Ներզատաբանություն
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am
Սերոտոնինը քիմիական նյութ է, որը երջանկության զգացում է հաղորդում։ Դրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հաճելի հուզական վիճակի ապահովմամբ։ Այս հորմոնն ազդում է մի խումբ ֆիզիոլոգիական և հոգեբանական գործառույթների վրա, այդ թվում՝ մասնակցում է ոսկրերում նյութափոխանակությանը, լյարդի վերականգնմանը, և այլն։ Այն ապահովում է ներքին հավասարակշռությունը և բոլոր գործընթացների կարգավորումը, ինչը երաշխավորում է առողջությունն ու լավ ինքնազգացողությունը։
Steptohealth.ru-ն գրում է, որ սերոտոնինի ցածր մակարդակն ազդում է օրգանիզմի վրա, ինչն արտահայտվում է որոշակի նշաններով։ Հարկավոր է սովորել ճանաչել դրանք և անուշադրության չմատնել։ Շատ դեպքերում դրանք նույնացնում ենք առողջության հետ կապված այլ խնդիրների հետ, բայց խնդիրն իրականում հորմոնալ անհավասարակշռությունն է լինում։
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա
Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Երբ սերոտոնինի մակարդակը նվազում է, բջիջները դադարում են բավարար քանակով կալցիում արտադրել։ Իսկ որքան քիչ է կալցիումը, այնքան քիչ են կրճատվում մկանները։ Արդյունքում՝ նյութափոխանակությունը դանդաղում է։
Մասրսողական համակարգի ֆունկցիայի խանգարումներ: Սերոտոնինի 95 տոկոսն արտադրվում ու պահպանվում է աղիներում։ Այդ պատճառով այս հորմոնի անբավարար քանակը հանգեցնում է աղիների ֆունկցիայի փոփոխության։ Սերոտոնինի ցածր մակարդակը բերում է նյութափոխանակության համակարգի մկանների թուլացման, որի հետևանքով ժամանակի ընթացքում կարող է զարգանալ վիճակ, որը հայտնի է գրգռված աղիների համախտանիշ անունով։ Այն մեծացնում է փորկապության հավանականությունը։ Նման դեպքերում նպատակահարմար է դիմել բժշկի խորհրդատվության:
Թույլ իմուն համակարգ։ Եթե մկաններում մշտական թուլություն եք զգում, տրամադրությունն անկումային է, չափից շատ և արագ եք հոգնում, շատ եք մրսում և տարբեր վարակներ ձեռք բերում, մի հետաձգեք բժշկի խորհրդատվությունը։ Սերոտոնինի ցածր մակարդակը բացասաբար է ազդում իմուն համակարգի գործունեության վրա։
Կենսաբանական ռիթմերի փոփոխություն։ Սերոտոնինի ցածր մակարդակը կարող է հանգեցնել, այսպես կոչված, «կենսաբանական ժամացույցի» փոփոխությունների։ Խոսքն այսօր բավական տարածված ալարկոտության մասին է, երբ ցերեկային ժամերին քնելու ցանկությունն ավելի մեծ է, քան գիշերային ժամերին։ Անհրաժեշտ է նշել, որ ցերեկային ալարկոտությունը կարող է սկսվող դեպրեսիայի նշան լինել։ Իսկ դեպրեսիայի պատճառներից մեկը սերոտոնինի ցածր մակարդակն է։
Աղի մթերք ուտելու ցանկություն։ Մարդիկ, ում օրգանիզմին չի բավարարում սերոտոնինի մակարդակը, նատրիումի մեծ պահանջ են ունենում, ինչի արդյունքում մշտապես աղի մթերք ուտելու ցանկություն են ունենում։ Այս նշանի առկայությունը, իհարկե, չի կարող հստակ ախտորոշման հիմք լինել, բայց այն զգուշացնում է, որ սերոտոնինի մակարդակը կարող է ցածր լինել։ Պետք է անհանգստանալ, եթե այն ուղեկցվում է հոգնածությամբ, վատ տրամադրությամբ, նյութափոխանակության հետ կապված խնդիրներով։
Դեպրեսիա։ Սերոտոնինի ցածր մակարդակն, իսկապես, կապված է տրամադրության անկումների հետ։ Երբեմն իրավիճակը զգալիորեն թեթևացնելու արդյունավետ միջոցներ կարող են դառնալ սննդակարգի շտկումն ու սպորտով զբաղվելը։ Բայց դեպքերի մեծամասնությունում սերոտոնինի մակարդակը կարգավորելու համար հարկավոր է դիմել դեղերի օգնությանը։
Անհանգստության զգացում։ Երբ սերոտոնինի մակարդակը ցածր է, սկսում ենք նյարդայնանալ, անհանգստության զգացում ունենալ, սթրես, մեզ խոցելի ենք զգում։
Միգրեն։ Սերոտոնինը կարևոր գործոն է միգրենի առաջացման գործընթացում։ Այս ինտենսիվ գլխացավերի մեծ մասի պատճառը տրիպտոֆանի անբավարար մակարդակն է՝ սերոտոնինին «նախորդողը», որից կախված է դրա արտադրությունը։
Հիշողության հետ կապված խնդիրներ։ Ցրվածություն, հոգնածություն, կենտրոնացման դժվարություններ… Եթե նկատում եք, որ դժվարանում եք հիշել որոշ տեղեկատվություն, հնարավոր է՝ խնդիրը սերոտոնինի ցածր մակարդակն է։ Սա բավականին տարածված ախտանշան է, որը հատկապես նկատվում է դեպրեսիայով տառապող անձանց մոտ։
10.01.2018 Կարդացեք նաև
20.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ