Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Ցավ որովայնում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ցավ որովայնում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1. Ինչի՞ց կարող է առաջանալ ցավ որովայնում:

Որովայնում ցավ կարող է առաջանալ որովայնի խոռոչում տեղակայված օրգանների ախտաբանության արդյունքում՝ սուր ապենդիցիտ, լեղապարկի բորբոքում, երիկամային խիթ, լյարդային խիթ, աղիների անանցանելիություն, աղիների անոթների թրոմբոզ, արտարգանդային հղիություն, աղիքի ոլորում, վնասվածք, պերիոդիկ հիվանդություն և այլն: Սակայն որովայնի ցավով կարող են ուղեկցվել նաև որովայնից դուրս գտնվող օրգաների հիվանդությունները. օրինակ, ինֆարկտի որովայնային ձևի ժամանակ ցավ է առաջանում որովայնում: Եվ խիստ կարևոր է բժշկի դիմելը ճիշտ ախտորոշման համար:

2.  Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել, թե որովայնի որ հատվածն է ցավում:

Հիվանդն ընդամենը նշում է, որ ցավում է որովայնը, կամ նրա ինչ-որ հատվածը, սակայն դա կարող է այնքան էլ չհամապատասխանել գործընթացի տեղակայմանը: Որովայնի ցավն ըստ տեղակայման տարաբաժանում են.  աջ վերին հատված, ստորին հատված, ձախ վերին հատված, պորտից վերև և պորտից ներքև հատվածներ:

Պորտից վերև աջ կողմը կոչվում է լյարդային անկյուն, և այդ շրջանի ցավը հիմնականում կապված է լեղապարկի ու լյարդի հիվանդությունների հետ, կարող է նաև հաստ աղու խնդիր լինել:

Աջ ստորին կեսում՝ կանանց մոտ կարող է լինել ձվարանի բորբոքում, արտարգանդային հղիություն, ցիստիտ, իսկ դրանից մի փոքր վերև՝ զստափոսի շրջանում` սուր ապենդիցիտ, քիչ վերև՝ երիկամ և միզածորանում քարի առկայության խնդիր:

Ձախից վերին հատվածը դարձյալ միզածորանային և երիկամային, հաստ աղու սիգմայաձև հատվածի ախտաբանություն, դեպի միջին գիծ՝ ենթաստամոքսային գեղձի և ստամոքսային ու հաստ աղու խնդիրներ: Որոշ դեպքերում ցավերը ճառագայթում են ախտաբանական օջախից բավականին հեռու:

3.  Ի՞նչ ախտանիշներ կարող են ուղեկցել որովայնի ցավին:

Որովայնի ցավին կարող են ուղեկցել սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, գխտոցներ, որովայնի փքվածություն, արյունահոսություն աղեստամոքսային համակարգից և այլն: Կերակրափողից արյունահոսությունն ալ գույն ունի, ստամոքսից` սրճագույն է,  աղիներից` լինում է սև ձյութի պես:

4.  Սովորաբար, ինչպե՞ս է սկսվում և զարգանում ցավը որովայնում:

Կան հիվանդություններ, երբ միանգամից սուր ցավ է լինում՝ աղու թափածակման, երիկամային խիթի (քարի առկայության), լեղաքարային հիվանդության ժամանակ, այլ դեպքերում ցավն ուժեղանում է աստիճանաբար, օրինակ, ապենդիցիտի դեպքում:

5.  Որովայնային ցավի ի՞նչ տեսակներ կան:

Ցավերը լինում են սուր. ծակող, սպաստիկ, կծկող, ձգող և այլն, քրոնիկ գործընթացների ժամանակ ցավերն ունեն բութ և ոչ ինտենսիվ բնույթ:

6.  Ի՞նչն է ձգող ցավերի պատճառը, ի՞նչ անել:

Երբ որովայնում արյուն է կուտակվում, հետանցքի շրջանում կարող են ձգող ցավեր լինել: Ձգող ցավերը բնորոշ են նաև ճողվածքներին, երբ ճարպոնը սեղմվում է առաջացած ճողվածքային օղակի մեջ: Բնականաբար, պետք է անպայման դիմել բժշկի:

7.  Ի՞նչն է նվվացող  ցավերի պատճառը, ի՞նչ անել:

Նվվացող ցավերը, սովորաբար, լինում են թույլ նոպաների ժամանակ, օրինակ, երբ երիկամում քար է շարժվում, բայց դեռ միզածորանը չի փակել, կամ լյարդի շրջանում կարող է նվվացող ցավ առաջանալ ծանր սննդից հետո: Հարկ է հետազոտություններ կատարել, ցավի պատճառը հասկանալու համար:

8.  Ի՞նչն է ուտելուց հետո առաջացող ցավերի պատճառը:

Ուտելուց հետո կամ ուտելու ժամանակ ցավերը հիմնականում ստամոքսի բորբոքումների՝ սուր և քրոնիկ գաստրիտների մասին են վկայում: Կան սննդային, անցողիկ գաստրիտներ, երբ հատկապես երիտասարդները դրսում օգտվում են «արագ սննդից»: Ցավն ուտելուց հետո լինում է նաև լյարդի խորը ախտահարումների ժամանակ: Եթե ցավն ուտելուց հետո անցնում է, դա բնորոշ է ստամոքսի խոցային հիվանդությանը, և երբ ստամոքսահյութի աղաթթուն սննդով մի փոքր չեզոքացվում է, ցավն անցնում է:


9.  Ինչպե՞ս բացահայտել ցավը սրտագդալի շրջանում:

Սրտագդալի շրջանում ցավը լինում է կամ ինֆարկտի ժամանակ, կամ կերակրափողի և ստամոքսի միջև գտնվող փականի ուռուցքի դեպքում, երբ լուսանցքը փակվում է և սնունդը կուտակվելով՝ ճնշող, պատռող բնույթի ցավեր է առաջացնում: Այդ շրջանում ցավը նաև հիպերացիդ գաստրիտների մասին է վկայում, երբ աղաթթուն կերակրափող է թափանցում, ու այրոցը ցավի պատճառ է դառնում: Անպայման պետք է դիմել բժշկի, հետազոտվել և նաև պարզել սրտի վիճակը:

10.  Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնում` կողերի տակ:

Աջ թուլակողի շրջանում ցավ կարող է առաջանալ լյարդի և լեղապարկի հիվանդությունների պատճառով, ինչպես նաև հաստ աղու խնդիրների դեպքում, ձախ թուլակողում՝ հաստ աղու,  փայծաղի խնդիրներից: Փայծաղի ախտաբանությանը ցավը բնորոշ չէ, միայն շատ մեծանալու դեպքում կարող է ծանրության զգացողություն առաջանալ:

11.  Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին աջ հատվածում:

Որովայնի ստորին աջ հատվածում ցավը լինում է կանանց օրգանների ախտաբանությունների ժամանակ, աջ և վերին զստափոսում` ապենդիցիտի, միզածորանի խնդիրների դեպքերում:

12.  Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին ձախ հատվածում:

Որովայնի ստորին ձախ հատվածում ցավն առաջանում է հաստ աղու, ձախ ձվարանի և միզածորանի խնդիրների պատճառով:

13.  Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ ամբողջ որովայնում:

Ցավն ամբողջ որովայնում լինում է, երբ որովայնը ընդգրկվում է ընդհանուր ախտաբանական գործընթացում: Որովայնը պատող որովայնամիզը չափազանց զգայուն է և հեշտ է ներառվում բորբոքական գործընթացի մեջ, գրգռվում է որովայնի խոռոչում օդ կամ հեղուկ հայտնվելու դեպքում. ինչը կարող է լինել, օրինակ, խոցի թափածակման ժամանակ: Նման դեպքերում որովայնը լարվում է, կարող է անգամ զարգանալ ծանր բարդություն՝ պերիտոնիտ: Այդպիսի որովայնն անվանում են տախտականման, որի ժամանակ ի հայտ եկող ցավը տարածվում է ամբողջ որովայնով, ինչի մեղմացումն ամենածար փուլի մասին է վկայում:

Սուր թրոմբոզի ժամանակ ցավում է ամբողջ որովայնը, սակայն պահպանվում է փափկությունը: Աորտայի, զարկերակների անևրիզմայի դեպքում նույնպես ցավեր են լինում: Հաստ աղու անանցանելիության դեպքում ցավը տարածվող բնույթ ունի:  Աճուկային ճողվածքի ժամանակ ձգող ցավեր առաջանում է ամբողջ որովայնում, երբ աղին կամ ճարպոնը օղակվում են: Ցավ ամբողջ որովայնում լինում է նաև վարակային հիվանդությունների, ճիճվակրության, պարբերական հիվանդության, որովայնի օրգանների վնասվածքների ժամանակ: Թոքաբորբը, հատկապես երեխաների մոտ, կարող է ուղեկցվել  որովայնում ցավերով:

14.  Ինչի՞ց  է ցավում պորտի շուրջը:

Պորտի շուրջ ցավ առաջանում է պորտային ճողվածքների ժամանակ, երբ ճարպոնը սեղմվում է, ճիճվակրության, բարակ աղիների անանցանելության ժամանակ և այլն:

15. Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին հատվածում` կանանց մոտ:

Արտարգանդային հղիություն, արգանդի, միզապարկի հետ կապված խնդիրներ (օրինակ` ցիստիտ), ձվարանի բորբոքում՝ ադնեքսիտ, ձվարանի կիստա և այլն:

16. Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին հատվածում` տղամարդկանց մոտ:

Ադենոմայի՝ շագանակագեղձի ուռուցքի, պրոստատիտի՝ շագանակագեղձի բորբոքման ժամանակ, միզապարկի խնդիրների պատճառով: Երբեմն կույր աղու որդանման ելունի՝ միզապարկին հպված լինելու պատճառով, դրա բորբոքումը ևս ցավ է առաջացնում որովայնի ստորին՝ միզապարկի շրջանում:

17. Եթե պուլսացող ցավը տեղափոխվում է ոտքեր…

Պուլսացող ցավերը բնորոշ են անևրիզմաներին, երբ զարկերակը լայնանում, արտափքվում է: Ցավ, բայց ոչ պուլսացող, բնորոշ է նաև թրոմբոզներին, երբ թրոմբը խցանում է աորտայից սկսվող զարկերակները: Այս դեպքում ցավը ճառագայթում է դեպի ոտքեր, վերջույթները լինում են սառը, մարմարյա: Ապենդիցիտի դեպքում` ելունի դիրքից կախված, նույնպես լինում է ցավի ճառագայթում դեպի ստորին վերջույթներ:

18. Ինչպե՞ս ախտորոշել, երբ կա ցավը որովայնում:

Ախտորոշման ձևերը բավականին շատ են. ՈՒՁՀ, ռենտգեն հետազոտություն, ՀՏ, ՄՌՏ կոնտրաստ հետազոտություն` խմելու ձևով, կամ ներերակային ներարկմամբ՝ օրգանները և անոթները հետազոտելու համար: Ատիպիկ, աբդոմինալ ինֆարկտի ժամանակ կատարվում է էլեկտրասրտագրություն:

19. Ի՞նչի վրա պետք է ուշադրություն դարձնի պացիենտը` որովայնում ցավերի դեպքում և հայտնի բժշկին:

Կարևոր է ցավերի բնույթը՝ մե՞ղմ են դրանք, թե` սուր արտահայտված,  կծկող բնույթի՞ են, թե՞ մշտական,  ի՞նչ ախտանիշներով են ուղեկցվում: Հասուն տարիքում սովորաբար ցավի բնույթի գնահատման պարագայում ճիշտ են կողմնորոշվում, օրինակ, անցնո՞ւմ է ցավն աղիները գործելուց հետո, թե` ոչ: Եթե ցավերը գնալով ոչ թե թեթևանում, այլ արտահայտվում են, պետք է բժշկի դիմել:

20. Ի՞նչ օգնություն ցուցաբերել որովայնում ցավերի դեպքում:

Որովայնի ցավերի դեպքում շատ զգույշ պետք է լինել. ոչ մի դեպքում տաք չդնել,  հատկապես վնասվածքի դեպքում միայն սառը դնել, պետք չէ օգտագործել ցավազրկողներ, որոնք կարող են պատկերը սքողել և լուրջ վիճակների պատճառ դառնալ, ծայրահեղ դեպքում միայն սպազմոլիտիկներ (նո-շպա) և անպայման դիմել բժշկի:

21. Կարո՞ղ է լինել ցավ որովայնում որպես դեպրեսիայի հետևանք:

Այո: Դեպրեսիան քիչ է ուսումնասիրված, սակայն ներկայում շատ տարածված է: Այն կարող է առաջացնել և՛ կամազրկություն, և՛ տարբեր ցավեր, այդ թվում նաև` որովայնում: Ցավեր կարող են արտահայտվել անգամ ներշնչման հետևանքով:

22. Ինչու՞ դեպրեսիան կարող է արտահայտվել մարսողական համակարգի խանգարումով:

Դեպրեսիայի, վախի ժամանակ կարող են լինել մարսողական խանգարումներ, սրտխառնոց, փսխում, հնարավոր է պատճառը սպազմն է:

23. Դեպրեսիայի արդյունքում ի հայտ եկած ցավը ո՞ր մասնագետն է բուժում:

Եթե ժխտվում է որովայնային ախտաբանությունը, բուժում է նյարդաբանը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Բժշկի ընդունարանում
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Բժշկի ընդունարանում
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվեց հազվադեպ վիրահատություն, որը կոչվում է Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com

Ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը հենց վիրահատության ընթացքում ներկայացնում է` ինչպես է կատարվում բժշկության մեջ առավել նոր` էմբոլիզացիայի եղանակը: Այս միջամտությամբ հնարավոր է առանց կտրվածքների, ներանոթային ճանապարհով...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am
Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

1.  Ի՞նչ է կեսարյան հատումը։

Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղն ու ընկերքն արգանդից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կլինիկական դեպք անոթային վիրաբուժության բաժանմունքում. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք անոթային վիրաբուժության բաժանմունքում. armeniamedicalcenter.am

Մեկ տարի առաջ հիվանդանոց ընդունվեց երիտասարդ մի տղա, ում մոտ՝  դինամիտի պայթյունի հետևանքով կային երկու ստորին վերջույթների ջնջխված, արյունահոսող վերքեր՝ մկանային մեծ դեֆեկտներով, նյարդերի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է ճողվածքը:

Ճողվածքը՝ առպատային որովայնամզով պատված որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է  ենթամաշկային տարածություն կամ այլ խոռոչներ...

Բժշկի ընդունարանում
Ապենդիցիտ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է վիրաբույժ Հովհաննես Բատիկյանը. armeniamedicalcenter.am
Ապենդիցիտ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է վիրաբույժ Հովհաննես Բատիկյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է ապենդիցիտը:

Ապենդիցիտը վիրաբուժական ամենատարածված հիվանդությունն է: Այն հաճախ նկատվում է երիտասարդ տարիքում, մեծամասամբ...

Բժշկի ընդունարանում
Սուր որովայն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սուրեն Ստեփանյանը. armeniamedicalcenter.am
Սուր որովայն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սուրեն Ստեփանյանը. armeniamedicalcenter.am

1.  Ի՞նչ է սուր որովայնը:

«Սուր որովայնը» նախակլինիկական ախտորոշման տերմին է, որի դեպքում դեռևս հիվանդի մոտ լիարժեք...

Հաճախակի տրվող հարցեր պրոկտոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախակի տրվող հարցեր պրոկտոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Ո՞վ է կոլոպրոկտոլոգը:

Կոլոպրոկտոլոգը վիրաբույժ է, ով զբաղվում է հաստ աղու, շեքի շրջանի, հետանցքային ուղու հիվանդությունների...

Ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը
Ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը

Լեղաքարային հիվանդությամբ տառապում են մեզանից շատերը, սակայն քչերն են ուշադրություն դարձնում այն նախնական ախտանշաններին, որոնք կարող են հուշել խնդրի առկայության մասին...

Ռեկտոցելե. izmirlianmedicalcenter.com
Ռեկտոցելե. izmirlianmedicalcenter.com

Օրեր առաջ Իզմիրլյան ԲԿ-ում իր զեկույց-ներկայացումով հանդես եկավ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական- օրդինատոր՝ Ռաֆայել Ռևազյանը: Ներկայացնելով ռեկտոցելե հիվանդությունը, կլինիկան և առաջարկվող լուծումները...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով. oncology.am
Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկայումս հասանելի են նաև ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով: Շնորհիվ էնդոսկոպի` ողնաշարի վիրահատությունները կատարվում են փոքր կտրվածքների` առավելագույնը 2 սմ երկարությամբ...

Ուռուցքաբանություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ