Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իմունաբանություն

Հնարավո՞ր է չհիվանդանալ

Հնարավո՞ր է չհիվանդանալ

Մանրէների ու վիրուսների հետ ամեն օր «շփվում» է յուրաքանչյուրը: Որոշ մարդիկ շատ դյուրին հիվանդանում են, իսկ մյուսներն էլ ինֆեկցիայի հանդեպ կայունություն ունեն: Ինչո՞ւ: Իսկ հնարավո՞ր է չհիվանդանալ:

 

ԶԼՄ-ներն անընդհատ նոր տեղեկատվություններ են տալիս առողջությանն ամենուր սպառնացող վտանգների մասին: Ընդ որում, տարբեր տեսակների վիրուսներով և մանրէներով վարակվելու հավանականությունը տպավորություն է ստեղծում, թե մեր թշնամին արտաքին աշխարհից է, թե հիվանդանում ենք` վարակվելով մեկ ուրիշից:  Սակայն առավել օգտակար կլինի մի կողմ թողնել կանխագուշակությունները և զինվել օգտակար ինֆորմացիայով, օրգանիզմի պաշտպանական ուժերը ամրացնելու համար: 

 

Ինչպես է կառուցված իմունային համակարգը


«Մանրէն ոչինչ է, իմունիտետն` ամեն ինչ»,- ասել է ֆրանսիացի միկրոկենսաբան Լուի Պաստերը: Այլ խոսքերով, եթե օրգանիզմը կայուն իմունիտետ ունի, ապա մանրէներն ու վիրուսները չեն կարող, առաջինը, թափանցել օրգանիզմ, երկրորդը, բազմանալ օրգանիզմում: Իմունային համակարգի օրգաններն ու բջիջները «տարածված» են ողջ օրգանիզմով մեկ, բայց կապված են անմիջականորեն արյունատար և լիմֆատիկ անոթների հետ: Ողնուղեղում ձևավորվում և զարգացման առաջին փուլն են անցնում մակրոֆագերն ու լիմֆոցիտները` իմունաբանական հսկողության ՙգլխավոր գործող անձինք»:  

 

Լիմֆոցիտները բաժանվում են երկու մեծ խմբի: B-լիմֆոցիտները ողնուղեղից «ճանապարհ են ընկնում» դեպի բոլոր լիմֆոիդ օրգանները, որոնց թվին են պատկանում փայծաղը, շնչուղիների և աղիների լորձաթաղանթները, ինչպես նաև, լիմֆոհանգույցները: Նրանց գործառույթը հակամարմիններ արտադրելն է` սպիտակուցային մոլեկուլներ, որոնք իմունագլոբուլիններին են պատկանում: Միանալով օտարածին բջիջներին, հակամարմինները դրանց թուլացնում են և հնարավորություն են տալիս պաշտպաններին` մակրոֆագերին և այլ բջիջներին կատարել իրենց բարի գործը: Ավելի պարզ ասած, B-լիմֆոցիտները պատասխանատու են մանրէներից, պարզագույն միկրոօրգանիզմներից ու դրանց թունավոր արտազատուկներից օրգանիզմի պաշտպանության համար:  

 

T-լիմֆոցիտները ակտիվանում են, երբ վիրուսային հարձակման վտանգ կա, դրանք քայքայում են ուռուցքների կամ դոնորական փոխպատվաստումների ագրեսիվ բջիջները: Թիմուսում բարդ կենսաքիմիական պրոցես է կատարվում, որի արդյունքում T-լիմֆոցիտները բաժանվում են T-հելպերների, որոնք ուժեղացնում են B-լիմֆոցիտների և T- «քիլլերների» աշխատանքը: Վերջինները շփվելով ախտահարված բջիջների հետ, քայքայում են վիրուսները (իսկ հակամարմինները չեզոքացնում են արյան մեջ անցած վիրուսի մասնիկները): 

 

Աջակցող խումբ

 

Մանրամասնորեն հասկանալով իմունային համակարգի աշխատանքը, գիտնականները կարողացան ստեղծել իմունային համակարգի աշխատանքին աջակցման կամ խթանման տարբեր միջոցներ: Հաջողվեց խոշոր եղջերավոր կենդանիների թիմուսից (օրինակ,«T-ակտիվինը») և ողնուղեղից պատրաստուկներ ստանալ, որոնք և կողմնակի արդյունքներ չունեն, և ուռուցքաբանական հիվանդությունների, հեպատիտների, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի «ծանր հրետանիներ» են դարձել:  

 

Ժամանակակից պատրաստուկները հնարավորություն են տալիս ավելացնել նյութերի քանակը, որոնք նորմայում գոյություն ունեն մեր օրգանիզմում, բայց ինֆեկցիայի դեմ պայքարում դրանք կարող են պարզապես անբավարար լինել: 

 

Դրանք իմունագլոբուլիններն են, այսինքն պատրաստի հակամարմինները, ինչպես նաև ինտերֆերոնը և նրա սինթետիկ համանմանները, որոնք օգնում են պայքարել գրիպի և շնչառական համակարգի այլ վիրուսային ինֆեկցիաների, վիրուսային հեպատիտների դեմ: Սինթետիկ պատրաստուկները` իմունամոդուլյատորները (կամ իմունաբուստերները) խթանում են հակամարմինների ձևավորումը, որոնք պայքարում են հերպեսի վիրուսի դեմ, կիրառվում են գրիպի բուժման և կանխարգելման համար: Բայց բժիշկները զգուշավորությամբ են վերաբերվում իմունամոդուլյատորներին:

 

«Դրանց կիրառման ոլորտը կլինիկական իմունաբանությունն է,- ասում են նրանք: - Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ դրանք կարող են պարադոքսալ ռեակցիաներ տալ, գաղտնի ինֆեկցիոն ախտընթացից մինչև ասթմատիկ նոպա»: Նրանց համոզմամբ, գոյություն ունեն երկու բնագավառ, որտեղ իմունամոդուլյատորների կիրառումը միշտ արդարացված է` բորբոքային ախտընթացների բուժման դեպքում հակաբիոտիկների հետ զուգակցված և ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում քիմիաթերապիայի կուրսերի ընդմիջումներին: Միևնույն ժամանակ, իմունաբանները դեռ վերջնականապես չեն որոշել, իմունամոդուլյատորների երկարատև օգտագործումը օգտակա՞ր է օրգանիզմի իմունային ռեսուրսների համար:

 

«Մեր իմունային համակարգի վիճակը չի կարելի առանձնացնել սիրտ-անոթային, նյարդային, էնդոկրին համակարգերից: Այդ պատճառով էլ չի հանձնարարվում իմունամոդուլյատորները կանխարգելման, իմունիտետի ամրացման նպատակով օգտագործել, հատկապես` ինքնուրույն: Այն կարող է իր հետևից բերել քրոնիկական հիվանդությունների սրացման շղթայական ռեակցիան»:  

 

Մանրէ՞, թե՞ վիրուս

 

Մանրէն կենդանի միկրոօրգանիզմ է, որը կա ամենուր, նաև մարդու օրգանիզմում` բոլոր օրգաններում և համակարգերում (բացի արյունից և ողնուղեղային հեղուկից): Մեր օրգանիզմում «ապաստան» են գտել միլիարդավոր մանրէներ, առանց որոնց մենք պարզապես չէինք ապրի: Երբ դրանց որոշ տեսակների պոպուլյացիան կտրուկ ավելանում է, մենք հիվանդանում ենք, օրինակ, բրոնխիտով, թոքերի բորբոքումով: Մանրէների որոշ տեսակներ տիֆի, խոլերայի, դիֆթերիայի, տուբերկուլոզի պատճառ դառնալ: Հակաբիոտիկները կա´մ ոչնչացնում են մանրէները (և´ վնասակար, և´ օգտակար), կա´մ կանգնեցնում են դրանց բազմացումը:

 

Վիրուսը բազմանում է միայն այն դեպքում, երբ ընկնում է մեր օրգանիզմի բջիջի մեջ: Հակաբիոտիկները, վիրուսային հիվանդությունների դեպքում (գրիպ, հարբուխ և այլն) անարդյունավետ են: Այդ հիվանդությունները բուժվում են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք լրիվ այլ սկզբունքով են պատրաստված (օրինակ, դեղամիջոցներ, որոնց կազմի մեջ ԴՆԹ-ի մասնիկներ կան, դրանք տեղակայվում են վիրուսի ԴՆԹ-ի մեջ և կանխարգելում են դրա բազմացումը): 

 

Ինչպես օգնել իմունիտետին

 

Նախ և առաջ հարկ է գիտակցել` մանրէների, վիրուսների, սնկերի հետ շփումից խուսափելու ջանքերն իզուր են: Եթե անվերջ վարակազերծ արվի ամեն ինչ և ամենուր, ապա կոչնչանան նաև օգտակար մանրէները և առողջությանը վնաս կհասցվի: 

 

Մանրէային ֆլորան` աղիքայինն է, մաշկայինը, որոնք մեզ համար կենսական անհրաժեշտություն են: Գոյություն ունի նաև տան յուրահատուկ ՙբարեկամական՚ միկրոֆլորա: Եթե սկսենք կուրորեն ոչնչացնել այդ «փոքրիկ կյանքերը», ինչպես ժամանակին անվանում էին մանրէներին, մեր իմունային համակարգը կզրկվի աշխատանքից: Այդ դեպքում մանրէների հարձակումը ողջ օրգանիզմի վրա ամբողջ հզորությամբ կլինի. այդպես են առաջանում տարբեր տեսակների ալերգիաները և այլ աուտոիմուն հիվանդությունները:

 

Պետք է սովորել մանրէների հետ խելամիտ վարվել: Հարգել կենդանական աշխարհի միասնականությունը, խուսափել անհարկի հակաբիոտիկների օգտագործումից, նշանակում է` նվազեցնել հիվանդությունների առաջացման հավանականությունը: 

 

Հարկ է հնարավորինս խուսափել գերհոգնածությունից, մշտական սթրեսից, ոչ այնքան առողջ կենսակերպից, շատ ուտելուց, քիչ քնելուց, որոնք  մեր օրգանիզմի հետ կնքած «ուզում եմ առողջ լինել» պայմանագրի հիմնական կետերի խախտումներն են:   

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան. tert.am
Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան. tert.am

Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր-օրի...

Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար
Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար

Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն”-ի կողմից պետական գրանցում են ստացել “Սեվաֆարմա” (Չեխիայի Հանրապետություն) ընկերության...

Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն Ալերգոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am
6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am

Որքան էլ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի գերարդյունավետ...

Առողջ երեխա
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Կանխարգելում և բուժում տանը
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը

2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների...

Վարակաբանություն Բժշկի ընդունարանում Թերապիա Բժիշկներ
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Առողջապահության լրատու 1-2.2013
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Առողջապահության լրատու 6-7.2012
Իմունականխարգելումն առաջնային խնդիր

«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց Կլոր սեղան, որի առանցքային թեման վերաբերում էր իմունականխարգելմանը...

Առողջապահության լրատու 4-5.2012
B12 վիտամինն ամրացնում է իմունիտետը
B12 վիտամինն ամրացնում է իմունիտետը

B12 վիտամինը կոբալտ պարունակող կենսաբանական ակտիվ նյութ է: Հաճախ այս վիտամինի անվան տակ հասկանում են ցիանոկոբալամինը, հատկապես այս ձևով է վիտամինը ներմուծվում մարդու օրգանիզմ...

Վիտամիններ և միներալներ Առողջապահության լրատու 1.2011 Թերապիա
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Առողջապահության լրատու 3.2010
Իմունային համակարգ
Իմունային  համակարգ

Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...

Առողջապահություն 1.2010
Յուղոտ սնունդը թուլացնում է իմունիտետը
Յուղոտ սնունդը թուլացնում է իմունիտետը

Գիտնականները նորանոր ապացույցներ են բերում այն մասին, որ յուղոտ սնունդը վատ է անդրադառնում առողջության վրա, հաղորդում է Science Daily-ին: Վերջերս անցկացրած հետազոտությունների արդյունքները...

Սնունդը և առողջությունը Առողջապահության լրատու 2.2010
Իմունամոդուլյատորներ. ընդունե՞լ, թե՞ ոչ
Իմունամոդուլյատորներ. ընդունե՞լ, թե՞ ոչ

Հենց որ սկսվում է գրիպի, մրսածության սեզոնը, բոլորն համակվում են իմունիտետը բարձրացնելու գաղափարով: Իսկ նման պատրաստուկների գովազդները շատ են ու շփոթեցնող: Որոնք ընտրել և, ընդհանրապես, պետք է արդյոք ընտրել...

Առողջապահության լրատու 1.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ