Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն, աճ, սրտամկանի, ուղեղի երիկամների, լյարդի, մաշկի ֆունկցիան վերահսկող հորմոններ արտադրելն է։

Վահանաձև գեղձն արտադրում  է  և արյան հոսքին է փոխանցում՝ թիերոիդային հորմոններ, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար թիրոքսին, տրիյոդթիրոնին և կալցիտոնին, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար։ Թիրոքսինի և տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնր «ТТГ»:

Հայտնի է, որ աշխարհի բնակչության մոտ 20-50 տոկոսի մոտ կան վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումներ։ Տվյալ խանգարումները ավելի շատ հանդիպում են  35-60 տարեկան կամ նոր ծննդաբերած կանանց մոտ։

Վահանագեղձի ֆունկցիոնալ խանգարումները բերում են հիպերթիրեոզի կամ հիպոթիրեոզի։

Հիպերթիրեոզի ժամանակ գեղձը սկսում է ավելի հորմոն արտադրել, քան օրգանիզմին անհրաժեշտ է, որի արդյունքում ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝ զարկերակային ճնշման բարձրացում, սրտամականի կծկումների հաճախականության արագացում, նյարդային լարվածություն, ախորժակի կտրուկ լավացում, քաշի կորուստ, մկանային հոգնածություն, մաշկի ու եղունգների թուլություն ու փխրունություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, առատ քրտնարտադրություն, դող, աղիների հաճախ դատարկվելու ցանկություն, տեսողության խանգարում և այլն։

Հիպոթիրեոզի ժամանակ արտադրվում են ոչ բավարար քանակությամբ հորմոններ, որոնք բերում են տվյալ ախտանիշների առաջացմանը՝ մշտական հոգնածություն, ախորժակի կորուստ և քաշի ավելացում, օրգանիզմում հեղուկի կուտակում, զարկերակային ճնշման բարձրացում, մաշկի չորություն ու սառնություն, փխրուն եղունգներ ու բարակ մազեր, դաշտանային ցիկլի խանգարումներ, շարժումների և խոսքի դանդաղում, հոդացավեր, թուլություն, քնկոտություն, ցրտի հանդեպ անհանդուրժողականություն։

Վահանագեղձի ֆունկցիոնալ խանգարման ախտորոշման համար անհրաժեշտ են հետևյալ հետազոտությունները՝ արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, ուլտրաձայնային հետազոտություն, դոպլերոգրաֆիկ հոտոգոտություն, կասկածելի հանգույցների դեպքում՝ էլաստոգրաֆիա կամ ասեղային պունկցիոն բիոպսիա, 40 տարեկանից բարձր մարդկանց մոտ՝  ՀՇ կամ ՄՌՏ կամ ՄՌՏ հետազոտություններ, սցինտիգրաֆիա։

Վահանաձև գեղձի հետազոտության համար ավելի հեշտ, անվտանգ, ինֆորմատիվ միջոց է ուլտրաձայնային հետազոտությունը, որի ժամանակ հայտնաբերվում է, չափերի, տեղակայման, ձևի, եզրագծերի փոփոխությունների առկայությունը, գեղձի հյուսվածքային փոփոխությունները՝ դիֆուզ (խառը) փոփոխություններ, հանգույցների առկայությունը, դրանց նկարագիրը, անոթավորումը, բնույթը, միկրո-մակրոկալցինատների առկայությունը։

Կարելի է կատարել վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն հղիության պլանավորման դեպքում, շաքարային դիաբետի և ժառանգական ֆակտորի առկայության պայմաններում, հորմոնալ պրեպարատների ընդունումից հետո, 40 տարեկանից հետո, մազաթափության դեպքում, քաշի զգալի տեղաշարժերի դեպքում։

Վահանաձև գեղձը կարելի է հետազոտել տարին մեկ անգամ, ավելի շատ 35-40 տարեկան հասակում և ավելի շատ կանանց մոտ։

Սկանավորումը հնարավորություն է տալիս պրոբլեմները գտնել վաղ փուլերում, որը բերում է ավելի արդյունավետ բուժման։

«Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ՝Նունե Բաղդասարյան

Հետաքրքրող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով.   093 055500

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ