Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ չունեցողների։ Սա չի նշանակում, թե դիաբետն անպայման բերում է սեռական անկարողության։


Սեռական թուլության պատճառները կարող են լինել հոգեբանական կամ ֆիզիկական։ Հոգեբանական պատճառները անմիջականորեն կապ չունեն դիաբետի հետ։ Երբեմն սեռական անկարողության նկատմամբ վախը դառնում է սեռական հարաբերության խոչընդոտ։


Դիաբետով պայմանավորված սեռական անկարողության պատճառն արյան մեջ գլուկոզայի և ճարպերի` երկարատև տարիների ընթացքում նորմայից բարձր պարունակության հետևանքով փոքր անոթների և նյարդերի վնասումն է։ Սեռական ֆունկցիայի վատացման ֆիզիկական պատճառ կարող են դառնալ նաև որոշ դեղերի օգտագործումը, արյան բարձր ճնշումը, կողմնակի հիվանդությունները, ալկոհոլամոլությունը։ Եթե սեռական հարաբերության ժամանակ դժվարություններ են լինում, ապա դիմեք բժշկի։ Բուժման համար նախ և առաջ անհրաժեշտ է գտնել պատճառը։


Ինչպես կանխել սեռական թուլությունը

 

  • Գլուկոզայի և ճարպերի մակարդակն արյան մեջ անհրաժեշտ է պահել նորմալ կամ նորմային մոտ։
  • Մի՛ չարաշահեք ալկոհոլը։
  • Մի՛ ծխեք։

 

 

Հիշեցե՛ք


Դիաբետի վերահսկումը և ինքնահսկումը, սթրեսի հաղթահարումը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները կօգնեն ձեզ խուսափելու նման բարդություններից և ապրելու լիարժեք կյանքով։


Պետք է նշել, որ այժմ կան մի շարք միջոցներ, որոնք վերականգնում են սեռական կարողությունը։ Դրանք արդյունավետ են, բայց ունեն մի շարք հակացուցումներ։ Խորհրդակցեք ձեր բժշկի հետ։


Բերանի խոռոչի և ատամների հիվանդությունները


Դիաբետով հիվանդը, ինչպես և յուրաքանչյուր ոք, պետք է հետևի ատամների և լնդերի առողջական վիճակին։ Դիաբետի վատ վերահսկումը նպաստում է լնդաբորբի, լնդերի այտուցի և ցավի առաջացմանը, ատամների ախտահարմանը։ Մի կողմից, դիաբետի վատ վերահսկումը դառնում է բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների պատճառ, մյուս կողմից` ատամների և լնդերի հիվանդությունները դժվարացնում են դիաբետի վերահսկումը։ Ատամների և լնդերի ժամանակին բուժումը կամ ատամի հեռացումը կօգնի խուսափել հիպերգլիկեմիկ վիճակից։


Ինչպես կանխել ատամների և լնդերի վնասումը

 

  • Անհրաժեշտ է արյան մեջ գլուկոզան պահել նորմալ կամ նորմային մոտ սահմաններում։
  • Տարին երկու անգամ հաճախեք ատամնաբույժին, նույնիսկ եթե չունեք գանգատներ, անպատճառ նրան տեղյակ պահեք դիաբետի առկայության մասին։
  • Ատամնացավի կամ լնդերի արյունահոսություն նկատելիս անմիջապես դիմեք ատամնաբույժին։
  • Օրը երկու անգամ (առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ) ատամները մաքրեք խոզանակով և ատամի մածուկով, երկու ամիսը մեկ փոխեք ատամի խոզանակը։ Ատամների արանքները մաքրելու համար օգտագործեք այդ նպատակի համար նախատեսված թել։

 


Վատ զգացողության օրերի վարքագիծ

 

  1. Վատ զգացողության օրերի վարքագիծԵթե վատ եք զգում, չունեք ախորժակ, նկատում եք արտահայտված թուլություն, ապա անմիջապես դիմեք բժշկի, մանրամասն նրա հետ վերլուծեք ձեր ինքնազգացողությունը։ Մի ուշացրեք։
  2. Շարունակեք ինսուլինի ընդունումը, մի դադարեցրեք այն, եթե նույնիսկ չեք կարող ուտել։ Բժիշկը կօգնի փոխել դեղաչափը։
  3. Եթե ախորժակ չունեք, ապա խմեք 1/2-ից 1 բաժակ հեղուկ` 1-2 ժամը մեկ։ Սնունդը ընդունեք հյութերի, ապուրների, արգանակի (անյուղ), կաթի և կաթնամթերքի ձևով։ Հետագայում կարելի է ավելացնել կարտոֆիլի պյուրե (1/2 բաժակ)։ Եթե ջերմություն ունեք (37օ-ից բարձր), ապա օգտագործեք առատ հեղուկ (օրվա ընթացքում 10-12 բաժակ)։ Հաշվեք և գրի առեք ընդունած և արտազատված հեղուկի քանակը։
  4. Դիաբետի 2-րդ տիպի ժամանակ. եթե չեք կարող ուտել, ապա դադարեցրեք հաբերի ընդունումը։ Խմեք մեծ քանակությամբ ջուր։
  5. Ուշադրություն դարձրեք ձեր շնչառությանը։ Հաշվեք մեկ րոպեում շնչառության քանակը։ Եթե նկատում եք շնչառության խորացում կամ հաճախացում (20-ից ավելի), անմիջապես դիմեք բժշկի։
  6. Եթե զգում եք շշմածություն, ցրվածություն, մտքերի խառնաշփոթություն, ապա խնդրեք ընտանիքի անդամներից որևէ մեկին չափել ձեր ջերմությունը, հաշվել ընդունած հեղուկի քանակը, որոշել մեզում գլուկոզաի և ացետոնի մակարդակը, շնչառական շարժումների թիվը։ Վերը նշված գանգատների դեպքում անմիջապես բժիշկ հրավիրեք։

 


Բուսաբուժություն


Վաղուց ի վեր շաքարային դիաբետի ժամանակ օգտագործվում են մի շարք խոտաբույսեր կամ բուսական ծագում ունեցող սննդանյութերի եփուկներ։ Դրանց ազդեցության մեխանիզմները պարզված չեն, միևնույն ժամանակ հայտնի է, որ դրանք նպաստում են արյան մեջ գլուկոզայի կարգավորմանը։ Նման հատկությամբ օժտված են՝ ժենշենը, անանուխը, խատուտիկը, էլէուտերոկոկը, ընկույզի միջնորմերը, կանաչ լոբին, սխտորը, սոխը և շատ այլ բույսեր ու համեմունքներ։


Որպես հիմնական բուժում, այս խոտաբույսերը կարելի է օգտագործել սննդակարգի հետ, շաքարային դիաբետի 2-րդ տիպի թեթև ձևերի ժամանակ։ Մնացած դեպքերում դրանց օգտագործումը պետք է համատեղել բուժման հիմնական ձևերի հետ։ Դեղատներում վաճառվում են դիաբետիկ թեյ կամ պատրաստի բուսական այլ խառնուրդներ։ Այստեղ կանգ չենք առնի դրանց պատրաստման առանձին բաղադրատոմսերի վրա։


Եթե դեղաբույսեր եք օգտագործում, այդ մասին տեղյակ պահեք ձեր բժշկին։


Ավտոմեքենա վարելը


Ծանր աստիճանի շաքարային դիաբետով հիվանդին խորհուրդ չի տրվում վարորդի մասնագիտությունը։


Անձնական մեքենա վարելիս աշխատեք հետևել այս խորհուրդներին։

 

  1. Շաքարային դիաբետը պետք է վերահսկել։
  2. Սննդի ընդունման և ինսուլինի ներարկման կանոնավորությունը չպետք է խախտել։
  3. Ղեկին նստելուց 1 ժամ առաջ պետք է սնվել։
  4. Ավտոմեքենայի մեջ պետք է լինեն ածխաջրատներ (կոնֆետ, շաքար)։
  5. Ցանկալի է խուսափել երթևեկության ծանրաբեռնված ժամերին (8։00-9։00 և 17։00-18։00) մեքենա վարելուց։
  6. Եթե առկա են տեսողության խանգարումներ, անհրաժեշտ է խուսափել մեքենա վարելուց՝ հատկապես մթնշաղին։

 


Ապագայի հեռանկարներ


Ձեզ պահեք մաքուր և պայծառ.
դուք եք այն պատուհանը,
որի միջով տեսնում եք աշխարհը։
Ջորջ Բերնարդ Շոու


Շաքարային դիաբետը խրոնիկական հիվանդություն է, այն առայժմ չի բուժվում, սակայն ենթարկվում է վերահսկման։


Ամբողջ աշխարհում գիտնականներն աշխատում են մի շարք ուղղություններով. դիաբետաբանական կենտրոններում հազարավոր մասնագետներ հետազոտում են հիվանդության պատճառները, փնտրում բուժման նոր միջոցներ, կատարելագործում են եղածները։


Արտասահմանում տարածում են գտել ինսուլինի պոմպերը, որոնց մի մասը տեղադրվում է փորի կամ մեջքի մաշկի տակ։ Ինսուլինի ներարկումը կատարվում է սեղմակների միջոցով։ Հիվանդը մշտապես ինսուլին է ստանում (ենթամաշկային), իսկ ուտելուց առաջ ներմուծվում է լրացուցիչ ինսուլին, հաշվարկելով դեղաչափը՝ կախված գլուկոզայի պարունակությունից և կերած ուտելիքի մեջ պարունակած ածխաջրատների քանակից։ Մոտ ապագայում հիվանդները կունենան մաշկի տակ տեղադրված սարք, որի օգնությամբ ինֆրակարմիր ճառագայթներով կորոշվի գլուկոզայի քանակն արյան մեջ։

 

  1. Կստեղծվի արհեստական ենթաստամոքսային գեղձ, որը կտեղադրվի մաշկի տակ և օրգանիզմ կներմուծի անհրաժեշտ քանակությամբ ինսուլին։
  2. Կպատվաստվեն ենթաստամոքսային գեղձի բետաբջիջներ։
  3. Կստեղծվեն և տարածում կունենան ինսուլինի ինհալացիոն միջոցները։
  4. Կորոնվեն միջոցներ դիաբետով հիվանդանալու հակում ունեցողներին վաղ հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։
  5. Կանոնավոր վարժությունները, գիրության կանխումը և բուժումը կարող են կասեցնել դիաբետի 2-րդ տիպի զարգացումը։ Եթե ունեք ավելորդ քաշ և ձեր ծնողներից մեկը կամ երկուսը ունեն 2-րդ տիպի շաքարային դիաբետ, ապա անմիջապես սկսեք ճիշտ սնվել և աշխատեք ազատվել ավելորդ քաշից։

 

 

Այսպիսով, դիաբետի ճանաչումը և դրա շնորհիվ նրա գրագետ վերահսկումը ձեզ հնարավորություն կտա ապրել լիարժեք կյանքով և օգտվել դիաբետաբանության բոլոր հետագա ձեռքբերումներից։

Հեղինակ. Մարիամ ԱՎԱԳՅԱՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ, բժիշկ դիաբետաբան, բ.գ.թ.ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Մաունթեյն Վիու քաղաքից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի Maro, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր հարցի պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Շաքարային դիաբետը վարակիչ հիվանդություն չէ և չի կարող փոխանցվել ապագա երեխային: Սակայն երեխայի մոտ կարող է լինել ժառանգական նախատրամադրվածություն, հետագայում շաքարային դիաբետով հիվանդանալու համար:

maro 06 092015

06.09.2015

amusins hivand e shaqarayin diabetov na orakan erku angam insulin e nerarkum inqniren nra vichakn kayun e bayc es uzum em imanal karox em erkrord erexan unenal ardyoq hivanduyunn chi poxancvi erexayin

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Liana, իսկ ինչու՞ 1-ին տիպի շաքարային դիաբետով աղջիկը չի կարող ամուսնանալ: 21-րդ դարում  շաքարային դիաբետը համարվում է ոչ թե հիվանդություն, այլ կենսակերպ: Եթե ամուսինը առողջ լինի և գեն կրող չլինի, ապա կծնվի առողջ երեխա, բայց գենի կրող:

Liana

19.10.2014

Barev dzez, shaqarayin diabeti 1-in tipov hivand axchik@ karox e amusnanal ev aroxch erexa unenal?

Մեդ-Պրակտիկ

11.10.2014

Հարգելի Նարինե, նկարագրված հիվանդությունները հղիության ընթացքում երեխային չեն կարող փոխանցվել:

 

Նարինե

12.09.2014

Հղիության ժամանակ հնարավոր է անցնի երեխային?

Միլենա

23.11.2011

Դիաբետի ժամանակ դիտվում է սեքսուալ ակտիվություն կանանց մոտ:

Սյուզի

07.07.2011

խնդրում եմ ասեք կարմիր պալմայի յուղը դիաբետիկներին ինչքանով է օգտակար

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ուռուցքաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ