Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին: 

 

Վահանագեղձն էնդոկրին համակարգի մասն է կազմում, որն արտադրում է կենսաբանական ակտիվ նյութեր: Դժվար թե մարդու օրգանզիմում որևէ գործընթաց ընթանա առանց հորմոնների մասնակցության: Էնդոկրին համակարգը մի քանի գեղձեր ունի և դրանք միմյանց հետ այնքան սերտորեն են կապված, որ դրանցից մեկի գործառույթի աննշան փոփոխության դեպքում անգամ ողջ օրգանիզմում են էական փոփոխություններ լինում:

 

Հիպոֆիզը գլխուղեղի մասն է կազմում, վահանագեղձը և հարվահանագեղձը պարանոցի հատվածում են գտնվում, կրծքավանդակի հետին մասում գտնվում է ուրցագեղձը, որովայնային խոռոչի հետին մասում են գտնվում մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը, փոքր կոնքի հատվածում սեռական գեղձերն են: 

 

Հորմոնների գործառույթն է` աջակցել հոմեստազին, այսինքն պահպանել օրգանիզմում  կենսաքիմիական ռեակցիաների մշտականությունը: 

 

Վահանագեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում երկու տեսակի հորմոն: Թիրեոիդային հորմոնները, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար (թիրոքսին, տրիյոդթիրոնին) և կալցիտոնինը, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար:

 

Թիրոքսինի, տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը (ТТГ): 

 

Ինչով է վտանգավոր վահանագեղձի հիվանդությունը: Նրանով, որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը հաճախ թաքնվում է այլ օրգանների հիվանդությունների ախտանշանների դիմակի տակ: Օրինակ, հիպերթիրեոզի դեպքում հաճախ դիտվում է դիարեա: Եվ նման գանգատներով մարդը դիմում է գաստրոէնթերոլոգին: Սրտի հետ կապված խնդիրներով մարդը գնում է սրտաբանի մոտ, իսկ սրտային անբավարարության, առիթմիայի, ինչպես նաև արյան ճնշման տատանումների պատճառ կարող է լինել հիպոթիրեոզը, վահանագեղձի անբավարար գործառույթը: Մաշկը դեղնավուն երանգ է ստացել և առաջինը, որ մարդը մտածում է, դեղնախտն է, բայց մաշկի նման գույն կարող է լինել հիպոթիրեոզի դեպքում ևս: Հորմոնների անբավարարությունը խանգարում է կարոտինի փոխակերպումը վիտամին A-ի: Դեպրեսիայի պատճառով մարդը գնում է հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ և սկսում բուժվել հակադեպրեսանտներով, և նման մարդկանց 10-14%-ի մոտ շատ հաճախ  հայտնաբերվում է հիպոթիրեոզ:

 

Ինչպես տարբերել: Դեպրեսիայի դեպքում հաճախ բացակայում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, անքնություն է լինում, մարմնի քաշի կորուստ արձանագրվում: Իսկ հիպոթիրեոզի ժամանակ մարդը թույլ է լինում, քնկոտ, հոգնած, բայց կյանքի հանդեպ հետաքրքրությունը կա, քաշն էլ սովորաբար ավելանում է: 

 

Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդությունների շարքում առաջատար դիրք է գրավում: Հիվանդությունը զարգանում է վահանագեղձի հորմոնների երկարատև անբավարարության ֆոնի վրա, ինչպես նաև օրգանիզմում մյուս գործընթացներն են դանդաղում: Հիպոթիրեոզի, հանգույցների, խպիպի առաջացման պատճառներից է յոդի անբավարարությունը: Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն յոդ, այլև սելեն, ամինաթթուներ (թիրոզին, ցիստեին) և պոլիսախարիդներ (կարագինին, ալգենիա, լամինարիա), որոնք դուրս են բերում ռադիոնուկլեիդները և թունավոր նյութերը:

 

Հիպոթիրեոզի պատճառներն են. 99% դեպքում դա վահանագեղձի աշխատանքի խանգարումն է: Կարող են լինել նաև ժառանգական նախահակվածություն, թունավոր, քաղցկեղածին նյութերի ազդեցություններ, վատ էկոլոգիա, սթրեսներ, յոդի անբավարարություն: Իսկ ամենահավանականն այս ամենի ամբողջությունն է: 

 

Ժառանգական նախահակվածության դեպքում խանգարվում է վահանագեղձի գործառույթը: 1% դեպքում  դա հիպոֆիզի և հիպոթալամուսի գործառույթի խանգարումն է, այսինքն, այն օրգանների, որոնք կարգավորում են վահանագեղձի աշխատանքը: Դա նաև բնածին պաթոլոգիա է: 

 

Հաճախ հիպոթիրեոզով հիվանդները չեն կասկածում, որ իրենք հիվանդ են, քանի որ ախտանշանները շատ նման են առողջության հետ կապված այլ խնդիրներին: 

 

Ախտանշաններն են` հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, անընդհատ պառկելու ցանկությունը, սառը ձեռքերն ու ոտքերը, հիշողության նվազումը, կենտրոնանալու դժվարությունը, սրտխփոցը, արյան ճնշման տատանումները: 

 

Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են նաև ջերմակարգավորման համար: Դրանց անբավարարության դեպքում մարդը մշտապես մրսում է, անընդհատ հոգնած է, ընկճված, կարծես դեպրեսիայի մեջ լինի: Հիպոթիրեոզը կարող է արթրիտի, մարսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ լեղապարկի քարերը վահանագեղձի հորմոնների անբավարարության տիպիկ ախտանշաններն են: 

 

Տեսողության և լսողության խանգարումները, իմունիտետի նվազումը (հաճախակի մրսածության հիվանդությունները), մարմնի քաշի ավելացումը նույնպես պատճառ են էնդոկրինոլոգին դիմելու համար: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը խանգարում է նյութափոխանակությունը, մենստրուացիոն ցիկլը, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, զարգանում է աթերոսկլերոզ, նույնիսկ ճարպակալում է դիտվում:

 

Յոդի անբավարարությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է սննդի մեջ ավելի շատ յոդ պարունակող մթերք օգտագործել, օրինակ, ֆեյխոա, արմավ, ընկույզ, բուլղարական տաքդեղ, ծովակաղամբ, ծովամթերք, յոդացված կամ ծովաղ: 

 

Ի դեպ, յոդացված աղի միջից յոդը ցնդում է, եթե աղը պահվում է բաց տարայի մեջ: Ուտելիք պատրաստելիս էլ է ջերմամշակումից յոդը ցնդում, այդ պատճառով էլ աղը պետք է ավելացնել պատրաստելու վերջում, նման աղը շատ հարմար է աղցանների և սառը ուտեստների համար:

 

Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական 150-200 մկգ յոդ: Բայց, եթե ընդունվում են կալիումի յոդիդ  կամ յոդոմարին պատրաստուկները, այդ դեպքում յոդացված աղից հարկ է հրաժարվել:

 

Որոշ մարդիկ փորձում են յոդի պակասը լրացնել մեկ բաժակ ջրի մեջ լցնելով մեկ կաթիլ յոդի լուծույթ կամ լյուգոլի լուծույթ, դա չի կարելի, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ հսկողության տակ պահել յոդի չափաքանակը և հնարավոր է գերչափաքանակի թույլատրում: 

 

Վահանագեղձի գործառույթի նվազումը կարելի է ինքնուրույն ստուգել: Դրա համար ձեռքին կամ այլ հատվածում պետք է յոդով ցանց նկարել: Եթե այն անհետացավ 5-6 ժամվա ընթացքում, ուրեմն օրգանիզմում յոդի անբավարարություն կա, իսկ եթե ցանցը անհետացավ 24 ժամ հետո, նշանակում է ամեն ինչ կարգին է:

 

Մեկ այլ թեստ. փորձեք մի քանի օր շարունակ առավոտյան, առանց անկողնուց վեր կենալու, չափել մարմնի ջերմաստիճանը, ջերմաստիճանի նորման 36,6 աստիճան է: Եթե այն այս ցուցանիշից ցածր է, օրինակ, 35,5 աստիճան, կամ էլ 35,8 դա նույնպես կարող է վկայել հիպոթիրեոզի մասին: Իսկ եթե մարմնի ջերմաստիճանը պահպանվում է 37 աստիճանի վրա, երբեմն էլ 37,2-37,3 է հասնում, դա հաճախ հիպերթիրեոզի վկայությունն է լինում, վահանագեղձի գերֆունկցիայի:

 

Հղի կանանց մոտ շատ կարևոր է վանահագեղձի նորմալ գործառույթը պահպանելը հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման համար: Եթե մայրը վանահագեղձի  հորմոնների անբավարարություն է ունենում, ապա պտղի համար վտանգ է ստեղծվում, երեխան կարող է ծնվել արատներով, նույնիսկ մտավոր հետամնացությամբ: 

 

Հղիության ընթացքում յոդի օրական պահանջարկը կարող է բարձրանալ մինչև 300 մկգ, վանահագեղձն աշխատում է ուժեղացված ռեժիմով, քանի որ այն պետք է երկու օրգանիզմի ապահովի հորմոններով: Այդ պատճառով էլ բոլոր հղիները պետք է վանահագեղձի ՈՒՁՀ անցնեն և արյան մեջ հորմոնների հետազոտություն կատարել:

 

Վանահագեղձի խնդիրների մասին կարող են վկայել նաև հակառակ ախտանշանները: Մարմնի քաշի կորուստ, հաճախակի սրտխփոց, առիթմիա, առատ քրտնարտադրություն, քնի խանգարում, ձեռքերի դող, արյան գերճնշում, ինչպես նաև դյուրագրգիռ վիճակ, տրամադրության կտրուկ տատանումներ, այս ամենը թիրեոտոքսիկոզի հետևանքով կարող են լինել, վանահագեղձի հորմոնների գերառատության: 

 

Պատահում է նաև այնպես, որ վանահագեղձի չափերը նորմալ են լինում, հանգույցներ չեն լինում, այնուամենայնիվ, գործառույթը խանգարված է լինում, լինում է նաև հակառակը, վանահագեղձի չափերը մեծացած են լինում, հանգույցների առկայության դեպքում էլ հորմոնների արտադրությունը մնում է նորմայում: 

 

Վանահագեղձի գործառույթների խանգարման ախտորոշումը ներառում է համալիր հետազոտություն. կլինիկական ընդհանուր հետազոտություն, արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, վանահագեղձի ՈւՁՀ, ԷՍԳ, օրգան-թիրախների գործառույթների հետազոտությունների մեթոդներ: 

 

Նման հորմոնային ապահավասարակշռությունը վանահագեղձի միակ հիվանդությունը չէ: Կան նաև բուշտեր, ուռուցքներ, որոնց հնարավորինս վաղ հայտնաբերումը արագ բուժման երաշխիքն է:

 

40 տարեկանից հետո մարդկանց մոտ ՈւՁՀ կատարելիս հաճախ են վանահագեղձի տարբեր բարորակ ուռուցքներ հայտնաբերվում: Դրանք, որպես կանոն, չեն ցավում, մարդուն չեն անհանգստացնում, վանահագեղձի գործառույթների խանգարում չեն առաջացնում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում չի լինում և մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ դրանց գոյության մասին: Այդ պատճառով էլ այս դեպքում շատ կարևոր են կանխարգելիչ զննումներն ուռուցքները վաղ փուլում հայտնաբերելու համար: 

 

Դրանց հայտնաբերման դեպքում կատարվում է նուրբ ասեղներով պունկցիոն բիոպսիա: Վանահագեղձի  հանգույցներից քսուք է վերցվում ՈւՁՀ հսկողությամբ և կատարվում է բիոպսիա տեսակը ախտորոշելու համար: 

 

Պետք է հիշել, որ չի կարելի հիվանդությունը անտեսել, ինչպես նաև ինքնաբուժությամբ զբաղվել: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lira

13.03.2015

Barev dzez,es unem коллоидная киста vahanagexdzi erku hat aynel chaperov arden achum en ,araji angam axtoroshecin mek@ 2,2mm myus@ 2,6 ,erkrord angam 4,6mm ev 2,6 , 05.03.15 arden 9,7mm ev 8mm,xndrum em dzez mi poqr inc asy hivandutyan masin aseq,vtang@ inchqanova mec

Narine 34tarekan

12.03.2015

Barev caz es unem xndir kapvac vahanacev gexci het Hetazotutyunneri ardyunkum parzvec vor vahanagexcs normal texakayman e esrer@ hstak makeres@ hart parenximan annshan anhamaser i hashiv difus popoxutyunneri aj bltum ka mek hanguyc gexc@ chaperov mot e normayi verin sahmanin Ajbilt@5.0x2.0x1.8smchaperi hanguyci chaper@1.2x0.8x0.8sm ayn hipoexogen ovalacev hanguyc e hart ezrerov es 4 amis sharunak xmel em eutiroks 75 analizneris ardyunkner@ hetevyaln en xolesterin 3.82 anti - TPO 85 DHEA-S 377.2 TSH 2.89 UNEM XNDIR CHNSHMAN HET hachaxaki barcranum e minchev 150-90 xndrum em asek kap uni im hivandutyun@ chnshman her ev chisht e ardyok nshanakvac dex@

Մեդ-Պրակտիկ

11.03.2015

Հարգելի Hermine, Ձեր հարցն անհասկանալի է, ինչ նշանակում "Վահանագեղձ է հայտնաբերվել": Գրեք ավելի պարզ, կփորձենք օգնել Ձեզ:

Narine

09.03.2015

Barev cez es 34 tarekan em 4amis arag hetazotutyunneri ardyunkum parzvec vor unemxndir vahanagexci het ag bltum ka 1.2 x0.8x0.8sm chaperi hipoexogen ovalacev hanguyc hart esrerov gexc@ chaperov mot e normayi verin sahmanin analizneri patasxan@ xolesrerin 3.82 anti-tpo 85.6 DHEA-S 377.2 TSH 2.89 AYS 4 AMISNERI @NTACKUM XMEL EM EUTIROKS 75MG UNEM CHNSHMAN TATANUMNER xndrum em asek hnaravor e vahanagexci het kapvac lini ev ardyok chisht e nshanakvac dex@

Մեդ-Պրակտիկ

07.03.2015

Հարգելի Anush, բարև Ձեզ: Ըստ ՈՒՁՀ տվյալների վահանագեղձի չափսերը նորմայի սահմաններում են, սակայն առկա են հանգույցներ: Բացի ՈւՁՀ տվյալներից, կարևոր են նաև վահանագեղձի հորմոնալ քննության արդյունքները, խնդրի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար: Եթե ունեք լրացուցիչ տվյալներ, խնդրում ենք ներկայացրեք: Կփորձենք օգնել Ձեզ: 

Մեդ-Պրակտիկ

07.03.2015

Հարգելի NELLI, Դուք նշում եք գանգատներ, որոնց միայն մի մասն է կապված վահանաձև գեղձի թերֆունկցիայի հետ, մյուս գանգատները կապված են այլ խնդիրների  հետ, և հարկավոր է նախ պարզել պատճառը, այնուհետև նոր սկսել համապատասխան բուժում: Եթե նշված դոզայով էութիրոքսի ընդունումից հորմոնի քանակը իջնում է, հարկավոր է բարձրացնել դեղի դոզան: Մազաթափությունը, թուլությունը կապված են վահանագեղձի թերֆունկցիայի հետ: Ինչ վերաբերում է ստամոքսի էրոզիաներին և կոլիտին, ապա դա պահանջում է առանձին բուժում: Հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգի և պրոկտոլոգի համապատասխան բուժում ստանալու համար: Միգրենի հատ կապված. այն վերջնական բուժում չունի, սակայն ներկայումս կան դեղամիջոցներ, որոնք բավականին թեթևացնում են վիճակը և երկարացնում նոպաների միջև եղած տևողությունը: Քաշի ավելացում կարող է լինել հիպոդինամիայի և սնման ոչ ճիշտ ռեժիմի դեպքում: Աշխատեք հետևել Ձեր սննդակարգին և եղեք ավելի ակտիվ: Հասկանալի է, որ Ձեր խնդիրների դեպքում ակտիվ ապրելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց ամեն դեպքում ցանկալի է: Հևոցը, շնչահեղձությունը կարող են կապված լինել սրտի խնդիրների հետ, ցանկալի է դիմել սրտաբանի և հետազոտվել: 

hermine

26.02.2015

inc mot vahanaghexc e haytnabervel incpes azatvet dranic

Anush

21.02.2015

Barev dzez.Es 46 tarekan em,unem 3 erexa.Indz mot haytnabervel en hanguycner, dzaxic koloid 0,3sm,ajic anhamaser strukturayov 0,8sm,aj blit@ 1.6 1.9 4.9,dzax blit@ 1.8 1.7 4.2sm,nexuc@0,4 sm.Xndrum em aseq inch bujum ka ev inch anel.Naxapes snorhakalutyun.

NELLI

20.02.2015

BAREV dzez hargeli bjishk...im gangatnern e srtxpocner..tulutyun..,glxacav grete misht,dzerqeri ev votqeri cav,useri u vzi cav,andhat qashi aveacum,qayleluc inchpes naev astitjan bardzanaluc shnchahexdzutyun,andhat horandjum em,djur chem karoxanum xmel vorovhetev urvacutyun e linum...mizum em mek kam erku angam orva medj,u ayn el kich,tapvel en mazers u sharunakum en tapvel,indz mot haytnaberel en terfunkcia vahanagexdzi,bardzr e exel ttg ev hakamarminern,eutirokc xmum em 100 dozayov bayc erbemn hormonern idjnum e0-25.mek or xmum em 75 mek or 100 dozayov,unem medjqi u koxqi cav nuynisk parkel chem karoxanum ,hima el stamoqsi mec qanakov erozianer u axineri kolit...bujum em nndunel bayc mievnuyn e vidjaks chi tetevanum...xexdvum em...xndrum em ogneq,,,spasum em dzer patasxanin,naxapes shnorhakalutyun..ha unem naev migren shat ujex anhangstacnox glxacaver en....

Մեդ-Պրակտիկ

05.02.2015

Հարգելի KATYA, հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Ըստ Ձեր ներկայացրած տվյալների գեղձը չափերով մեծացած է և առկա են տարբեր չափի հանգույցներ: Այս դեպքում կոնսերվատիվ  բուժումը հնարավոր է էֆեկտիվ չլինի, և հարկ լինի վիրահատական միջամտության:  Կարևոր են նաև վահանաձև գեղձի հորմոնների լաբորատաոր քննության տվյալները ` գնահատելու համար գեղձի ֆունկցիոնալ ակտիվությունը:

KATYA

04.02.2015

HARGELI MED PRAKTIK SPASUM EM CER PATASXANIN ETE KARELIE MI POQR SHUT PATASXANEQ VOR ES BUJUM SKSEM

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի IRINA,ըստ Ձեր ներկայացրած տվյալների թիրօքսինը և թիրեոտրոպ հորմոնը նորմայի սահմաններում են: Սակայն "Հակամարմինները թիրեոպերոքսիդազ ֆերմենտի հանդեպ" նորմայից բարձր են,ինչը հանդիպում է վահանագեղձի աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, օրինակ Հաշիմոտոյի թիրեոիդիտ, դիֆուզ տոքսիկ խպիպ, աուտոիմուն թիրեոիդիտ: Բուժման պլանը կախված է կոնկրետ թե նշված հիվանդություններից որն է առկա Ձեզ մոտ: Կարծում ենք նեղ մասնագետը ավելի հստակ պատկերացում ունի իրավիճակի մասին,հետևաբար կոնկրետ բուժում պետք է ստանալ միայն նեղ մասնագետ հսկողության տակ:

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի Irina,տեխնիկական պատճառներով պատասխանն ուշացել է:Հայցում ենք  Ձեր ներողամտությունը: Ձեր հարցի պատասխանը տեսեք վերևում:

IRINA

21.01.2015

HARGELI BJISHK TVYALNERN EN TIROQSIN AZAT 14.6 TIREOTROP HORMON 0.49 TIREOPPEROQSIDAZAYI HANDEP 243

Մեդ-Պրակտիկ

16.01.2015

Հարգելի  Irina, միայն ՈւՁՀ տվյալներով պատկերացում կազմել խնդրի մասին, առավել ևս խորհուրդ տալ՝ անհրաժեշտ է վիրահատություն, թե ոչ, անհնարին է: Բացի ՈւՁՀ տվյալներից շատ կարևոր է վահանագեղձի հորմոնների տվյալները: Ըստ Ձեր ներկայացրած տվյալների, գեղձի չափերը նորմայի սահմաններում են, սակայն դիֆուզ փոփոխված է և առկա են մանր հանգույցներ, սա խոսում է այն մասին, որ խնդիր կա: Սակայն առանց հորմոնների քանակների մասին տվյալների՝ ախտորոշել դժվար է: Եթե ունեք լրացուցիչ տվյալներ, կարող եք ուղարկել: Կփորձենք Ձեզ օգնել:

Irina

08.01.2015

hargeli Med Praktik es spasum em cer patasxanin ete karelie mi poqr shut patasxaneq vor es bujum skserm

hasmik

05.01.2015

Barev dzez hargeli bgisk. Karelie xmel govazdvox jodmarini haber profilaktik npatakov aranc bgshki cucumi, ete ajo, apa inch hachaxakanutyamb. Xndrum em parzabanel. harganqov, Hasmik 42 tarekan.

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Sona, որքան շուտ, այնքան՝ լավ:

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի Ջուլիետտա, դեղորայքային բուժում նշանակում է միայն նեղ մասնագետը, մենք իրավասու չենք Ձեզ որևէ բուժում նշանակելու: Անհրաժեշտ է դիմել սրտաբանի և էնդոկրինոլոգի` համապատասխան բուժում ստանալու համար:

irina

03.12.2014

Barevcez es 34 tarekan em @st sonografiayi hetazotutyan vahanacev gexc@ simetrike, chaper@ ach bilt1.9*1.6*4.7sm ,cax bilt1.4*1.6*4.8sm , nexuc 0.4sm ,vahanacev gexci hyusvacq@ difuz popoxvace , anhamaser , manr ev mijin hatikavor , exogenutyun@ popoxvace: hstak ezragcerov ojaxner haytnabervac chen: gexci anotayin patker@ xist artahaytvace:xndrum em xorhurd tveq ays depqum virahatutyunne chisht te dexorayqov bujvel@

KATYA

16.11.2014

VAHANADZEV GEXDZI CHAPER@ AJ BLITI 1.85*2.2*4.6SM DZAX BLIT1.3*1.5*4.4 SM NEXUC 0.2SM. VAHANADZEV GEXDZ@ MECACAC E HYUSVACQ@ DIFUZ POPOXVAC E, ANAMASER: ERKU KOXMIC ARKA EN HANGUYCNER@ AJIC 2.9*1.4SM KISTOZ GOYACUCTYUN HYUSVACQAYIN NERARUMNEROV, VOCH HSTAK EZREROV, DZAXIC MEDAL TEXAKAYVAC HANGUYC 1.4SM HAMASER HYUSVACQAYIN PARUNAKUTYAMB HSTAK EREROV:

Sona

05.11.2014

Shnorhakalutun xorhurd I hamar,krkin mek harc virahatutunn ete Ays depqum garnan ushacum chi hamarvi .Naxapes shnorhakalutun.

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Sona, նման դեպքում ճիշտը վիրահատվելն է:

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի ANNA, վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտությունը միայն բավական չէ պատկերացում կազմելու համար, թե ինչքանով է գեղձի ֆունկցիան տուժած: Որպեսզի հաստատվի կամ ժխտվի թիրեոտոքսիկոզի կամ հիպոթիրեոզի առկայությունը, հարկավոր է ստուգել գեղձի ֆունկցիոնալ վիճակը: Իսկ դա, որպես կանոն, արվում է հորմոնալ հետազոտության եղանակով: Առավել գրագետ կլինի, եթե դուք դիմեք էնդոկրինոլոգի, անցնեք լաբորատոր հետազոտություն, հետո միայն լիարժեք պատկերացում կազմել դուք ունեք խպիպ, թե՝ ոչ:

Ջուլիետա

28.10.2014

Հարգելի բժիշկ, 57 տարեկան եմ, հետազոտել եմ և սիրտս և վահանձև գեղձս, Գանգատներս` արյան ճնշման բարձրացում, վատ շնչառություն, սրտի թփթփոց, գլխապտույտ, սրտխառնոց, ձեռքերի տմրացություն: Սրտի հետազոտության վերջնական ախտորոշումը (Հոլտեր)` ՍՌԽ, պարոքսիզմալ տախիկարդիա, կառուցվածքով նորմալ սիրտ է, EF>60%: Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտության արդյունքները` Վահանաձև գեղձը սիմետրիկ է: Վահանաձև գեղձի չափերը` աջ բիլթ` 1.3*1.3*3.8 սմ, ձախ բիլթ` 1.1*1.3*3.8 սմ, նեղուց` 0.2 սմ: Վահանձև գեղձը մեծացած չէ, հյուսվածքը աննշան դիֆուզ փոփոխված է, համասեռ, մանր և միջին հատիկավոր, էխոգենությունը փոփոխված չէ: Աջից հայտնաբերվել է կոլորիդ հանգույց` 0.4 սմ, ձախից` մինչև 0.5 սմ: Գեղձի տեղակայնությունն ու ձևը նորմայի սահմաններում է: Լաբորատոր հետազոտություն` TTT Թիրեոտրոպ հորմոն 1.98 մմ/լ Արյան կենսաքիմիական անալիզ` Ընդհանուր խոլեսթերին` 221մգ/դլ LDL - խոլեսթերին`134 մգ/դլ HDL - խոլեսթերին`45 մգ/դլ Տրիգլիցերիդներ` 208 մգ/դլ Արյան կենսաքիմիական անալիզ կոագուլոգրամայով` Գլյուկոզա` 4.4 մմոլ/լ Պրոթրոմբին` 82% Ֆիբրինոգեն` 349 մգ INR (MHO) ` 1.20 Ca ` 2.4 մմոլ/լ Արյան ընդհանուր հետազոտություն WBC# (Լեյկոցիտներ)` 6.6 109/լ LYM# (Լիմֆոցիտներ)` 2.2 109/լ MID# (Էոզինոֆ., բազոֆ., մոնոցիտներ-միջին չափսի բջ.)` 0.4 109/լ GRN# (Գրանուլոցիտներ)` 4.0 LYM% (Լիմֆոցիտներ)`33.2% Mid% (Մոնոցիտներ, էոզինոֆիլ., բազոֆիլ.)` 6.8% Gran % ` 60.0 HGB (Հեմոգլոբին)` 149 գր/դլ RBC `4.62 HCT (Հեմատոկրիտ)` 42.9% MCT (Էրիթրոցիտների միջին ծավալ)` 93.0 ֆլ MCH ` 32.2 MCHC ` 347 RDW- SD ` 42.5 PLT (Թրոմբոցիտներ)` 246 MPV (Թրոմբոցիտների միջին ծավալ)` 7.6 ֆլ PDW ` 15.3 ԷՆԱ (է-ցիտների նստեցման արագություն)` 12մմ/վրկ Խնդրում եմ, եթե հնարաոր է նշանակել դեղորայքային բուժում: Կանխավ շնորհակալություն....

Sona

07.10.2014

Barev dzez,xndrum em pordzeq indz chisht xorhurd tal.es 41 tarekan em,unem vahanadzev gexci xndir,aj bilt@ xist mecacac e,Vori goyacutyun@ 10,0x8,8sm e,hamaser strukturayov,kentronakan zonnayum fibroz hatikavorumov ev dzgannerov.vizualizacvum en naev hexuk kutakumner 0,3-0,7sm chapsi.nshvac goyacutyunn@ chnshum e paranoci aj magistral anotner@ .dzax bilt@ 2,5x2,0x4,5sm e,strukturan difuz polo vac e,hanguyc@ 0,1x1,2sm chapsi e.regionar@ 1,0x-1,2sm e.nman depqum shtap virahatutyun e pahanjvum?naxapes shnorhakal em!

ANNA

02.10.2014

Barev dzez.. knereq uzum em dzez mi harc tal..es ganagtner unei , krcqis hatvacum urucqi nman ban ei zgum.. gnaci bjishki stugvecia seci vtangavor ban chka,, da karoxe hormonal xangarum linel.... kam zob...heto zobi hamar stugveci...sonografiai bjihskn asec lurj ban chka. mi amis dex kxmes u kancni, es bjishke asec zob, hima chgitem ardenc hem koxmnoroshvum,,,,es sonografi patasxane dzez grem duk karoxeq greel te da normale te iskapes zob ka....vahanadzev gexdzi aj bilt@ 1, 6sm (u bazmapatkman nshan e drac angam 2,0sm (angam 3.6sm, V=5,5sm dzax biltn 1, 7sm angam 1,7 sm angam 3,6sm. V=4,4sm dzax blti milayin storin qarskusum hanguyc 1, 0sm angam 0,8 : nexuc 0,5sm : paranocayin avshayin hanguycnern mecacac chen.

Մեդ-Պրակտիկ

08.09.2014

Հարգելի Գայանե, Ձեզ մոտ, ելնելով ՈւՁՀ և լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, ախտորոշվել է վահանագեղձի թերֆունկցիա: Դեղամիջոցի ընտրությունն ու դեղաչափը ևս ճիշտ է:  

Գայանե

02.09.2014

Բարև ձեզ, ես 30 տարեկան եմ, ըստ սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքների վահանաձև գեղձի աջ բիլթը`1.4×1.4×3.8 սմ. ձախ բիլթը`1.5×1.3×3.9սմ, մակերեսը հարթ, հստակ եզրերով, պարենխիման՝ դիֆուզ փոփոխված, ստրուկտուրան մանր, միջին հատիկավոր, ձախից իզոէխոգեն հանգույց՝1.4×0.7սմ :Գեղձի նեղուցը`0,2սմ: ТТГ`2.1 uIU/ml, f-T4`9,4 Anti-TPO`0.5 IU/ml:Ինձ նշանակել են էութիրոքս 100mkg: Խնդրում եմ, ասեք ինձ ախտորոշումը և արդյոք ճիշտ է նշանակված բուժումը: Նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Աննա, եթե դուք ախտորոշված հիպոթիրեոզ ունեք և ստանում եք համապատասխան հորմոնային թերապիա, ապա Ձեզ ոչինչ չի խանգարի արևային լոգանք ընդունելուն: Հակացուցումներ չկան:

Կարդացեք նաև

«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճ է արձանագրում: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որը երջանկության զգացում է հաղորդում։ Դրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հաճելի հուզական վիճակի ապահովմամբ։ Այս հորմոնն ազդում է մի խումբ ֆիզիոլոգիական և հոգեբանական...

Ի՞նչ միրգ ուտել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է. 168.am
Ի՞նչ միրգ ուտել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է. 168.am

Դիաբետի առկայության դեպքում կենսակերպը մեծ նշանակություն ունի։ Եթե տառապում եք այս հիվանդությամբ, նշանակում է՝ պետք է ֆիզիկապես ակտիվ լինեք, կարողանաք ղեկավարել սթրեսը, հետևել առողջ սննդակարգի...

Սնունդը և առողջությունը
Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ. armeniamedicalcenter.am
Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ