Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին: 

 

Վահանագեղձն էնդոկրին համակարգի մասն է կազմում, որն արտադրում է կենսաբանական ակտիվ նյութեր: Դժվար թե մարդու օրգանզիմում որևէ գործընթաց ընթանա առանց հորմոնների մասնակցության: Էնդոկրին համակարգը մի քանի գեղձեր ունի և դրանք միմյանց հետ այնքան սերտորեն են կապված, որ դրանցից մեկի գործառույթի աննշան փոփոխության դեպքում անգամ ողջ օրգանիզմում են էական փոփոխություններ լինում:

 

Հիպոֆիզը գլխուղեղի մասն է կազմում, վահանագեղձը և հարվահանագեղձը պարանոցի հատվածում են գտնվում, կրծքավանդակի հետին մասում գտնվում է ուրցագեղձը, որովայնային խոռոչի հետին մասում են գտնվում մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը, փոքր կոնքի հատվածում սեռական գեղձերն են: 

 

Հորմոնների գործառույթն է` աջակցել հոմեստազին, այսինքն պահպանել օրգանիզմում  կենսաքիմիական ռեակցիաների մշտականությունը: 

 

Վահանագեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում երկու տեսակի հորմոն: Թիրեոիդային հորմոնները, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար (թիրոքսին, տրիյոդթիրոնին) և կալցիտոնինը, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար:

 

Թիրոքսինի, տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը (ТТГ): 

 

Ինչով է վտանգավոր վահանագեղձի հիվանդությունը: Նրանով, որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը հաճախ թաքնվում է այլ օրգանների հիվանդությունների ախտանշանների դիմակի տակ: Օրինակ, հիպերթիրեոզի դեպքում հաճախ դիտվում է դիարեա: Եվ նման գանգատներով մարդը դիմում է գաստրոէնթերոլոգին: Սրտի հետ կապված խնդիրներով մարդը գնում է սրտաբանի մոտ, իսկ սրտային անբավարարության, առիթմիայի, ինչպես նաև արյան ճնշման տատանումների պատճառ կարող է լինել հիպոթիրեոզը, վահանագեղձի անբավարար գործառույթը: Մաշկը դեղնավուն երանգ է ստացել և առաջինը, որ մարդը մտածում է, դեղնախտն է, բայց մաշկի նման գույն կարող է լինել հիպոթիրեոզի դեպքում ևս: Հորմոնների անբավարարությունը խանգարում է կարոտինի փոխակերպումը վիտամին A-ի: Դեպրեսիայի պատճառով մարդը գնում է հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ և սկսում բուժվել հակադեպրեսանտներով, և նման մարդկանց 10-14%-ի մոտ շատ հաճախ  հայտնաբերվում է հիպոթիրեոզ:

 

Ինչպես տարբերել: Դեպրեսիայի դեպքում հաճախ բացակայում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, անքնություն է լինում, մարմնի քաշի կորուստ արձանագրվում: Իսկ հիպոթիրեոզի ժամանակ մարդը թույլ է լինում, քնկոտ, հոգնած, բայց կյանքի հանդեպ հետաքրքրությունը կա, քաշն էլ սովորաբար ավելանում է: 

 

Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդությունների շարքում առաջատար դիրք է գրավում: Հիվանդությունը զարգանում է վահանագեղձի հորմոնների երկարատև անբավարարության ֆոնի վրա, ինչպես նաև օրգանիզմում մյուս գործընթացներն են դանդաղում: Հիպոթիրեոզի, հանգույցների, խպիպի առաջացման պատճառներից է յոդի անբավարարությունը: Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն յոդ, այլև սելեն, ամինաթթուներ (թիրոզին, ցիստեին) և պոլիսախարիդներ (կարագինին, ալգենիա, լամինարիա), որոնք դուրս են բերում ռադիոնուկլեիդները և թունավոր նյութերը:

 

Հիպոթիրեոզի պատճառներն են. 99% դեպքում դա վահանագեղձի աշխատանքի խանգարումն է: Կարող են լինել նաև ժառանգական նախահակվածություն, թունավոր, քաղցկեղածին նյութերի ազդեցություններ, վատ էկոլոգիա, սթրեսներ, յոդի անբավարարություն: Իսկ ամենահավանականն այս ամենի ամբողջությունն է: 

 

Ժառանգական նախահակվածության դեպքում խանգարվում է վահանագեղձի գործառույթը: 1% դեպքում  դա հիպոֆիզի և հիպոթալամուսի գործառույթի խանգարումն է, այսինքն, այն օրգանների, որոնք կարգավորում են վահանագեղձի աշխատանքը: Դա նաև բնածին պաթոլոգիա է: 

 

Հաճախ հիպոթիրեոզով հիվանդները չեն կասկածում, որ իրենք հիվանդ են, քանի որ ախտանշանները շատ նման են առողջության հետ կապված այլ խնդիրներին: 

 

Ախտանշաններն են` հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, անընդհատ պառկելու ցանկությունը, սառը ձեռքերն ու ոտքերը, հիշողության նվազումը, կենտրոնանալու դժվարությունը, սրտխփոցը, արյան ճնշման տատանումները: 

 

Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են նաև ջերմակարգավորման համար: Դրանց անբավարարության դեպքում մարդը մշտապես մրսում է, անընդհատ հոգնած է, ընկճված, կարծես դեպրեսիայի մեջ լինի: Հիպոթիրեոզը կարող է արթրիտի, մարսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ լեղապարկի քարերը վահանագեղձի հորմոնների անբավարարության տիպիկ ախտանշաններն են: 

 

Տեսողության և լսողության խանգարումները, իմունիտետի նվազումը (հաճախակի մրսածության հիվանդությունները), մարմնի քաշի ավելացումը նույնպես պատճառ են էնդոկրինոլոգին դիմելու համար: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը խանգարում է նյութափոխանակությունը, մենստրուացիոն ցիկլը, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, զարգանում է աթերոսկլերոզ, նույնիսկ ճարպակալում է դիտվում:

 

Յոդի անբավարարությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է սննդի մեջ ավելի շատ յոդ պարունակող մթերք օգտագործել, օրինակ, ֆեյխոա, արմավ, ընկույզ, բուլղարական տաքդեղ, ծովակաղամբ, ծովամթերք, յոդացված կամ ծովաղ: 

 

Ի դեպ, յոդացված աղի միջից յոդը ցնդում է, եթե աղը պահվում է բաց տարայի մեջ: Ուտելիք պատրաստելիս էլ է ջերմամշակումից յոդը ցնդում, այդ պատճառով էլ աղը պետք է ավելացնել պատրաստելու վերջում, նման աղը շատ հարմար է աղցանների և սառը ուտեստների համար:

 

Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական 150-200 մկգ յոդ: Բայց, եթե ընդունվում են կալիումի յոդիդ  կամ յոդոմարին պատրաստուկները, այդ դեպքում յոդացված աղից հարկ է հրաժարվել:

 

Որոշ մարդիկ փորձում են յոդի պակասը լրացնել մեկ բաժակ ջրի մեջ լցնելով մեկ կաթիլ յոդի լուծույթ կամ լյուգոլի լուծույթ, դա չի կարելի, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ հսկողության տակ պահել յոդի չափաքանակը և հնարավոր է գերչափաքանակի թույլատրում: 

 

Վահանագեղձի գործառույթի նվազումը կարելի է ինքնուրույն ստուգել: Դրա համար ձեռքին կամ այլ հատվածում պետք է յոդով ցանց նկարել: Եթե այն անհետացավ 5-6 ժամվա ընթացքում, ուրեմն օրգանիզմում յոդի անբավարարություն կա, իսկ եթե ցանցը անհետացավ 24 ժամ հետո, նշանակում է ամեն ինչ կարգին է:

 

Մեկ այլ թեստ. փորձեք մի քանի օր շարունակ առավոտյան, առանց անկողնուց վեր կենալու, չափել մարմնի ջերմաստիճանը, ջերմաստիճանի նորման 36,6 աստիճան է: Եթե այն այս ցուցանիշից ցածր է, օրինակ, 35,5 աստիճան, կամ էլ 35,8 դա նույնպես կարող է վկայել հիպոթիրեոզի մասին: Իսկ եթե մարմնի ջերմաստիճանը պահպանվում է 37 աստիճանի վրա, երբեմն էլ 37,2-37,3 է հասնում, դա հաճախ հիպերթիրեոզի վկայությունն է լինում, վահանագեղձի գերֆունկցիայի:

 

Հղի կանանց մոտ շատ կարևոր է վանահագեղձի նորմալ գործառույթը պահպանելը հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման համար: Եթե մայրը վանահագեղձի  հորմոնների անբավարարություն է ունենում, ապա պտղի համար վտանգ է ստեղծվում, երեխան կարող է ծնվել արատներով, նույնիսկ մտավոր հետամնացությամբ: 

 

Հղիության ընթացքում յոդի օրական պահանջարկը կարող է բարձրանալ մինչև 300 մկգ, վանահագեղձն աշխատում է ուժեղացված ռեժիմով, քանի որ այն պետք է երկու օրգանիզմի ապահովի հորմոններով: Այդ պատճառով էլ բոլոր հղիները պետք է վանահագեղձի ՈՒՁՀ անցնեն և արյան մեջ հորմոնների հետազոտություն կատարել:

 

Վանահագեղձի խնդիրների մասին կարող են վկայել նաև հակառակ ախտանշանները: Մարմնի քաշի կորուստ, հաճախակի սրտխփոց, առիթմիա, առատ քրտնարտադրություն, քնի խանգարում, ձեռքերի դող, արյան գերճնշում, ինչպես նաև դյուրագրգիռ վիճակ, տրամադրության կտրուկ տատանումներ, այս ամենը թիրեոտոքսիկոզի հետևանքով կարող են լինել, վանահագեղձի հորմոնների գերառատության: 

 

Պատահում է նաև այնպես, որ վանահագեղձի չափերը նորմալ են լինում, հանգույցներ չեն լինում, այնուամենայնիվ, գործառույթը խանգարված է լինում, լինում է նաև հակառակը, վանահագեղձի չափերը մեծացած են լինում, հանգույցների առկայության դեպքում էլ հորմոնների արտադրությունը մնում է նորմայում: 

 

Վանահագեղձի գործառույթների խանգարման ախտորոշումը ներառում է համալիր հետազոտություն. կլինիկական ընդհանուր հետազոտություն, արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, վանահագեղձի ՈւՁՀ, ԷՍԳ, օրգան-թիրախների գործառույթների հետազոտությունների մեթոդներ: 

 

Նման հորմոնային ապահավասարակշռությունը վանահագեղձի միակ հիվանդությունը չէ: Կան նաև բուշտեր, ուռուցքներ, որոնց հնարավորինս վաղ հայտնաբերումը արագ բուժման երաշխիքն է:

 

40 տարեկանից հետո մարդկանց մոտ ՈւՁՀ կատարելիս հաճախ են վանահագեղձի տարբեր բարորակ ուռուցքներ հայտնաբերվում: Դրանք, որպես կանոն, չեն ցավում, մարդուն չեն անհանգստացնում, վանահագեղձի գործառույթների խանգարում չեն առաջացնում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում չի լինում և մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ դրանց գոյության մասին: Այդ պատճառով էլ այս դեպքում շատ կարևոր են կանխարգելիչ զննումներն ուռուցքները վաղ փուլում հայտնաբերելու համար: 

 

Դրանց հայտնաբերման դեպքում կատարվում է նուրբ ասեղներով պունկցիոն բիոպսիա: Վանահագեղձի  հանգույցներից քսուք է վերցվում ՈւՁՀ հսկողությամբ և կատարվում է բիոպսիա տեսակը ախտորոշելու համար: 

 

Պետք է հիշել, որ չի կարելի հիվանդությունը անտեսել, ինչպես նաև ինքնաբուժությամբ զբաղվել: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.03.2016

Հարգելի NONA, բարև Ձեզ: Ըստ Ձեր անալիզի տվյալների  TTG հորմոնը նորմայի սահմաններում է, ինչ վերաբերում է T3 և T4 հորմոններին, նշված չէ կապված, թե ազատ հորմոնների քանակներն են, ուստի ենթադրություններ անել պետք չէ: Ինչ վերաբերում է հանգույցներին, Ձեզ մոտ դրանք մի քանիսն են և ոչ փոքր: Դուք նշել եք որ հանգույցներն ադենոմատոզ են, իսկ դա նշանակում է, որ Ձեզ մոտ հանգուցավոր խպիպ է: Ձեր դեպքում դեղորայքային բուժում և դինամիկ հսկողություն միանշանակ հարկավոր է: Ինչ վերաբերում է մնացած գանգատներին, մարսողության կոնկրետ ինչ խնդիր ունեք: Ոտքերի այտուցի պատճառները տարբեր են, պատճառ կարող է լինել վարիկոզ հիվանդությունը, սրտի և երիկամի խնդիրները:

Մեդ-Պրակտիկ

07.03.2016

Հարգելի Anna30, բարև Ձեզ: Ձեզ մոտ հանգույցը շատ փոքր է և չի կարող զգալի լինել: Կարևոր է, թե որքան ժամանակ է անցել նշիկների հեռացումից հետո, եթե շատ ժամանակ չի անցել, նման զգացողությունը նորմալ, քանի որ դրանց տեղերում կան վերքեր, որոնք դեռ չեն լավացել: Ցանկալի է դիմել ԼՕՌ մասնագետի: Ձեր գանգատն ի հայտ է եկել նշիկների հեռացումից հետո, ավելի հավանական է, որ կապված է հենց դրա հետ:

Մեդ-Պրակտիկ

07.03.2016

Հարգելի ARMEN, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի, այնքան էլ կապված չէ վահանագեղձի հետ: Ուռուցքի կոնկրետ տեղակայումը և բնույթը պարզելու համար հարկավոր է դիմել դիմածնոտային վիրաբույժի: Մեդ-Պրակտիկը բժշկական, տեղեկատվածակն կայք է, մենք կարող ենք Ձեզ  խորհրդատվություն տրամադրել և ուղղորդել կոնկրետ բժշկի մոտ, մեզ այցելել ցավոք չեք կարող: Մեր կայքի "Բժիշկներ" բաժնում, ըստ մասնագիտության կարող եք ընտրել Ձեր ցանկացած բժշկին և անմիջապես կապ հաստատել նրա հետ:

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի ARSEN50, բարև Ձեզ: "Մեդ-պրակտիկ"-ը բժշկական, տեղեկատվական կայք է, մենք կարող ենք տրամադրել բժշկական խորհրդատվություն միայն կայքի միջոցով: Դուք կարող եք մեր կայքի "Բժիշկներ" բաժնում, որոնել "Էնդոկրինոլոգ" , ընտրել Ձեր ցանկացած բժշկին և անմիջապես նամակ ուղարկել կայքի միջոցով:

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Lusine37, բարև Ձեզ: Ընդհանրապես Օմեգա3-ը նշանակվում է մեկից երեք ամիս տևողությամբ, նույնը վերաբերում է նաև Գինգկո- բիլոբային: Օմեգա-3 հարկավոր է խմել օրեկան 1 հաբից 1 անգամ, իսկ գինգկո-բիլոբան 1  հաբից երկու անգամ:

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի Lilit26, բարև Ձեզ: Ձեզ մոտ գեղձի չափսերը մեծ են նորմայից: Գեղձի մեծացման դեպքում ցավ որպես այդպիսին չի լինում, ավելի շատ ճնշման, խեղդոցի զգացողություն կարող է լինել, քանի որ մեծացած գեղձը ճնշում է շնչափողին և կերակրափողին: Ինչ վերաբերում է սննդակարգին, հատուկ սահմանափակումներ չկան:

Մեդ-Պրակտիկ

16.02.2016

Հարգելի Gayane, բարև Ձեզ: TTG-ի բարձր քանակություն դիտվում է գեղձի թերֆունկցիայի դեպքում, այսինքն վահանագեղձի հորմոններն արտադրվում են ոչ բավարար քանակությամբ: Վահանագեղձի նորմալ ֆունկցիան շատ կարևոր է հղիության ընթացքում, հատկապես առաջին եռամսյակում, քանի որ պտղի մոտ դեռ օրգանոգենեզն ավարտված չէ, և վահանագեղձի հորմոններ պտուղը ստանում է մորից: Նախքան պլանավորվող հղիությունը հարկավոր է էնդոկրինոլոգի կոնսուլտացիա, անցնել համապատասխան բուժում, հետագա բարդություններից խուսափելու համար:

NONA

13.02.2016

Barev dzes, hargeli bjishk hetazotutyan ardyunkum parzvel e vor vahanadzev gexcs @ndhanur cavalov mecacac e normaic, karucvack@ difuz popoxvac e, nkatvum en ezaki hanguycner amenamec@ aj bltum nexuci mot kalcifikatnerov, hexukayin neraruknerov 8mm, dzax bltum kentronakan hatvacum kolorid kista anhamaser karucvackov, kalcifikatnerov, hyusvackayin komponentov 25mm chaperov, paranocain hanguycner@ mecacac chen ,,, kararvel e punkcion biopsia , patasxan@ exel e adenomatoz hanguyc , inchpes naev handznel em hormonal analiz TSH- 0.650, T3-2.18, T4 -123.7, unme mshtakan tulutyun shat shut em hognum, kashi avelacum, votkerums canrutyun em zgum grete amen or aytucvac en, unem naev marsoxutyan het kapvac xndirner , voch mi dexorayk chem @ndunum, hnaravor e ardyok ayd amen@ kapvac lini vahanagexci het xndrum em indz mi xorhurd tvek , naxapes shnorhakalutyun,

Anna30

06.02.2016

Barev,dzez,xndrumem patasxaneq,unem vahanadev gexdi hanguyc 6 mm metutyamb,sakayn voreve buzhum cem stacel,nshikneris heracneluc heto,kokordums takoc u incvor gundem zgum,xndrumem aseq da inci hete kapvat ev inc anem,shnorhakalem naxapes.

ARMEN

31.01.2016

URUCQN PASTOREN JAMANAKI HET ACHUME U NORIC HET GNUM...U ERB URCUME BAYC SHAT POQR E INQN...SKSUME CAVAL

ARMEN

31.01.2016

HARGELI MED PRAKTIK AYD URUCQN INQNURUYN IJNUME HETO NORIC BARCRANUM SHARJUNE BAYC MI POQR PINDE...GTNVUME HENC ATAMNASHARIS U VZIS MKANI NERQEVUM...ISK DZEZ MOT KAROXEM GAL STUGVEL...ASEQ HASCE CHANKANUMEM STUGVEL U ASEQ INCH ARJE...

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի ARMEN, բարև Ձեզ: Նախ հարկավոր է պարզել, այդ ուռուցքանման գոյացությունը վահանագեձի հետ է կապված, թե, ոչ: Կարևոր է տեղակայումը, ցավոտ է, թե ոչ, շարժուն է, թո ոչ: Հարկավոր է դիմել նախ դիմածնոտային վիրաբույժի, անհրաժեշտության դեպքում տվյալ հատվածի ՈՒՁՀ կատարել:

ARSEN 50

25.01.2016

HARGELI BZHISHK, KAROX EM GAL DZER MOT STUGMAN? KCANKANAYI IMANAL DZER TVYALNER@ KAM EL, ETE DZHVAR CHE, XORHURD TVEQ` VORTEX EV UM MOT GNAM HETAGA STUGUMNERI HAMAR.

Lusine37

24.01.2016

barev dez,,bjishk jan noricem uzi arel..himael chaper@ nuynnen mnacel..inch xorhurd ktak.. et OMEGA 3,KANI OR KARELIYA XMEM?U en myus dexnel grek inchkan kareliya xmem,shnorhakalutyun..

Lilit26

23.01.2016

Barev dzez bjishk jan, I'm mot vahanadzev gexdzi aj bilt@22,0*19,3>40,6mm dzax bilt@ 21,0*20,0> 38,6mm hormonneri analizi pataszanner@ bardzr enhakamarminner tireoperoqsidazayi nkatmamb. Anti-Tro 33,0 norman minchev 30: tireotrop hormon@ 12,5 norman 0,50-4,10:: kan naev 4-7mm hanguycner xmum em erotiroqs50 ml.... hima caver unem kokordums hnaravor e kapvats lini vahanadzev gexdzi het... evs mek harc inch vor hakacucumner kan snndi het kapvats????

Gayane

21.01.2016

Barev Dez es unem vahanadev gexdi xangarum.ind mot ttgn bardre.kuzei imanal ardyox hxityun kazdi gexdi vra

ARMEN

18.01.2016

BAREV DZEZ INDZ MOT AJ GEXDZI VRA KA SHAT POQR URUCQ VORN ARAJACELE ERB KOKORDS UJEX CAVUME...AYN AKNHAYT EREVUME DRSIC MASHIS VRAYIC...XNTRUMEM ASEQ DA VTANGAVORE TE VOCH

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի LUSINE 37, բարև Ձեզ: Վահանագեղձում կալցինատներ կարող են լինել ուտոիմուն թիրեոիդիտի կամ տարած բորբոքման հետևանքով: Եթե կալցինատներ հայտնաբերվել են հանգույցների մեջ, հարկավոր է անպայման կատարել բիոպսիա, հանգույցի բնույթը պարզելու համար: Հիշողության լավացման համար կարող եք օգտագործել Օմեգա -3 և գինգկո-բիլոբայի հաբեր:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Karen, բարև Ձեզ: Վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում դիտվում  է դիֆուզ ալոպեցիա:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Syuzi, բարև Ձեզ: Չի բացառվում, որ շոշափել եք մեծացած ավշային հանգույցները: Խորհուրդ կտայի դիմեl արյունաբանի: Ձեզ մոտ բարեբախտաբար քաղցկեղ չի եղել, սակայն եղել է ատիպիա, հենց այդ պատճառով խորհուրդ կտայի հետազոտվել:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Suren, բարև Ձեզ: Վահանագեղձի հիվանդությունների և շիզոֆրենիայի առաջացման միջև կապ ներկայումս բացահայտված չէ: Լրացուցիչ ինֆորմացիա ունենալու դեպքում կտրամադրենք: 

Suren

15.01.2016

Ardyoq vahandzev gexdz@ karox e patchar handisanal shizofreniai

syuzi

14.01.2016

barev dzez hargeli bjishk shat shnorhakal em harceris patasxanelu hamar .im mot hachaxaki linum e vor teveris tak inchvor gndikner en arajanum cavum en u ancnum da kap uni im xndirneri het te voch?

karen

13.01.2016

vahanazev gexzi hivandutyunic masnaki mazataputyun(alopedia) hnaravor e?

Մեդ-Պրակտիկ

11.01.2016

Հարգելի Syuzi, բարև Ձեզ: Քանի որ ձախ բիլթը պահպանվել է երաշխիք չկա, որ հետագայում դրանում հանգույցներ  չեն առաջանա, հատկապես, եթե դրանց պատճառը հորմոնալ խանգարումն է: Հարկավոր է անընդհատ լինել բժշկի հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել:

LUSINE 37

11.01.2016

barev dez hargeli bjishk,es shat angamem dimel bjshki,,nshanner exelen vahanadev gexci masin,yodamarinem xmel,,2010 tvic sksac, himaelem dimel bjshki,,arden indz anhangstacnelu patcharov,Vahanagexc_aj bilt 19,5+19,5+43mm. nexuc@ 3mm,dax bilt 15+20+46mm.aj bilt@ chaperov tetevmecacac e dif.popoxvactesaneli e hipoexogen,anhamaser strukturayov,kalcinatnerov ojax 20+18=13,5mm.kalcinatner@ 4,5_5mm chapsi,..hormonerem handnel TRT_1,18(0,27_4,2).Anti TPO 14,39(<34).PRL14,05(4,8_23,3)..unem glxacaver.@dhanur tulutyun,hishoxutyan korust.votkers cnkneric nerkev canracac.verchuytners saracen linum,,aryan analiz@ normale exel..xtutynn@ 4,56asumen normala,,dimelem nyardabani nshanakela nukleo.magni B6.dimelem srtabani kardiogramaem hanel,nshanakela egilok retard 25mg.hima bjishk jan,aselen piti analiz tam,punkcia piti anen,tesnen virahatelu hamar.inch xorhurd ktak,,xndrumem patasxanek.ete karoxek et hishoxutyan hamar gone mi dex grek eli.xndrumem.

syuzi

06.01.2016

hargeli bjishk aj bilt@ anboxjutyamb heracvel es zdax bilt@ anboxjutyamb ka

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հսրգելի Syuzi, բարև Ձեզ: Դուք ընդունում եք Էութիրօքս ամենափոքր դոզայով, այսինքն դեղի գերդոզավորման մասին խոսել իմաստ չունի: Ինչ վերաբերում է հիվանդության կրկնվելուն, կախված նրանից, թե ինչ վիրահատություն է կատարվել. հեռացվել են միայն հանգույցները, թե գեղձը. հետագա ընթացքը տարբեր է: Ձեր գանգատների պատճառը պարզելու համար խորհուրդ կտայի նախ նյարդաբանի խորհրդտավություն անցնել, հարկ եղած դեպքում նաև սրտաբանի: Ինչ վերաբերում է կելոիդ սպիին, գոյություն ունի արդյունավետ միջոց, քսուք կոչվում է "Контратубекс" գերմանական արտադրության է: Ցավոք այն գրանցված չէ Հայաստանում: Կարող եք պատվիրել կամ արտասահմանում ապրող հարազատների միջոցով ձեռք բերել:

syuzi

03.01.2016

evs mi har knee eq aysqan anhangstacnelu hamar hanguycner@ gunavoum unein arden ev nshanakvec biopsya patasxannerum grvac er перед раквое обстаятелства bayc bjishks asac vor xndir chka ev vochmibujum baci virahatuyunic chem stacel iskapes virahatutyunic vochmidexamijoc petq cher ev da hnaravor e krknvi

syuzi

03.01.2016

virahatutyunic heto es hormonal xaxtumner chem unecel chem @ndunel vochmi dex hima oktagorcum em eutiroks 25 mkg bayc popoxutyun@ shat qich e.ev mi harc vitahatutyunic heto dzevavorvel e keloid spi oktagorcel em dermatix bayc popoxutyun chka duq inch dex xorhurd ktaq naxapes shat shnorhakal em dzez

Կարդացեք նաև

Մատուտակի արմատը՝ մակերիկամների բուժակ. 168.am
Մատուտակի արմատը՝ մակերիկամների բուժակ. 168.am

Մակերիկամները մեծ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա: Այս փոքր էնդոկրին գեղձերը ստերոիդ, ադրենալին և նորադրենալին հորմոններ են արտազատում: Հենց այս հորմոններն են օգնում մեր օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում. Արամ Չոմոյան
Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում. Արամ Չոմոյան

Հայաստանի Հանրապետությունը համարվում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Բարձր լեռնային դիրքը, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, յոդով հարուստ ծովային օդի և ծովամթերքների բացակայությունը...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Վահանաձև գեղձի հիվանդություններ. որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել
Վահանաձև գեղձի հիվանդություններ. որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդություններ էնդեմիկ գոտի: Պատճառների ու բուժման արդյունավետ լուծումների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է Հայաստանում...

Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am

Վահանաձև գեղձի քաղցկեղը սկսվում է վահանաձև գեղձում: Այս գեղձը տեղակայված է պարանոցի առաջային հատվածում՝ կոկորդից անմիջապես ներքև, որը հայտնի է նաև որպես «ձայնային արկղ»...

Ուռուցքաբանություն
Շաքարային դիաբետը` ապրելակե՞րպ. պարզաբանում է մասնագետը. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբետը` ապրելակե՞րպ. պարզաբանում է մասնագետը. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար,  ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Էդվարդ Նորայրի Թորոմանյանը...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Վիտամիններ և միներալներ
Սեփական առողջության վերահսկում. վահանաձև գեղձի պլանային ՈւՁՀ. ultraimaging.am
Սեփական առողջության վերահսկում. վահանաձև գեղձի պլանային ՈւՁՀ. ultraimaging.am

Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) իրենից ներկայացնում է մասնագիտացված բժշկական գործողություն, որի ժամանակ վահանաձև գեղձի հյուսվածքում կարող են հայտնաբերվել...

Ախտորոշում
Բնական դեղամիջոց՝ շաքարախտի դեմ. 168.am
Բնական դեղամիջոց՝ շաքարախտի դեմ. 168.am

Շաքարախտն առաջանում է ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտազատելու անկարողության դեպքում: Շաքարախտի նախանշանները կարող են տարբեր լինել: Որպես կանոն՝ լինում է հաճախակի միզարձակում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոն հորմոնը, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հոգնածությունը վահանաձև գեղձի հիվանդության նշան է. գիտնականներ. 1in.am
Հոգնածությունը վահանաձև գեղձի հիվանդության նշան է. գիտնականներ. 1in.am

Գիտնականները համարում են, որ հոգնածությունը վահանաձև գեղձի հիվանդության նշան է: Շատերը մշտական հոգնածությունը կապում են վատ քնելու հետ,սակայն ոչ միշտ է այդպես...

Էստրոգենը կանանց մոտ ուժեղացնում է ալերգիայի նկատմամբ հակումը. գիտնականներ. 1in.am
Էստրոգենը կանանց մոտ ուժեղացնում է ալերգիայի նկատմամբ հակումը. գիտնականներ. 1in.am

ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ էստրոգենը (կանացի սեռական հորմոնը) նպաստում է սննդի, դեղորայքի կամ միջատների խայթոցների նկատմամբ ալերգիաների առաջացմանը: Ուսումնասիրողներն իրենց...

Լրահոս կանանց համար
Ադրենոգենիտալ համախտանիշ (մանկական տարիքի)
Ադրենոգենիտալ համախտանիշ (մանկական տարիքի)

Մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիայի հետևանք է։ Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար և բնորոշվում է այրածին (անդրոգեն) հորմոնների խիստ արտահայտված գոյացումով...

Ազդրի բնածին հոդախախտում
Ազդրի բնածին հոդախախտում

Հենաշարժական ապարատի ամենահաճախ հանդիպող բնածին ձևախախտումն է (դեֆորմացիան), որն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է լինում, քան տղաների, և բացատրվում է աղջիկների կոնքի կառուցվածքի առանձնահատկություններով...

Պերտեսի հիվանդություն (մանկական տարիքի)
Պերտեսի հիվանդություն (մանկական տարիքի)

(ԱԶԴՐՈՍԿՐԻ ԳԼԽԻԿԻ ԷՊԻՖԻԶԻ ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈՊԱԹԻԱ, ԱԶԴՐՈՍԿՐԻ ԳԼԽԻԿԻ ԱՍԵՊՏԻԿ ՆԵԿՐՈԶ)

Հիվանդության պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Ըստ երևույթին, նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական...

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ