Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Ռեկտոցելե. izmirlianmedicalcenter.com

Ռեկտոցելե. izmirlianmedicalcenter.com

Օրեր առաջ Իզմիրլյան ԲԿ-ում իր զեկույց-ներկայացումով հանդես եկավ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական- օրդինատոր՝ Ռաֆայել Ռևազյանը: Ներկայացնելով ռեկտոցելե հիվանդությունը, կլինիկան և առաջարկվող լուծումները:

Ռեկտոցելե

Ռեկտոցելեն ուղիղ աղիքի պատի դիվերտիկուլանման գոյացություն (արտափքում) է` դեպի հեշտոցի կողմ (առաջային ռեկտոցելե) կամ դեպի պոչուկ-ուղիղաղիքային կապան (հետին ռեկտոցելե), վերջինս հանդիպում է հազվադեպ:

Հիվանդության պատճառագիտությունը.

  • ռեկտովագինալ միջնապատի պաթոլոգիկ փոփոխությունները,
  • հետանցքը բարձրացնող մկանի առաջային հատվածների հեռացումը,
  • կոնքի հատակի մկանա-ջլոնային կառուցվածքի բնածին թուլությունը,
  • հաստ աղիքի դիսֆունկցիաները,հիմնականում խրոնիկ փորկապությունների տեսքով,
  • հետանցքի սֆինկտերների ֆունկցիաների խանգարում,
  • կոնքի հատակի մկանների և ռեկտովագինալ միջնապատի տարիքային դիստրոֆիկ և ատրոֆիկ փոփոխություններ,
  • կանանց սեռական օրգանների հիվանդություններ:


Կլինիկան

Հիվանդները ունենում են գանգատներ.

  • դժվարացած կղազատում,որը ուղեկցվում է երկարատև ճիգերով.
  • ուղիղ աղիքի ոչ լրիվ դատարկում.
  • հեշտոցի հետին պատը ձեռքով ուղղելու կարիք, ուղիղ աղիքը դատարկելու համար.
  • դիսպարեունիա (սեքսուալ ֆունկցիայի խանգարում):


Կանխարգելում

Ռեկտոցելեի կանխարգելումը խթանող գործոնների վերացումն է:

Ռեկտոցելեի առաջացման գործոններն են.

  1. Ծանր ֆիզիկական աշխատանքը. ժամանակակից հետազոտությունները արդեն ապացուցել են ֆիզ. աշխատանքի դերը ռեկտոցելեի առաջացման մեջ.այստեղ կարելի նշել նաև ծանր ֆիզիկական աշխատանք պահանջող սպորտային ձևերը:

  2. Շնչառական ուղիների քրոնիկ հիվանդությունները, քրոնիկ և երկարատև հազերը. հիվանդություններ, որոնք բերում են ներորովայնային ճնշման անընդհատ բարձրացման:

  3. Քրոնիկ փորկապությունները` պայմանավորված երկարատև ջանքերով, հետևաբար նաև ներորովայնային ճնշման բարձրացում:

  4. Ողնաշարի կոնֆիգուրացիոն փոփոխությունները:

  5. Հղիությունը. յուրաքանչյուր հաջորդ հղիությունը մեծացնում է ռեկտոցելեի առաջացման ռիսկը 31%-ով:

  6. Ծննդաբերական բարդ ընթացքը. վիրաբուժական միջամտություններ, սրընթաց ծննդաբերություն, շեքի պատռվածքներ, մեծ պտուղներ:

  7. Հիստերեկտոմիա:

  8. Ճարպակալումը. ապացուցված է, որ մարմնի զանգվածի ինդեքսի 30կգ/մ2-ով ավելացումը, ռեկտոցելեի առաջացման ռիսկը մեծացնում է 40-75%-ով:

 

Y=M/H2 =մարմնի զանգված(կգ)/հասակ(մ2) =մարմնի ինդեքս

Պետք է նշել, որ կեսարյան հատումն իջեցնում է ռեկտոցելեի առաջացման ռիսկը:

Ծննդաբերությունից հետո առաջանում է կոնքի հատակի մկանների տարանջատում նեյրոմուսկուլյառ դիսֆունկցիայի առաջացումով,որը ունի վերականգնման հատկություն:Այս կապակցությամբ հետծննդաբերական շեքի արտանկման սինդրոմի և ռեկտոցելեի առաջացմանն կանխարգելիչ միջոցներից է հատուկ մարմնամարզությունները,որոնք ամրացնում են կոնքի հատակի մկանները-Կեգելի մարմնամարզություն:

Բուժումը

Ռեկտոցելեով բոլոր հիվանդներին բուժումը պետք է սկսել հաստ աղիքի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի կոնսերվատիվ կարգավորումից:

Կոնսերվատիվ թերապիան դիետիկ սխեմա է,որը կիրառվում է ինչպես նախքան, այնպես էլ հետվիրահատական շրջանում:

  1. Դիետա. բջջանյութի քանակի շատացում, որի մեջ մտնում է սննդային թեփը, ծովային կաղամբ, կտավատի սերմեր՝ բնական կամ ֆարմակոլոգիական դեղերի ձևով:
  2. Օսմոտիկ լուծողական պրեպարատներ
  3. Պրոկինետիկներ. ՍԱՏ-ի մոտորիկայի կարգավորում
  4. Էուբիոտիկներ. աղիքային ֆլորայի կարգավորում:


Այսպիսով, վիրահատական միջամտության ցուցումներն են.

 

  1. Հիվանդին սուբյեկտիվ անհանգստացնում է հեշտոցի վրա ճնշման ազդեցությունը և գրպանիկի առկայությունը հեշտոցում.
  2. Ուղիղ աղիքի դատարկումը կատարվում է ձեռքի օգնությամբ.
  3. Բոլոր կոնսերվատիվ կոմպլեքս բուժումները ( լուծողական, դիետա,ֆիզ. վարժություններ և այլն) ապարդյուն էին:


Վիրաբուժական միջամտությունից հետո լավացումը լինում է 95-97% հիվանդների մոտ,վերականգնվում է կոնքի հատակի մկանների ֆունկցիաները և կարգավորվում դեֆեկացիոն ակտը:


Ռեցիդիվ լինում է մոտ 3-5%-ի մոտ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Բժշկի ընդունարանում
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Բժշկի ընդունարանում
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվեց հազվադեպ վիրահատություն, որը կոչվում է Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com

Ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը հենց վիրահատության ընթացքում ներկայացնում է` ինչպես է կատարվում բժշկության մեջ առավել նոր` էմբոլիզացիայի եղանակը: Այս միջամտությամբ հնարավոր է առանց կտրվածքների, ներանոթային ճանապարհով...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am
Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

1.  Ի՞նչ է կեսարյան հատումը։

Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղն ու ընկերքն արգանդից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կլինիկական դեպք անոթային վիրաբուժության բաժանմունքում. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք անոթային վիրաբուժության բաժանմունքում. armeniamedicalcenter.am

Մեկ տարի առաջ հիվանդանոց ընդունվեց երիտասարդ մի տղա, ում մոտ՝  դինամիտի պայթյունի հետևանքով կային երկու ստորին վերջույթների ջնջխված, արյունահոսող վերքեր՝ մկանային մեծ դեֆեկտներով, նյարդերի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է ճողվածքը:

Ճողվածքը՝ առպատային որովայնամզով պատված որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է  ենթամաշկային տարածություն կամ այլ խոռոչներ...

Բժշկի ընդունարանում
Ապենդիցիտ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է վիրաբույժ Հովհաննես Բատիկյանը. armeniamedicalcenter.am
Ապենդիցիտ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է վիրաբույժ Հովհաննես Բատիկյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է ապենդիցիտը:

Ապենդիցիտը վիրաբուժական ամենատարածված հիվանդությունն է: Այն հաճախ նկատվում է երիտասարդ տարիքում, մեծամասամբ...

Բժշկի ընդունարանում
Ցավ որովայնում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ցավ որովայնում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1. Ինչի՞ց կարող է առաջանալ ցավ որովայնում:

Որովայնում ցավ կարող է առաջանալ որովայնի խոռոչում տեղակայված օրգանների ախտաբանության...

Սուր որովայն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սուրեն Ստեփանյանը. armeniamedicalcenter.am
Սուր որովայն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սուրեն Ստեփանյանը. armeniamedicalcenter.am

1.  Ի՞նչ է սուր որովայնը:

«Սուր որովայնը» նախակլինիկական ախտորոշման տերմին է, որի դեպքում դեռևս հիվանդի մոտ լիարժեք...

Հաճախակի տրվող հարցեր պրոկտոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախակի տրվող հարցեր պրոկտոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Ո՞վ է կոլոպրոկտոլոգը:

Կոլոպրոկտոլոգը վիրաբույժ է, ով զբաղվում է հաստ աղու, շեքի շրջանի, հետանցքային ուղու հիվանդությունների...

Ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը
Ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը

Լեղաքարային հիվանդությամբ տառապում են մեզանից շատերը, սակայն քչերն են ուշադրություն դարձնում այն նախնական ախտանշաններին, որոնք կարող են հուշել խնդրի առկայության մասին...

Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով. oncology.am
Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկայումս հասանելի են նաև ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով: Շնորհիվ էնդոսկոպի` ողնաշարի վիրահատությունները կատարվում են փոքր կտրվածքների` առավելագույնը 2 սմ երկարությամբ...

Ուռուցքաբանություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ