Ներզատաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում:
- Ե՞րբ է պետք կատարել պունկցիոն բիոպսիա
- Մինչև մեկ սմ չափեր ունեցող հանգույցները ՊԵՏՔ ՉԷ ենթարկել բարակասեղային պունկցիոն բիոպսիայի: 1սմ և մեծ հանգույցների բիոպսիայի ենթարկելու հարցը որոշվում է սոնոգրաֆիկ տվյալների հիման վրա ( օգնում է THIRADS դասակարգումը):
- Իսկ դրանից կարո՞ղ է բարորակ հանգույցը վերածվել չարորակի կամ չարորակն արագանալ
- Տասնյակ հազարավոր դեպքերի ուսումնասիրությունն ամբողջ աշխարհում ապացուցել է, որ նման բան ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:
- Ցավո՞տ է:
- Միջամտությունն իրականացվում է տեղային ցավազրկմամբ, որը մինիմալի է հասցնում ցավային զգացողությունները: Ավելի շուտ տհաճ է, քան ցավոտ: Բացառություն է կազմում տեղային ցավազրկողներից ալերգիա ունեցող մարդկանց փոքրիկ խումբը, սակայն նրանց համար էլ կան համապատասխան պրոցեդուրաներ, որոնք կտրուկ նվազեցնում են ցավազգացողությունը:
- Երկա՞ր է տևում: Պե՞տք է հետո մնալ հիվանդանոցում:
- Տևում է շատ կարճ, կատարվում է ամբուլատոր պայմաններում, միջամտությունից 5-10 րոպե անց պացիենտները վերադառնում են իրենց բնականոն կյանքին:
- Ի՞նչ պատասխաններ կարող են լինել:
- Հնարավոր պատասխանները 6-ն են: Պատասխանները պետք է համապատասխեն Bethesda դասակարգմանը: 90% դեպքերում հանգույցները լինում են բարորակ: Մնացած դեպքերում չարորակ կամ առկա է չարորակ պրոցեսի կասկած:
- Ի՞նչ պետք է անել, եթե հանգույցը բարորակ չէ:
- Հաջորդ քայլը վիրահատական բուժումն է: Մնացած բոլոր բուժական միջամտությունները անտեղի են և վտանգավոր: Իսկ հետագա գործողությունները և բուժման տակտիկան որոշվում է կոնկրետ դեպքին համապատասխան՝ հիմնվելով հյուսվածաբանական (պաթոհիստոլոգիական) քննության արդյունքների վրա:
- Իսկ բարորակ հանգույցները պե՞տք է վիրահատել:
- Բարորակ հանգույցները վիրահատվում են միայն մեծ չափսերի դեպքում (4սմ և մեծ): Մնացած դեպքերում, եթե չկա արտահայտված կոսմետիկ դիսկոմֆորտ պացիենտի մոտ կամ հարակից անատոմիական կառուցվածքների սեղմման զգացողություն, ապա վիրահատական բուժման կարիք չկա:
- Ինչքանո՞վ են ճշգրիտ պունկցիոն բիոպսիայի տվյալները:
- Եթե բժշկական թիմը պրոֆեսիոնալ է և հետևում է արդի պահանջներին, ապա ճշգրտության տոկոսը 97-98 % է:
- Հնարավո՞ր է, որ բիոպսիան արվի, բայց ինֆորմացիա հանգույցի մասին չստացվի:
- Ցավոք, այո: Առաջատար արևմտյան կլինիկաներում ոչ ինֆորմատիվ բարակասեղային բիոպսիաները կազմում են ընդհանուրի մինչև 20%-ը: Մեր կլինիկայում այն կազմում է 13-15%: Դա նորմալ է և կապ չունի բժշկի պրոֆեսիոնալ որակների հետ:
- Իսկ այդ դեպքում ի՞նչ է պետք անել:
- Անհրաժեշտ է կրկնել միջամտությունը: Եթե կրկնակի բիոպսիան նույնպես ինֆորմատիվ չի լինում, ապա միջամտությունը կրկնում են 6 ամիս անց: Իրենց մասին «քիչ ինֆորմացիա» տվող հանգույցները մեծամասամբ լինում են բարորակ:
- Առաջարկվում է պունկցիայի փոխարեն կատարել էլաստոգրաֆիա:
- Էլաստոգրաֆիան համեմատաբար նոր հետազոտություն է: Այն հանդիսանում է սոնոգրաֆիայի ռեժիմներից մեկը և հաճախ օգնում է «կասկածելի» հանգույցների հայտնաբերման հարցում: Սակայն այն չի կարող հանդիասանալ այլընտրանքային մեթոդ պունկցիոն բիոպսիային:
Արամ Սամվելի Չոմոյան
էնդոկրին վիրաբույժ
23.09.2019 Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի առողջության պահպանման կարևոր պայման է յոդի բավարար մակարդակն օրգանիզմում։ Այս բաղադրիչը պատասխանատու է նյութափոխանակության...
23.03.2025
Դեպրեսիան միշտ չէ, որ կարող է պայմանավորված լինել արտաքին գործոններով: Դեպրեսիային բնորոշ ախտանիշները կարող են պայմանավորված լինել...
20.03.2025
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
09.10.2024
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
15.09.2023
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
01.08.2023
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
08.06.2023
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
03.08.2022
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
18.05.2022
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
23.03.2022
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
07.01.2022
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
10.12.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ