Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ էնդոկրին ծառայության ղեկավար Իրինա Մարությանի հետ:

–   Ի՞նչ է շաքարային դիաբետը:

–   Շաքարային դիաբետը հիվանդություն է, որը պայմանավորված է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Գոյություն ունեն շաքարային դիաբետի մի քանի տեսակներ, բայց ամենատարածվածներն  են առաջին տիպի ինսուլինակախյալ եւ երկրորդ տիպի՝ ինսուլինաանկախ դիաբետները: Վերջինս հանդիպում է մեծահասակների մոտ: Երեխաները հիմնականում հիվանդանում են առաջին տիպի շաքարային դիաբետով, որով հիվանդացության տարիքային շեմը 35-40-ն է: Երկրորդ տիպի դիաբետը երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ:

–   Ո՞րն է շաքարային դիաբետի առաջացման պատճառը եւ ինչո՞ւ է սպառնում նաեւ երեխաներին:

–   Երեխաների մոտ առաջին տիպի դիաբետն աուտոիմուն խնդիր է՝ օրգանիզմն արտադրում է հակամարմիններ ենթաստամոքսային գեղձի հանդեպ: Առաջին տիպի դիաբետի առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները՝ կոքսակի, էխո կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, որոնք համարվում են դիաբետոգեն: Կովի կաթի մեջ պարունակող սպիտակուցը նույնպես կարող է դիաբետի առաջացման պատճառ լինել:

–   Կարո՞ղ է դիաբետի պատճառ լինել քաղցրավենիքի չարաշահումը:

–   Նման պատճառ գոյություն չունի: Իհարկե՛, չի կարելի քաղցրը չարաշահել, բայց ենթադրել, որ այն ուտելիս կարող է առաջանալ դիաբետ, սխալ է:

–   Դիաբետը փոխանցվո՞ւմ է ժառանգաբար:

–   Ժառանգական գործոնը որոշակի դեր ունի, սակայն այս գործոնը նպաստավոր է երկրորդ տիպի դիաբետի առաջացման գործընթացում:

–   Մանկական տարիքում ովքե՞ր են ռիսկի խմբում:

–   Հիվանդության զարգացում հնարավոր է տարիքային ցանկացած խմբում: Թիրախային է սեռահասանուցման շրջանը, քանի որ ակտիվանում են բոլոր հորմոնները, և հորմոնալ տատանումների արդյունքում առաջացող հորմոնալ դիսբալանսը կարող է հիվանդության զարգացման համար նպաստավոր լինել:

–   Ի՞ նչ ախտանշաններով է արտահայտվում դիաբետը:

–   Առաջին եւ երկորդ տիպի շաքարային դիաբետերի ժամանակ ախտանշանները գրեթե նույն կերպ են դրսեւորվում: Առաջին տիպի դիաբետը, որն առավել ակնհայտ է դրսեւորվում երեխաների մոտ հետեւյալն է. հաճախամիզություն, բերանում չորության զգացում, ծարավի զգացում, ընհանուր թուլություն, հոգնածություն, քաշի նվազում,մաշկի եւ սեռական օրգանների շրջանում քորի զգացում, բերանից` ացետոնի հոտ եւ այլն: Երկորդ տիպի դեպքում հիվանդությունը երբեմն ընթանում է թաքնված՝ առանց ախտանշանների:

–   Ի՞նչ առանձնահատկություններով է ընթանում դիաբետը մանկական տարբեր տարիքային խմբերում:

–   Որեւէ առանձնահատկություն չկա, բոլոր տարիքային խմբերում հիվանդությունը դրսեւորվում է միանման:

–   Ի՞նչ բարդություններ կարող են լինել դիաբետով հիվանդ երեխայի մոտ:

–   Գոյություն ունեն սուր եւ քրոնիկ բարդություններ: Վերջինս երկար ընթացող բարդություններն են, որի ընթացքում տեղի է ունենում օրգանների ախտահարում, օրինակ, ռետինոպաթիա (աչքի ցանցաթաղանթի ախտարահում), նեֆրոպաթիա (երիկամների ախտահարում), նեյրոպաթիա, անգիոպաթիա եւ այլն: Սուր բարդություններից են կոմաները` հիպերգլիկեմիկ և հիպոգլիկեմիկ, որոնց պատճառը արյան մեջ շաքարի բարձր կամ ցածր լինելն է:

–   Դիաբետով հիվանդն ինչպե՞ս է զգում, որ արյան մեջ շաքարը բարձր է:

–   Հիվանդը նկատում է ծարավի, բերանի չորության զգացումը, հաճախամիզությունը, նվազում է երեխաների ակտիվությունը, տրամադրության անկումը, նվազում է քաշը եւ այլն: Նման գանգատների դեպքում պարտադիր պետք է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:

–   Հիվանդության զարգացման ի՞նչ էտապներ գոյություն ունեն:

–   Քանի որ երեխաների պարագայում խնդիրն աուտոիմուն է եւ հիվանդության առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները, ապա որպես զարգացման առաջին էտապ է որեւէ վարակային հիվանդությունը: Հաջորդ էտապը սկսվում է մոտավորապես 6 շաբաթ անց, երբ սկսվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից ինսուլինի արտադրության նվազում:  Այս էտապները շաքարային դիաբետի առաջացման սկզբնական գործոններն են:

–   Ինչպե՞ս են իրականացվում դիաբետի ախտորոշման հետազոտությունները:

–   Անհրաժեշտ է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ գլյուկոզան եւ ացետոնը` մեզի մեջ: Շաքարային դիաբետի ախտորոշման համար ստացիոնար պայմաններում կատարվում է հետազոտություն եւ որոշվում գլիկոզացված հեմոգլոբինի քանակն արյան մեջ: Այս հետազոտությամբ ստանում ենք երեք ամսվա ընթացքում զարգացող շաքարախտի միջին կոմպեսացիոն պատկերը: Եթե բարձր ցուցանիշ է գրանցվում, ուրեմն հիվանդությունն ավելի վաղ շրջանում է առաջացել:

–   Հիվանդության ախտորոշումից հետո արյան մեջ շաքարի մակարդակը ի՞նչ պարբերականությամբ պետք է չափել:

–   Եթե ախտորոշված է շաքարային դիաբետ, անհրաժեշտ է օրը 4-6 անգամ ստուգել շաքարի մակարդակն արյան մեջ:

–   Հնարավո՞ր է երեխաների մոտ հիվանդությունն ինքնուրույն անցնի:

–   Նման բան գոյություն չունի:

–   Ինչո՞վ է սպառնում դիաբետը, եթե չվերահսկվի: Ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

–   Երեխան կարող է հայտնվել կոմայի մեջ, որը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է:

–   Ինչպիսի՞ բուժում է նշանակվում:

–   Միայն ինսուլինի ներարկում:

–   Ինչո՞ւ է ներարկվում ինսուլին:

–   Քանի որ հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, անհրաժեշտ է ինսուլինի ներարկում:

–   Ինչպե՞ս լուծել դիաբետով հիվանդ դպրոցականների խնդիրները:

–   Հայաստանում ընդունված չէ ծնողների կողմից երեխայի առողջական խնդրի մասին ուսուցիչներին ու դասընկերներին տեղեկացնելը: Երեխաները ստիպված գաղտնի չափում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ կատարում ներարկում: Սա խնդրահարույց հարց է, որի մասին հարկ է բարձրաձայնել և փոխել վերաբերմունքը:

–   Ի՞նչ է դիաբետի ռեմիսիան:

–   Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից: Բջիջների 10% առկայությունը շաքարային դիաբետի սկիզբ է համարվում: Ժամանակին տեղեկանալով դրա մասին եւ կատարելով ինսուլինաթերապիա, շատ երեխաների մոտ երկար ժամանակ ինսուլին ներարկելու անհրաժեշտություն չի առաջանում: Ստացվում է այնպես, որ նշյալ բետտա-բջիջիների մնացյալ 10%-ն աշխատում է 100% արդյունավետությամբ: Անհատական է, թե որ երեխայի մոտ այդ էտապը որքան կտեւի: Այս փուլն ընդունված է կոչել շաքարային դիաբետի մեղրամիս, ինչը նշանակում է, որ շաքարային դիաբետը երեխայի մոտ չի անցնում:

–   Ի՞նչ սննդակարգ է նշանակվում դիաբետով հիվանդին:

–   Դիաբետով հիվանդներին հատուկ սննդակարգ չի նշանակվում, ուղղակի պետք է սահմանափակել  ածխաջրերով և ճարպերով հարուստ սննդակարգը:

–   Եթե դիաբետը վերահսկվի, որքա՞ն երկար կարող է հիվանդն ապրել:

–   Որքան վաղ տարիքում է հայտնվում շաքարային դիաբետը, այնքան կրճատվում է մարդու կյանքի տարիները: Բայց ժամանակակից կյանքում ինսուլինի որակի շնորհիվ կյանքի տեւողությունը երկարել է: Ընդհանրապես, մարդիկ մահանում են ոչ թե շաքարային դիաբետից, այլ հիվանդության հետեւանքով ախտահարված օրգանների խնդիրներից:

–   Կարո՞ղ է դիաբետով երեխան սպորտով զբաղվել:

–   Այս հիվանդութան դեպքում ֆիզիկական ակտիվությունը շատ օգտակար է, քանի որ նպաստում է օրգանիզմում ինսուլինի ավելի լավ յուրացմանը  եւ արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը:

–   Հնարավո՞ր է խուսափել դիաբետից: Ինչպե՞ս կանխարգելել:

–   Առաջին տիպի դիաբետը դժվար է կանխարգելել: Երկրորդ տիպի դիաբետը համեմատաբար հեշտ է կանխարգելել, պարզապես անհրաժեշտ է ապահովել քաշի նվազում, հրաժարվել ծխելու վատ սովորությունից, ապրել ակտիվ եւ առողջ կյանքով, չվարել նստակյաց կյանք եւ այլն:

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ուռուցքաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճ է արձանագրում: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ