Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իմունաբանություն

Իմունականխարգելումն առաջնային խնդիր

«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց Կլոր սեղան, որի առանցքային թեման վերաբերում էր իմունականխարգելմանը:

 

Բացելով Կլոր սեղանը, Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշանիկ Հունանյանը նշեց, որ «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը գործողության մեջ է դրվել 2004 թվականից և նպատակ է հետապնդում իմունիզացիայի վերաբերյալ տեղեկատվությամբ խթանել հանրության իրազեկման բարձրացմանը, ինչը կնպաստի պատվաստումների միջոցով զերծ մնալ մի շարք վարակիչ հիվանդություններից: Այս առումով խոսնակը չափազանց կարևորեց լրատվամիջոցների դերը և հույս հայտնեց, որ կազմակերպված Կլոր սեղանը ճիշտ նպատակին կծառայի:

 

ՀՀ ԱՆ հիգիենիկ-համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը իմունականխարգելումը համարելով առողջապահական համակարգի տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից մեկը, գտավ, որ պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, ընդհուպ մինչև դրանց վերացումը: Հենց այս նախաձեռնումների արդյունքում կտրուկ նվազել են և կառավարելի հիվանդությունների մակարդակը, և դրանց հետևանքով մահվան դեպքերը:

 

Պարոն Վանյանն ուրախությամբ փաստեց, որ պլանային պատվաստումների ընդգրկվածության գործընթացում մեր հանրապետությունը բարձր ցուցանիշների է հասել: Իսկ 1995-ից Հայաստանում պոլիոմելիտի ոչ մի դեպք չի արձանագրվել, ինչի շնորհիվ 2002-ին մեր երկիրը ստացել է պոլիոմելիտից «ազատ գոտու» կարգավիճակ և առայսօր պահպանում է այս կարգավիճակն այն դեպքում, երբ 2010-ին Տաջիկստանում գրանցվել է պոլիոմելիտի 458 դեպք` 29 մահվան ելքով: Ամեն տարի աշխարհում 2 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ B-ի բարդություններից, մոլորակի տարբեր հատվածներում շարունակվում են կարմրուկի և կարմրախտի համաճարակները: Անգամ եվրոպական մի շարք զարգացած երկրներում մահվան ելքերով կարմրուկի և կարմրախտի մի շարք դեպքեր են արձանագրվել:

 

Բանախոսը կարևորեց, որ շնորհիվ 2007-ին Հայաստանում 6-27 տարեկանների շրջանում անցկացված պատվաստումների, զերծ մնացինք կարմրուկով և կարմրախտով վարակի դեպքերից: Հենց պատվաստումների շնորհիվ մեր հանրապետությունում մոտ 100 անգամ նվազել են հեպատիտ B-ի դեպքերը, իսկ 2009-ին հնգավալենտ պատվաստումների ներդրումից հետո հանրապետությունում 2011-ին մենինգիտները նվազել են 2 անգամ:

 

«Եվ, այնուամենայնիվ, այս ձեռքբերումները մարդկանց շրջանում չպետք է ձևավորեն թյուր կարծիք, թե այլևս անհրաժեշտություն չկա պատվաստումներ կատարել հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդությունների դեմ, քանի որ դրանք ցանկացած պահի կարող են բռնկվել` խլելով մարդկային կյանքեր: Այստեղ է, որ հանրությանն իրազեկելու լրագրողական ձեր աշխատանքով դուք կարող եք մարդկանց գիտակցությանը հասցնել այն գաղափարը, թե միայն ժամանակին տարվող պատվաստումները կարող են կանխել վարակիչ հիվանդությունների և հաշմանդամության զարգացումը»,-եզրափակեց պարոն Վանյանը:

 

ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի ձեռքբերումների և նվաճումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:


Անդրադառնալով իմունականխարգելման գործընթացի նվաճումներին` բանախոսը փաստեց, որ 2007 թվականից մեզ մոտ չեն արձանագրվել կարմրուկ և կարմրախտ հիվանդություններ, իսկ խոզուկի միայն առանձին դեպքեր են գրանցվել:

 

Ինչ վերաբերում պոլիոմելիտի և դիֆթերիայի 1990-2011թթ. շարժընթացին, 1995-ից պոլիոմելիտի, 2000-ից դիֆթերիայի ոչ մի դեպք չի արձանագրվել, կարմրուկ-կարմրախտի 2007-ի պատվաստումների կամպանիան համապատասխանաբար 98 և 96 տոկոսանոց արդյունք է արձանագրվել, 2011-ին ՀՀ-ում պատվաստանյութերի արդյունավետ կառավարման գնահատում է իրականացվել:

 

Նա ներկայացրեց ՀՀ-ում ռոտավիրուսային վարակի շարժընթացը 2009-2012թթ.` համեմատելով ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք առաջավոր երկրների վարակի հոսպիտալացումների նվազեցման և պատվաստումների ընդգրկվածության հետ, անդրադարձավ նոր պատվաստանյութերի  ներդրման ու դրանց ազդեցության խնդիրներին:

 

Կլոր սեղանի շրջանակներում պատվաստումների վերաբերյալ ցուցադրվեց տեսահոլովակ:

 

Լրագրողների հնչեցրած պատվաստանյութերի ներկրմանը, դրանց պիտանելիության ժամկետին, հնարավոր բարդացումներին և այլ հարցերին Կլոր սեղանի վարողները տվեցին սպառիչ պատասխաններ:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան. tert.am
Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան. tert.am

Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր-օրի...

Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար
Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար

Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն”-ի կողմից պետական գրանցում են ստացել “Սեվաֆարմա” (Չեխիայի Հանրապետություն) ընկերության...

Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն Ալերգոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am
6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am

Որքան էլ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի գերարդյունավետ...

Առողջ երեխա
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Կանխարգելում և բուժում տանը
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը

2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների...

Վարակաբանություն Բժշկի ընդունարանում Թերապիա Բժիշկներ
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Առողջապահության լրատու 1-2.2013
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Առողջապահության լրատու 6-7.2012
Հնարավո՞ր է չհիվանդանալ
Հնարավո՞ր է չհիվանդանալ

Մանրէների ու վիրուսների հետ ամեն օր «շփվում» է յուրաքանչյուրը: Որոշ մարդիկ շատ դյուրին հիվանդանում են, իսկ մյուսներն էլ ինֆեկցիայի հանդեպ կայունություն ունեն: Ինչո՞ւ: Իսկ հնարավո՞ր է չհիվանդանալ...

Վարակաբանություն Թերապիա Առողջապահության լրատու 4-5.2012
B12 վիտամինն ամրացնում է իմունիտետը
B12 վիտամինն ամրացնում է իմունիտետը

B12 վիտամինը կոբալտ պարունակող կենսաբանական ակտիվ նյութ է: Հաճախ այս վիտամինի անվան տակ հասկանում են ցիանոկոբալամինը, հատկապես այս ձևով է վիտամինը ներմուծվում մարդու օրգանիզմ...

Վիտամիններ և միներալներ Առողջապահության լրատու 1.2011 Թերապիա
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Առողջապահության լրատու 3.2010
Իմունային համակարգ
Իմունային  համակարգ

Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...

Առողջապահություն 1.2010
Յուղոտ սնունդը թուլացնում է իմունիտետը
Յուղոտ սնունդը թուլացնում է իմունիտետը

Գիտնականները նորանոր ապացույցներ են բերում այն մասին, որ յուղոտ սնունդը վատ է անդրադառնում առողջության վրա, հաղորդում է Science Daily-ին: Վերջերս անցկացրած հետազոտությունների արդյունքները...

Սնունդը և առողջությունը Առողջապահության լրատու 2.2010
Իմունամոդուլյատորներ. ընդունե՞լ, թե՞ ոչ
Իմունամոդուլյատորներ. ընդունե՞լ, թե՞ ոչ

Հենց որ սկսվում է գրիպի, մրսածության սեզոնը, բոլորն համակվում են իմունիտետը բարձրացնելու գաղափարով: Իսկ նման պատրաստուկների գովազդները շատ են ու շփոթեցնող: Որոնք ընտրել և, ընդհանրապես, պետք է արդյոք ընտրել...

Առողջապահության լրատու 1.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ