Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին: 

 

Վահանագեղձն էնդոկրին համակարգի մասն է կազմում, որն արտադրում է կենսաբանական ակտիվ նյութեր: Դժվար թե մարդու օրգանզիմում որևէ գործընթաց ընթանա առանց հորմոնների մասնակցության: Էնդոկրին համակարգը մի քանի գեղձեր ունի և դրանք միմյանց հետ այնքան սերտորեն են կապված, որ դրանցից մեկի գործառույթի աննշան փոփոխության դեպքում անգամ ողջ օրգանիզմում են էական փոփոխություններ լինում:

 

Հիպոֆիզը գլխուղեղի մասն է կազմում, վահանագեղձը և հարվահանագեղձը պարանոցի հատվածում են գտնվում, կրծքավանդակի հետին մասում գտնվում է ուրցագեղձը, որովայնային խոռոչի հետին մասում են գտնվում մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը, փոքր կոնքի հատվածում սեռական գեղձերն են: 

 

Հորմոնների գործառույթն է` աջակցել հոմեստազին, այսինքն պահպանել օրգանիզմում  կենսաքիմիական ռեակցիաների մշտականությունը: 

 

Վահանագեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում երկու տեսակի հորմոն: Թիրեոիդային հորմոնները, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար (թիրոքսին, տրիյոդթիրոնին) և կալցիտոնինը, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար:

 

Թիրոքսինի, տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը (ТТГ): 

 

Ինչով է վտանգավոր վահանագեղձի հիվանդությունը: Նրանով, որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը հաճախ թաքնվում է այլ օրգանների հիվանդությունների ախտանշանների դիմակի տակ: Օրինակ, հիպերթիրեոզի դեպքում հաճախ դիտվում է դիարեա: Եվ նման գանգատներով մարդը դիմում է գաստրոէնթերոլոգին: Սրտի հետ կապված խնդիրներով մարդը գնում է սրտաբանի մոտ, իսկ սրտային անբավարարության, առիթմիայի, ինչպես նաև արյան ճնշման տատանումների պատճառ կարող է լինել հիպոթիրեոզը, վահանագեղձի անբավարար գործառույթը: Մաշկը դեղնավուն երանգ է ստացել և առաջինը, որ մարդը մտածում է, դեղնախտն է, բայց մաշկի նման գույն կարող է լինել հիպոթիրեոզի դեպքում ևս: Հորմոնների անբավարարությունը խանգարում է կարոտինի փոխակերպումը վիտամին A-ի: Դեպրեսիայի պատճառով մարդը գնում է հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ և սկսում բուժվել հակադեպրեսանտներով, և նման մարդկանց 10-14%-ի մոտ շատ հաճախ  հայտնաբերվում է հիպոթիրեոզ:

 

Ինչպես տարբերել: Դեպրեսիայի դեպքում հաճախ բացակայում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, անքնություն է լինում, մարմնի քաշի կորուստ արձանագրվում: Իսկ հիպոթիրեոզի ժամանակ մարդը թույլ է լինում, քնկոտ, հոգնած, բայց կյանքի հանդեպ հետաքրքրությունը կա, քաշն էլ սովորաբար ավելանում է: 

 

Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդությունների շարքում առաջատար դիրք է գրավում: Հիվանդությունը զարգանում է վահանագեղձի հորմոնների երկարատև անբավարարության ֆոնի վրա, ինչպես նաև օրգանիզմում մյուս գործընթացներն են դանդաղում: Հիպոթիրեոզի, հանգույցների, խպիպի առաջացման պատճառներից է յոդի անբավարարությունը: Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն յոդ, այլև սելեն, ամինաթթուներ (թիրոզին, ցիստեին) և պոլիսախարիդներ (կարագինին, ալգենիա, լամինարիա), որոնք դուրս են բերում ռադիոնուկլեիդները և թունավոր նյութերը:

 

Հիպոթիրեոզի պատճառներն են. 99% դեպքում դա վահանագեղձի աշխատանքի խանգարումն է: Կարող են լինել նաև ժառանգական նախահակվածություն, թունավոր, քաղցկեղածին նյութերի ազդեցություններ, վատ էկոլոգիա, սթրեսներ, յոդի անբավարարություն: Իսկ ամենահավանականն այս ամենի ամբողջությունն է: 

 

Ժառանգական նախահակվածության դեպքում խանգարվում է վահանագեղձի գործառույթը: 1% դեպքում  դա հիպոֆիզի և հիպոթալամուսի գործառույթի խանգարումն է, այսինքն, այն օրգանների, որոնք կարգավորում են վահանագեղձի աշխատանքը: Դա նաև բնածին պաթոլոգիա է: 

 

Հաճախ հիպոթիրեոզով հիվանդները չեն կասկածում, որ իրենք հիվանդ են, քանի որ ախտանշանները շատ նման են առողջության հետ կապված այլ խնդիրներին: 

 

Ախտանշաններն են` հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, անընդհատ պառկելու ցանկությունը, սառը ձեռքերն ու ոտքերը, հիշողության նվազումը, կենտրոնանալու դժվարությունը, սրտխփոցը, արյան ճնշման տատանումները: 

 

Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են նաև ջերմակարգավորման համար: Դրանց անբավարարության դեպքում մարդը մշտապես մրսում է, անընդհատ հոգնած է, ընկճված, կարծես դեպրեսիայի մեջ լինի: Հիպոթիրեոզը կարող է արթրիտի, մարսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ լեղապարկի քարերը վահանագեղձի հորմոնների անբավարարության տիպիկ ախտանշաններն են: 

 

Տեսողության և լսողության խանգարումները, իմունիտետի նվազումը (հաճախակի մրսածության հիվանդությունները), մարմնի քաշի ավելացումը նույնպես պատճառ են էնդոկրինոլոգին դիմելու համար: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը խանգարում է նյութափոխանակությունը, մենստրուացիոն ցիկլը, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, զարգանում է աթերոսկլերոզ, նույնիսկ ճարպակալում է դիտվում:

 

Յոդի անբավարարությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է սննդի մեջ ավելի շատ յոդ պարունակող մթերք օգտագործել, օրինակ, ֆեյխոա, արմավ, ընկույզ, բուլղարական տաքդեղ, ծովակաղամբ, ծովամթերք, յոդացված կամ ծովաղ: 

 

Ի դեպ, յոդացված աղի միջից յոդը ցնդում է, եթե աղը պահվում է բաց տարայի մեջ: Ուտելիք պատրաստելիս էլ է ջերմամշակումից յոդը ցնդում, այդ պատճառով էլ աղը պետք է ավելացնել պատրաստելու վերջում, նման աղը շատ հարմար է աղցանների և սառը ուտեստների համար:

 

Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական 150-200 մկգ յոդ: Բայց, եթե ընդունվում են կալիումի յոդիդ  կամ յոդոմարին պատրաստուկները, այդ դեպքում յոդացված աղից հարկ է հրաժարվել:

 

Որոշ մարդիկ փորձում են յոդի պակասը լրացնել մեկ բաժակ ջրի մեջ լցնելով մեկ կաթիլ յոդի լուծույթ կամ լյուգոլի լուծույթ, դա չի կարելի, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ հսկողության տակ պահել յոդի չափաքանակը և հնարավոր է գերչափաքանակի թույլատրում: 

 

Վահանագեղձի գործառույթի նվազումը կարելի է ինքնուրույն ստուգել: Դրա համար ձեռքին կամ այլ հատվածում պետք է յոդով ցանց նկարել: Եթե այն անհետացավ 5-6 ժամվա ընթացքում, ուրեմն օրգանիզմում յոդի անբավարարություն կա, իսկ եթե ցանցը անհետացավ 24 ժամ հետո, նշանակում է ամեն ինչ կարգին է:

 

Մեկ այլ թեստ. փորձեք մի քանի օր շարունակ առավոտյան, առանց անկողնուց վեր կենալու, չափել մարմնի ջերմաստիճանը, ջերմաստիճանի նորման 36,6 աստիճան է: Եթե այն այս ցուցանիշից ցածր է, օրինակ, 35,5 աստիճան, կամ էլ 35,8 դա նույնպես կարող է վկայել հիպոթիրեոզի մասին: Իսկ եթե մարմնի ջերմաստիճանը պահպանվում է 37 աստիճանի վրա, երբեմն էլ 37,2-37,3 է հասնում, դա հաճախ հիպերթիրեոզի վկայությունն է լինում, վահանագեղձի գերֆունկցիայի:

 

Հղի կանանց մոտ շատ կարևոր է վանահագեղձի նորմալ գործառույթը պահպանելը հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման համար: Եթե մայրը վանահագեղձի  հորմոնների անբավարարություն է ունենում, ապա պտղի համար վտանգ է ստեղծվում, երեխան կարող է ծնվել արատներով, նույնիսկ մտավոր հետամնացությամբ: 

 

Հղիության ընթացքում յոդի օրական պահանջարկը կարող է բարձրանալ մինչև 300 մկգ, վանահագեղձն աշխատում է ուժեղացված ռեժիմով, քանի որ այն պետք է երկու օրգանիզմի ապահովի հորմոններով: Այդ պատճառով էլ բոլոր հղիները պետք է վանահագեղձի ՈՒՁՀ անցնեն և արյան մեջ հորմոնների հետազոտություն կատարել:

 

Վանահագեղձի խնդիրների մասին կարող են վկայել նաև հակառակ ախտանշանները: Մարմնի քաշի կորուստ, հաճախակի սրտխփոց, առիթմիա, առատ քրտնարտադրություն, քնի խանգարում, ձեռքերի դող, արյան գերճնշում, ինչպես նաև դյուրագրգիռ վիճակ, տրամադրության կտրուկ տատանումներ, այս ամենը թիրեոտոքսիկոզի հետևանքով կարող են լինել, վանահագեղձի հորմոնների գերառատության: 

 

Պատահում է նաև այնպես, որ վանահագեղձի չափերը նորմալ են լինում, հանգույցներ չեն լինում, այնուամենայնիվ, գործառույթը խանգարված է լինում, լինում է նաև հակառակը, վանահագեղձի չափերը մեծացած են լինում, հանգույցների առկայության դեպքում էլ հորմոնների արտադրությունը մնում է նորմայում: 

 

Վանահագեղձի գործառույթների խանգարման ախտորոշումը ներառում է համալիր հետազոտություն. կլինիկական ընդհանուր հետազոտություն, արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, վանահագեղձի ՈւՁՀ, ԷՍԳ, օրգան-թիրախների գործառույթների հետազոտությունների մեթոդներ: 

 

Նման հորմոնային ապահավասարակշռությունը վանահագեղձի միակ հիվանդությունը չէ: Կան նաև բուշտեր, ուռուցքներ, որոնց հնարավորինս վաղ հայտնաբերումը արագ բուժման երաշխիքն է:

 

40 տարեկանից հետո մարդկանց մոտ ՈւՁՀ կատարելիս հաճախ են վանահագեղձի տարբեր բարորակ ուռուցքներ հայտնաբերվում: Դրանք, որպես կանոն, չեն ցավում, մարդուն չեն անհանգստացնում, վանահագեղձի գործառույթների խանգարում չեն առաջացնում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում չի լինում և մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ դրանց գոյության մասին: Այդ պատճառով էլ այս դեպքում շատ կարևոր են կանխարգելիչ զննումներն ուռուցքները վաղ փուլում հայտնաբերելու համար: 

 

Դրանց հայտնաբերման դեպքում կատարվում է նուրբ ասեղներով պունկցիոն բիոպսիա: Վանահագեղձի  հանգույցներից քսուք է վերցվում ՈւՁՀ հսկողությամբ և կատարվում է բիոպսիա տեսակը ախտորոշելու համար: 

 

Պետք է հիշել, որ չի կարելի հիվանդությունը անտեսել, ինչպես նաև ինքնաբուժությամբ զբաղվել: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Աննա

21.07.2014

իսկ հիպոթիրեոզի ժամանակ արևայրուք կարելի է?

Մեդ-Պրակտիկ

17.07.2014

Հարգելի Աննա, ըստ տվյալ հետազոտության արդյունքների Ձեր մոտ ախտորոշվել է վահանգեղձի թերֆունկցիա` հիպոթիրեոզ: Չի բացառվում Հաշիմոտոյի թիրեոիդիտը: Էութիրոքսի ընտրությունը միանշանակ ճիշտ է արված, սակայն դեղաչափը կորեկցելու կարիք ունի, նույնը նաև սելեն ACE 100  պարագայում:

Մեդ-Պրակտիկ

17.07.2014

Հարգելի Աիդա, ըստ այս լաբորատոր հետազոտության արդյունքների Ձեր մոտ վահանագեղձի թերֆունկցիա է` հիպոթիրեոզ: Այս դեպքում թիրօքսին անհրաժեշտ է խմել: Իսկ ինչ վերաբերում է թիրօքսին հորմոնային դեղահաբերին, ապա, եթե Ձեր վահանագեղձը չի արտադրում համապատասխան քանակությամբ հորմոն ու խանգարվում է օրգանիզմի ամբողջ նյութափոխանակությունը, միանշանակ դուք դեղահաբերի տեսքով այն պարտավոր եք ստանա: 

Աննա

14.07.2014

Բարև ձեզ,ես 17 տարեկան եմ,ըստ սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքների վահանաձև գեղձի աջ բիլթը`1.9×1.7×4.1 սմ. ձախ բիլթը`2.1×1.5×2.9սմ հարթ,հստակ եզրերով,ստրուկտուրան դիֆուզ փոփոխված է ի հաշիվ կոլոիդ կուտակումների,ձախ բլթում հայտվաբերվել է0,45 չափսի հանգույց:Գեղձի նեղուցը`0,54սմ: ТТГ`2.16 uIU/ml , Anti-TPO`370.40 IU/ml:Ինձ նշանակել են էութիրոքս 12,5 և սելեն ACE 100: Խնդրում եմ, ասեք ինձ ախտորոշումը և արդյոք ճիշտ է նշանակված բուժումը: Նախապես շնորհակալություն:

Աիդա

14.07.2014

Խնդրում կարող եք օգնել, Ես 24 տարեկան եմ, վերջերս, սոնոգրաֆիայի արդյունքում իմ մոտ հայտնաբերել են զոբ(մեկ 0.4 սմ հանգույց): Այնուհետև հանձնել եմ հետևյալ անալիզները, ահա արդյունքները. Այնուհետև հանձնել եմ հետևյալ անալիզները THS-5,9 T3-1,2 T4 fr-1,1 TP (Ab) 3/3,3 PRL-22,5 TEST-0,2 DNEA-2,3 Տարբեր բժիշկներ տարբեր բուժումներ են նշանակել: մի բժիշկը ինդզ նշանակեց JODBALANCE և PECEN FORTE Իսկ բյուս բժիշկը TIROKSIN 50mg, և մի շարք այլ դեղեր: Խնդրում եմ օգնեք, արդյոք հորմանալ դեղեը TEREKSON-ը վնաս չէ, և ինչ կարող եմ անել ես ճիշտ բուժվելու համար:

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Սոֆյա, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Սոֆյա

22.03.2014

գնացել եմ սոնոգրաֆիայի վահանագեղձի համար: ՊատասխանԹ եղել է՝ Վահանագեղձը հստակ եզրերով, նորմալ տեղակայման: Պարենխիման համասեռ է, դիֆուզ փոփոխված: Գեղձը չափերով փոփոխված չէ: Աջ բիլթ՝ 4.0 x 1.3 x 1,2 սմ չափերի: Նեղուց՝ 0.3 սմ հաստության: Ձախ բիլթ՝ 3.7 x 1,5 x 1,2 սմ չափերի: Ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների պաթոլոգիական փոփոխություն չի հայտնաբերվել: Արդյոք անհանգստանալու կարիք կա?

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ուռուցքաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ