Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am

ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճ է արձանագրում: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե որոնք են վահանաձև գեղձի հիվանդության հիմնական տեսակները, ինչպե՞ս են արտահայտվում և ո՞ր դեպքում է պետք դիմել բժշկի:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ շատերին թիթեռնիկ հիշեցնող այս գեղձն օրգանիզմում կարևոր գործունեություն կատարող, ինչպես նաև հորմոններ արտադրող գլխավոր օրգան է, որով պայմանավորված է մարդու մարմնի քաշը, աշխատունակությունը, տրամադրությունը, ինչպես նաև ինքնազգացողությունը, սակայն քաղաքացիների կողմից հաճախ է անտեսվում այս գեղձի կարևորությունը և հիվանդության նախանաշանները կապվում են տարբեր հանգամանքների հետ` այդ թվում նաև ժառանգական նախատրամադրվածության: Հիմնականում սա է պատճառը, որ բաց է թողնվում բուժման համար կարևոր ժամանակահատվածը: Պետք է չմոռանալ, որ վահանաձև գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրման համար և կարգավորում է նյութափոխանակության բոլոր գործընթացները: Այս գեղձն արտադրում է այնպիսի հորմոններ, որոնք խիստ կարևոր են մեր օրգանիզմի նյութափոխանակման համար, իսկ դրա աշխատանքի ցանկացած խաթարում՝ խիստ վտանգավոր է մեր կյանքի որակի համար:

 

 ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից

 

Վահանաձև գեղձը արտադրում է տիրոքսին հորմոններ, որոնց և՛ սակավության, և՛ առատության դեպքում առաջացած խնդիրներն ունենում են արտահայտվածության տարբեր դրսևորումներ: Վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը անմիջականորեն կապված է մարդու ինքնազգացողության հետ: Սա է պատճառը, որ դրա աշխատանքի ցանկացած խանգարում կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի ու տարբեր հիվանդությունների առաջացման: Վահանաձև գեղձի խնդիրներն առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում:

 

«Սլավմեդ» ԲԿ-ի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը նշում է, որ վահանաձև գեղձի հիմնական հիվանդություններն են հիպոթիրիոզը, որի ժամանակ վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ և ՝օրգանիզմում առաջանում է հորմոնալ դիսբալանս, և հիպերթիրիոզը, որը հակառակ վիճակն է, և այս պարագայում տեղի է ունենում հորմոնների չափազանց շատ արտադրություն:


ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից

 

«Հիվանդության բուժման ճշգրիտ մշակված տակտիկան, իհարկե, իրականացված հետազոտությունների հիմքն է: Սա ևս մեկ անգամ խոսում է իրականացված ճշգրիտ հետազոտության կարևորության և տեխնոլոգիապես հագեցված կենտրոնների  անհրաժեշտության մասին, քանի որ այսօր շնորհիվ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրված նորագույն ախտորոշման ժամանակակից մեթոդների և, իհարկե, լաբորատոր ախտորոշման մեջ կիրառվող լավագույն սարքավորումների, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաների հնարավորություն ունենք ոչ միայն տեսնել գեղձի կառուցվածքն ու հանգույցների առկայությունը, այլ նաև առավել վաղ փուլում հայտնաբերել վահանաձև գեղձի յուրաքանչյուր փոփոխություն` դրանով իսկ խուսափելով անցանկալի հետևանքներից: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, հատկապես կանանց, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը»,– ասաց Վահե Ավագյանը։


ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից
Նա նաև հիշեցրեց, որ եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն ուղեկցվում են որոշակի գանգատներով և դրսևորումներով, ինչը և ստիպում է քաղաքացիներին դիմել բժշկի, ապա վահանաձև գեղձի հանգույցների զարգացման պարագայում գանգատներ գրեթե չեն լինում և հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ երբ հիվանդը անցնում է պրոֆիլակտիկ բուժզննում. «Դրանց թվում են պարանոցի անոթների դուպլեքս և ուլտրաձայնային հետազոտությունները. հիմնականում հայտնաբերված հանգույցները պահանջում են վիրահատական բուժում»,- ընդգծեց Վահե Ավագյանը:

ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որը երջանկության զգացում է հաղորդում։ Դրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հաճելի հուզական վիճակի ապահովմամբ։ Այս հորմոնն ազդում է մի խումբ ֆիզիոլոգիական և հոգեբանական...

Ի՞նչ միրգ ուտել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է. 168.am
Ի՞նչ միրգ ուտել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է. 168.am

Դիաբետի առկայության դեպքում կենսակերպը մեծ նշանակություն ունի։ Եթե տառապում եք այս հիվանդությամբ, նշանակում է՝ պետք է ֆիզիկապես ակտիվ լինեք, կարողանաք ղեկավարել սթրեսը, հետևել առողջ սննդակարգի...

Սնունդը և առողջությունը
Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ. armeniamedicalcenter.am
Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով...

Բժշկի ընդունարանում
Մատուտակի արմատը՝ մակերիկամների բուժակ. 168.am
Մատուտակի արմատը՝ մակերիկամների բուժակ. 168.am

Մակերիկամները մեծ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա: Այս փոքր էնդոկրին գեղձերը ստերոիդ, ադրենալին և նորադրենալին հորմոններ են արտազատում: Հենց այս հորմոններն են օգնում մեր օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում. Արամ Չոմոյան
Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում. Արամ Չոմոյան

Հայաստանի Հանրապետությունը համարվում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Բարձր լեռնային դիրքը, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, յոդով հարուստ ծովային օդի և ծովամթերքների բացակայությունը...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Վահանաձև գեղձի հիվանդություններ. որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել
Վահանաձև գեղձի հիվանդություններ. որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդություններ էնդեմիկ գոտի: Պատճառների ու բուժման արդյունավետ լուծումների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է Հայաստանում...

Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am

Վահանաձև գեղձի քաղցկեղը սկսվում է վահանաձև գեղձում: Այս գեղձը տեղակայված է պարանոցի առաջային հատվածում՝ կոկորդից անմիջապես ներքև, որը հայտնի է նաև որպես «ձայնային արկղ»...

Ուռուցքաբանություն
Շաքարային դիաբետը` ապրելակե՞րպ. պարզաբանում է մասնագետը. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբետը` ապրելակե՞րպ. պարզաբանում է մասնագետը. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար,  ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Էդվարդ Նորայրի Թորոմանյանը...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Վիտամիններ և միներալներ
Սեփական առողջության վերահսկում. վահանաձև գեղձի պլանային ՈւՁՀ. ultraimaging.am
Սեփական առողջության վերահսկում. վահանաձև գեղձի պլանային ՈւՁՀ. ultraimaging.am

Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) իրենից ներկայացնում է մասնագիտացված բժշկական գործողություն, որի ժամանակ վահանաձև գեղձի հյուսվածքում կարող են հայտնաբերվել...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ