Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

1.  Ի՞նչ է կեսարյան հատումը։

Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղն ու ընկերքն արգանդից  դուրս են բերվում արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջով։

2.  Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները։

Տարբերվում են բացարձակ և հարաբերական ցուցումներ։  Բացարձակ ցուցումներն են այն մանկաբարձական  իրավիճակները, որոնք վտանգավոր են մոր և պտղի կյանքի համար։

Հարաբերական են այն ցուցումները, երբ չի բացառվում բնական ճանապարհով ծննդալուծման հնարավորությունը, սակայն մոր և կամ պտղի համար բարդությունների վտանգը գերազանցում է  որովայնային ծննդալուծման բարդությունների ռիսկին։ Մայրական ցուցումները հանդես են գալիս հղիի մանկաբարձական կամ սոմատիկ առողջական վիճակով պայմանավորված, իսկ պտղի  ցուցումներն էլ՝ պտղի վիճակով, ներարգանդային դիրքով պայմանավորված։

3.  Կեսարյան հատումները մի՞շտ են իրականացվում  պլանային կարգով և ինչպե՞ս է որոշվում  կեսարյան հատման օրը։

Պլանային է համարվում այն կեսարյան հատումը, երբ կնոջ մոտ հղիության  ընթացքում առաջանում է կեսարյան հատման ցուցումներ և կեսարյան հատումը պլանավորվում է նախապես։ Այդ ժամանակ նշանակվում է կեսարյան հատման օրը, որը սովորաբար լինում է ծննդաբերության ժամկետից 10 օր շուտ։ Հրատապ է համարվում այն կեսարյան հատումը, երբ պլանային նշանակված վիրահատությունից  շուտ կնոջ մոտ առաջանում են պատճառներ, երբ պետք է կնոջը շտապ ծննդալուծել կամ առաջանում են բարդություններ, որոնց առկայության պարագայում  բնական ծննդաբերական ուղիներով ծննդաբերությունը հանկարծակի դառնում է  վտանգավոր մոր և պտղի կյանքի համար։

4.  Ցավազրկման ինչ մեթոդներ են կիրառվում։

Կեսարյան հատման ընթացքում անզգայացումը կատարվում է  3 մեթոդով.

  • ընդհանուր անզգայացում,
  • էպիդուրալ անզգայացում,
  • ողնուղեղային անզգայացում:


Մոր և պտղի վրա անզգայացման նշված տեսակների նվազագույն ազդեցության տեսանկյունից առավել գերադասելի են վերջին երկուսը։

5.  Վիրահատությունից հետո ի՞նչ սպասել, պարտադի՞ր են ցավը, արյունահոսությունը և որքա՞ն երկար կարող են տևել։

Վիրահատությունից հետո կինը պետք է ունենա ոչ թե արյունահոսություն, այլ արյունային արտադրություն մոտավորապես դաշտանի չափով, իսկ առաջիկա ժամերի ընթացքում նաև մի քիչ ավել, որոնք աստիճանաբար նվազում են, դառնում արնաշճային և հետո ընդհանրապես դադարում։ Ինչպես բնական ծննդաբերությունից, այնպես էլ կեսարյան հատումից հետո այդպիսի արտադրությունը կարող է տևել մինչև 40 օր, սակայն այդ տևողությունը խիստ անհատական է և միջինում կազմում է 7-40 օր։ Ցավերի առկայությունը բնական է, քանի որ կատարված է մեծ խոռոչային վիրահատություն, սակայն առաջիկա օրերի խիստ ցավը կինը չի զգում, որովհետև ադեկվատ ցավազրկվում է։

6.  Ի՞նչ սննդակարգ է թույլատրելի մինչև կեսարյան հատումը և հետո։

Պլանային կեսարյան հատման նախօրեին, որը սովորաբար կատարում են առավոտյան, կնոջը խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ընդունել ցանկացած դյուրամարս սնունդ, որը նա պետք է ընդունի մինչև երեկոյան 20։00-ն, այնուհետև մինչև քնելը ոչինչ չպետք է ուտել. թույլատրվում է միայն հեղուկներ։ Հաջորդ օրը՝ արթնանալուց հետո, կինը ոչ մի հեղուկ չպետք է ընդունի՝ դրանով ապահովելով վիրահատության և ցավազրկման բարեհաջող ընթացքը։ Վիրահատությունից հետո կինը պետք է  ընդունի դյուրամարս բջջանքով հարուստ սնունդ, իսկ արդեն հաջորդ օրվանից կարող է սնվել ինչպես ցանկացած կրծքով կերակրող կին։

7.  Կեսարյան հատումից հետո ե՞րբ վեր կենալ անկողնուց։

Չբարդացած վիրահատություններից հետո 6-8 ժ անց խնամող բուժքրոջ օգնությամբ  կինը սկզբից նստում է անկողնում, այնուհետև դանդաղ բարձրանում և փորձում մի քիչ  քայլել, որքան թույլ է տալիս իր ինքնազգացողությունը։ Որից հետո կնոջը խորհուրդ է տրվում  հնարավորության սահմաններում  շատ քայլել և նույնիսկ հաճախ տեղաշարժվել անկողնում՝ դրանով իսկ կանխարգելելով հետվիրահատական կպումային  պրոցեսը։

8.  Ե՞րբ կերակրել նորածնին։

Ինչպես սովորական ծննդաբերությունից հետո, կախված մոր և պտղի վիճակից, ցանկալի է ապահովել կրծքի վաղ մոտեցումը, եթե այն թույլ է տալիս իրավիճակը, նույնիսկ վիրահատական սեղանին։

9.  Կարելի՞ է  գրկել երեխային կեսարյան հատումից հետո։

Այո, կարելի է։

10.  Քանի՞ օր հետո կարող է դուրս գրվել ծննդկանը։

Վիրահատությունից 4-5 օր հետո, եթե բարդություններ առկա չեն։

11.  Ի՞նչ խնամք է անհրաժեշտ ապահովել տանը։

Առանձնահատուկ խնամքի անհրաժեշտություն չկա, բացի հետծննդյան շրջանում ընդունված խնամքից։

12.  Ե՞րբ ընդունել ցնցուղ կամ լոգանք։

Չբարդացած վիրահատությունից հետո, եթե չկան այլ հակացուցումներ, ապա 5-7-րդ օրը՝ կախված վերքի վիճակից, իսկ ավելի հստակ կասի վիրահատող բժիշկը։

13.  Բանդաժ կրելն անհրաժեշտությո՞ւն է։

Նորմալ վիրահատությունից հետո նույնիսկ ցանկալի չէ, եթե կինն ուզում է վերականգնել որովայնի պրեսը, ինչի համար ավելի ճիշտ է վիրահատությունից հետո աստիճանաբար սկսել կատարել պրեսի վարժությունները։

14.  Ե՞րբ կարելի է զբաղվել սպորտով։

Թեթև վարժություններ կարելի է սկսել կատարել հետվիրահատական նորմալ ընթացքի պարագայում 1 ամիս անց՝ կարգավորելով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը անձնական ցավային ռեակցիայով։

15.  Որքա՞ն ժամանակ հետո կարելի ինտիմ կյանք վարել։

Մոտավորապես 40 օր հետո։ Բոլոր դեպքերում այն ժամանակ, երբ լիովին կդադարի արյունային արտադրությունը։

16.  Ե՞րբ կարող է հղիանալ կինը կեսարյան հատումից հետո։

Հետվիրահատական արգանդի սպին  լիովին ձևավորվում է  վիրահատությունից 1 տարի անց, ուստի կարելի է հղիանալ, սակայն կնոջ օրգանիզմը ցանկացած ծննդաբերությունից հետո լիովին վերականգնվում է 2 տ անց։ Ծննդաբերությունների միջև ամենաբարենպաստ ընդմիջումը 2-3 տ է։

17.  Իսկ եթե հղիացել է ավելի վա՞ղ։

Նախ պետք  է որոշվի սպիի վիճակը, հաշվի առնվի թե ինչպես է ընթացել նախորդ վիրահատությունը և հետվիրահատական շրջանը, ըստ որի էլ կարող է որոշվել՝ կարելի է  շարունակել հղիությունը հատուկ հսկողությամբ, թե պետք է դադարեցնել։

18.  Կարելի՞ է սպիրալ տեղադրել կեսարյան հատումից հետո։

Այո, կարելի է, սակայն ոչ անմիջապես վիրահատությունից հետո։

19.  Հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերություն կեսարյան հատումից հետո։

Հնարավոր է, սակայն  միայն հատուկ պայմանների առկայության դեպքում՝

  • արգանդի վրա մեկ սպիի առկայություն,
  • մինչև վիրահատությունը կինը պետք  է ունենա առնվազն 1 ծննդաբերություն,
  • կնոջ կոնքի նորմալ չափերը,
  • պտղի նորմալ անդամավորվածություն՝ գլխային առաջադրությամբ,
  • սպասվող երեխայի քաշը չպետք է գերազանցի 3 500 գ-ը,
  • ծննդաբերությունը պետք է վարի մանկաբարձ-գինեկոլոգ, ով անհրաժեշտության դեպքում կկարողանա կատարել վիրահատություն:


20.  Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կեսարյան հատումը և ինչպե՞ս կանխարգելել։

Կեսարյան հատումը համարվում է  մեծ խոռոչային վիրահատություն և, ինչպես ցանկացած  նման վիրահատություն, կարող է ունենալ բոլոր հնարավոր հետվիրահատական  բարդությունները։

Մանկաբարձ-գինեկոլոգ
Կարեն Կուտոյան

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Ցավ
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Ներզատաբանություն Բժշկի ընդունարանում
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով

Ժամանակակից վիրաբուժության մեջ ներկայումս կարևորվում է ոչ միայն բուն վիրահատության արդյունավետությունը, այլև հետվիրահատական արագ ապաքինումը, կոսմետիկ առումով անցանկալի հետևանքներից խուսափելը...

Բժշկի ընդունարանում
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Ցավ
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am

Ներկայում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման մեջ լապարասկոպիայի առաջատար լինելը անհերքելի փաստ է: Նվազագույն ինվազիվ վիրահատությունների առավելություններն անվիճելի են: Չէ՞ որ միջամտության ամբողջ ծավալը...

Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am
Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am

Վիրաբուժության մի ամբողջ դարաշրջան կապված է մեծ կտրվածքների հետ: Հիմնականում սա պայմանավորված էր վիրահատողի հարմարավետությամբ...

Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Բժշկի ընդունարանում
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Բժշկի ընդունարանում
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվեց հազվադեպ վիրահատություն, որը կոչվում է Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com

Ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը հենց վիրահատության ընթացքում ներկայացնում է` ինչպես է կատարվում բժշկության մեջ առավել նոր` էմբոլիզացիայի եղանակը: Այս միջամտությամբ հնարավոր է առանց կտրվածքների, ներանոթային ճանապարհով...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կլինիկական դեպք անոթային վիրաբուժության բաժանմունքում. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք անոթային վիրաբուժության բաժանմունքում. armeniamedicalcenter.am

Մեկ տարի առաջ հիվանդանոց ընդունվեց երիտասարդ մի տղա, ում մոտ՝  դինամիտի պայթյունի հետևանքով կային երկու ստորին վերջույթների ջնջխված, արյունահոսող վերքեր՝ մկանային մեծ դեֆեկտներով, նյարդերի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է ճողվածքը:

Ճողվածքը՝ առպատային որովայնամզով պատված որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է  ենթամաշկային տարածություն կամ այլ խոռոչներ...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ