Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Շաքարային դիաբետ: Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները

Շաքարային դիաբետ: Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները

Երիկամները և շաքարային դիաբետը: Դիաբետով հիվանդ որոշ մարդկանց մոտ առաջանում է երիկամային հիվանդություն, որը կոչվում է դիաբետիկ նեֆրոպաթիա։ Երիկամների ախտահարումը դիաբետի լուրջ բարդություն է. մեզով օրգանիզմից դուրս են մղվում թունավոր նյութերը, ուստի երիկամը կատարում է ֆիլտրի դեր, և եթե այն «փչանում է», ապա այդ նյութերը մնում են արյան մեջ և թունավորում օրգանիզմը։

Որն է երիկամների ախտահարման պատճառը


Արյան մեջ երկար ժամանակ գլուկոզայի մակարդակը բարձր լինելու դեպքում երիկամների փոքր անոթները վնասվում են։ Դիաբետիկ նեֆրոպաթիան զարգանում է շատ դանդաղ. դիաբետը սկսվելուց նույնիսկ 40 տարի անց երիկամները մնում են անվնաս։ Հիվանդության առաջին նշանը մեզի մեջ սպիտակուցների հայտնաբերումն է։ Երբ մեզի ընդհանուր քննության ժամանակ առաջին անգամ սպիտակուցներ են հայտնաբերվում, բժիշկը նշանակում է այլ հետազոտություններ։ Այժմ լայնորեն կիրառվում է մեզում միկրոալբումինի քանակության որոշման եղանակը։


Երիկամների գործունեության վատացմանը նպաստում է արյան բարձր ճնշումը։ Ամեն անգամ բժշկի այցելելիս նա չափում է ձեր արյան ճնշումը, և եթե բարձր լինի, կնշանակի համապատասխան բուժում։


Այսպես կոչված՝ ԱՓՖ-ինհիբիտորները (լիզինոպրիլ, կապտոպրիլ) դանդաղեցնում են նեֆրոպաթիայի զարգացման ընթացքը։ Դիաբետիկների արյան ճնշումը չպետք է անցնի 130/85մմ սս-ից։ Նույնիսկ ավելի ցածր ճնշման դեպքում, երբ մեզում հայտնաբերվում է միկրոալբումինուրիա, պետք է սկսել բուժումը ԱՓՖ-ինհիբիտորներով։


Դիաբետի դեպքում ավելի հաճախակի են առաջանում երիկամների վարակական (բորբոքային) հիվանդություններ, որոնք նույնպես կարող են նպաստել նեֆրոպաթիայի զարգացմանը։ Եթե միզելիս գոտկատեղում ցավ եք զգում կամ այրոցի զգացում ունեք, անմիջապես բժշկի դիմեք։
Եթե ձեռնարկված միջոցներով չի կանխվում դիաբետիկ նեֆրոպաթիայի զարգացումը, ապա առաջանում են ոտքերի թաթերի և սրունքների այտուցներ, մաշկի գունատություն, արտահայտված թուլություն։

Ինչպես կարելի է խուսափել երիկամային հիվանդությունից


Ամենաարդյունավետ միջոցը դիաբետի ճիշտ վերահսկումն է, արյան մեջ գլուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում կամ դրան մոտ պահելը։ Եթե արյան ճնշումը բարձրանում է, անհրաժեշտ է սահմանափակել կերակրի աղի օգտագործումը, կանոնավոր ընդունել արյան ճնշումն իջեցնող դեղորայք։ Եթե երիկամի վարակական հիվանդություն է սկսվել, բժիշկը ձեզ կնշանակի անտիբիոտիկներ և հակաբորբոքային այլ դեղեր։


Հիշեք, որ անհրաժեշտ է արյան մեջ գլուկոզայի մակարդակը պահել նորմային մոտ, արյան ճնշումը կարգավորել, չծխել, կանոնավոր կերպով հաճախել բժշկի, որը կնշանակի մեզի քննություն միկրոալբումինի կամ սպիտակուցի պարունակությունը որոշելու համար (վեց ամիսը մեկ), ժամանակին ընդունել նշանակված դեղերը։

Դիաբետը և սրտանոթային հիվանդությունները


Սիրտանոթային հիվանդությունների (ՍԱՀ) լուրջ բարդություններ են դառնում ինֆարկտներն ու ինսուլտները, որոնք կարող են մահվան ելք ունենալ։ Զարգացած երկրներում, նաև Հայաստանում, սիրտանոթային հիվանդությունները կազմում են բնակչության մահացության առաջնային պատճառը։


ԱՄՆ-ում ավելի շատ մարդ է մահանում ՍԱՀ-ից, քան մյուս բոլոր այլ պատճառները միասին վերցրած։ Եթե դիաբետը ակտիվորեն չբուժվի, հիվանդների շուրջ 80%-ը կմահանա ՍԱՀ-ից։ Դրա պատճառը դիաբետով հիվանդների մոտ նյութափոխանակային համախտանիշի առկայությունն է. արյան բարձր ճնշումը, արյան մակարդելիության մեծացումը, խոլեստերինի ավելացումը, ինչպես նաև չկարգավորված դիաբետ։ Այսպիսով, շաքարային դիաբետով բոլոր հիվանդները պետք է ընդունեն ասպիրին` արյան մակարդելիությունը իջեցնելու համար, արյան ճնշումը կարգավորող դեղեր, ինչպես նաև խոլեստերինը պակասեցնող հաբեր։ Կարող է թվալ, թե դեղորայքի քանակությունը շատ է, բայց չպետք է մոռանալ, որ հիվանդությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ երբ դիաբետով (2-րդ տիպի) հիվանդները կանոնավոր կերպով ընդունում են խոլեստերինն իջեցնող դեղեր, զգալիորեն նվազում են ինֆարկտների հաճախականությունը և սիրտանոթային հիվանդություններից մահացությունը։


Խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղերից ամենից շատ ուսումնասիրված են, այսպես կոչված` ստատինները, որոնք ազդում են լյարդի վրա` պակասեցնելով և ընդհանուր, և ցածր խտության խոլեստերինը։ Շաքարային դիաբետի 2-րդ տիպի ախտորոշման պահին պետք է որոշվի հիվանդի խոլեստերինը, անհրաժեշտության դեպքում նշանակվի հակախոլեստերինային դեղորայք։


Այժմ վաճառքում կան մի շարք ստատիններ` լիպիտոր (Lipitor), զոկոր (Zocor), կրեստոր (Crestor), պրավակոլ (Pravachol) և այլն, որոնք արդյունավետ դեղամիջոցներ են։ Քանի որ այս դեղերը ազդում են լյարդի միջոցով, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ստուգել լյարդի ֆունկցիան։ Մյուս կողմնակի ազդեցությունը մկանների ախտահարումն է։ Սա լուրջ բարդություն է, բայց հանդիպում է շատ հազվադեպ։ Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք մկանացավ կամ ցավ լյարդի շրջանում։

Դիաբետի ժամանակ ոտքերի ախտահարումը


Երբեմն ախտահարվում են դիաբետիկների ոտքերը։ Եթե հիվանդ եք դիաբետով, պետք է գիտենաք, որ ոտքերի միայն ամենօրյա և մանրազնին խնամքը թույլ կտա խուսափել այդ բարդությունից։


Երկարատև դիաբետի դեպքում որոշ մարդկանց մոտ կարող են վնասվել ոտքերի՝ թաթի և սրունքի նյարդերը։ Այդ երևույթը կոչվում է նեյրոպաթիա։ Դրա նշաններն են՝ ցավը, թմրածությունը, այտուցը, կծկումների զգացումը, զգայունության թուլացումը ստորին վերջույթներում։


Որոշ դեպքերում ոտքերի վնասումը ընթանում է այլ ձևով։ Հիվանդը զգում է սառնություն, թաթի և մատների մաշկը չորանում և բարակում է, ոտքերի մազերը` թափվում։ Սա տեղի է ունենում ոտքերի արյան շրջանառության խանգարման դեպքում։ Արյան վատ շրջանառության հետևանքով առաջացած վերքերը և վնասվածքները ուշ են լավանում և կարող են բերել լուրջ հետևանքների։ Երբեմն կարող են վնասվել և անոթները, և նյարդերը։ Եթե վնասվածքները ժամանակին չեն բուժվում, ապա վարակի առկայության դեպքում կարող է զարգանալ գանգրենա, որի բուժման միակ ձևը վերջույթի անդամահատումն է։

Ոտքերի զննումըՈտքերի զննումը


Անհրաժեշտ է հաճախակի և մանրամասն զննել ոտքի թաթերը, մատների արանքները` հայտնաբերելու, թե, չկան, արդյոք, կարմրություն, բշտեր, կոշտուկներ, քերծվածքներ, կտրվածքներ և այլն։


Հայելու օգնությամբ զննեք թաթերի ստորին մակերեսը։ Եթե դուք չեք կարող դա անել, ապա խնդրեք որևէ մեկի։
Ոտքերի լվացում
Ոտքերի լացում


Ամեն օր ոտքերը լվացեք գոլ ջրով և օճառով (մանկական կամ ձեռքի)։ Նախքան ոտքերը ջրի մեջ ընկղմելը, ջրի ջերմաստիճանը որոշեք ձեռքով (ոչ թե ոտքի մատներով)։ Խնամքով չորացրեք թաթերը, հատկապես մատների արանքները։

Ոտքերի մաշկի խնամքըՈտքերի մաշկի խնամքը


Եթե մաշկը չոր է, օգտագործեք մանկական քսուք կամ բուսական յուղ։ Ոտքերի առատ քրտնարտադրության դեպքում օգտագործեք տալկ կամ մանկական փոշի (պրիսիպկա)։


Եղունգները կտրելըԵղունգները կտրելը


Եղունգները պետք է կտրել հաճախակի` ամիսը մեկ անգամ, լավ է օգտվել հատուկ խարտոցից։ Եղունգը պետք է կտրել ուղիղ։ Կարիք չկա այն կորացնել. դա նպաստում է եղունգի ներաճմանը հյուսվածքի մեջ։ Եթե նկատել եք եղունգի ներաճման նշաններ (ցավ, այտուց, կարմրություն), ապա անմիջապես դիմեք բժշկի։

Կոշտուկներ և հարուկներ

 

Կոշտուկներ և հարուկներ


Խիստ արգելվում է կոշտուկները և հարուկները կտրել մկրատով, կամ որևէ սուր գործիքով։ Մի օգտագործեք սոլիպոդ (կոշտուկները վերացնելու միջոց) կամ այլ դեղորայք։ Թաթերը 20-30 րոպե գոլ ջրի մեջ պահելուց հետո կոշտուկները զգուշորեն հեռացրեք պեմզաքարով։

Տաքը և սառըՏաքը և սառը


Զգուշացե՛ք ոտքերի, հատկապես՝ թաթերի այրվածքներից, որոնք հնարավոր են զգայունության թուլացման դեպքում։ Մի՛ տաքացրեք ոտքերը խարույկի, վառարանի, ջեռուցիչ սարքերի մոտ, մի՛ օգտագործեք ջրային կամ էլեկտրական ջեռակներ։ Աշխատեք ոտքերը չսառեցնել։ Եթե գիշերը թաթերը սառչում են, ապա հագեք բամբակե կամ բրդե փափուկ գուլպաներ։

ԳուլպաներըԳուլպաները


Անհրաժեշտ է գուլպաները փոխել ամեն օր։ Ցանկալի է հագնել բրդե կամ բամբակե` առանց կարի գուլպաներ և կիսագուլպաներ, որոնք չպետք է սեղմեն սրունքը, քանի որ դա կարող է վատացնել թաթի արյան շրջանառությունը։

ԿոշիկներըԿոշիկները


Կոշիկները պետք է լինեն հարմարավետ, փափուկ կաշվից, ճիշտ ձեր թաթի չափով։ Կոշիկը հագնելուց հետո պետք է կարողանաք ազատ շարժել ոտքի մատները։ Գերադասելի են ցածր կրունկներով կոշիկները։ Նախքան կոշիկը հագնելը, ձեռքով ստուգեք` չկա այնտեղ պատահաբար հայտնված որևէ սուր առարկա։ Նոր կոշիկները առաջին օրերին հագեք 1-1,5 ժամից ոչ ավելի` աստիճանաբար ավելացնելով ժամանակը։ Ծովում կամ լճում լողանալիս անպայման հագեք ռետինե կոշիկներ։

 

Առաջին օգնությունը ոտքերը վնասելիս


Անհրաժեշտ է փոքր վնասվածքները, կտրվածքները և ճեղքերը լվանալ օճառով, չորացնել և ախտահանված չոր վիրակապով ծածկել։ Բուշտ առաջանալու դեպքում մի սեղմեք և մի ծակեք այն։ Պատրաստեք ֆուրացիլինի լուծույթ (1 հաբը լուծեք 1 բաժակ ջրի մեջ) և լվացեք թաթի այդ մասը, ապա ծածկեք ախտահանված չոր վիրակապով։ Կարող եք օգտագործել բակտերիցիդ պլաստիր։ Եթե բուշտը ծակվել է, ապա կատարեք նույնը։


Ոչ մի դեպքում չօգտագործեք յոդ, կալիումի հիպերմանգանատի լուծույթ (մարգանցովկա) կամ քիմիական այլ նյութեր, որոնք կարող են այրվածք առաջացնել։ Վերքեր, կարմրություն, բշտեր, տեղային այտուցվածություն նկատելիս անմիջապես դիմեք ձեր բժշկին։

Ֆիզիկական վարժությունները


Ոտքերի համար լավագույն վարժությունը զբոսանքն է, որը լավացնում է արյան շրջանառությունը։ Ոտքերի համար գոյություն ունեն նաև հատուկ վարժություններ։ Սպորտով զբաղվելիս համոզվեք, որ կոշիկները հարմարավետ են։


Եթե ոտքերի վրա վերքեր ունեք, ապա խուսափեք ֆիզիկական վարժություններից՝ մինչև դրանք լրիվ լավանան։

Ծխելը


Մի ծխեք. ծխախոտի բացասական ազդեցությունները շատ են։ Ծխելու հետևանքով անոթները սեղմվում են։ Ամեն անգամ ծուխը ներս քաշելիս անոթները նեղանում են` պակասեցնելով շրջանառությունը թե սրտում, թե ոտքերում։ Մի մոռացեք նաև, որ ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ և թոքերի հիվանդություն, որը կոչվում է էմֆիզեմա։


Խնայեք ձեր առողջությունը, դադարեցրեք ծխելը հենց այն պահին, երբ հայտնաբերեցիք, որ դիաբետ ունեք։
(շարունակելի)

Հեղինակ. Մարիամ ԱՎԱԳՅԱՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Մաունթեյն Վիու քաղաք, բժիշկ-դիաբետաբան, բ.գ.թ.
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. mif-ua.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ուռուցքաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ