Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան ու կատարելագործվեն թութքի բուժման եղանակները, ստեղծվեն վիրահատական նոր մեթոդներ: Ինչպե՞ս է բուժվում թութքը և դրա ժամանակակից բուժման ի՞նչ մեթոդներ են ներդվել հայկական բժշկությունում․ պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանը։

- Որո՞նք են թութքի առաջացման պատճառները։

- Թութքի առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց առաջին ու հիմնական պատճառը քրոնիկական փորկապությունն է, դժվարացած կղման ժամանակ գործադրվող ճիգերը, զուգարանակոնքին երկար  նստելը, նաև ծանրություն բարձրացնելը: Պրոկտոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են աշխատունակ տարիքում՝ 20-60 տարեկանների շրջանում: Թութքը առավելապես լինում է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված ծանր ու անկանոն սննդակարգով, ոգելից խմիչքի օգտագործումով, նստակյաց կյանքով, ծանրություն բարձրացնելով, փորկապությամբ: Կանայք այս հիվանդությունը ձեռք են բերում հիմնականում ծննդաբերություններից հետո:

 

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում


-Իսկ ինչպիսի՞ն է դիմելիությունը։ Սա այն հիվանդությունն է, որի մասին մարդիկ չեն սիրում բարձրաձայնել, անգամ բժշկի ամաչում են դիմել։ Սա ինչպե՞ս է անդրադառնում հիվանդության ընթացքի և բուժման վրա։


-Այսօր ամբողջ աշխարհում թութքի վիրահատական բուժումը կազմում է 30%: Իսկ մնացած 70% դեպքերում թութքի բուժումն իրականացվում է մինիմալ ինվազիվ մեթոդներով, որովհետև մարդիկ վաղ են դիմում, հենց առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես։  Այնինչ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է. այս հիվանդությունն ունեցող պացիենտների 70-80 %-ը մեզ մոտ բուժվում է վիրահատական մեթոդներով, որովհետև մարդիկ դիմում են, երբ խնդիրն արդեն շատ խորացած է: Ուշ դիմելու պատճառները մի քանիսն են՝ մարդիկ լուրջ չեն վերաբերում առողջական խնդիրներին, քանի դեռ դրանք չեն սկսում շատ լուրջ անհանգստացնել, ֆինանսական դժվարություններն էլ երբեմն խանգարում են, թութքի պարագայում գումարվում է նաև ամաչելու գործոնը:


Բայց մարդիկ պետք է հասկանան, որ վաղ դիմելով նրանք շատ ավելի են խնայում իրենց ժամանակը ու ռեսուրսները, ու կարող են ավելի արագ ու հեշտ վերագտնել առողջությունը:Որովհետև կոնկրետ մեր բաժանմունքում այսօր իրականացվում են թութքի բուժման մինինալ ինվազիվ այնպիսի միջամտություններ, որոնք անգամ հոսպիտալացում չեն պահանջում ու հետվիրահատական ռեաբիլիտացիան շատ կարճ է տևում:

 

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում


- Խնդրում եմ մանրամասնել՝ ինչպիսի՞ միջամտությունների մասին է խոսքը։ 


- Թութքը զարգանում է 4 փուլով:  Թութքի առաջացման վաղ, սկզբնավորման փուլում հնարավոր է դեղորայքային բուժում կիրառել: Իսկ առաջին փուլի ուշ և բոլոր մյուս փուլերում թութքի բուժումը պահանջում է վիրահատական միջամտություն: Թութքի զարգացման առաջին և երկրորդ փուլերում մենք կիրառում ենք հեմորոիդալ հանգույցների լիգավորում լատեքսային օղակներով: Բուժման այս մեթոդն ունի արդյունավետության 80-85 % գործակից, որը ժամանակակից բժշկությունում բավական բարձր ցուցանիշ է համարվում:  Այն հեմորոդիալ հանգույցներից ազատվելու ամենապարզ ու անցավ  մեթոդն է՝ հիվանդության կրկնության ամենաքիչ հավանականությամբ: Լիգավորումը կատարվում է ամբուլատոր պայմաններում, տևում է 10-15 րոպե, առանց ընդհանուր կամ տեղային անզգայացման: Լատեքսային փոքր դիամետրով էլաստիկ օղակներն անցկացվում են հեմորոիդալ հանգույցի արմատներին։ Այդպես փակվում են հանգույցի սնուցման ուղիները, որի արդյունքում տեղի է ունենում հանգույցի մեռուկացում: Գործողությունն ամեն անգամ իրականացվում է մեկ հանգույցի վրա՝ շաբաթը մեկ: Քանի որ կա երեք հեմորոդիալ հանգույց, բժշկին պետք է այցելել 3 անգամ, յուրաքանչյուր շաբաթը մեկ: Լատեքսային օղակի տեղադրումից  հետո 7-8 օրվա ընթացքում հեմորոդիալ հանգույցն ընկնում է: Այսինքն՝ պացիենտը բուժման ընթացքում ընդամենը 3 անգամ 10-15 րոպեով պիտի այցելի իր բժշկին, առանց կտրվելու իր աշխատանքային առօրյայից ու կենսակերպից: Այս մեթոդը իր առավելությունների շնորհիվ ցուցվում է նաև քրոնիկ, ծանր սոմատիկ տարբեր հիվանդություններ, սիրտանոթային խնդիրներ ունեցող անձանց:

 

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում


-Իսկ եթե պացիենտն ավելի ուշ է դիմել, ասենք երրորդ փուլում, ուրեմն պետք է բաց վիրահատական միջամտությա՞ն ենթարկվի։

-Ո՛չ, բաց վիրահատական միջամտության դիմում ենք միայն 4-րդ՝ վերջին փուլում։ Երրորդ փուլում, ի դեպ միայն Էրեբունի բժշկական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում, իրականցնում ենք հեմորոդիալ հանգույցների տրանսանալ դեարտերիզացիա (THD)։ Այս մեթոդը կատարման տեխնիկայով հավասարազոր է էնդոսկոպիկ վիրահատական մեթոդներին և համարվում է թութքի վիրահատական բուժման  ամենաանցավ մեթոդը: Ուղնուղեղային (սպինալ) անզգայացումից հետո դոպլեր հստկողությամբ հատուկ սարքով՝ անասկոպով գտնում ենք ու ուղիղ աղիքում կապում հեմորոդիալ հանգույցները սնուցող զարկերակները: Վիրահատությունը տևում է 35-40 րոպե: Սա սկզբունքորեն թութքի բուժում է մեկ օրում: Նա մեկ օրից գնում է տուն ու բավականին արագ վերադառնում է իր առօրյա կյանքին: THD-ի ժամանակ գործածվող գործիքները միանգամյա օգտագործման են, ինչը բացառում է վերքերի ինֆեկցման հնարավորությունը: Այս մեթոդը ես սկսեցի կիրառել 2010 թ. Իտալիայում վերապատրաստվելուց և համապատասխան հավաստագիր ստանալուց հետո, ու այս ընթացքում այս մեթոդով արդեն իրականացրել եմ շուրջ 440 տրանսանալ դեարտերիզացիա շատ լավ արդյունքով: Այս վիրահատության առավելությունները բաց վիրահատության համեմատ շատ են․հետվիրահատական վերականգնման ավելի կարճ ժամկետ, ցավերի փոքր տոկոս, հնարավոր բարդությունների շատ ցածր հավանականություն: Զարգացած երկրներում թութքի բուժման ժամանակ նախապատվությունը տրվում է հեմորոդիալ հանգույցների տրանսանալ դեարտերիզացիային (THD), որովհետև այն իր կատարման տեխնիկայով և հետվիրահատական շրջանի առավելություններով ամենաքիչ տրավմատիկ ու արդյունավետ տարբերակն է:

 

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
- Մենք խոսեցինք միայն թութքի մասին, որովհետև այն ամենատարածված պրոկտոլոգիական հիվանդությունն է, և Ձեր բաժանմունքն առանձնանում է թութքի բուժման իր մինինալ ինվազիվ վիրաբուժական մեթոդներով։ Բայց Ձեր ղեկավարած բաժանմունքը հաջողությամբ զբաղվում է այլ հիվանդությունների բուժմամբ ևս։


Ընդհանուր առմամբ կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների աճ նկատվու՞մ է։

- Այո՛, նկատվում է և՛ աճ, և երիտասարդացում։  Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունները բավականին տարածված են։ Ամենատարածվածներն են թութքն ու հետանցքի ճաքը: Ցավոք, վերջին շրջանում նկատվում է նաև հաստ և ուղիղ աղիների ուռուցքների հաճախության աճ և երիտասարդացում։ Ու պիտի նորի կրկնեմ, որ ցանկացած հիվանդության դեպքում ամենակարևորը այն է, որ մարդիկ վաղ դիմեն բժշկին, հենց առաջին ախտանշանների դեպքում։ Այդ դեպքում մեր բաժանմունքում ներդրված նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք մինինալ ինվազիվ միջամտություններով արդյունավետ բուժում կազմակերպել:

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Ցավ
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Ներզատաբանություն Բժշկի ընդունարանում
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով

Ժամանակակից վիրաբուժության մեջ ներկայումս կարևորվում է ոչ միայն բուն վիրահատության արդյունավետությունը, այլև հետվիրահատական արագ ապաքինումը, կոսմետիկ առումով անցանկալի հետևանքներից խուսափելը...

Բժշկի ընդունարանում
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Ցավ
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am

Ներկայում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման մեջ լապարասկոպիայի առաջատար լինելը անհերքելի փաստ է: Նվազագույն ինվազիվ վիրահատությունների առավելություններն անվիճելի են: Չէ՞ որ միջամտության ամբողջ ծավալը...

Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am
Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am

Վիրաբուժության մի ամբողջ դարաշրջան կապված է մեծ կտրվածքների հետ: Հիմնականում սա պայմանավորված էր վիրահատողի հարմարավետությամբ...

Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Բժշկի ընդունարանում
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Բժշկի ընդունարանում
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվեց հազվադեպ վիրահատություն, որը կոչվում է Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com

Ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը հենց վիրահատության ընթացքում ներկայացնում է` ինչպես է կատարվում բժշկության մեջ առավել նոր` էմբոլիզացիայի եղանակը: Այս միջամտությամբ հնարավոր է առանց կտրվածքների, ներանոթային ճանապարհով...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am
Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

1.  Ի՞նչ է կեսարյան հատումը։

Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղն ու ընկերքն արգանդից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կլինիկական դեպք անոթային վիրաբուժության բաժանմունքում. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք անոթային վիրաբուժության բաժանմունքում. armeniamedicalcenter.am

Մեկ տարի առաջ հիվանդանոց ընդունվեց երիտասարդ մի տղա, ում մոտ՝  դինամիտի պայթյունի հետևանքով կային երկու ստորին վերջույթների ջնջխված, արյունահոսող վերքեր՝ մկանային մեծ դեֆեկտներով, նյարդերի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է ճողվածքը:

Ճողվածքը՝ առպատային որովայնամզով պատված որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է  ենթամաշկային տարածություն կամ այլ խոռոչներ...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ