիս վրա էլ է ազդում, լարվածությանը զուգընթաց քիթս երբեմն բացվում, երբեմն փակվում է:

Կարեն

08.04.2015

Արդեն երկու ամիս է գլխումս ուժեղ մկանային լարվածություն կա ինչի արդյունքում ուղեղիս աշխատանքը վատացել է:Մի պահ երբ լարվածությունը անցնում է և հիշողությունս և մտածողությունս դառնում են գերազանց հենց լարվում է՝ նորից դառնում են անտանելի: Իհարկե այդ ամենի մեղավորը ես եմ եղել, որ ժամանակի սղությունից ելնելով ուզում էի արագ սովորել օտար լեզու, բայց ստացվեց լրիվ հակառակը, արդյունքում ինձ ավելորդ լարում էի: ՈՒզում էի իմանալ ինչ կերպով հնարավոր կլինի այդ լարվածությունը թուլացնել վերջապես, որովհետև մերսումները զուտ կարճատև ազդեցություն են ունենում, արդյոք կան դեղամիջոցներ որոնք ուղեղս կբերեն նախկին վիճակին: Եվ ասեմ որ հիմա ես ուղեղս պահում եմ շատ հանգիստ վիճակում, առանց լարվածության, բայց և այնպես դա էլ չի օգնում:

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի Alvard,գլխացավերը շատ հաճախ այլ հիվանդությունների կլինկիական դրսևորում են: Հարկավոր է կատարել մի շարք հետազոտություններ պատճառը պարզելու համար: Հաճախ նման գլխացավեր առաջանում են ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի,հիպերտոնիկ հիվանդության,միգրենի,ներգանգային բարձր ճնշման դեպքում:Հարկավոր է կատարել ԿՏ հետազոտություն,բացառել գլխուղեղում ցանկացած ուռուցքային գոյացություն:Առանց պատճառը պարզելու նշանակված ցանկացած դեղորայք միայն ժամանակավոր էֆեկտ է տալի:

Alvard

07.01.2015

gluxs 4 tari e cavum e qnic elnum em cavum e minchev hajord qnels vochmi cavazrkox chi oqnum 3 tari honqeris koxqern er cavum es mi tari el gangs e cavum dimel em nyardavirabuji dexere nshanakel xmel em bayc voc mi ogut bujvel em nerveri dem gripi bardacman dem bayc oqut chka xndrumem mi xorurd tveq bayc dashtans el normal chi amsva mec mek or em tesnum karoxa dranic e naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի  Ani, գլխացավեր կարող են առաջանալ տարբեր պատճառներից, դրանք են՝ ուղեղի անոթների սպազմը, որից առաջանում են արյան շրջանառության խանգարումներ, ներգանգային ճնշման բարձրացումը, նևրալգիան, լարվածությունը և այլն: Գլխացավերը  կարող են նաև հանդիսանալ որևէ լուրջ հիվանդության երկրորդային ախտանիշ: Ըստ Ձեր նկարագրածի, ամենայն հավանականությամբ, Ձեզ մոտ հիպերտենզիոն գլխացավ է, որն առաջանում է ներգանգային ճնշման բարձրացման հետևանքով: Խորհուրդ ենք տալիս անպայման դիմել նյարդաբանի`բացառելու համար նախ այն  հիվանդությունները, որից առաջանում են գլխացավերը: Ստորև ներկայացնում ենք հղում, որը կօգնի Ձեզ.
http://www.med-practic.com/arm/495/view_axtanish.html

Ani

11.11.2014

Barev dzez erbemn ujgin glxacav em unenum vore uxekcvum e dzax achqis ujex cavov cavi jamanak hajax achqs aryunov e lcvum ev guyni popoxutyun em zgum achqis tak inch e da ev inch karox em anel naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի lusine, բարև Ձեզ, առաջին հերթին հարկավոր է պարզել գլացավերի պատճառը և ճիշտ մոտեցում ցուցաբերել ի սկզբանե, այլապես ցավազրկողները ժամանակավոր արդյունավետ են և արմատական բուժում չեն: Ցավազրկողների ընտրությունը երբեմն անհատական բնույթ է կրում: Ցավազրկող են՝ Սոլպադեին, Միգ, Նուրոֆեն, Նիմեսիլ, Տամիկ, որոնք դուրս են գրվում առանց դեղատոմսի:

lusine

04.05.2014

barev es unenum em ahavor glxacaver achqers canranum en chem uzum vor gluxs barcic vercnem da sharunakvuma aynqan minchev het tam barcranuma chnsum@s inchkan dex xmumem iqut chuni xndrum em aseq inch dexer xmem cav@ hangstacnelu hamar shnorakalutyn

Կարդացեք նաև

Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Վիրաբուժություն
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Նյարդաբանություն
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am

Աճուկը կամ աճուկային շրջանը հանդիսանում է որովայնի խոռոչի ստորին եզրի մի մասը՝ ազդրին մոտ: Այստեղ է գտնվում աճուկային խողովակը (լատ. canalis inguinalis), որի միջով անցնում են ազդրի խոշոր անոթները և տղամարդկանց մոտ սերմնալարը...

Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Սրտանոթաբանություն
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Սրտանոթաբանություն
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ուռուցքաբանների յուրաքանչյուր երկրորդ հիվանդը ցավ է ունենում: Քաղցկեղի տարածված ձևերով հիվանդների 80%-ն ուժեղ կամ չափավոր ցավեր է նշում: Նույնիսկ լիովին ապաքինումից հետո ցավային համախտանիշը կարող է...

Ուռուցքաբանություն
Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի...

Ուրո-անդրոլոգիա Միզային համակարգ
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչպե՞ս բնութագրել ցավը:
 
Ցավն օրգանիզմի պաշտպանական հատկությունն է, որով վերջինս պայքարում է վնասակար ազդակի դեմ...

Գլխացավերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր. 168.am
Գլխացավերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր. 168.am

Գլխացավերից ազատվելու հեշտ տարբերակը դեղերի ընդունումն է: Սակայն միշտ չէ, որ դեղերի ընդունումը լավագույն տարբերակ է օրգանիզմի համար: Ստորև ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմսեր, որոնք բնական ճանապարհով կօգնեն ազատվել գլխացավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am

Այն հիվանդներին, որոնց հաճախ են անհանգստացնում գլխացավերը, հիշողության վատթարացումը, վարիկոզի նշանները, բժիշկը կարող է գերձայնային դոպլերոգրաֆիա նշանակել: Թե ինչ  ցույց կտա այդ հետազոտությունը և ինչպես է այն տեղի ունենում...

Ախտորոշում
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ստոմատոլոգիա Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am

Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ առաջացող գլխացավն ամենատհաճ երևույթներից է: Հարկ է նշել, որ բժշկի մոտ զննման ժամանակ հաճախ կարող է որևէ շեղում չհայտնաբերվել, իսկ ցավազրկող դեղերի ընդունման ժամանակ դրական արդյունք  չլինի...

Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am
Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am

Վերջին տարիներին նկատվում է հոդերի հիվանդությունների «երիտասարդացում»: Բժիշկներն այս երևույթը  կապում են կենսակերպի, ցածր ֆիզիկական ակտիվության, ոտքերի վրա անհամաչափ և ոչ ֆիզիոլոգիական...

Ախտորոշում Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
7 խորհուրդ, եթե եղանակային փոփոխություններից ցավում է գլուխը. 1in.am
7 խորհուրդ, եթե եղանակային փոփոխություններից ցավում է գլուխը. 1in.am

Կան մարդիկ, ովքեր շատ զգայուն են եղանակի փոփոխությունների նկատմամբ, առավել հաճախ տառապում են գլխացավերով: medicinaportal.com-ը ներկայացնում է այդպիսի գլխացավը հաղթահարելու արդյունավետ մեթոդներ...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ