Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները.

  • դաշտանային ֆունկցիայի խանգարումներ,
  • սեռական ցանկության նվազում,
  • հոգնածություն,
  • զգացմունքայնություն, տրամադրության անկումներ, գլխացավեր, ցրվածություն
  • մազաթափություն,
  • քաշի ավելացում, հատկապես՝ ազդրերի և որովայնի հատվածում,
  • քնի խանգարում,
  • վահանաձև գեղձի թերֆունկցիա,
  • նյութափոխանակության խանգարում:


Ինչպե՞ս օրգանիզմում վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը

Առաջին քայլ։ Ազատվեք քսենոէստրոգեններից։ Մարդու օրգանիզմը ենթարկվում է մի խումբ քիմիական նյութերի ազդեցությանը։ Դրանցից մեկը «քսենոէստրոգենն է»։ Հարկավոր է խուսափել հետևյալ իրերի օգտագործումից.

  • սննդի համար նախատեսված պլաստիկ պարագաներ,
  • կոսմետիկ պարագաներ,
  • ոչ օրգանական կաթնամթերք,
  • հակաբեղմնավորիչներ և այլն։


Երկրորդ քայլ։ Հարկավոր է օրգանիզմից դուրս բերել էսթրոգենի ավելորդ քանակը և կանխարգելել դրա կրկնակի մուտքն արյուն քրոնիկական փորկապության դեպքում։

  • Օրվա ընթացքում 2-3 լիտր ջուր խմեք։
  • Ավելի շատ օգտագործեք սնունդ, որը հարուստ է բջջանյութով։
  • Օգտագործեք պրոբիոտիկներ՝ կեֆիր, յոգուրտ։


Երրորդ քայլ։ Կարգավորել լյարդի վիճակը։ Էսթրոգենը դուրս է բերվում լյարդի օգնությամբ։  Լյարդը, սակայն, չի կարողանա արդյունավետ իրականացնել իր գործառույթները, եթե օրգանիզմին չեն բավարարում սննդարար նյութերը, կամ, եթե այն գերծանրաբեռնված է քիմիական նյութերով։

 

Լյարդի աշխատանքը կարգավորելու համար հարկավոր է.

  • շատ ջուր խմել,
  • հնարավորինը նվազեցնել ալկոհոլի օգտագործումը,
  • խուսափել չափից շատ ուտելուց,
  • սննդակարգ ներառել մթերք, որոնք լավացնում են լյարդի աշխատանքը, այդ թվում՝ կաղամբ, բազուկ, սխտոր, ձու, բանջարեղեն, բրոկոլի։

 

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ